29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել:Այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:
Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը 2018 թվականի ապրիլի 24-ին Սուլթանահմեթի հրապարակում ցանկացել էր Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն կազմակերպել, սակայն ոստիկանությունը արգելել էր միջոցառումը՝ պատճառաբանելով, որ դրանում բարձրացվել են «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ:
Այդ պաստառները հրապարակ բերած ակտիվիստներ Լեման Յուրթսևերը, Ժիյան Թոսունը և Գամզե Օզդեմիրը ձերբակալվել, ապա ավելի ուշ ազատ էին արձակվել: Որպես ձերբակալության պատճառ նշվել էր պաստառի վրա առկա «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» գրությունը: Օրերս ավարտվել է ակտիվիստների գործով հետաքննությունը, Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում: Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:
Մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի գրասենյակը կարևորել է դատախազության վճիռը՝ նշելով, որ նախադեպային այդ վճիռը հետագայում էլ կարևոր նշանակություն է ունենալու: «Այսուհետ ամեն ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ մեր հետ կվերցնենք դատախազության այս որոշումը: Ու եթե ևս մեկ անգամ փորձ արվի խափանել մեր միջոցառումը, այս որոշումը ցույց կտանք համապատասխան պաշտոնյաներին»,- նշել են նրանք:
ԱԱԾ-ն հարկերի վճարումից խուսափելու նպատակով կեղծ ձեռնարկատիրություններ հիմնադրած ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպության առաջարկել է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակում վնասի հատուցման հարցը լուծելու համար: Այս մասին գրում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպության, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:
Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ընկերությունը, արդյունքում, 8 մլրդ դրամի փոխարեն 800 մլն դրամ է վճարել:
Հայաստանում առողջապահության ոլորտում նախատեսվում են կադրային փոփոխություններ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի վերաբերյալ գրառում էր կատարել և ասել, որ սկսելու է տալ տարբեր ռազմավարական ծրագրեր տապալած անձանց անուններ:
Ճեպազրույցի ժամանակ նա ընդգծեց, որ քրեական գործերի հիմքեր լինելու դեպքում կհարուցվեն քրեական գործեր:
«Երբ լինեն քրեական գործեր, դրանց մասին մենք կտեղեկացնենք անպայման, բայց հիմա, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ցանկանում անուններ տալ: Կարող եմ միայն ասել, որ դրանք կլինեն շատ մեծ հիվանդանոցների հետ կապված: Ես հենց առաջին օրերին մի քանի դեպքի մասին արդեն իսկ նշել էի` առողջարանների, հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերաբերյալ: Անունները կնշվեն այն ժամանակ, երբ կունենանք փաստաթղթային հանգամանքներ, այսինքն` պարզապես մեղադրանքներ չեն հնչելու: Բոլորս էլ շատ մարդկանց անուններ կարող ենք ասել, բայց քանի որ մենք ցանկանում ենք կառուցել իրավական պետություն` պետք է ունենանք փաստեր: Այդ ամենի համար մենք ուսումնասիրություններ ենք կատարում` պետական առողջապահական գործակալությունը, տեսչությունն այս պահին էլ ստուգումներ են իրականացնում: Արդյունքները հետո ուղարկվելու են Ազգային անվտանգության ծառայություն, այսօր էլ պատրաստվում եմ երկու նամակ ուղարկել»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:
Վերջինս մայիսի 29-ին գրառում էր արել առ այն, որ առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիան վերացնելու իրենց քայլերին որոշ մարդիկ ցանկանում են հակահարված տալ: Նա գրել էր.
«Չի ստացվելու: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինի` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապերից: Երևի, սկսեմ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ արդեն»:
Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կառավարության որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ, Վահե Շալումյանը՝ Տավուշի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Աշոտ Սիմոնյանը՝ Արագածոտնի (ՀՅԴ), Գարիկ Սարգսյանը՝ Արարատի (ՔՊ), Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի (ՔՊ), Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ (ՀՅԴ):
Միաժամանակ կառավարության որոշմամբ Հարությունյան Սարգսյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետի պաշտոնից, Արամայիս Գրիգորյանը՝ Արարատի մարզպետի պաշտոնից, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից, :
Այս նշանակումներն ու ազատումները կլինեն կառավարության ուրբաթ օրվա նիստի ժամանակ:
Աշոտ Սիմոնյան՝ Արագածոտնի մարզպետ (ՀՅԴ)
Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ (ՔՊ)
Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ (ՔՊ)
Վահե Ղալումյան՝ Տավուշի մարզպետ (ՔՊ)
Իշխան Սաղաթելյան՝ Գեղարքունիքի մարզպետ (ՀՅԴ):
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։
Օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։
Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:
Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և դատահաշվապահական փորձաքննությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները:
Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Քրեական գործի շրջանակներում ստուգողական բնույթի գործողություններ են իրականացվելու նաև նշված 11 ընկերությունների նկատմամբ, ուստի վերջիններիս առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել նկարագրված եղանակով չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տնտեսվարողներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրինական, այսպես կոչված «սպիտակ» դաշտում և զերծ մնալ հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից չարամտորեն խուսափելու նպատակով կասկածելի սխեմաներ և մեխանիզմներ կիրառելուց, միաժամանակ նախազգուշացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները, գործելով իրենց իրավասությունների սահմաններում և բացառապես օրենքով սահմանված կարգով, հետևողական պայքար են մղելու ստվերային տնտեսությունը, ինչպես նաև կոռուպցիոն հովանավորչությունը վերացնելու ուղղությամբ։
https://www.youtube.com/watch?time_continue=24&v=logEdKogq-U
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու գործընթացը:
Ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2012 թվականի հունվարի 1-ից սկսած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքվող ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերում նախատեսվել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներ իրականացնելու պարտավորություն: Համաձայն պայմանագրերի՝ նշված ներդրումների իրականացման համար սահմանվել են տարբեր ուղղություններ և եղանակներ: Մասնավորապես, առկա են ինչպես ամեն տարի ֆինանսական օգնություն ցույց տալու պարտավորություններ (համայնքի դպրոցին, մանկապարտեզին, գրադարանին, զարգացման ծրագրերին և այլն), այնպես էլ ըստ անհրաժեշտության կամ մեկանգամյա ներդրում իրականացնելու պարտավորություն թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկայի տրամադրման, թե՛ ապրանքների անհատույց տրամադրման կամ ինքնարժեքով իրացման եղանակներով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 417 ընդերքօգտագործողներից 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիր կնքելուց հետո համայնքներում պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածն ընդհանուր առմամբ պարտավոր էին կատարել շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները): ՀՀ դատախազության կողմից համայնքներին, մարզպետարաններին կատարած հարցումներից պարզվել է, որ ուսումնասիրության պահին ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 10,7 միլիոն դրամի ներդրում կամ ընդհանուր ներդրումների 4 տոկոսը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 53,3 միլիոն դրամի մասով արդեն լրացել է դատարան հայց ներկայացնելու հայցային վաղեմության եռամյա ժամկետը:
Տարածքային դատախազությունների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել են նախազգուշացումներ ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու համար:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու, արձանագրված շուրջ 270 միլիոն դրամի գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ուսումնասիրությունները շարունակվում են:
Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: Ընդ որում՝ 27-ի դեպքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի ուտիճով վարակված լոլիկ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական հարցմամբ հայ գործընկերների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանում գոտիների որոշման անհրաժեշտության վրա, որոնք ազատ են նշված կարանտինային օրգանիզմից, և Հայաստանի տարածքից Ռուսաստան ֆիտոսանիտարական առումով բացառապես անվտանգ լոլիկի մատակարարման վրա: Համանման ցանկություն է հայտնվել նաև ընթացիկ հանդիպման ժամանակ:
Հայրապետյանը ռուսական կողմին հավաստիացրել է կարճ ժամկետներում համապատասխան միջոցառումներ ընդունելու մասին:
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Նշված թեմայի բոլոր ասպեկտները բացառապես տեխնիկական բնույթ ունեն՝ ուղղված հսկիչ մարմնի կողմից իր ուղղակի գործառույթների կատարմանը ռուսական տարածքում ֆիտոսանիտարական բարեկարգության ապահովման առումով:
Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) համացանցային կայքն անցյալ շաբաթ բացահայտեց հավանաբար ապօրինի լոբբինգ ԱՄՆ-ում, որը ֆինանսավորվել է ադրբեջանական աղբյուրներից:
2018 թվականի մայիսի 23-ին հետաքննող լրագրող Ջոնի Ռեյթը տեղեկացրեց, որ «փողերի մի մասը, որ փոխանցվել է «ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով և ապօրինի հիմնադրամի միջոցով, որով 2012-ից 2014 թթ. ընկած ժամանակահատվածում երկրից արտահոսել է 2,9 միլիարդ դոլար, ենթադրվում է, որ հայտնվել է ադրբեջանական կազմակերպության ձեռքում, որը Վիրջինիա նահանգում մեկ տասնամյակից ավելի վարձել է մի ընկերություն ԱՄՆ կառավարությանը լոբբինգ անելու համար»:
OCCRP- ն ավելի վաղ հաղորդել էր, որ «հիմնադրամից գումարներ են օգտագործվել Ադրբեջանի կառավարության քաղաքական օրակարգի առաջխաղացման համար,իսկ մի մասն էլ հայտնվել է եվրոպական քաղաքական գործիչներին պատկանող բանկային հաշիվներում, որոնք բարձր են գնահատել նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա կողմից ձերբակալվում էին լրագրողներ և քաղաքական գործիչներ: Դրամական միջոցների իրական ծագումն անհայտ է՝ թաքնված գաղտնի կեղծ ընկերությունների հետևում: Սակայն կան բավարար ապացույցներ, որ դրանց հետևում կանգնած է ավտորիտար երկրի իշխող վերնախավը»:
Անցյալ շաբաթ OCCRP-ը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից ստեղծված երկու կեղծ ընկերություններն «ավելի քան մեկուկես միլիոն դոլար են փոխանցել Բաքվի մի խորհրդավոր «Ռենեսանս» Associates անվամբ կազմակերպությանը», որն իր հերթին վարձել է «ամերիկյան մի ընկերություն՝ Ադրբեջանին գովաբանելու նպատակով և իր ներկայացուցիչներն է ունեցել, որոնք հազարավոր դոլարների քարոզչական նվիրատվություններ են արել, այդ թվում՝ սենատորներին և ներկայացուցիչներին, որոնք նստած էին արտաքին օգնության բյուջեները որոշող հանձնաժողովներում»:
Այս ծրագրի կենտրոնում է Էլխան Սուլեյմանովը, որը «ղեկավարում է վարչակարգին նվիրված մի կազմակերպություն Բաքվում, և որը կարծես թե ձեռք ձեռքի տված աշխատում է «Ռենեսանսի» հետ, նույնիսկ օգտագործելով միևնույն գրասենյակային տարածքը … Այլ գումարներ են վճարվել նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որը ներկայացնում է գաղթականի հաջող պատմություն և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, նույն այն ժամանակ, երբ նա ևս լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի անունից»:
Համաձայն OCCRP-ի՝ Metastar Invest-ը և Hilux Services-ը երկու օֆշորային ընկերությունները 1,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով 18 վճարում են կատարել «Ռենեսանս» Associates S.A.-ին 2012 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ Լիխտեյնշտեյնում գտնվող Volksbank AG և Շվեյցարիայում գտնվող Privatbank IHAG Zurich AG բանկերի երկու առանձին բանկային հաշիվներից: Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող Bob Lawrence & Associates (BL&A) լոբբիստական ընկերության կողմից ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ ներկայացրած հաշվետվության մեջ ցույց է տրված, որ այն «Ռենեսանսից» ստացել է 1,5 միլիոն դոլար, որը գրեթե հավասար է այն գումարին, որ ադրբեջանական կեղծ ընկերությունները փոխանցել են «Ռենեսանսին»՝ BL&A-ի միակ միջազգային հաճախորդին:
2004 թվականից սկսած BL&A-ն զբաղվել է նախագահ Ալիևի այցով Սպիտակ տուն, իսկ երեք տարի անց կազմակերպել է նախագահ Օբամայի քարոզարշավի նախկին ղեկավար Դեյվիդ Փլուֆի այցը Բաքու և հանդիպումը ադրբեջանցի պաշտոնյաների հետ: BL&A-ն նաև լոբբինգ է արել՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական հատկացումներ կատարելու համար, ընդդեմ Արցախի, և Ադրբեջանից դեպի Թուրքիա նավթամուղի համար: 2008-2016 թթ. BL&A-ի նախագահ Բոբ Լորենսը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի առջև, առաջարկելով օտարերկրյա օգնություն տրամադրել Ադրբեջանին: Իր վկայության մեջ Լորենսը Հայաստանն անվանել է «ավազակապետություն… հստակ պաշտպանելով հանցագործներին», և որը խախտում է մարդու իրավունքները:
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի զեկույցներում նշվում է, որ BL&A-ն 2015 թ. 250 հազար դոլար է վճարել Crane Group-ին Ադրբեջանի անունից վարձելու համար: Միևնույն ժամանակ, BL&A-ն պայմանագիր է կնքել նախկին կոնգրեսական Սոլոմոն Օրտիզի (դեմոկրատ, Տեխաս) և նրա Solomon P. Ortiz Holdings LLC ընկերության հետ, որպեսզի լոբբինգ անի ի նպաստ Ադրբեջանի:
OCCRP-ը նաև տեղեկացրել է, որ «2012- 2015 թթ. ընկած ժամանակահատվածում, որպես լոբբիստ գրանցված անձինք, ուղղակիորեն կամ անուղղակիորեն գործելով «Ռենեսանսի» անունից, հազարավոր դոլարներ են նվիրաբերել քաղաքական թեկնածուներին, այդ թվում՝ սենատորներին և ներկայացուցիչներին, որոնք ժամանակին նստած էին հատկացումների ենթահանձնախմբերում կամ ղեկավարում էին դրանք»:
Զարմանալիորեն և հավանաբար ապօրինի կերպով, BL&A-ն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում չի գրանցվել որպես լոբբիստ Ադրբեջանի համար: Իր համացանցային կայքում BL&A-ն նշում է, որ «այն չի աշխատում, չի զեկուցում կամ ուղղություն չի ստանում Ադրբեջանի կառավարությունից կամ ադրբեջանական կառավարության որևէ անդամից»: OCCRP հայտարարել է, որ «2005 թվականին՝ «Ռենեսանսի» հետ աշխատանքն սկսելուց մեկ տարի անց, Ադրբեջանի «Թուրան» անկախ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ
նամակ էր ստացել, որով «Ռենեսանսը» ճանաչվել էր որպես լոբբիստական կազմակերպություն, որը ներկայացնում էր Ադրբեջանի կառավարությունը Վաշինգտոն»:
Ավելին, «առնվազն 2006 և 2008 թթ. BL&A-ի կայքը որպես իր հաճախորդ ավելի շուտ թվարկել էր Ադրբեջան երկիրը, քան «Ռենեսանսը»: 2012 թ. մայիսին BL&A-ն համաձայնել է ներկայացնել Ադրբեջանի դեսպանատունը և դա բացահայտել համաձայն FARA-ի [«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի], նախքան գրանցումն արագ չեղյալ հայտարարելը՝ պնդելով, թե որևէ ծառայություն չի իրականացվել և որևէ գումար չի ստացել»:
BL&A-ի կայքն ընդունում է, որ համագործակցում է Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի (ACSDA) հետ, որը Բաքվում գործող կառավարամետ կազմակերպություն է և ղեկավարվում է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Էլխան Սուլեյմանովի կողմից: Համաձայն BL&A-ի կայքի՝ «Ռենեսանսը» «աջակցում և սնում է ACSDA-ին: Երկու կազմակերությունները գտնվում են Բաքվի միևնույն հարկաբաժնում»: OCCRP-ը տեղեկացրել է նաև, որ «երբ 2016 թ. ապրիլին ACSDA-ն ստորագրել է եռամսյա պայմանագիր ամերիկյան Greenberg Traurig լոբբիստական ընկերության հետ, ընկերության՝ FARA-ին ներկայացրած դիմումը ցույց է տալիս, որ ամսական 25 հազար դոլար վճարումները կատարվել են «Ռենեսանսի» կողմից»:
OCCRP-ի ծավալուն զեկույցը բացահայտում է բազմաթիվ այլ լոբբիստական գործողություններ, որոնք ֆինանսավորվել են այս գաղտնի ապօրինի հիմնադրամի կողմից: Այս բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով մանրակրկիտ հետաքննություն: Դատական հայց պետք է ներկայացվի ընդդեմ BL&A-ի՝ արգելափակելու նրա չգրանցված լոբբիստական արշավները…
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.