23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում կոչ արեց մայիսի 1-ին չիրականացնել բողոքի գործողություններ և չարգելափակել ճանապարհներ:
Նոր Հայաստանի կերտումը նույնպես պետք է լինի հազարավոր մարդկանց մտքի ու ձեռքերի աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունեն կամք ու եռանդ հետեւողականորեն իրականացնելու մեծ եւ կարեւոր փոփոխություններ Հայաստանում, եւ անչափ ուրախ ենք, որ այս գործում իրենց մասնակցությունն են ուզում ունենալ նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում տարբեր ոլորտներում հայտնի ու հաջողությունների հասած մասնագետներ, մտածող ու երազող քաղաքացիներ:
Մեզ համար իրապես կարեւոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, գիտելիքը, փորձը եւ երազանքը եւ, մեր պարտավորությունն է ստեղծել հարթակ, որպեսզի յուրաքանչյուրը իր փոփոխությունների առաջարկը պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություն ունենա:
Այդ իսկ նպատակով շուտով կազմակերպելու ենք ֆորումներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց եւ իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները»,- գրել է պատգամավորը:
Լենա Նազարյանը նշել է, որ ֆորումի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդեն կազմակերչպական հարցերը լուծելուց հետո:
Ուկրաինական «Ձայնում» Սրբուհի Սարգսյանի ելույթի տեսահոլովակը ջնջվել է երաժշտական մրցույթի YouTube–ի ալիքից։ Շատերը կարծում են, որ պատճառը հայ երգչուհու ելույթի չափազանց քաղաքականացված լինելն է։
Ուկրաինական «Ձայնը» եզրափակչի տաղանդավոր հայ մասնակիցը կատարել է 2017 թվականի հիթերից մեկը` Rag’n’Bone – Human երգը։
Երգչուհու ելույթի ժամանակ նրա մեջքի հետևում գտնվող էկրանների վրա ցուցադրվում էին աշխարհի տարբեր երկրների ներքաղաքական կյանքի կադրերը։ Ելույթի կեսին կարելի էր տեսնել հատվածներ ուկրաինական «Մայդանի» հանրահավաքներից, ավելի ուշ հայտնվեցին հայկական դրոշն ու Հայաստանում «թավշյա հեղափոխության» կադրերը։
Մրցույթի կազմակերպիչները որոշել են տեսահոլովակի վերջում` Սրբուհու մեջքի հետևում պարզել Ադրբեջանի դրոշը։ Բացի այդ` նրա ելույթի վերջում հայտնվում է #human հեշթեգը, որը ներկված էր Ադրբեջանի դրոշի գույներով։
Օգտատերերը քննադատություններ են ուղղել ուկրաինական «Ձայնի» հասցեին` նշվելով, որ դա մտածված քայլ է, որ «Ուկրաինայից չէին սպասում», իսկ Սրբուհին հիանալի է ու մրցույթին մրցակիցներ չունի։
Իսկ օգտատեր Էդ Ավետիսյանը գրել է, որ տեսանյութը ջնջել են երգչուհու ելույթի ընթացքում հետևում ցուցադրված կադրերի պատճառով։
«Այնտեղ Մայդանի հանրահավաքներն էին ու վերջերս Հայաստանում եղած բողոքի ակցիաները, նաև «human» բառը, որը նշանակում է «մարդ», Ադրբեջանի դրոշի գույներով էր ներկված, – գրել է Ավետիսյանը։
Մրցույթի հաղթող է ճանաչվել Ելենա Լուցենկոն` Սերգեյ Բաբկինի թիմից։
։
«Ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով։ ՀՀ բոլոր քաղաքացիների վերաբերյալ գործում է անմեղության կանխավարկածը»: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե նրան վարչապետի թեկնածության հարցում աջակցում են այնպիսի գործարարներ, ովքեր, ըստ տարբեր լուրերի, երկար տարիներ հրաժարվել են հարկեր վճարելուց, ադյոք չի կաշկանդի դա Փաշինյանին, որ նրանց բերի հարկային դաշտ։
Լրագրողը նշեց, որ մասնավորապես խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է: Լրագրողը փորձեց հստակեցնել՝ արդյոք Փաշինյանի դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել ու հիշեցրեց տարբեր գործարարների վերաբերյալ Փաշինյանի քննադատական հայտարարությունները։ «Մեղմացման մասին խոսք լինել չի կարող։ Խոսքն այն մասին է, որ երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թևերի տարանջատումը ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Չի կարելի, երբ նույն մարդը երկրում հա՛մ վարչապետ է, հա՛մ դատավոր, հա՛մ դատախազ, հա՛մ ամեն ինչ, հա՛մ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ պրոբլեմներ են սկսվում։ Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործունեության ապահովումն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները այդ մարմինները պետք է իրականացնեն։ Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», – արձագանքեց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ ռեյտինգային համակարգի փոփոխություն կլինի:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ասել է.
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»:
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում մայդան չէ և քաղաքացիական անհնազանդության ողջ ընթացքում որևէ ապակի անգամ չի կոտրվել: Նշվում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխող կուսակցությունը թեկնածու չառաջադրեց՝ նախընտրելով պահպանել երկրի կայունությունը: Ընդդիմությունը ոտքի հանեց ժողովրդին, քանի որ Սերժ Սարգսյանը, փոխելով Սահմանադրությունը, նախագահի աթոռից նստեց վարչապետի աթոռին, բայց վրիպեց:
Սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մեկնաբանելով իրավիճակը, ասում է, որ սա գունավոր հեղափոխություն, կամ մայդան չէ և մարդիկ պարզապես իրենց դժգոհությունն են արտահայտում:
Հրանտ Թոխատյանն էլ կարևորում է հավաքների խաղաղ բնույթը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ իրենց խաղաղ գործողություններով փորձելու են հասնել իշխանության անցնցում փոխանցմանը և նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա չեն իրականացնելու:
https://www.youtube.com/watch?v=en2s0d5Mkes
Նիկոլ Փաշինյանն իր ֆբ-յան էջում գրառում է արել.
«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։
1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։
Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բելեր մտահոգությունների համար։)»։
2018-ի փետրվարի 13-ին Ռուսաստանի քաղաքացի Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևը քողարկված փորձել է մտնել Հայաստան։ Նախնական տվյալներով՝ «նա հավաքագրման և վարձատրության դիմաց» 2015 թվականի մայիս ամսից Սիրիայում ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից մասնակցել է զինված ընդհարումների։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ավտանգության կայքը։
Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։
Մասնավորապես, ԱԱԾ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի տարածք։
Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ դեռևս տարեսկզբից նկատվել է միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ, ուժեղացվել է սահմանային հսկողությունը։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 30-ին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու և խորհրդարանում խմբակցությունների հետ հանդիպումներ ունենալու մասին: Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 30-ին շատ կարևոր աշխատանք ունի անելու Ազգային ժողովում, որտեղ պետք է հանդիպի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ՝ կոչ անելով դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները: «Առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ անելու Ազգային ժողովում: Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում կարողանամ ձեզ տեղեկատվություն տալ այն մասին, որ ձեր թեկնածուի ընտրությունը երաշխավորված է: Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Վաղը դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի մենք կարողանանք հանգիստ աշխատել: Ես կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով կոնտակտի դուրս գալը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մենք մեր օրակարգն ամբողջական քննարկենք և իրականություն դարձնենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարրապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու դեպքում ամեն ինչ կանի, որ Մարտի 1-ը բացահայտվի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.