Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզում 1–ամյա երեխայի դաժան սպանության մասին։Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է:Բացի այդ, ըստ տուժողի մոր հայտարարության, նույն օրը ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև կնոջ նկատմամբ։Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 118-րդ հոդվածի 1-ին մասերով։Քննության շրջանակներում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել տարբեր անձինք։ Մանկահասակ երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը։Մանկահասակ երեխայի հայրը ձերբակալվել է։
29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ 16 որոշում է ընդունվել: Այս մասին հաղորդում է Sputnik Տաջիկստանը:
Ռահմոնի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել անվտանգության և կայունության, մշակութային-մարդասիրական և առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև ազատ ապրանքափոխադրմանը:
«Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով 16 որոշում է կայացվել և մի շարք քաղաքական հայտարարություններ են արվել: Մեծ ուշադրություն է հատկացվել բնակչության հայրենասիրական դաստիարակությանը, Հաղթանակի օրվա բազմակողմանի լուսաբանմանը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում մասնակիցների սոցիալական պաշտպանությանը»,- ասել է Տաջիկստանի նախագահը:
«ԱՊՀ երկրների առաջնորդները գագաթնաժողովի ընթացքում կարծիքներ են փոխանակել և որոշումներ ընդունել՝ կապված կազմակերպության շրջանակներում հետագա փոխգործակցության հետ»,- հավելել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց որևէ ձևակերպման: Արդյունքում պարզվել է, որ ԱՁ-ն թաքցրել է շուրջ 116 մլն դրամի իրացման շրջանառություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
ՀԺ-ն այսօր գրել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, այլեւս չի զբաղեցնում Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը, ինչպես նաեւ հեռացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Լեւոն Սարգսյանը բացի այս պաշտոններից զբաղեցնում է նաեւ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը եւ ԱԳՆ կայքում այդ պաշտոնի կողքին նրա անունն է գրված, չնայած որ Սարգսյանն արդեն մի քանի ամիս է՝ հետախուզման մեջ է գտնվում:
«Հրամանագիր չկա ազատման մասին` հետեւաբար շարունակում է պաշտոնավարել», — այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Սարգսյանը դեռ շարունակում է պաշտոնավարել ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում:
Հարցին՝ եթե Սարգսյանը հետախուզման մեջ է եւ աշխատանքի չի գալիս, ինչպե՞ս է ստացվում, որ նա դեռ աշխատում է, Բալայանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց ազատման հրաման չկա: Նոր օրենսդրությամբ վարչապետն է հատուկ
հանձնարարություններով դեսպանին նշանակում եւ ազատում»:
Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Լեւոն Սարգսյանը կազատվի նաեւ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Գրիգորյանը անազատության մեջ էր սեպտեմբերի 25-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի (արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը) եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ Աջափնյակում ընտրակաշառք է բաժանվում. ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:
Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն (խոսքը Գրիգորի Գրիգորյանի մասին է,-հեղ.) կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:
Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետեւ միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով եւ քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով եւ բղավոցներով:
Նշենք, որ Գրիգորի Գրիգորյանը Աջափնյակի թաղապետի տեղակալն է: Աջափնյակի թաղապետը ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանն է:
Աղբյուրը՝ Armtimes.com
Հայաստանի ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում: Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 26 ընտրատարածքն ընդգրկող համայնքներում՝ Հրազդանում եւ Սոլակում, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Հրազդան եւ Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 26-ից սկսվել է թեկնածուների առաջադրումը. «Սեպտեմբերի 27-ին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել Սեւակ Սասունի Միքայելյանը՝ ինքնաառաջադրմամբ: Այլ թեկնածուներ դեռեւս չեն առաջադրվել: Սոլակ համայնքից առաջադրվել են 3 թեկնածուներ՝ բոլորն էլ ինքնաառաջադրմամբ՝ Էդգար Խաչատրյանը, ով ներկայումս Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոման Դանիելյանը»,-հայտնեց հանձնաժողովի նախագահը: Տարածքային հանձնաժողովից տեղեկացանք, որ թեկնածուների առաջադրումը նախատեսված է սեպտեմբերի 26-30-ը, որից հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կլինի թեկնածուների գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, ավարտվելու է հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 20-ը լռության օր է, 21-ին էլ՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է:
Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:
ՀՔԾ այս որոշումը բավական բացասական արձագանքի արժանացավ: Հանրության լայն զագվածների համար անհասկանալի է, թե ինչպես է ՀՔԾ-ի համար մեղավորների անձը անհայտ, երբ հարյուրավոր տեսանյութեր, լուսանկարներ և վկաներ կան, ովքեր պատրաստ են խոսել ու տալ անուններ:
Հանրության արձագանքը այնքան մեծ էր, որ ՀՔԾ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և հայտարարել, որ գործն ընդամենը կասեցվել է ու ամեն պահի կարող է նորից ընթացք ստանալ: Բայց բոլորս էլ լավ ենք հասկանում, թե Հայաստանում ինչ է նշանակում կասեցնել:
ՀՔԾ այս որոշոմից դժգոհ են նաև այդ դեպքերի ադրյունքում տուժած լրագրողները: Ռոբերտ Անանյանը ՀՔԾ որոշումը համարում է քաղաքական: Այս մասին նա խոսել է A1plus.am-ի հետ. «Ոստիկանության նախկին պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի ապօրինի հրամանով կիրառվել են հատուկ միջոցներ, եւ դրա հետեւանքով ահռելի մեծ ծավալներ են կազմել տուժածները, եւ կադրում երեւում է, թե ինչպես է մի երեխայի աչքը դուրս եկել: Հիմա ՀՔԾ-ն ասում է մեղադրյալ անձը բացակայում է, սա արդարադատության նկատմամբ ծաղր է՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցի կողմից: Եթե նույնիսկ անմիջապես վարչապետը չի հրահանգել այդ որոշումը կայացնել, նա համաձայնել է այս որոշմանը, ուղղակի վստահ եմ: Սեպտեմբերի 24-ին մեր փաստաբանը ստանում է կասեցման որոշումը, սեպտեմբերի 25-ին Լեւոն Երանոսյանին կանչում են եւ մեղադրանք առաջադրում՝ հեղափոխության օրերին արած ապօրինությունների մասով։ »,-ասել է Անանայանը:
Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները փորձում են փրկել Սերժ Սարգսյանին: Ի վերջո բոլորի համար է հասկանալի, որ Սարի թաղի դեպքերը նույն 2008 թվականի մարտի 1 դեպքերի կրկնությունն էին, պարզապես այս անգամ ի ուրախություն բոլորիս չեղան մարդկային զոհեր: Գուցե՞ Սերժ Սարգսյանը համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ ու դրա փոխարեն նոր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել մոռանալ բոլոր այն առերևույթ հանցագործությունները, որոնք կարող ենք կապվել նրա անձի հետ:
Հ.Գ. Հետաքրքիր է, եթե ՀՔԾ բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում չի կարողանում գտնել երկու տարվա վաղեմություն ունեցող հանցագործությունը բացահայտելու՝ ինչպես է բացահայտելու 2008 թվականի մարտի 1-ի մեղավորներին:
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264.134.234 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 62.326.191 ՀՀ դրամը: Համեմատության համար հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82.287.428 դրամ, որից վերականգնվել է 29.622.074 դրամը։ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։ Նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176.945.486 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.915.618 դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3.853.807 ՀՀ դրամը, իսկ մնացած 173.091.679 ՀՀ դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է 1-ը կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականցվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։ Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայացապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8.777.100 ՀՀ դրամ։ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի, և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդահանուր առմանբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 թվականի առաջին կիսամյակում: 2017թ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկանշկան է, որ եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78 տոկոսով ավելի)։ Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409,916,124 ՀՀ դրամի նյութական վնաս (այդ թվում 409,189,144 ՀՀ դրամ՝ պետությանը), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406,315,516 ՀՀ դրամը (այդ թվում 405,589,336 ՀՀ դրամ՝ պետությանը):
Հարկ է ընդգծել, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69.564.009 ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29.415.679 ՀՀ դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից:
Այս անգամ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամները գլուխ գլխի էին հավաքել պրակտիկ բժիշկների՝ քննարկելու առողջապահության ոլորտի խնդիրներն ու հնարավոր լուծումները:
Այս ոլորտի խնդիրները շատ էին ու հրատապ: Հստակ գաղափարներ, հնարավոր լուծումներ ու առողջ քննարկում էր անհրաժեշտ: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամների կողմից պարբերաբար կազմակերպվող քննարկման թեմաները բազմապրոֆիլ են և հասարակական մեծ հնչեղություն են պահանջում:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու Օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը առողջապահական ոլորտի ներկայիս վիճակը համեմատեց բաց ծովում խախուտ նավով լողալու հետ.
— Մենք մեր ժամանակը ծախսում ենք նավում չխորտակվելու վրա: Բոլոր որոշումները ժամանակավոր, պոպուրիստական են: Մենք չգիտենք ու՞ր ենք գնում: Ինչպես ասում են <Королья делает Свита>. Առողջապահական ոլորտի ղեկավարները չպիտի մոռանան՝ ովքեր են իրենց կողքին: Առողջապահական ոլորտի գերխնդիրը պիտի լինի այն հարցի պատասխանը, թե մենք ու՞ր ենք գնում:
Ակնաբույժ Սահակ Դաշյանը ծովի թեման շարունակեց ու թիերը մի կողմ դնելով՝ հավելեց.
- Առողջապահության ոլորտը նավի վրա է: Բայց խնդիրն այն է, որ մենք ճանապարհային քարտեզ չունենք՝ չգիտենք ու՞ր ենք գնում: Մենք պետք է օրինակ վերցնենք համաշխարհային փորձից, ֆիքսենք մոդելները:
Առողջապահության նախարարության ճանապարհը հստակ չքարտեզագրելու հարցը բանախոսներից մի քանիսը բացատրեցին նրանով, որ համակարգ չկա: Քանկոր ԲԿ Սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Ավետիս Ահարոնյանը հետևյալ կերպ մեկնաբանեց խնդիրը.
- Մեր համակարգը լավը չի: Պիտի քանդվի, նորից կառուցվի: Դա գալիս է նաև հիվանդների ոչ գրագետ լինելու փաստից: Այդ կապակցությամբ որոշակի միջոցառումներ է անհրաժեշտ կազմակերպել: Թերկրթված հասարակության և անպաշտպան բժշկի միջև համագործակցությունը առողջ պտուղներ տալ չի կարող:
1990-1991 թվականների ՀՀ առողջապահության նախարար, այժմ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը փաստեց, որ Հայաստանում կան բավական զարգացած բժշկական ծառայություններ, բայց ընդհանուր համակարգի մեջ լուրջ բացթողումներ նկատեց: Միհրան Նազարեթյանը առողջապահական ոլորտի բացթողումները դեռ 90-ական թվականների մնացուկներ համարեց: Շեշտեց նաև այն, որ ինքն իր մեղքի չափաբաժինն ունի: Առաջարկեց առողջապահական ոլորտի համակարգը հստակ տարանջատել 4 կոմպոնենտի.
- Չկա իդեալական առողջապահական համակարգ, բայց կարող է լինել համակարգային մոտեցում: Դա իրենից ներկայացնում է հետևյալ չորս կոմպոնենտների համադրումը
- Ղեկավարություն
- Ծառայություններ
- Ֆինանսավորման բլոկ
- Ռեսուրսներ
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցները առողջապահական հստակ համակարգ չունենալուց բացի վեր հանեցին ոլորտի արդիական այլ հարցեր ևս. բժշկական պարտադիր ապահովագրություն, բժշկական տուրիզմ, բժիշկների որակավորման համակարգի ստեղծում, բժշկի վարկանիշի բարձրացում և այլն:
«Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը քննարկան ընթացքում կարևոր հարց բարձրացրեց.
- Ինչու՞ միևնույն անալիզը նույն օրը տարբեր կլինիկաներում հանձնելու դեպքում միանգամայն տարբեր ցուցանիշներ են գրանցվում:
Բժիշկները դա բացատրեցին նրանով, որ օրվա տարբեր ժամերին մարդու հուզական վիճակը տարբեր է, ինչից կարող է առաջանալ ցուցանիշի տարբերություն: Ոչ պակաս հուզական շեշտով նրանք փաստեցին, որ պոլիկլինիկաների լաբորոտորիաները, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Բժիշկները նշեցին, որ Առողջապահության նախարարն իր սկզբնական ելույթներում արդեն բարձրացրել է ստանդարտիզացիայի հանձնաժողով ստեղծելու հարցը, այսինքն՝ լաբորոտորիաները պետք է բերել մի ստանդարտի:
Տեխնոլոգիական առաջընթաց քալերը առողջապահական ոլորտում, ըստ բժիշկների, չեն կարող բերել ծառայությունների էժանացման: Որակի համար, վճարել է պետք: Իսկ այդ հարցի լուծման գերակայող կողմը կապեցին բժշկական ապահովագրության հետ:
Քննարկման մասնակիցները չմոռացան փաստել, որ Հիպոկրատի երդում տվածներն էլ են մարդ. կարող են սխավել՝ ոչ մեծ հարցերում:
Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հավելեց.
- Պետք է հստակ տարանջատել բժշկական սխալ և բժշկական անփութություն տերմինները: Այս հարցում իրավական մոտեցումն է պակասում: Մենեջմենթը պիտի խորացնել:
Քննարկման մասնակիցները՝ բժիշկները, օլիմպիական խաղաղություն արտահայտող դեմքերով փաստեցին.
- Բժիշկ «չեմպիոններին», ըստ արժանվույն, չեն մեծարում:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։
ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, Հրանտ Բագրատյանին, Կարեն Կարապետյանին։
Տիգրան Սարգսյանը, Արամ Սարգսյանը և Խոսրով Հարությունյանը չեն զրկվել իրենց դիվանագիտական անձնագրերից, քանի որ ի պաշտոնե իրավունք ունեն ունենալու։
Դիվանագիտական անձնագրերից զրկվել են նաև ՀՀ նախկին առաջին տիկինները, սակայն միայն Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը ցանկում չկա։ Զրկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.