23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել. Նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը գնահատելով երեկ՝ մարտի 29-ին, Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանակցությունները:
Նա ընդգծեց, որ համանախագահողների՝ հանդիպմանը նախորդող հայտարարությամբ պարզ է, որ ամեն ինչ նույն է. «Թե իրենք առանձին ի՞նչ են խոսել, չգիտեմ։ Հիմա տակավին չգիտենք ադրբեջանական կողմի մեկնաբանությունները: Միայն ասել են, որ ձեւաչափի փոփոխություն չի եղել: Ավելի լուրջ մեկնաբանություն,ինչպես մեր վարչապետն է մեկնաբանել, իրենց կողմից չկա: Դա որոշ չափով լույս չի սփռում կատարվածի վրա»,-ասաց Մանոյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները դուրս են մնում օրակարգից, մոռացվում են, Կիրո Մանոյանն ասաց. «Այդ պայմանավորվածությունների առկայությունը ոչ միայն այսօր զինադադարը պահպանելուն կնպաստեր… ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը իսկապես կշարունակի պահպանել իր այսօրվա կեցվածքը, եւ եթե խախտի զինադադարը, այդ մեխանիզմների բացակայությունը թույլ չի պարզել, թե ով է զինադադարը խախտել»:
Կիրո Մանոյանը ասաց, որ հայտարարություններն անգամ իրենց արտգործնախարարների անունով է։ Որեւէ հստակ բան այս պահին դժվար է ասելը. «Իհարկե, քիչ է պատահում, որ համանախագահներն ու արտգործնախարարները մասին հայտարարությամբ հանդես գան։ Հայտարարություն կատարողները բուն հանդիպմանը ներկա չեն եղել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը: Նախորդ երեք հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Դավոսում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում չէին կրում պաշտոնական բնույթ: Երկուսն էլ հանդիպումը գնահատել են դրական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ հաստատել են, որ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում:
Մեղրիում տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում գրանցված միջադեպը, թեև խորքային արմատներ ունի, սակայն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները նման դեպքերի բացառման համար, այսօր «Շանթ» հ/ը հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը.
«Ի՞նչ է տեղի ունեցել Մեղրիում. հրամանատարի օրինական պահանջները հիմնական մասով կատարելու վերաբերյալ զինծառայողները փորձել են ըմբոստանալ, քանի որ մեկ-երկու զինծառայող «գողական» բարքերով փորձել են իրենց «գողական» մտածելակերպով ընդդիմանալ գործող կարգին», – ասաց Արտակ Դավթյանը։
Նա նշեց, որ զինծառայողների մեծ մասը միջադեպի մասնակից են դարձել ոչ դրական իմաստով «ընկերական» սկզբունքից ելնելով. «Երբ հետագայում խոսել ենք, մասնակից 99 տոկոս զինծառայողները զղջում էին իրենց արարքների համար», – ասաց ԳՇ պետը։
Նա շնորհակալություն հայտնեց միջադեպի մասնակիցների մեծ մասի ծնողներին, ովքեր ևս դատապարտում էին իրենց որդիների արարքը։
«Ուզում եմ նաև մեկ հարց շոշափել։ Վերջերս հրապարակում եղավ գեներալի որդու վերաբերյալ (ըստ մամուլի հրապարակումների, միջադեպի մասնակիցներից մեկը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին էր-հեղ.) Դրանք ճիշտ հրապարակումներ չէին, գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել», – ասաց Արտակ Դավթյանը։
ԳՇ պետի խոսքով՝ միջադեպի մասնակիցները պատժվելու են երկու հարթության վրա՝ կարգապահական տույժերի տեսքով ու հարուցված քրեական գործերի շրջանակներում։
Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը։
Նրա խոսքով՝ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։
Դավթյանը պատմեց, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։
«Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն»,- ասաց շտաբի պետը։
SHANTNEWS.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանել է, որ դա լինելու է երկու հարթության վրա։
Դավթյանը մանրամասնել է, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։
Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից։
Նշենք, որ քրեական գործով, բացի Արթուր Ասատրյանից, ներկայումս մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 6 անձ։
Նախաքննական մարմնից հայտնեցին, որ 2018 թվականի հունիսի 16-ին Արթուր Ասատրյանի փաստացի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և փամփուշտներ, որոնց վերաբերյալ նշանակված դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերվածը եղել է ռազմամթերք և հրազեն, ինչը ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը քրեորեն պատժելի արարք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով։
Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։
Տեղափոխությունները մեր կյանքի անբաժան մասն են, ահա թե ինչու մշտապես մեծ է բեռնափոխադրման պահանջարկը: Եվ, քանի որ շուկայում բեռնափոխադրող ընկերությունները մեծ թիվ են կազմում, դժվար է կողմնորոշվել վստահելի բեռնափոխադրողի ընտրության հարցում: Եթե կարևորում եք մատուցվող ծառայությունների որակն ու հուսալիությունը, ուրեմն նախապատվությունը տվեք ոլորտի առաջատարներից «Միրա Տրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերությանը:
«Միրա Տրանս»-ը բեռնափոխադրման շուկայում գործունեություն է ծավալում 2011 թվականից: Ուղղություններն ու ծառայությունները սկսել են զարգանալ տարեցտարի: Ներկայում ընկերությունը փոխադրումներ է իրականացնում թե՛ ցամաքային, թե՛ օդային, թե՛ ծովային ճանապարհով և աշխարհի ցանկացած ուղղությամբ: Մշտապես լարված աշխատանքի արդյունքում «Միրա Տրանս»-ը հպարտությամբ կրում է ամենահուսալի և շահավետ գործընկերներից մեկի անունը: Սա խթանում է սպասարկման որակի, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի անընդհատ բարձրացումը: Ընկերությունը մշտապես վերահսկում ու կարգավորում է բոլոր բաժինների աշխատանքները, քանի որ միայն առանձին բաժինների կազմակերպված և պրոֆեսիոնալ աշխատանքը կարող է ապահովել ցանկալի արդյունք:
«Միրա Տրանս»-ի տարիների քրտնաջան աշխատանքի լավագույն ձեռբերումներից են՝ մշտապես թարմացվող, բարձրակարագ բեռնատարներով հագեցած սեփական ավտոպարկը, սեփական պահեստները ասիական և եվրոպական երկրներում, miratrans.am կայքը՝ համալրված բեռնափոխադրմանն առնչվող ամբողջական ինֆորմացիայով և, իհարկե, աշխարհի խոշորագույն լոգիստիկ ասոցիացիային՝«WCA world»-ին անդամակցությունը: Վերջինս տալիս է՝ վստահելի գործընկերների ցանկ, հնարավորություն՝ ներկայացնել Հայաստանը աշխարհին, շփումներ և փորձի փոխանակում միջազգային բեռնափոխադրման ոլորտի կայացած ընկերությունների հետ, ֆինանսական ապահովվածություն ռիսկերից:
Անհատ, թե խոշոր ընկերություն, «Միրա Տրանս»-ում մշտապես կարող է գտնել անձամբ իր համար հարմար տարբերակ: Չկա բեռի ծավալի, տեսակի կամ ուղղությունների սահմանափակում: Մի քանի կիլոգրամից մինչև հազարավոր տոննաներ. յուրաքանչյուր դեպքի համար ընկերությունը մշակում է բեռնափոխադրման օպտիմալ ուղիներ՝ առաջարկելով լավագույն լուծումը: Կարևորելով պատվիրատուների հարմարավետությունը՝ «Միրա Տրանս»-ը փոխադրումներ է իրականացնում իր հարակից ծառայություններով՝ մաքսազերծում, փաթեթավորում, պահեստավորում, ապահովագրություն: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը պատրաստ է այս լրացուցիչ ծառայությունները ևս մատուցել՝ ազատելով հաճախորդներին փաստաթղթային ավելորդ քաշքշուկից:
«Միրա Տրանս»-ը 8-ամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել ամենակարևորը՝ վստահություն գործընկերների շրջանում: Վերջերս էլ տեղի ունեցած հաջող ու տպավորիչ ռեբրենդինգի շնորհիվ այսուհետ ընկերությունն էլ ավելի մեծ ճանաչում ձեռք կբերի ոչ միայն անվանումով, այլև գույնով և տարբերանշանով:
Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:
Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս:
Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց:
Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երևանցիներ՝ 21-ամյա Էրիկ Տոնոյանը, 32-ամյա Էդգար Սարգսյանը, 24-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, 32-ամյա Արամ Իսունցը և 25-ամյա Սուրեն Մուսինյանը:
Նույն օրը առավոտյան նրանք գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին:
Պարզվեց նաև, որ գողությունը կատարելուց հետո նրանք փախել են Սուրեն Մուսինյանի «Օպելով»: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են արել նաև Վաղարշապատի, Մասիսի և Արտաշատի նույն բջջային օպերատորի սպասարկման կենտրոններից:
Մասնավորապես. 2019 թ. մարտի կեսերին Վաղարշապատի սպասարկման կենտրոնից գողացել են 18 հեռախոս և հաջորդ օրը վաճառել 280 հազար դրամով: Դրանից հետո գողություն են արել Մասիսի և Արտաշատի սպասարկման կենտրոններից, և գողացված հեռախոսները Երևանում 800 հազար դրամով վաճառել Վրաստանի մի քաղաքացու: Այս գումարը ևս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ և նույն խանութից նույն կերպ գողացել հեռախոսներ, որոնք դարձյալ վաճառել են նույն անձին:
Ընդ որում, ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր անգամ, նախքան գողությունը, խումբը գտել է նույն մակնիշի և նույն գույնի ավտոմեքենա, հափշտակել համարանիշերը, տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշերը, ձեռնոցներն ու դիմակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները և յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ այսօր` մարտի 28-ին, շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը։ Նախագահող դատավորն տեղեկացրեց, որ պատասխանող կողմի ներկայացուցիչները դատարանին գրավոր ապացույցներ են ներկայացրել՝ մասնավորապես լրատվական կայքերի հրապարակումները և ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը։
Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար։
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 23-ին։
Նշենք որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Խոսքը վերաբերում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում մարտի 28-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել: Մոտենալով կնոջը, ոստիկանության ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի: Տեղում պարզվել է, որ կինը մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանի բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին:
Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց, այնուհետև բարձրացել է մարզպետի աշխատասենյակ՝ տեղում ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին:
Կառավարության հետ պայմանավորվեցինք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարման համար ներդրում կատարելու համար «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգն իր հնարավորությունների մասին որոշակի փաստաթղթեր կներկայացնի, կառավարությունը կծանոթանա ներկայացված փաստաթղթերին, որից հետո հոլդինգի ներկայացուցիչներին կհրավիրի Հայաստան։ Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ 127 մլն դոլարի բանկային երաշխիքի մասին խոսք չի գնացել. «բանկային երաշխիք հասկացությունը այսօր դուրս եկավ»։
Գործարանի նախկին տնօրենը նշեց՝ 3 տարվա ընթացքում հոլդինգի ներկայացուցիչների հետաքրքրվածությունը գործարանի վերագործարկման հարցում բացասական ուղղությամբ է ընթացել. «Գնալով այդ շահագրգռվածությունը թուլանում է, բայց դեռեւս կարողանում ենք այդ հետաքրքրվածությունը պահել»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ հոլդինգը պատրաստ է անմիջապես անցնել գործարանի վերագործարկմանը, եթե կառավարությունից համապատսախան թույլտվությունը ստանա, իսկ «վերագործարկման դեպքում մինչեւ 1500 աշխատատեղ կբացվի»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է շարունակվում են քննարկումները «Նաիրիտի» վերագործարկման շուրջ։ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը ցանկություն է հայտնել ներդրում անել եւ վերագործարկել գործարանը, սակայն նախորդ կառավարությունը «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումները իրատեսական չէր համարում, քանի որ «Նաիրիտը» վերագործարկելու համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը ընդամենը մի քանի հազար դոլար է։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն է, որն այսպես ասած, միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ, որոնք պատրաստ են, իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով, մարդկային կյանք փրկել:
30 000 դոնոր` 30 000 մարդ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել իր ցողունային բջիջները եւ փրկության պատուհան բացել արյան ծանր հիվանդություն ունեցող մարդու համար, որը հենց իր կարիք ունի:
« Մեր նման փոքր երկրի համար 30000-ը բավականին տպավորիչ թիվ է, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դոնորների թիվը հասնում է 37 հազարի: Բայց միեւնույն ժամանակ չենք կարող ասել, որ բավարար է: Եթե տոկոսներով խոսենք, հավանականությունը, որ մենք կգտնենք դոնոր մեր երեսու հազար բազայով, տասը տոկոս է: Դա եւ շատ է, եւ քիչ: Շատ է այն առումով, որ հարյուր հիվանդից տասը կարող է իր դոնորին գտնել Հայաստանում, բայց դեռ քիչ է…Դոնորագրված, համակարգում գրանցված մարդկանց թիվը պետք է ավելացնել, չ՞է որ միայն այդպես կարող ենք ավելացնել անհրաժեշտ դոնոր գտնելու հավանականությունը»,- ընդգծում է ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:
Ոսկրածուծի դոնոր կարող է դառնալ տասնութ տարեկանից բարձր ցանկացած մարդ: Համակարգում գրանցման գործընթացը պարզ է: Մի քանի րոպե հարցաթերթիկում անձնական տվյալները լրացնելու եւ 3մլ արյուն՝ տիպավորման համար:
«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դոնորագրվելու համար անհրաժեշտ է արյուն հանձնել: Ուզում եմ ընդգծել՝ այդպես չէ: Մեզ ընդամենը մի քանի կաթիլ արյուն է անհրաժեշտ, որ տիպավորենք, պարզենք տվյալ մարդու գենետիկական հատկանիշները: Դա շատ արագ, մի քանի ժամում վերականգնվող արյան քանակ է»,- նշում է Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:
Արյան տիպավորման արդյունքում ստացված տվյալները այնուհետեւ տեղադրվում են ռեեստրի համակարգում ու այնտեղ պահպանվում մինչեւ տվյալ մարդու 60 տարին լրանալը: Հնարավոր է, որ հարեւան տանը կամ էլ աշխարհի մյուս ծայրում լինի մեկը, որին անհրաժեշտ կլինի հենց նրա արյան ցողունային բջիջները: Նա կլինի միակը ամբողջ աշխարհում, որ կկարողանա փրկել ծանր հիվանդության հետ բախված մեկ ուրիշ մարդու կյանք:
«Մարդն իր օգանիզմում ունի 100 միլիոնի չափով ցողունային բջիջներ, որից ամբողջ նրա կյանքում օգտագործվում է հինգից տասը տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն, պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ արտաքնապես իրար շատ նման լինելով՝ տարբեր են գենետիկորեն, ցողունային բջիջները ընդունվում են միայն այն դեպքում, երբ դոնորը եւ հիվանդը գենետիկորեն նման են: Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Ի դեպ, հիվանդի ընտանիքի անդամները ոչ միշտ են կարող դառնալ ցողունային բջիջների դոնոր: Հավանականությունը մեծանում է, եթե ընտանիքում չորսից ավելի երեխաներ կան»,- բացատրում է Միհրան Նազարեթյանը ու ավելացնում, որ դոնորագրված մարդկանցից շատերին չէ, որ վիճակվում է դառնալ դոնոր: 20 տարվա ընթացքում ոսկրածուծի դոնոր է դարձել հայկական ռեեստրում գրանցված 32 մարդ:
Եթե հիվանդ, ցողունային բջիջների անհրաժեշտություն ունեցող եւ դոնորագրված մարդկանց գենետիկական տվյալները համընկնում են, դոնորը պարտադիր լիարժեք հետազոտություն է անցնում:
«Ցողունային բջիջների առանձնացման պրոցեդուրան լիովին անվնաս է դոնորի համար: Տրամաբանենք, եթե դոնորին մի փոքրիկ վնաս սպառնար, մենք այդ բանը չէինք անի: Բժշկությունը երբեք առողջ մարդուն վտանգի չի ենթարկի, հիվանդին փրկվելու հավանականությունը բարձրացնելու համար: Դոնորի կյանքը դնել վտանգի տակ, հիվանդին միգուցե փրկելու համար, ոչ ոք չի անի եւ բժշկության մեջ նման օրենք չկա»,- վստահեցնում է Միհրան Նազարեթյանը
«Վստահ կարող ենք ասել, որ դոնորի համար ցողունային բջիջների առանձնացումը բացարձակ անվնաս գործառույթ է: Դոնորի առողջության հաշվին հիվանդի առողջությունը բարելավելու միտում չկա: Մարդիկ ցողունային բջիջները են հանձնում եւ գնում աշխատանքի: ԱՄՆ-ում 30 հազար փոխպատվաստում է արվում եւ, եթե հանկարծ նրանցից որեւէ մեկը առողջական խնդիր ունենա ամբողջ օրը դատերի մեջ կլիներ նրանց ռեեստրը: Պրոցեդուրայից առաջ դոնորը լիարժեք հետազոտվում է եւ, եթե անգամ աննշան վտանգ ենք տեսնում՝ մենք դադարեցնում ենք գործընթացը, ասում ենք՝ շնորհակալություն եւ վերջ» ,- պատմում է Սեւակ Ավագյանը եւ մեզ առաջնորդում սենյակ, որտեղ տեղադրված է սարքավորումը, որի միջոցով առանձնացվում են ցողունային բջիջները: Վերջին մի քանի տարին ցողունային բջիջներ հանձնելու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա: Պրոցեդուրան կատարվում է տեղում եւ տեւում է երեքից չորս ժամ: Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3-ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ունենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն: «Հայերը եզակի են նրանով, որ կարող են ինչ -որ մեկին փրկել եւ դրա դիմաց ոչինչ չակնկալել: Դա գեն է, որ գուցե քնել է եւ պետք է արթնացնել: Դա երկկողմանի կարեւոր է , ոչ ոք չգիտի վաղը ի՞նչ է սպասվում իրեն, արդյոք իր դուռը հիվանդությունը կթակի, թե՝ ոչ , դրա համար պետք է պատրաստ լինել՝ գիտակցելով, որ դա անում ես քեզ համար, դիմացինի համար, անում ես քո երեխաների, քո ապագայի համար: Եթե մենք ուզում ենք հարատեւել պետք է ունենանք առողջ սերունդ եւ, եթե որպես մարդ դու կարող ես օգնության ձեռք մեկնել, այդ ձեռքը պետք է մեկնես»,- ամփոփում է Սեւակ Ավագյանը՝ հորդորելով բոլորին օր առաջ դոնորագրվել: Գուցե ինչ-որ մի տեղ, կյանքի համար պայքարող մեկը հատկապես քո օգնության կարիքը ունի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.