29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բառացիորեն սպառնացել է ՀՀ անկախությանը։
Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որով Իրանն ու Թուրքիան հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը «պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների պահպանման շրջանակում»։
Հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարը։ Լրագրողներից մեկը Մամեդյարովին հետևյալ հարցն է ուղղել․ «Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև թեկուզ «ոտքի վրա», բայց որոշակի երկխոսություն կայացավ։ Դա նպաստել էր այս ոլորտում հույսերի նորացմանը։ Սակայն դրան հաջորդեց Փաշինյանի հրաժարականը։ Կազդի՞ արդյոք այդ հանգամանքը Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացի վրա։ Դուք մինչև տարեվերջ որևէ առաջընթաց ակնկալո՞ւմ եք»։
Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանել է․ «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Չգիտեմ, թե ով կհաղթի ընտրություններում, բայց եթե հաղթող թեկնածուն մեծ աջակցություն ստանա, հնարավորինս շատ քվե հավաքի, դա կխոսի այն մասին, որ Հայաստանի բնակչությունը վստահում է նրան։ Եթե Հայաստանը չկարողանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ կառուցել, ապա Հայաստանի անկախությունը կարող է հարցականի տակ դրվել»։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ընկերությունում իրականացվող վերստուգման և հարկային համալիր ստուգման ընթացքում «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 176 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:
Հայաստանում միջազգային մեծ մասնակցությամբ տեղի ունեցավ Վնասվածքաբանների ու օրթոպեդների 7-րդ համագումարը:
3 օր շարունակ հայ ու օտարազգի մասնագետները կիսվեցին փորձով ու գիտելիքներով, ոլորտի նորարարություններով, բարդ դեպքերում գտած հետաքրքիր լուծումներով, քննարկեցին վիրահատական տեխնիկաների նրբություններն ու դիագնոստիկ արդյունավետ մոտեցումները, որոնք օգնելու էլ ավելի արդյունավետ կազմակերպել պացիենտի բուժումը: Զեկույցներ, լեկցիաներ, պրակտիկ հնարքների ցուցադրություն.ինտենսիվ էին շփումները միաժամանակ մի քանի սրահներում ընթացող սեկցիաներում:
Նման խոշոր համագումարներ ՀՀ-ում կազմակերպվում են 4 տարին մեկ: Ինչպես նշում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի ու Վնասվքածաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավար Վաչագան Այվազյանը, իրենց կազմակերպած ամեն հաջորդ համագումարին օտարազգի հեղինակավոր մասնագետների ավելի մեծ ներկայացվածություն է լինում: Այս տարի շուրջ 60 կոլեգաներ էին հրավիրված ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից:
Դրսից ժամանած հյուրերը միաբերան նշում էին, որ իրենց շատ տպավորել է հայ կոլեգաների կողմից համագումարի նկատմամբ մեծ հետաքրքրությունը ու մասնակցությունը, “Բոլոր ելույթների ժամանակ դահլիճը լեցուն էր մասնագետներով, ովքեր նաև մեծ ակտիվություն էին ցուցաբերում, առողջ քննարկումներ էին տեղի ունենում տարբեր մասնագիտական հարցերի շուրջ, ինչը շատ հաճելի էր”, — նշում է Հունաստանից ժամանած պրոֆեսոր Մայքլ Հանտեսը, ով համագումարին ամենաակտիվ ելույթ ունեցող մասնագետներից էր:
Նաև նաև նկատել է, որ հայ օրթոպեդ-վնասվածքաբանները շատ ակտիվ են եվրոպական մասնագիտական ասոցացիաների ու համայնքների կազմակերպած միջոցառումներին, ինչը ևս ցուցանիշ է, որ Հայաստանում վնասվածքաբանությունը և օրթոպեդիան դինամիկ են զարգանում:
ԱՄՆ-ից Խոսե Մորկուենդեն, ով ևս համագումարին մի քանի զեկույցով հանդես եկավ, նույնպես կարևորում է նման մասնագիտական միջոցառումները, հատկապես, որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը արագ առաջընթաց ապրող ոլորտներից է, ու կարիք կա քննարկելու այն նոր մոտեցումները, որոնք ներդրվում են բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար:
«Նման միջոցառումները ոչ միայն լուրջ ուսուցողական նշանակություն ունեն, այլև նոր կապեր հաստատելու, համագործակցություն սկսելու տեսանկյունից են շատ կարևոր»,- նկատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը:
Առողջապահության նախարարությունից էլ խոստանում են ակտիվ աջակցել նման միջոցառումներ կազմակերպող ասոցացիաներին ու մասնագիտական խմբերին, քանի որ դրանք նպաստում են բնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակը բարձրացնելուն:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, իրենք ամեն ինչ անելու են, որ մասնագիտական քննարկումների նման հարթակները շատ լինեն:
Համաներման ակտում կա լուրջ իրավական սխալ՝ ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը tert.amհետ հարցազրույցում:
Խոսքը 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավմանն առնչվող գործերի մասին է։ Համաներումը, որպես կանոն, տարածվում է 3 խումբ անձանց վրա. 1-ին խումբն այն անձինք են, որոնց վերաբերյալ դատարանն արդեն արձակել է դատավճիռ և սահմանել է պատիժ: Այդ անձանց պարագայում վնասի հատուցման առումով ամեն ինչ պարզ է, վնասը կարելի է հետագայում պահանջել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում: 2–րդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, սակայն իրականացվում է քրեական հետապնդում:
«Այս վերջին երկու խմբերի պարագայում, եթե առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, ապա համաներման կիրառումը վնասի հատուցման հարցը կարող է մտցնել փակուղի, քանի որ Քաղաքացիական դատավարության շրջանակներում հնարավոր չի լինի պարզել կոնկրետ վնաս պատճառած անձի մեղավորությունը և իր արարքի կապը պատճառած վնասի հետ: Այս լուրջ խնդիրը նախագծում հաշվի առնված չէ»,–ասել է Դավիթ Հարությունյանը:
Նա պարզաբանել է, որ այս կերպ նախագծի մեկ նորմը կդառնա չգործող. «Առավելապես խոսքը այն մասին է, որ անձինք, ովքեր կատարել են հանցագործություն՝ նույն՝ ՊՊԾ գնդի գրավում, բայց նրանց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, այդ անձանցից վնասի հատուցման որևէ եղանակ չկա, թեև այս նախագծում նախատեսվում է, որ պետք է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նրանցից վնասը գանձվի: Դա ուղղակի հնարավոր չի լինելու»:
Սա նշանակում է անկախ նրանից՝ համաներում լինում է, թե ոչ, վնասը միշտ պետք է գանձվի:
Ընդունված մոտեցումը, Դավիթ Հարությունյանի խոսքով, հետևյալն է. եթե կա վնասի հարց, երբեք քրեական հետապնդումը չի դադարեցվում, համաներման կիրառումը առկախվում է, մինչև մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող դատական ակտը: Եթե անգամ դատարանը ճանաչի անձի մեղավորությունը, համաներումը կարող է կիրառվել, բայց ոչ թե մինչև դատական ակտի կայացումը հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել։
Նշենք, որ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ կառավարությունը մտադիր է քրեական գործերով համաներում հայտարարել, որի մասին օրինագիծը ԱԺ–ն կքննարկի հոկտեմբերի 31–ին։
Մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և իրավապաշտպաններ բաց նամակ են հղել ՀՀ ԱԺ պատգամավորերին՝ խնդրելով փոփոխություններ կատարել «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծում: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պատգամավորներ,
Մենք տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 31-ին Ազգային Ժողովում քննարկման է դրվելու կառավարության կողմից մշակված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասի» օրենքի նախագիծը:
Չնայած Արդարադատության նախարարի այն հայտարարություններին, թե այս անգամ լինելու է աննախադեպ մեծ համաներում, մենք կարծում ենք, որ այս օրենքի նախագիծը հանիրավի դուրս է թողնում համաներման արժանի և խոցելի դատապարտյալների որոշ խմբերի: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ձեր լիազորությունների շրջանակում Ազգային Ժողովում համաներման մասին օրենքի քննարկման ժամանակ առաջարկել հետևյալ փոփոխությունները՝
փոխել հոդված 2, մաս 2.3-ն այնպես, որպեսզի համաներումը տարածվի 1 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա:
Մասնավորապես խոսքը վերաբերում է միայնակ մայրերին, քանի որ նրանց՝ բանտում հայտնվելու դեպքում երեխան(երը) մանկատանն են հայտնվելու: Թե՛ իրավական և թե՛ սոցիալական տեսանկյունից խնդրային է գտնել որևէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված նման սահմանափակում և թե ինչու երեք երեխաների իրավունքներն ու լավագույն շահը հաշվի են առնվում, իսկ մեկ երեխայինը, փաստորեն, ոչ։
Նման բազմազավակ միայնակ կնոջ ազատազրկման օրինակ է Սիսիանում 10.000 դրամի գողության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի դեպքը։ Հասմիկը չորս երեխաների մայր է, ամուսինը տևական ժամանակ է, ինչ լքել է ընտանիքը, իսկ հանցագործություն կատարելու պահին Հասմիկի երեխաներից 3-ն անչափահաս էին, իսկ չափահաս որդին գտնվում էր պարտադիր զինծառայության մեջ։ Հետաքննության ու դատաքննության ժամանակահատվածում անչափահասներից մեկի 18 տարին լրացել է, նա ամուսնացել և տեղափոխվել է այլ բնակավայր։ Այսպիսով, Սարգսյանի՝ կալանավորվելու պարագայում նրա երկու անչափահաս երեխաները մնալու են առանց խնամքի, ուստի և վտանգված է նրանց լավագույն շահը, ինչը, երեխաների իրավունքների պաշտպանության առանցքում է:
Հասմիկի դեպքը, իհարկե, եզակի չէ, և ՀՀ կալանավայրերում դատապարտված են նաև այլ կանայք, ովքեր իրենց ծանր սոցիալական վիճակից ելնելով՝ իրենց երեխաների կենսական կարիքները հոգալու համար հանցագործության են դիմել, ու հիմա նրանց երեխաները զրկված են ծնողական խնամքից: Փաստորեն, բավարար չէ, որ պետությունը խախտել է այս մարդկանց իրավունքը՝ նրանց աղքատության մեջ անօգնական թողնելով, դեռ մի բան էլ պատժում է վերջիններիս աղքատ լինելու համար, քանզի հենց աղքատությունն է նրանց դրել իրենց և իրենց երեխաների կյանքն ու առողջությունը փրկելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանցագործությունների։
Մենք ուշադրությամբ հետևելու ենք վաղը ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրենքի քննարկմանը և հուսով ենք, որ վերը նշված խնդիրը կբարձրաձայնվի և տեղ կգտնի օրենքում»:
Անահիտ Սիմոնյան
Աննա Նիկողոսյան
Աննա Շահնազարյան
Արէ Մարտիրոսյան
Արման Ղարիբյան
Արփինե Գալֆայան
Զառա Հարությունյան
Զարուհի Հովհաննիսյան
Լալա Ասլիկյան
Ստելլա Չանդիրյան
«Խոսքս ուղղում եմ ուղիղ՝ Վատիկանում դեռեւս Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին: Պարոն Մինասյան, դուք որ ձեր շրջապատում հայտարարում եք, թե Արսեն Թորոսյանը ձեր անձնական թշնամին է, ու պատրաստ եք ինձ «ոչնչացնել», ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ձեզ իմ անձնական թշնամին չեմ համարում: Դա մեկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ հեռակա դիմելով դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
Նաեւ առաջարկեց տարբեր ֆեյքերի ու լրատվամիջոցներով իր դեմ հրապարկվող հոդվածների վրա գումարներ ծախսելու եւ անհանգստանալու փոխարեն սպասել քրեական գործի ավարտին: Նախարարը նկատի ուներ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված խոշոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը: Այդ կենտրոնն, ինչպես հայտնի է, ղեկավարում էր Միքայել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, որն էլ նախարարի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: «Իմ «ոչնչանալը», ձեր անձնական թշնամի լինելը ոչ մի կերպ չի փոխելու այդ քրեական գործի ընթացքը: Ոչ մի կերպ: Եթե նույնիսկ ես հրաժարական էլ տամ ու գնամ, այդ գործը չի փակվելու, եւ հետեւաբար՝ դուք ոչ մի բան չեք շահելու դրանից»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:
Նա անդրադարձավ վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող, թերեւս բոլոր մեղադրանքներին: Դրանցից մեկն էլ վերաբերում էր հոգեկան հիվանդության պատրվակով զինծառայությունը կիսատ թողնելուն: Նաեւ նշվում էր, որ Թորոսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակել է Նարեկ Վանեսյանին, որպեսզի վերջինս արխիվներից վերացնի իր հիվանդության վկայություն փաստաթղթերը:
«Զորակոչվել եմ 25.12.2015 թվականին՝ ՊԲ գլխավոր շտաբ՝ Ստեփանակերտ: Ծառայել եմ մինչեւ 27.10.2016 թվականը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Զորակոչվել եմ, երբ 33 տարեկան էի, որովհետեւ ես բժիշկ եմ, սպա եմ, պարտավոր ենք ծառայել մինչեւ 35 տարեկան: Մինչեւ 27 տարեկան ունեցել եմ ուսումնական տարկետում, որովհետեւ սովորել եմ կլինիկական օրդինատուրայում եւ ասպիրանտուրայում: Հետո ինձ մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որի պատճառով ես հինգ տարի ազատված եմ եղել բանակից: Բայց կարգերը փոխվելու պատճառով այդ հիվանդության այդ աստիճանի ծանրությունը այլեւս չի համարվել բանակից ազատման հիմք եւ ես զորակոչվել եմ: Հետո ապրիլյան պատերազմի ժամանակ երեք ամիս եղել ենք զգոնության բարձրացում ռեժիմի տակ, ինչը ենթադրում է 24-ժամյա ներկայություն զորամասում: Ապրիլի 1-2-ի գիշերն էլ Ստեփանակերտում եղել եմ հերթապահ: Չենք ասում, բայց դրդում եք, որ ասեք: Մոտս սրացում է եղել, որի պատճառով նորից փորձաքննություն եմ անցել ու նորից ազատվել եմ բանակից՝ տասը ամիս ծառայելուց հետո»,- ասաց նախարար Թորոսյանը:
Նշեց, որ պարբերական հիվանդություն ունի՝ գրպանից հանելով այն դեղը, որն ամեն օր ընդունում է: «Պարբերական հիվանդության պատճառով մարդիկ երիկամներից են զրկվում, դիալիզի հիվանդ են դառնում: Սա այն դեղն է, որ ես ամեն օր խմում եմ, որ երիկամային անբավարարություն չունենամ ու փոխպատվաստման չգնամ: Պա՞րզ է»,- մանրամասնեց առողջապահության նախարարը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն անդրադառնում է հայտարարված համաներման ակտին ու դրանում նրա գնահատմամբ՝ առկա լուրջ սխալին, որը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը ներգրավված այն անձանց, որոնց նկատմամբ չկա դատավճիռ, սակայն կա վնասի փոխհատուցման հարց: Սրա հետևանքով, ըստ Դավիթ Հարությունյանի, համաներման ակտի մեկ նորմն ուղղակի կդառնա չգործող, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անզոր է լինելու վնասի փոխհատուցման հարցում:
– Համաներման ակտում կան թերություններ, որոնք ենթադրում եմ՝ հնարավոր է շտկել: Սակայն դրանում ըստ իս՝ կա մեկ լուրջ իրավական սխալ, որը վերաբերում է այն հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել 2016-ի հուլիսին, երբ գրավվում էր ՊՊԾ գունդը: Բանն այն է, որ համաներումը, որպես կանոն, տարածվում է 3 խումբ անձանց վրա: 1-ին խումբն այն անձինք են, որոնց վերաբերյալ դատարանն արդեն արձակել է դատավճիռ և սահմանել է պատիժ: Այդ անձանց պարագայում վնասի հատուցման առումով ամեն ինչ պարզ է, վնասը կարելի է հետագայում պահանջել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում: Երկրորդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, սակայն իրականացվում է քրեական հետապնդում:
-Ինչը նշանակո՞ւմ է, որ սա հետագայում խնդիր է առաջացնելու, բայց ի՞նչ տեսքով, ինչպե՞ս:
-Սա նշանակում է հետևյալը, որ նախագծի մեկ նորմը կդառնա չգործող: Եվ առավելապես խոսքը նրա մասին է, որ անձինք, ովքեր կատարել են հանցագործություն՝ նույն՝ ՊՊԾ գնդի գրավում, բայց նրանց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, այդ անձանցից վնասի հատուցման որևէ եղանակ չկա, թեև այս նախագծում նախատեսվում է, որ պետք է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նրանցից վնասը գանձվի: Դա ուղղակի հնարավոր չի լինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
«Այժմ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում մինչև 2000 հոգի: Թիվը նվազել է պայմանական վաղակետ համակարգի կիրառման, գրավով ազատ արձակվելու, պրոբացիոն ծառայության արդյունքում: Որպեսզի չթվա, թե համաներման այս քայլով խրախուսվում են հանցագործությունները, աչքի անցկացրեցի՝ հասկանալու համար, թե ի՞նչ է նախատեսված, նկատեցի, որ այն մարդիկ, որոնք նախկինում օգտվել են նախագահի ներումից կամ համաներումից, նրանց վրա այս համաներումը չի անդրադառնում: Սա ուղերձ է, որ չեն քաջալերվում կրկնահանցագործությունները: Կուզեի, որ մեր արդարադատության համակարգն ու քրեակատարողական հիմնարկները կատարյալ լինեին, և ճշգրիտ աշխատանքի դեպքում համաներման կարիք չլիներ, որովհետև ներումն անհատական ակտ է. սխալ կատարած անձը խնդրում է ներել, զղջացել է, ու քննում են անհատական գործը, մինչդեռ համաներման տակ ընկնում են հոդվածներ՝ անկախ հանգամանքից՝ ազատազրկվածը զղջացե՞լ է, ավելի՞ է մխրճվել հանցավոր մտադրությունների մեջ, թե՞ ոչ:
Հետևաբար՝ այն ազատազրկվածներին, որոնց վրա տարածվելու է համաներումը, կպատգամեի հասարակության կողմից այս ուղերձին լուրջ վերաբերվել, զղջալ ու վերափոխվել: Սրանով մեր հասարակությունը կշահի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկվածներին, նա նկատեց.
«Խորին համոզմունք ունեմ, որ ցմահ դատապարտյալների գործերն անհատական վերանայման կարիք ունեն, հատկապես այն գործերը, որոնք վերաբերում են 90-ական թվականներին, զորամասային պայմաններում 18-20 տարեկան հատվածում կատարված հանցագործություններին»:
Հիշեցնենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ իրականացվող համաներման նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։
Կառավարության նախաձեռնած մարդասիրական ակտով կկարճվեն մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ հարուցված բոլոր այն քրեական գործերը, որոնց դեպքում նախատեսված է առավելագույնը՝ 3, անզգուշությամբ արված հանցագործությունների դեպքում՝ 5 տարվա պատիժ։
Բացի այդ, համաներմամբ կիսով չափ կկրճատվի մինչև 10 տարով ազատազրկված դատապարտյալների չկրած պատժաչափը։
Փաստաբան Վահե Գրիգորյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը. «Սիրելի ընկերներ,
քանի որ չեմ հասցնելու պատասխանել Հանրապետության վարչապետի երկրորդ (չ)ընտրության և Ազգային ժողովի արձակման վերաբերյալ ձեր հարցերին անհատապես, և հաշվի առնելով, որ այս կարծիքը կհետաքրքրի նաև իմ մյուս ընկերներին, ստորև ներկայացնում եմ Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։
Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ-ին։
Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից հետո` 6 օրվա ընթացքում։
Վարչապետի ընտրության 1-ին փուլում քվեարկությունից հետո յոթ օր հետո վարչապետ չընտրվելու դեպքում, իրավունքի ուժով, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։
Առավել պարզության համար ժամանակացույցը հետևյալն է․
— 24/10/2018թ․ — վարչապետի 1-ին ընտրության քվեարկության օրը․
— 30/10/2018թ․ — վարչապետի 2-րդ ընտրության համար թեկնածու(ներ) առաջադրելու վերջնաժամկետ (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 140 հոդվածի 6-րդ մաս)․
— 31/10/2018թ․ — վարչապետի 2-րդ ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված փուլի յոթնօրյա ժամկետի վերջին օրը։ Այս օրը` ժամը 12։00-ին, իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 50 հոդվածի 2․1 մաս)․
— 01/11/2018թ․ — վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ չընտրվելու դեպքում) Ազգային ժողով արձակվում է իրավունքի ուժով, որի մասով Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԸՕ 104 հոդվածի 2-րդ մաս)։
— 01/11/2018թ․ — վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ ընտրվելու դեպքում) ․․․ համը դուրս է գալիս…»:
2019 թվականի հուվարի 20-ին լրանում է Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակը: Armdaily.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը նշեց, որ բանաստեղծուհու 100 ամյակին նվիրված բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել է Գրականության և արվեստի թանգարանը.« Բանաստեղծուհու մանկական բանաստեղծությունները, որն ուղեկցվելու է երեխաների գունազարդումներով, դեռ չի տպագրվել: Դրա համար ես ամբողջ աշխարհի հայությունից գումար եմ հավաքում»: Տնօրենը նշեց, որ դիմել են Արցախի մշակույթի նախարարությանը: Վերջիններս հատկացրել են 300 հազար դրամ. «Սպասում ենք, եթե չհավաքվի գումարը կդիմեմ Հայաստանի մշակույթի նախարարությանը»: Մեր այն հարցին, թե ինչու ի սկզբանե չեն դիմել Հայաստանի մշակույթի նախարարությանը, տնօրենը պատասխանեց.«Ես երկար տարիներ աշխատել եմ մշակույթի նախարարությունում և գիտեմ, որ նախարարությունը սուղ միջոցներ ունի և դժվար է նրանց համար բոլոր ծրագրերին օժանդակել»: Կապուտիկյանի 100 ամյակին ընդառաջ, տուն թանգարանը նոյեմբերի 9-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կազմակերպելու է ծառատունկ.«Ջրառատ գյուղում Կապուտիկյանն աշխատել է ուսուցչուհի և որոշել ենք 100 ծառ տնկել գյուղի դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Մեծ միջոցառում է լինելու: Սկսելու ենք աշնանային ծառատունկով, վերջացնենք գարնանայինով»:
Դեմիրճյանի խոսքերով Կապուտիկյանի 100 ամյակի կապակցությամբ ցերեկույթ է կազմակերպվելու ՀՀ գրողների միությունում.«Իսկ առավոտյան էլ կայցելենք պանթեոն»: Տարիների ընթացքում, տնօրենի խոսքով թանգարան այցելուների քանակն ավելանում է.«Ուսումնական գործընթացի ընթացքում հաճախումները պարբերականություն են ունենում: Ամենաակտիվը հոկտեմբեր-նոյեմբեր և մարտ-ապրիլ ամիսներն են»: Տուն- թանգարանի այցելուները այս տարի եռակի ավելացել են.«Թանգարանային գիշերը 219 հոգի այցելու ենք ունեցել, ինչը մնացած տարիների հետ համեմատ բարձր ցուցանիշ է»:
Արմենուհի Դեմիրճյանի պնդմամբ, տուն- թամգարանն ունի վերանորոգման կարիք.«Մեր տուն-թանգարանը գտնվում է բարձրահարկ շենքի չորրորդ հարկում և շենքի ճոճքը նպաստում է, որ պատերի վրա օր օրի ճաքերն ավելանան»: Թանգարանի տնօրենի խոսքերով կահույքն այլևս չի կարողանում ծածկել բնական ճաքերը.«2012թ.-ից ես պայքարում եմ վերանորոգման համար, սակայն մինչև այսօր դեռ ոչինչ չի փոխվել»: Դեմիճյանը Հասմիկ Պողոսյանի մշակույթի նախարար լինելու ժամանակաշրջանից մինչև Մակունց դիմել է. «2012թ.-ին վերանորոգման մեծ փաթեթ կազմեցինք, սակայն այդ փաթեթը նախարարից նախարար անցավ ու այդպես էլ չիրագործվեց: Այժմ էլ դիմել ենք Լիլիթ Մակունցին և վերջինիս հետ հանդիպում է սպասվում: Հուսով եմ որևէ լուծվում կտրվի»:
armdaily.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.