29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Կան մարդիկ, որ ասում են՝ Հայաստանում ի՞նչ է փոխվել որ, Հայաստանում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել և չեք կարողանում դուրս գալ և դուրս չեք գալու, մինչև քավարանի միջով չանցնեք և օրինապաշտ քաղաքացի չդառնաք:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մեր երեխաների իդեալը քաղաքացին է՝ իր իրավունքներն իմացող, ուրիշի իրավունքները հարգող, օրինականությունը պաշտպանող, ազատության և երջանկության ձգտող»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ամենակարևոր անելիքը երկրի բովանդակային փոփոխությունն է: «Ինչպե՞ս ենք պատկերացնում փոփոխությունները, մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է: Պետությունն էլ պետք է անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծի նման վերափոխումներին նպաստելու համար»,- ասաց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ իրենք շատ կարևոր են համարում այն, որ կանայք նաև տնտեսական գործունեության մեջ հավասարապես ներգրավված լինեն: «Մեր Հեղափոխությունը բացառիկ է նրանով, որ կանայք և տղամարդիկ հավասար մասնակցություն են ցուցաբերել: Ես գիտեմ դեպքեր, որ ընտանիքներում կինն ուզում է բիզնես դնել, որևէ փոքր ձեռնարկություն ստեղծել, բայց ընտանիքի անդամները համաձայն չեն: Մենք պետք է կանանց համար էլ տնտեսական հնարավորություն ստեղծենք: Ոչ մի ամոթ բան չկա, եթե ամուսինը մի տեղ աշխատում է, կինն էլ բիզնես է վարում»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կարող են իրական փոփոխություններ լինել միայն աշխատանքով. «Մենք չենք կարող ոտքներս ոտքներիս գցենք և սպասենք, որ որևէ մեկը դրսից կգա և մեր երազած երկիրը կտա մեզ: Մենք շատ երկար երազել ենք՝ 1988 թ. սկսած, բայց հիմա՝ 2018 թ., եկել է մեր երազանքները կյանքի կոչելու ժամանակը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ Ն. Փաշինյանի՝ անհնարին ոչինչ չկա: 2018 թ. հունվարին էլ, նրա խոսքով՝ անհնար էր թվում ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելը:
«Ասում են՝ սա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր, տո Սորոսն այնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անի այն, ինչը մենք արեցինք: Մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր: Մենք թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի և ՀՀ-ում հարցեր որոշի»,- հայտարարեց նա:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։ Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս։
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստին մասնակցում է թե՛ գլխավոր դատախազը եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը:
Քիչ առաջ դատարան ժամանեցին գործով մեղադրող դատախազները, ինչպես նաեւ Քոչարյանի պաշտպանները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում էր հայտնել, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ՝ դա գիտի միայն դատարանը»,- մասնավորապես, ասել է Դավթյանը:
Անդրադառնալով գլխավոր դատախազի այդ հայտարարությանը՝ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասաց, որ ինքը բացարձակապես համաձայն չէ, սակայն դահլիճում կասի, թե ինչու:
Սահակյանից հետաքրքրվեցինք, թե գլխավոր դատախազի ներկայությունը չի՞ կաշկանդում պաշտպանական կողմին, նա պատասխանեց. «Չի կաշկանդում, բայց մտքերի առաջ է կանգնեցնում: Տարբերակներից մեկն այն է, որ Հանրապետության 2-րդ նախագահն է իր առջեւ, դրա համար է ինքը որոշել գալ, դա հարգանքի նշան է եւ երկրորդ տարբերակ՝ գուցե եւ փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ»,- եզրափակեց Սահակյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին: Նախագահ Սարգսյանն ասել է. «Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:
Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։
Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։
Վերաքննիչ դատարանում, որտեղ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը, երկրորդ նախագահի պաշտպանական կողմը՝ որպես նոր հանգամանք, ներկայացրել է բողոք՝ կապված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման հետ։
Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսումը կարելի է կապել ցանկացած մեկի հետ, քանի դեռ ապացույցներ չկան. «Ամեն մարդ կարող է յուրովի մտածել, պետական քննչական ապարատը նրա համար է, որ ճշմարտությունը բացահայտի»:
Ալումյանի խոսքերով, եթե Ռոբերտ Քոչարյանը կապ ունենար գաղտնալսման հետ, վաղուց բացահայտված կլիներ:
Իհարկե, Ալումյանն այնքան էլ անկեղծ չէ, որովհետև ԱԱԾ տնօրենը տողատակով մի քանի անգամ ակնարկել է, որ գաղտնալսման հետևում կանգնած են հասարակությանը հայտնի շրջանակները՝ մատնացույց անելով նախկին համակարգի կարկառուն դեմքերին։
Ամբողջ խնդիրն այն է, որ ԱԱԾ-ն չի կարողանում կոնկրետ փաստերով հիմնավորել Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունն այս հանցագործությանը, ինչը այս կառույցի պրոֆեսիոնալիզմի բացակայության կամ հանցագործության առանձնահատկության մասին է խոսում։
Ինչևէ, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարողանում են գաղտնալսման փաստն օգտագործել իրենց պաշտպանյալի օգտին։
Ըստ Ալումյանի, երբ բոլորը լսեցին ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցը, պարզ էր իրենց համար, որ դրա տակ ինչ է եղել իրականում: «Այսինքն՝ հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացրել է որոշակի ճնշումների տակ, և առաջին ատյանի դատարանը, երբ կալանավորելու մասին միջնորդություն է եղել, և լսում ենք ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցը, հեռախոսային խոսակցությունը, ստացվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ թե օրենքով նախատեսված նպատակներից ելնելով, անձի փախուստ և այլն, այլ պարզվում է՝ միջնորդությունը եղել է կալանավորելու համար, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ»,- ասել է նա:
Ալումյանը նշել է, որ թեև նոր հանգամանքը գաղտնալսումն են ասում, բայց ինքը ասում է հեռախոսային զրույց, քանի որ պետական երկու պաշտոնատար անձինք, երբ իրենց մասնագիտական խնդիրների շուրջ են խոսում, դա անձնական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի, չի պաշտպանվում այն նորմերով: «Այս խնդիրը դրա համար մենք չենք կիսում, որ ձայնագրությունը եղել է ապօրինի»,- ասել է նա: Իհարկե, Ալումյանը «մոռանում» է, որ տվյալ պարագայում հեռախոսազրույցի ձայնագրությունն իրականացվել է արտաիրավական ճանապարհով։
Ալումյանը, փաստորեն, խիստ ուշագրավ հայտարարություն է անում։ Նա մի կողմից հերթապահ հայտարարություն է անում, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի գաղտնալսման հետ, մյուս կողմից՝ ասում, որ գաղտնալսումն ապօրինի չի եղել, այլ խոսքով՝ հիմքեր է նախապատրաստում հայտնի ձայնագրությունը իրավական հարթության վրա օգտագործելու համար։
Եթե ընդունենք Ալումյանի փաստարկները, ապա ստացվում է՝ գործ ունենք ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ հեռախոսային զրույցի ձայնագրության հետ, այլ խոսքով՝ մի ապացույցի, որտեղ երևում է ԱԱԾ տնօրենի միջամտությունը դատական գործընթացին։ Համենայնդեպս, եթե նույնիսկ մեր դատարանները հեռախոսային այդ զրույցի բովանդակությունը հիմք չընդունեն, այդ փաստը հազիվ թե անտեսվի Ստրասբուրգում։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանում այսօր ներկայացրած բողոքով Քոչարյանի պաշտպանական կողմը հիմքեր է ստեղծում ՄԻԵԴ-ում երկրորդ նախագահի կալանավորման հիմքերը վիճարկելու համար։
Սակայն այստեղ խնդիրը միայն իրավական հարթության վրա չի սահմանափակվում ու չի վերաբերում բացառապես կոնկրետ քրեական գործին։ Շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ միջազգային կարծիք կարող է ձևավորվել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ոչ միայն չի վերացել «զանգով արդարադատությունը», այլ նաև դրանում ներգրավված է հատուկ ծառայության ղեկավարը։ Իսկ նման կարծիքն իսկապես լուրջ հարված կլինի Հայաստանի հեղինակությանը։
Հիմա գնդակը գտնվում է Հայաստանի իրավապահների, հատկապես՝ ԱԱԾ-ի դաշտում, որոնք շատ կարճ ժամանակահատվածում պետք է կարողանան հիմնավորել ոչ միայն ապօրինի գաղտնալսման փաստը, այլ նաև, որ այն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից՝ հասարակությանը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի զրույցի պատառիկներն ընտրողաբար ներկայացնելու ու Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը կասկածի տակ առնելու նպատակով։ Այսինքն՝ պետք է հնարավորինս կարճ ժամանակում և որակյալ իրավական փաթեթավորում ստանա այն, ինչի մասին ակնարկում է Արթուր Վանեցյանը։
Եթե իրադարձություններն ընթանան այս սցենարով, ապա Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն երկրորդ մեղադրանք կառաջադրվի, այլ նաև նա կզրկվի գաղտնալսման բովանդակությունը որպես ալիբի օգտագործելու հնարավորությունից, հակառակ պարագայում՝ պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով կասկածի տակ կարող է դրվել Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը։ Որևէ մեկը տարակույս չունի, որ Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ի կազմակերպիչը, սակայն նախաքննության մարմնի խնդիրն է այդ ամենն այնպես փաստաթղթավորել, որպեսզի միջազգային որևէ ատյան չկարողանա կասկածի տակ դնել Հայաստանի դատական համակարգի կայացրած վճիռները։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ:
2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գրությունն ու կից փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ստուգման են ենթարկվել ՓԲԸ-ի՝ 2017 և 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:
Ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները սակայն փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.200.000 ՀՀ դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ:
Մասնավորապես՝ ընկերության ունեցած շուրջ 69.000.000 դրամ պարտքի պայմաններում ձեռք է բերվել 10.000.000 դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք են բերվել 858.901 դրամի ապրանքներ, որոնք սակայն բացակայում են, ընկերության հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգևավճարներ, վերջիններս սակայն այն փաստացի չեն ստացել, 800.000 դրամ գումար է փոխանցվել ՍՊԸ-ին՝ «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար:
Բացի այդ, դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման և հարդարման համար վճարման ենթակա գումարները, ինչպես նաև՝ ընկերության տարածքում վարձակալական հիմունքներով տրամադրված տարածքների համար վճարված գումարները:
Ստուգմամբ հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ խախտումներ ևս, որոնց արդյունքում առերևույթ յուրացվել և վատնվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Փաստի առթիվ 2018թ. նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաև սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 28–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը․ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։
Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Այս մասին Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Իր հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ «ի՞նչ է արել Արմեն Ավետիսյանը, օրինակ». խոսքը մաքսային կոմիտեի նախկին նախագահի մասին է, որից հետո ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ, որում Երևանի «Golden Palace» հյուրանոցի բացման արարողությունն էր, որը եղել էր երևի 2004 կամ 2006 թ.-ին։ Այն ներկայացվում էր իբրև արտասահմանյան ներդրում, իբր թե Կիպրոսից են եկել այստեղ ներդրում արել։ Իրականում Հայաստանում աշխատած կոռուպցիոն փողերը տարել էին Կիպրոսում պտտել էին, բերել էին, այստեղ հյուրանոց էին կառուցել։ Ռոբերտ Քոչարյանն այդ տեսանյութում ինքն էլ է ասում, թե Հայաստանն այնքան է զարգացել, որ Կիպրոսից ներդրողներ են գալիս», — ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ օրերս իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ ինքը Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։
«Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք, որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար են, թերևս, այսպիսի քայլի դիմել»,-ասել է Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ հյուրանոցը պետք է հանվի հրապարակային աճուրդի։
«Գնահատում են, որ այն կարող է 10-15, նույնիսկ 20 մլն դոլար արժենալ և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե», — ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ՝ դա գիտի միայն դատարանը»,- ասել է Արթուր Դավթյանը:
Վճռաբեկ դատարանի որոշման թերևս ամենակարևոր դրվագն այն է, որ կասկածի տակ է դրվել երկրորդ նախագահի իմունիտետի իրավունքը, որն էլ գլխավոր դատախազության բողոքի առանցքային դրույթն էր։ Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանն էական քայլ է կատարել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ճանապարհին՝ վերացնելով նրա այսօրվա խափանման միջոցի կարևոր հիմքերը։
Գլխավոր դատախազն ասել է, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է. Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը գործել չի կարող։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ Արթուր Դավթյանն ասել է, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է։
Ի դեպ, Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը:
Երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ գլխավոր դատախազն անձամբ է մասնակցում խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստին։ Այս փաստն ինքնին խոսուն է ու հիմքեր է տալիս մի շարք եզրակացություններ անելու։
Նախ՝ պետությունը, գլխավոր դատախազի դեմքով, ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ տալիս է Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Ըստ ամենայնի՝ գործի նախաքննությունը հասել է այնպիսի հանգրվանի, որ երկրորդ նախագահի կալանավորումը դարձել է հույժ անհրաժեշտ՝ հանցագործության լրիվ ու ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Համենայնդեպս, Արթուր Դավթյանի ներկայությունը դատական նիստին դրա ապացույցն է։ Մյուս կողմից՝ դատական համակարգը այն եզակի պետական ինստիտուտներից մեկն է, որն ամբողջովին չի ադապտացվել հեղափոխական իրողություններին, ու դա հատկապես դրսևորվում է Ռոբերտ Քոչարյանի գործով։
Նկատվում է, որ դատավորները փորձում են այս գործում խույս տալ պատասխանատվությունից՝ հնարավորության դեպքում կայացնելով կիսատ, ոչ ամբողջական որոշումներ, գործը հասցեագրելով դատական այլ ատյանների։ Դատավորների մոտիվները տարբեր կարող են լինել՝ սկսած հին համակարգի նկատմամբ հավատարմությունից, վերջացրած վախերով, ռիսկերով։
Գլխավոր դատախազի ներկայությունը Վերաքննիչ դատարանի նիստերին իշխանության անուղղակի ուղերձն է դատական համակարգին, որ պետությունը երաշխավորում է նրանց անվտանգությունը, անկախությունը։ Հատկապես հիմա դա շատ կարևոր ուղերձ է, որովհետև տարածված կարծիքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դարձյալ ցանկանում է ժամանակ շահել՝ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցով մտադրվելով դիմել ՍԴ։ Պատահական չէ, որ գլխավոր դատախազը հենց այսօր բարձրաձայնել է այդ մասին՝ դատարանին հասկացնելով, որ նրա այդ քայլը որևէ կերպ իրավական համարվել չի կարող։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական մարտավարության առանցքն անշուշտ դատական գործընթացի ձգձգումն է, թեև այս պարագայում դա այնքան էլ արդյունավետ միջոց չէ, որովհետև Հայաստանում ձևավորվող քաղաքական կոնյունկտուրան, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ մի լավ բան չի խոստանում երկրորդ նախագահին։
Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը օրերս կհայտնվի բանտում ու շատ երկար ժամանակով։
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր մեկ հաշվին եղած ամբողջ 30 մլն դոլարը նվիրել պետությանը, այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այդ 30 մլն դոլարը կալանքի տակ է: Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել էր, որ եթե փողը կալանքից ազատեն, պատրաստ է մի մասը նվիրաբերել իր նախընտրած ոլորտներին:
«Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 մլն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն՝ որպեսզի չսպասենք մենք բոլոր պրոցեդուրաներին: Մենք այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա: Ընդհանուր առմամբ, մենք պետք է որպես հանրություն շատ հստակ վերաբերմունք ցուցաբերենք այս դեպքերի նկատմամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն էլ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ նա 5 մլրդ դրամի գույք պատրաստ է նվիրել պետությանը: Պետությունը դեռ դրան չի արձագանքել, որովհետև, ըստ Փաշինյանի, շատ կարևոր է, որ այս հարցերի վերաբերյալ մենք որպես հանրություն ձևակերպենք վերաբերմունք, ինչ պետք է անենք նման դեպքերում, ինչքան նախաձեռնող պետք է լինենք նման հարցերում: Այսպիսի պրոցեսներն սկսված են, նույնիսկ կան դեպքեր, երբ կոնկրետ դեպքով դեռ քրեական գործ չունենք հարուցված, բայց մարդիկ իրենք նախաձեռնություն են ցուցաբերում և ասում՝ ինչքա՞ն վերադարձնենք պետությանը: Բայց շարունակությունը չեն ասում, թե դա ինչի դիմաց: Դա շատ կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մի օր խորհրդարանի ամենակարևոր հարցերից մեկը լինելու է անցումային արդարադատության ստեղծումը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ, չարաշահումներ, յուրացումներ և այլն, քրեական գործեր են հարուցված:
«Բայց նաև այս ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչո՞ւ, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձն այն արագությամբ տեղի չի ունենում, ինչ արագությամբ մենք բոլորս կուզեինք: Սա շատ կաևոր հարց է: Եվ իրականում սա կապված է մի խնդրի հետ, որ մեզ համար շատ կարևոր է, որ այս ընթացքում լիարժեք պաշտպանվի և պահպանվի օրինականությունը, որովհետև այդ գումարներն այսօրվա օրենքների համաձայն ֆիզիկապես կվերադարձվեն, երբ որ նախաքննությունն ավարտվի, դատավճիռ լինի, այն հանձնվի ԴԱՀԿ-ին՝ ի կատար ածելու:
Եվ ես համաձայն եմ, որ սա շատ դանդաղ գորընթաց է: Այս խնդրի համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը՝ որպես մեր երկրի հետ կապված խնդիրերի լուծման գործիք: Անցումային արդարդատություն նշանակում է, որ շատ դեպքերում այսպիսի գործերը կարող են և պետք է այլ լուծում ստանան»,- հայտարարեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.