29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի շուրջ բարձարցած վերջին աղմուկը, որն ըստ էության, ուղեկցվում է Ընտարակ օրենսգրքի շուրջ տեղի ունեցեղ պրոցեսներով, որևիցե կերպ չի կարող զերծ լինել քաղաքական ենթատեքստից:
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն այլևս կասկածվում է ինքնիրավչության մեջ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։
Այն, որ երկրում այժմ տեղի ունեցող հակակոռուպցիոն միջոցառումները ոչ այլ ինչ են, քան այդ թվում նաև արտահերթ ընտրություններին ընդառաջ հասարակության վրա դրական ազդեցություն թողնելու հեղափոխական իշխանութունների կողմից գործադրվող ճիգ, կասկած չի հարուցում: Ճիշտ է՝ ասվածը բոլորովին չի նշանակում, որ ներկայիս իշխանությունները դա անում են՝ բացառապես ելնելով քաղաքական հաշվարկներից, բայց այն, որ հասարակական տրամադրությունների վրա ներազդելու ավելի գործուն միջոց դժվար է գտնել, քան այն, ինչ այժմ անում են իշխանությունները, ևս անհերքելի է:
Բայց Բեգլարյանի ու նրա կարգի դեմքերի հետ վերջին շրջանում կատարվող տհաճությունները միայն կոչված չեն հասարկության վրա հոգեբանական ազդեցություն թողնելու և կամ տպավորություն գործելու: Այդ ամենն ունի այսպես ասած նաև պրակտիկ նշանակություն Փաշինյանի կառավարության համար. փորձում են ՀՀԿ-ին հնարավորինս սահմանափակել ու հատկապես սահմանափակել այն տնտեսական լծակներն ու ներուժը, որոնք սովորաբար ընդդիմություն դարձած նախկին իշխանությունները բանեցնում էին սեփական վերարատադրության պրոցեսն առավել հարթ դարձնելու համար: Հիմա, փաստորեն, ՀՀԿ-ն, զրկվելով իշխանությունից, զրկվում է նաև այն պոտենցիալից, որը կուտակել էր տարիների ընթացքում, զրկվում է այն զենքից, որը թույլ էր տալիս երկար տարիներ շարունակ փակել ժողովրդի բերանն ու ընտրակաշառք բաժանելով՝ վերատիրանալ Հայաստանին: Այնպես որ՝ կան բոլոր հիմքերը կարծելու, որ Բեգլարյանի հետ տեղի ուենցածը միայն առաջին ծաղիկներն են այն ամենի, ինչին շուտով ականատես է դառնալու հայաստանյան հանրությունը. ամառն իսկապես թեժ է լինելու:
Այս ամենն, անշուշտ, նախազգուշացում է ոչ միայն ՀՀԿ-ի բիզնես թևին, օլիգարխներին և այլն, այլև առաջին հերթին քաղաքական թևին՝ ուղղակի կերպով՝ առաջիկա ընտրություններին չմանևրելու, սեփական գլխից վերև չցատկելու ու արագորեն համակերպվելու դառն իրականության հետ:
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Հայաստան Ծառատունկ Ծրագիրը) իրականացնում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգնվել են ավելի քան 5,5 միլիոն ծառեր, և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:
Տնկարաններ՝ էկոլոգիական չարիքի դեմ
1990-ականների էներգետիկ ճգնաժամը իր հետ բերում էր էկոլոգիական ճգնաժամ: Այս սպառնալիքը զգաց նաև բոստոնահայ ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարը, որը Հայաստան էր այցելել 1990-ականների սկզբին, տեսել վառելափայտ դառնալու դատապարտված հատվող ծառերը: Հայաստանի անապատացումը կանխելու համար նա 1994 թ. Հայաստանում հիմնեց «Էյ Թի Փի» բնապահպանական բարեգործական հիմնադրամը: Կազմակերպությունը սկսեց ծառատունկեր անել նախ Գյումրիում և Երևանում, որտեղ էներգետիկ ճգնաժամի արդյունքում կանաչ տարածքները ամենաշատն էին տուժել: «Էյ Թի Փի»-ն սկզբում տնկիները գնում էր ԽՄ տարիներից մնացած տնկարաններից: Որակյալ տնկիներ ունենալու և ավելի լայնամասշտաբ ծառատունկեր իրականացնելու համար հիմնադրամը սկսեց հիմնել սեփական տնկարանները: Առաջին տնկարանը ստեղծվեց 1996 թ. Արագածոտնի Սասունիկ գյուղի Կարին վարչական շրջանում: Գյուղի ընտրությունը պատահական չէր, այստեղ բնակություն էին հաստատել մեծ թվով փախստական հայեր Ադրբեջանից, և տնկարանը պիտի դառնար նրանցից շատերի հիմնական աշխատավայրը և ապրուստի միջոցը: Դրանից հետո ստեղծվեցին ևս երեք տնկարաններ՝ Լոռու Մարգահովիտ, Արարատի Խաչփար, Վայոց Ձորի Չիվա գյուղերում: Տնկարաններում աճեցնում են դեկորատիվ, մշտադալար, պտղատու մինչև հիսուն ծառատեսակ, ընդհանուր առմամբ՝ մինչև 200 հազար տնկի, որոնց մեջ կան նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ: Իր հիմնադրման օրվանից առայսօր «Էյ Թի Փի»-ն ծառատունկ է իրականացրել Հայաստանի 1150 հանրային վայրերում՝ դպրոցների, մանկապարտեզների, գիշերօթիկների, զորամասերի, հիվանդանոցների, հայտնի տուրիստական վայրերի ու եկեղեցիների շրջակայքում: Ծառատունկից հետո կազմակերպությունը զբաղվում է ծառերի խնամքով: «Էյ Թի Փի»-ն ծառատնկումներ է իրականացնում նաև Արցախում: Առ այսօր Հայաստանի ու Արցախի տարածքում «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան 5,5 միլիոն ծառ: Ծառատունկերին կամավոր ներգրավվողները հիմնականում հենց համայնքի անդամներն են: Սակայն համայնքային ծառատունկերին մասնակցում են նաև բազմաթիվ կամավորներ տարբեր կազմակերպություններից: «Էյ Թի Փի»-ի հետ «Սինոփսիսի» կամավորները ծառատունկեր են իրականացնում արդեն տասը տարի: Ոչ միայն ծառատունկերին մասնակցելու, այլև «Էյ Թի Փի»-ի ուսումնական, կազմակերպչական աշխատանքներում ընդգրկվելու համար գալիս են նաև օտարերկրացի կամավորականներ՝ ուղղորդված «Դեպի Հայք» միության կողմից:
Ընդլայնվում են անտառները, բարելավվում է ապրելու միջավայրը
Անտառներն ու ծառերը մարդուն պարգևում են թթվածին, կլանում թունավոր գազերը, կեղտն ու աղմուկը: Անտառները պահպանում են հողը էրոզիայից, և սպունգի նման հավաքում ստորգետնյա ջրերն ու դրանք ուղղում դեպի գետեր: Պատահական չէ, որ կլիմայի գլոբալ փոփոխման դեմ պայքարի առաջին զենքերից մեկը համարվում է ծառ տնկելը: «Էյ Թի Փի» ընկերությունը համայնքային ծառատունկերից զատ իրականացնում է նաև անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ՝ ընդլայնելով Հայաստան աշխարհի անտառածածկ մակերեսը: Իր տնկարաններում աճեցրած տնկիներով վերջին տասը տարիների ընթացքում «Էյ Թի Փին» հիմնել է քսանյոթ ակտիվ անտառներ՝ տնկելով չորս միլիոն ծառ մոտ 1000 հեկտարի վրա: Մարգահովտում հիմնված անտառը նվիրվել է Հրանտ Դինքի հիշատակին: Անտառային տնկումների ժամանակ ժամանակավոր աշխատանքի են ընդունում մինչև հարյուր և ավելի գյուղացիներ հարակից գյուղական համայնքներից: Գյուղամերձ այն տարածքները, որոնք «Էյ Թի Փի»-ն վերածում է անտառի, քսանհինգ տարի անց վերադարձվելու են համայնքին որպես կայացած անտառներ: Եվ այդ կարգավիճակը պարտադրելու է համայնքին, որ նա շարունակի պահպանել տարածքը որպես անտառ, չկտրի և արոտավայր կամ ցանքատարածք չդարձնի:
Անտառների ընդլայնման ու պահպանման գործն ավելի արդյունավետ ու լայնամասշտաբ դարձնելու համար կազմակերպության գերակա նպատակներից մեկն է «Հայանտառի» և Բնապահպանության նախարարության հետ համագործակցության խորացումը: «Հայանտառի» հետ կազմակերպությունը Հրազդանի տարածաշրջանի Քաղսի գյուղում իրականացրել է կոճղաշիվային ծրագիր, որի շրջանակում կատարվել է անտառներում հատված ծառերի կոճղերի շուրջն աճող շիվերի մաքրում՝ մեկ-երկու ամենաուժեղ և ուղիղ շիվերի պահպանմամբ: Այդ կտրված ճյուղերը՝ որպես վառելափայտ, «Հայանտառը» անհատույց տրամադրել է հարակից գյուղերի բնակիչներին: Մինչ այդ «Էյ Թի Փի»-ն իր նախաձեռնությամբ նմանատիպ աշխատանքներ կատարել է Շիրակի մարզի ճանապարհամերձ տարածքներում:
Բնապահպան սերնդի կրթություն
Եթե մարդիկ շարունակեն իրենց գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ բնության վրա՝ հատել անտառներ, աղտոտել օդն ու ջուրը, ոչ մի բարելավում Հայաստանի էկոլոգիական միջավայրում չի լինի, չի օգնի ոչ մի նոր տնկված ծառ: Միայն էկոլոգիական խնդիրներին տեղյակ ու գիտակից սերնդի դաստիարակությամբ հնարավոր կլինի պահպանել «Էյ ԹԻ Փի»-ի գործունեության արդյունքները և ապագայում ունենալ ավելի կանաչ ու մաքուր Հայաստան: 12 տարի է՝ Կարինում ու Մարգահովտում բոստոնահայ Մայքլ և Վիրջինիա Օհանյանների հովանավորությամբ հիմնվել և գործում են «Էյ Թի Փի»-ի ուսումնական երկու կենտրոնները: Ամեն տարի՝ մարտի ամսից մինչև հուլիս, ՀՀ տարբեր մարզերի գյուղերից, քաղաքներից հիմնադրամի տրամադրած տրանսպորտային միջոցներով այս կենտրոններ են հաճախում մոտ 4000 աշակերտներ և մասնակցում բնապահպանական տարբեր թեմաներով անցկացվող դասընթացներին: Ամեն դասարանի ու տարիքային խմբի համար մշակվել են առանձին թեմաներ: Իսկ հուլիս և օգոստոս ամիսներին Մարգահովտի ուսումնական կենտրոնում կազմակերպվում են 4-6 օրյա էկոճամբարներ ավելի ակտիվ մասնակից դպրոցների մինչև տասնհինգ հոգանոց խմբերի համար:
«Էյ Թի Փի»-ն Կրթության ազգային ինստիտուտի հետ մշակել է տարրական դասարաններից մինչև ավագ դպրոց բնապահպանական խնդիրների դասավանդմանը նվիրված «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ուսուցչի ձեռնարկը: Հիմնադրամի վերապատրաստողները այցելում են հանրակրթական դպրոցներ, ուսուցիչների հետ դասընթացներ անցկացնում: Նման դասընթացներ անցկացվել են Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Արցախում, կլինեն նաև Շիրակում: Ծրագրի նպատակն է երեխաներին իրենց համայնքներում դարձնել ակտիվ բնապահպաններ, ովքեր ոչ միայն տեղյակ են բնապահպանական խնդիրներին, այլ ծանոթ են դրանք մեղմելու միջոցներին: «Էյ Թի Փի»-ն նաև փորձում է կամուրջներ ստեղծել հայաստանաբնակ ու ամերիկահայ երեխաների միջև՝ արդեն տասը տարի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայկական դպրոցների մի դասարան ու Հայաստանից մի դասարան կապելով իրար հետ: Ամերիկահայ երեխաները ամռանը այցելում են Հայաստան, իրենց հասակակիցների հետ անցնում բնապահպանական դասընթացներ, այցելում «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկերի մասնակցում, ընկերանում: Աշտարակ քաղաքում «Էյ Թի Փի»-ն ունի երկուսուկես հեկտար քաղաքային ենթակայության հանրային տարածք, որը ապագայում պետք է քաղաքային զբոսայգի դառնա: Այստեղ էլ վերջին երկու տարում աշակերտները ծառատունկ են անում:
Զարգացած գյուղ՝ բնապահպան համայնք
Ծառատնկումները «Էյ Թի Փի»-ն փորձում է նաև օգտագործել որպես գյուղացիական համայնքների սոցիալական աջակցության միջոց: Հիմնադրամը սահմանամերձ գյուղական տնտեսություններին պարբերաբար տրամադրում է մինչև տասը պտղատու ծառերի տնկիներ՝ փոքր այգիներ հիմնելու և սոցիալական որոշ խնդիրներ լուծելու համար:
Իր 4 տնկարաններից բացի «Էյ Թի Փի»-ն ծառերի տնկիներ է բազմացնում նաև Փոքր-ձեռնարկություններիի ծրագրի՝ տնամերձ տնկարանների միջոցով: Այս ծրագրի շահառուները հեռավոր գյուղերի բնակիչներն են: Արդեն ընդգրկված են 30 տնտեսություններ Քեթի (Շիրակ), Մարգահովիտ (Լոռի) եւ Աղվանավանք (Տավուշ) գյուղերից: «Էյ Թի Փի»-ի տնամերձ տնկարանների ծրագիրը Բրյուսելում ճանաչվեց որպես կայուն զարգացման մոդել, և 2008 թվականին արժանացավ հեղինակավոր Energy Globe Award մրցանակին:
«Էյ ԹԻ Փի»-ն ծրագրում է նաև հայկական խաղողագործության մաս կազմել, աճեցնել խաղողի որակյալ տնկիներ և տրամադրել գյուղացիներին:
Հիմնադրամը քայլեր է ձեռնարկում նաև Հայաստանում ինտենսիվ այգեգործությունը զարգացնելու ուղղությամբ: Կարինի տնկարանում այդ նպատակով աճեցվում են, իսկ Չիվայի տնկարանում նախատեսվում է աճեցնել գաճաճ պտղատու ծառերի տնկիներ: Դրանք կլոնավորված սելեկցիայի արդյունքում ստացված, ԳՄՕ չպարունակող ցածր ծառեր են, ինչը թույլ է տալիս մեկ հեկտարի վրա ավելի շատ ծառ տնկել, ավելի շատ բերք ստանալ, կիրառել հակակարկտային ցանցեր: Հիմնադրամը տնկիներ կտրամադրի միայն կոոպերատիվ հայտերի դեպքում՝ այդպես շահագրգռելով գյուղացիներին կոոպերատիվներ հիմնել, միացնել իրենց այգիները, ինչի արդյունքում ավելի արդյունավետ կլինի այգիների մշակումը և արտադրանքի իրացումը: Ընդհանուր առմամբ հիմնադրամն ունի 18 հա տնկարանների տարածք, որտեղ հնարավոր է ինտենսիվ այգեգործության համար անհրաժեշտ քանակությամբ տնկիներ աճեցնել:
Ծառը, այսպիսով, «Էյ Թի Փի»-ի ջանքերով Հայաստանում դառնում է ոչ միայն էկոլոգիական ճգնաժամի դեմ պայքարի, այլև բարեկեցիկ կյանք ու առողջ միջավայր ստեղծելու միջոց:
Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում Իսպանիայի ներքին գործերի նախարարության եւ լրատվամիջոցների կողմից «հայկական մաֆիա» ձեւակերպման վերաբերյալ, որն օգտագործվեց հաղորդագրություններում, որոնք պատմում էին անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման ենթարկված 100-ից ավելի անձանց մասին, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:
Այս առնչությամբ, Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:
Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձեւակերպումն, ինչը նաեւ տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:
Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձեւակերպումների եւ շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ եւ օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարեւոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից եւ տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձեւակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենեւին բոլորը չեն, որ հայեր են, դեռեւս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը եւ նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միեւնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձեւավորման եւ հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է եւ հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։
Ազգային ժողովի «Ելք» խմբացկության պատգամավոր Արամ Սարգսյանը հանդիպել է Մանվել Սարգսյանին՝ նրա ձերբակալվելուց 3 օր առաջ:
«Հանդիպել եմ և խոսակցություն է եղել, որ ճիշտ կլինի՝ դու հրաժարվես Երկրապահի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն տալով, որ մնացած տղաները վերադառնան երկրապահ, դու մնաս ԵԿՄ վարչության անդամ»,-այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
«Այս պահին չէի ցանկանա գնալ, հանդիպել, քանի որ ասելիք չունեմ։ Այն ինչ մտածում եմ, տեսել եմ, կանգնել ու հիմա իր երեսին ասելը չեմ կարծում, որ ճիշտ է: Կամ գնալ ու մխիթարել, սուտ բաներ ասել, դրա ցանկությունը չունեմ, նա ասել է որ ի զորու է իր անմեղությունը ապացուցել, շատ կցանկանայի որ նա դա կարողանար։ Նա իսկապես լուրջ առողջական խնդիրներ ունի, օնկոլոգիական հիվանդ է, 12 անգամ քիմիաթերապիա անցած, թոքի կեսը հեռացրած է, զարմացած եմ, որ մահվան ու կյանքի եզրին գտնվող մարդը կարող էր նման քայլի գնալը։ Նման մարդիկ այդ պահին ցանկանում են մաքսիմալ բարություն անել, բոլորին ներել, իրենց ունեցածը բաժանել»,-ասաց նա:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանը այդ հանդիպման ժամանակ համաձայնե՞լ է հեռանալ ԵԿՄ նախագահի պաշտոնից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրն այն չի, որ ինքը համաձայն էր, բայց այնպես էլ չի, որ այդ զրույցը շարունակելու տեղ չուներ: Իհարկե, առաջին հայացքից էդ իր համար շոկային էր, բայց ես հասկացա, որ դա թեմա է, որը կարելի է զարգացնել»:
Նա ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանը համարում է, որ ինքը ամեն ինչ արել է ԵԿՄ-ն պահելու համար, որ ինքը հավատարիմ է մնացել ԵԿՄ-ին ու մնացածներն են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գումարներով ու նրա հրահանգներով տարբեր ժամանակներում լքել ԵԿՄ-ն՝ թուլացնելով այն:
«Բայց ինքն էլ հասկանում էր, որ այդ բաժանվելը թուլացրել է իրենց ամբողջությամբ և այդ առումով արդեն զգում էր, որ ինքն էլ օգնության, օժանդակության կարիք ունի, որովհետև արդեն տարբեր քրեական անցյալ ունեցողներն էին իրեն վտանգ սպառնում և ինքը զգում էր, թե այդ ժամանակվա Երկրապահի ուժն ինչում է: Ու այս առումով է, որ կարծում եմ, կուզենար, որ խոսակցությունը շարունակվի: Կարող էր այդ խոսակցությունը ինչ-որ ժամանակ հետո ճիշտ հանգուցալուծման բերեր»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր. Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: Այս մասին հայտնեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն ՀՀ դրամ:
Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ:
Լյովա Ազատի Սարգսյանը և վերջինիս դուստր՝ Անի Ազատի Սարգսյանը, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Արդյունքում՝ ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Բացի այդ, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:
ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին:
Ընթանում է նախաքննություն:
Փաստաբան Հայկ Ալումյանը ժամանակին զգուշացրել էր իշխանություններին՝ «այնպես մի ապականեք այս օրենսդրությունը, որպեսզի վաղը ձեր փաստաբաններն օրինական լծակներ չունենան ձեզ պաշտպանելու»: Այսօր տեղի է ունենում այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին ավելի ու ավելի շատ փաստաբաններ են պետք:
Բայց Հայկ Ալումյանին ոչ միայն չէին լսել, ով ահազանգում էր փաստաբանների իրավունքները սահմանափակելու, փաստաբանական համայնքը վարկաբեկելու անթույլատրելիության մասին, այլեւ չէին հավատացել:
Հիմա արդեն Մանվել Գրիգորյանի փաստաբաններն իրենց վրա զգում են դա:
Բայց միայն դրան չէ, որ չէր հավատում նախկին իշխանությունը: Նրանք չէին հավատում փորձագետներին, ովքեր զգուշացնում էին «բացարձակ մեծամասնության» եւ իշխանության ուզուրպացիայի հետեւանքների մասին: Նրանք չէին հավատում, որ ժողովուրդն ընդունակ է շտկել մեջքը եւ տեր կանգնել իր իրավունքներին:
Փոխարենը, նրանք հավատացած էին, որ հաջողվել է վերջնականապես չեզոքացնել հանրային բողոքի բոլոր դրսեւորումներն ու հնարավորությունները եւ հավերժացնել իրենց իշխանությունը՝ գանձագողության ու թալանի «իրավունքը»:
Այս օրերին բերման ենթարկվող նախկին բարձրաստիճանների վիճակն ու պահվածքը դա է ցույց տալիս: Գեներալ Մանվելը, ով թալանել է բանակի մեքենաներն ու սնունդը, ու այնքան արխային է եղել, որ թողել էր երեխաների նամակները, խնդրում է, որ իրեն բանտում պահեն, քանի որ դրսում նա կարող է երկար չձգել:
Վաչագան Ղազարյանին մի թեթեւ «թափահարում են»՝ գրպանից, պայուսակից, մեքենայից, օբյեկտներից ու տնից միլիոնավոր դոլարներ են թափվում, որոնք նա «մոռացել» էր հայտարարագրել, ինչպես ինքն է ասել, ու ինչն էլ դարձել է քրեական հետապնդման հիմքը:
Տարոն Մարգարյանը հիվանդացել է ու մի քանի օր աշխատանքի չի գնում, երեւում է չի հավատացել, որ իր գործունեությունն ու իր սեփականությունը երբեւէ կարող է դառնալ իրավապահների քննության առարկա:
Դա մի իշխանություն էր, որի միակ հավատամքն ու կենսափիլիսոփայությունը կողոպուտն էր ու գանձագողությունը: Նման իշխանությունը կորցնում է նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը եւ չէր կարող հավատալ հատուցմանը, ժողովրդի ներքին ուժին եւ նման այլ բաների:
Աղբյուր՝ lragir.am
Ըստ շրջանառվող լուրերի, երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին:
Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, մի քանի ժամ գործողություններ է իրականացրել: Այդ գրասենյակը պատկանում է Արտյոմ Կանևսկոյին:
ԱԱԾ-ն հաստատել է գրասենյակում գործողություն կատարելու մասին տեղեկությունները և խոստացել մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Կանևսկոյը այս պահին հայտնի չէ: Չի բացառվում, որ նա ձերբակալվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մահափորձի գործով:
«Հայկական մաֆիայի» դեմ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում, որն իրականացվել է Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջանների մի շարք քաղաքներում, 142 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են՝ ըստ իսպանական մամուլի տեղեկությունների:
Իսպանիայում ՀՀ դեսպանության քաղաքական հարցերի պատասխանատու Հովհաննես Սիրաբյանն էլ մեզ հետ զրույցում վերահաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, ապա հավելեց. «Ձերբակալվածների մեջ կան նաև այլազգիներ՝ ռուսներ, վրացիներ, իսպանացիներ»:
Մեզ հասած տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Իսպանիայում ազգությամբ հայեր են ձերբակալվում վերոնշյալ հանցագործությունները կատարելու համար:
«Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ. Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին» ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ֊ը ամառային նստաշրջանում։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախորդ նստաշրջանին ես գտնվում էի այստեղ և անհանգստացած Հայաստանում տիրող իրավիճակով՝ պատմում էի բոլորիդ իմ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ու հայցում ձեր աջակցությունը՝ ազատելու համար ընդդիմադիր գործըկերներիս, և քաղաքացիական ակտիվիստներին ովքեր ձերբակալված և կալանավորված էին։
Ինչպես արդեն գիտեք, ամեն բան կարգավորվեց հարթ ու խաղաղ ճանապարհով։ Ոչ բռնի, խաղաղ, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանում, որն ավարտվեց վարչապետի պաշտոնում հեղափոխության առաջնորդի ընտրությամբ։ Այժմ քաղաքական ուժերն աշխատում են նոր ընտրական օրենսգրքի վրա, որի ընդունումից հետո ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կկազմակերպվեն։ Նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ճգնաժամը մեր երկրում կլուծվի և կկարգավորվի։ Այս իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և իր քաղաքացիական հասարակության կարևոր ինստիտուտների միջոցով դուրս կգա ճգնաժամից խաղաղ, առանց բռնությունների և պատահարների։ Մենք հավատացած ենք, որ Եվրոպայի խորհուրդը կունենա լուրջ ներդրում Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման գործում։
Այժմ ես մտահոգված եմ այլ հարցով, քանի որ մեր հարևան Ադրբեջանը, որը մղոններով հեռու է Հայաստանից իր ժողովրդավարության ցուցանիշներով, լարել է իրավիճակը սահմանին՝ ապրիլի 12-ից կուտակելով այնտեղ զինված ուժեր։
Սկսած ապրիլի 12-ից լարումն աճում է, ավելին՝ ամեն օր այնտեղ ավելացվում են տարատեսակ զինատեսակներ, այդ թվում՝ զրահամեքենաներ և հրետանի անմիջապես Ադրբեջանի և Արցախի միջև սահմանագծին։ Մարդկային ուժի և տեխնիկայի կուտակումն աննախադեպ է և ունի մեկ պարզ տրամաբանություն՝ լայնամասշտաբ ռազմական օպերացիաներ՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության և ինքնիշխանության։ Արցախի բանակն արդեն իսկ կասեցրել է մի քանի լուրջ դիվերսիոն փորձեր Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի բանակը ծախսում է հսկայական միջոցներ՝ իր բանակի նախապատերազմական ուսուցման վրա։
Այժմ ես դիմում եմ Եվրոպայի խորհրդին և միջազգային հանրությանը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ կանխելու Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը, որը կդառնա հումանիտար աղետ ոչ միայն մեր, այլ նաև ողջ Հարավային Կովկասի համար։
Ադրբեջանի հարձակումը հայկական խաղաղ բնակավայրերի վրա 2 տարի առաջ ունեցավ ողբերգական հետևանքներ՝ թողնելով հարյուրավոր զոհեր երկու կողմերում․ ինչևէ, Ադրբեջանի նման պահվածքը պատշաճ միջազգային արձագանքի և պատժի չարժանացավ միջազգային հանրության կողմից, ինչն ստեղծեց անպատժելիության նախադեպ։ Ինչպես միշտ, չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ, բայց մենք այստեղ ենք կանխելու համար նոր և ավելի մեծ հանցագործությունը։
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարան:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Մկրտչյանը հայտնելով, որ բողոքը կներկայացնի Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, իսկ մյուս պաշտպանները՝ կմիանան:
Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջական վիճակին, ապա պաշտպանի գնահատմամբ՝ նման առողջական խնդիրներ ունենալու պարագայում ցանկացած այլ անձ ուղղակի չէր գտնվի կալանքի տակ, կալանքը կրել անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ և կյանքի վտանգ սպառնացող, «նա քիմիոթերապիա է ստանում և բուժման նպատակով արտերկիր պետք է մեկներ, սակայն առկա իրավիճակից ելնելով տոմսերը վերադարձվել է»:
Հարցին, թե ՔԿՀ-ում Գրիգորյանը գտնվում է բժիշկների հսկողությա՞ն ներքո՝ պաշտպանն ասաց, այդ առումով խնդիր չի առաջացել այս պահին, սակայն քիմոթերապիա չի կարող ստանալ ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:
Բացի այդ, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ. ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:
Քննությամբ պարզվել է, որ Մանվել Գրիգորյանն իրեն վստահված վերոհիշյալ գույքը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է: Նշված գույքը պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող իրեն պատկանող շինություններում և որդուն` Արա Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Մանվել Գրիգորյանն այն տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, մասնավորապես հափշտակված սննդամթերքը օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար:
Մանվել Գրիգորյանին պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող շինություններում 16.06.2018թ.ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են Երևան քաղաքի թիվ 50, թիվ 197, թիվ 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյանի «Հեքիաթ» կրթահամալիրի աշխատակիցների կողմից հավաքած գումարներով գնված և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ու Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին ուղարկելու նպատակով, ինչպես նաև պետական մարմինների կողմից կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարիքները հոգալու նպատակով ԵԿՄ նախագահին վստահված 2067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածոներ, ինչպես նաև՝ 33 տարա ձեթ, 69 փաթեթ մակարոն, 14 տուփ թեյ, 140 հատ զուգարանի թուղթ, զինվորական 12 պայուսակներով բժշկական պարագաներ ու դեղորայք և 3 արկղ ներքնաշորեր:
Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության գրասենյակում 16.06.2018թ.-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 27 հատ զինվորական կիսաթև վերնաշապիկ, 19 հատ զինվորական գուլպա, 5 հատ զինվորական ձեռնոց, 19 տուփ ածելի, 4 զույգ զինվորական կոշիկ, 215 արկղ՝ «Մսի պահածո, զինվորի համար և վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոներ, 74 արկղ «Կիլկի» գրառմամբ պահածոներ, 8 պարկ աղ, 19 պարկ շաքարավազ, 3 պարկ լոբի, 2 պարկ ոսպ, 10 արկղ ձեթ, 15 արկղ մակարոն, 8 արկղ և 23 հատ խտացրած կաթ, արկղերի վրա՝ «Զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառմամբ, 6 արկղ և 2 տոպրակ հակագազ և մեկ զրահաբաճկոն: Ընդ որում, խուզարկությամբ հայտնաբերված գույքից միայն «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածոյի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմել է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.