23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (Ճրագալույց Սուրբ Հարության)
Շաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
— Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։
Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց.
— Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն ասաց.
— Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։
Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
— Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
— Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակել է իր հեղինակած երգը, որով մեկնարկ է տվել իր թիմի քաղաքական պայքարին։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2012725395714512/
Ֆիլիպ Կիրկորովի տունը իսկական Դիսնեյլենդ է դարձել։ Երեխաների համար հեքիաթային աշխարհ կառուցելու իր պլանների մասին երգիչը պատմել էր լրագրողներին դեռևս անցյալ տարի։ «Կիրկորովլենդ»՝ այսպես է անվանում իր տունը երգիչը։ «Իդեալական վերանորոգում» ծրագրի թիմը դարձել է զվարճալի տան վկան։ Մինի–դիսնեյլենդի կառուցման վրա Կիրկորովը մոտ 12 միլիոն եվրո է ծախսել։ Սակայն սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ վճարումը «Առաջին ալիքի» գրպանից է կատարվել։ Երգիչն ինքը չի հաստատում տվյալ կարծիքը, քանի որ «Իդեալական վերանորոգում» ծրագրին հրավիրելը իր նախաձեռնությունն է եղել։ «Կիրկորովլենդի» կողքին մարզասարքեր են տեղադրվելու, լողավազաններ և պարի դասարան։
Չարաշահումներ Շիրակի մարզի 19 համայնքում: 5 համայնքում քրեական գործ է հարուցվել: Կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել են Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները: Վերջիններս ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման կասկածանքով: Հայտնի է դարձել, որ համայնքների ղեկավարները յուրացրել են սերմարտադրության պետական ծրագրով հատկացված սերմացուն, ինչպես նաև սերմացուի դիմաց կատարված վճարումները: Գյուղացիների կողմից վճարումները պատշաճ կերպով կատարվել են, սակայն թվերը չեն մուտքագրվել: Նշենք, որ նման ուսումնասիրություն կատարվել է մարզի թվով 47 համայնքում: Քննությունը շարունակվում է:
«Կապտամազ աղջկա» թեման նոր բարձունքներ է նվաճում: Երեկ, օրինակ, մի քանիսը, կապույտ կեղծամներով ու նաեւ փուչիկներով «հանդերձավորված», բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ:
Ընդհանուր առմամբ վանող տպավորություն թողեց այդ ցուցադրականությունն ու տհաճ նստվածք: Ասածներն էլ, օրինակ, թե՝ «Կապույտի մեջ թեմա կա՞», «Ես էլ եմ կապույտ, ինձ էլ ծեծեք», «Իսկ դու ի՞նչ ես ծխել Արցախի համար» եւ այլն:
Դժվար է ասել, թե ով հատկապես ինչ «քոլ» էր ծխել, կամ ծխե՞լ էր, թե ոչ, բայց ակնհայտորեն շա՜տ ուժեղ «խթանիչ» էր պետք, որպեսզի մի քաղաքացու եւ ոստիկանության մի քանի աշխատակցի միջեւ ենթադրաբար տեղի ունեցած, այն էլ՝ մոտ երկու ամիս առաջ եղած միջադեպն այդ աստիճան ուռճացվի, դարձվի մատի փաթաթան, իսկ մի քանի ակտիվիստներ էլ նման ակցիա իրականացնեն Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության առջեւ, շենքի ցանկապատին կապույտ փուչիկներ կապեն:
Թեպետ երեկվա այդ «գունավոր» ակցիան ընդամենը արտաքին ցուցադրական դրսեւորում է: Այնինչ ավելի խորքային ու վտանգավոր, կարելի է ասել, որոշակի առումով նաեւ ազգային անվտանգության խնդիրներին առնչվող երեւույթներ ու մտահոգիչ (մեղմ ասած) դրսեւորումներ կան:
Ի՞նչ է եղել: Հակիրճ: Մի 19-ամյա օրիորդ, ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմել է, որ աշխատելու նպատակով գնացել է Արցախ, կոնկրետ՝ Ստեփանակերտ, որտեղ, ինչպես կարելի է հասկանալ, սենյակ կամ բնակարան է վարձակալել եւ աշխատանքի տեղավորվել:
Ըստ Ասյա Խաչատրյանի պատմածի՝ փետրվարի մեկին, կեսգիշերից քիչ անց, երբ ինքը ծխելով զբոսնելիս է եղել Ստեփանակերտում, ոստիկանները ուշադրություն են դարձրել իր վրա, ապա դրսեւորել անհարգալից ու բռի պահվածք, անգամ՝ բռնության ենթարկել: Նրա խոսքով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ իր մազերը կապույտ են ներկված, ինքը ծխում է եւ զբոսնել է գիշերային ժամի:
Տեսանյութը, որտեղ պատկերված է թղթակցին նշվածի մասին պատմող Ասյա Խաչատրյանը, հրապարակվել է մարտի 27-ին ու կայծակնային արագությամբ տարածվել համացանցում: Շատ արագ թեման «իրենցով են արել» տարբեր «ակտիվիստական» շրջանակներ ու ամենահասարակ մանիպուլյատիվ հնարքներով «կապտամազ աղջկա» թեման նպատակադիր տարել են դեպի չարչրկված «հայաստանցի-ղարաբաղցի» հարթություն, կոնկրետ դատողություններ են շրջանառվել Արցախի զինված ուժերում Հայաստանի քաղաքացիների ծառայելու օրինականության վերաբերյալ:
Ավելին՝ սրբություն ու տարրական ամոթ, չափի զգացում չունեցող ոմանք չեն խորշել ծաղրանքի առարկա դարձնել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» (Դեդ ու Բաբո) կոթողը, այն պատկերելով ծաղրանկարի տարբերակով, Պապ ու Տատին էլ՝ կապույտ մազերով ու ծխախոտը բերաններին: Ու այդ ամենն՝ իբր ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի ոտնահարված իրավունքների:
Այս ամենից, կարծում ենք, ինչ գարշահոտ ասես գալիս է, բացի կոնկրետ անձնավորության կոնկրետ իրավունքների պաշտպանությունը:
Ու «կապտամազ աղջկա» թեման, վարպետորեն տրանֆորմացվում է հասարակության մեջ հակահայկական, Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների դեմ ուղղված տրամադրություններ տարածելու, հասարակությանն ապակողմնորոշելու, ընդհանրապես անկումնային, բացասական ազդակներ հանրությանը հաղորդելու նպատակադիր տեղեկատվական, քարոզչական (հակաքարոզչական) հարձակման:
Ըստ էության, նկատելի են ազերպրոպային ընդգծված նոտաներ՝ «կապտամազ» եզրաշերտերով այս հարայ-հրոցի մեջ: Առայժմ այսպես ասենք՝ ենթադրելով, որ ինչ-ինչ անհատներ չափից ավելի «ոգեւորվելով», չկանխամտածված կամ ակամայից են «խաղում» մեր պետության ու ազգի հանդեպ թշնամաբար տրամադրված, Հայաստանն ու հայությանը վերացնելու կոչերով հանդես եկող թշնամուն ձեռնտու լարերի վրա:
«Հայոց Աշխարհ» օրաթերթ
Թուրքիայի իշխանությունների միջամտության հետևանքով Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս նց Աթեշյանի դեմ ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են իրեբողոքի ձայնը բարձրացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի դրսևորումները տեղափոխվել են փողոցներ:
«Ակոս»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ: Դրանց վրա նա պատկերված է սև փակված աչքերով:
Հայտնի է դարձել, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ուսումնասիրել անգամ հարակից փողոցների տեսախցիկների ձայնագրությունները: Բացի այդ, որոշ հատվածներում ոստիկանությունն արդեն հեռացրել է այդ թռուցիկները:
Հայ փաստաբան Սեբու Ասլանգիլը դեպքի առնչությամբ հայտնել է, որ փողոցներում թռուցիկներ փակցնելը հանցանք չի համարվում: «Քանի դեռ այդ թռուցիկների բովանդակությունը որևէ հանցանք չի պարունակում, որևէ իրավական գործընթաց չի կարող սկսվել դրանց առնչությամբ: Միայն եթե լինի բողոքող կողմ, կյանքի համար վտանգի կամ սպառնալիքի հիմնավորմամբ ոստիկանությունը կարող է ուսումնասիրություն սկսել»,- հայտնել է նա:
Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ հոգեւոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգեւոր-մշակութային միջոցառումներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը ներկայացրել է այդ միջոցառումների ժամանակացույցը:
Մարտի 31, Ավագ շաբաթ
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի
Ժամը 18.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ժամը 20.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները հոգեւոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձեւ՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը:
Ժամը 20.00-ին Մասիսի Ս. Գեւորգ եկեղեցու երիտասարդները մոմերով եւ հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Ս. Հարության Ավետիսը:
Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն
Երեւանի Ս. Երրորդություն եկեղեցի
Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ եւ ազգային պարերի ուսուցանում:
Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաեւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր եւ ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդաց տան սաները:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաեւ հյուրասիրություն:
Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան եւ Հայորդաց տան սաների մասնակցությամբ:
Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաեւ մատաղի հյուրասիրություն:
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում եւ մատաղի հյուրասիրություն:
Արեւշատի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ եւ հյուրասիրություն:
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ եւ կարմրաներկ հավկիթներ:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը:
Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:
Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:
Հռոմի Պապ Ֆրանցիսկը աթեիստ-լրագրող Էուջենիո Սկալֆարիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դժոխք գոյություն չունի: Այս մասին հաղորդում է La Repubblica թերթը:
«Նրանք, ովքեր ապաշխարում են, Աստծո կողմից ներում են ստանում: Նրանք, ովքեր չեն ապաշխարհում, չեն կարող ներում ստանալ և պարզապես անհետանում են: Դժոխք գոյություն չունի, կա միայն մեղավոր հոգիների անհետացում»,- Պապի խոսքերն է մեջբերում լրագրողը:
Այս նյութի հրապարակումից հետո Վատիկանը մեկնաբանությամբ է հանդես եկել, որտեղ հաղորդել է, որ Հռոմի Պապը հարցազրույցի թույլտվություն չի տվել և որ իրականում սա պոնտիֆիկի մեջբերումը չէ, այլ արտահայտություն, որը լրագրողը «վերաձևակերպել» է:
Դժոխքի գոյության հերքումը հակասում է կաթոլիկ դոգմային: Դժոխքը հիշատակվում է Նոր Կտարակարանում որպես մեղավորների տանջանքների անդրշիրիմյան վայր:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հիմնական գործողությունները լինելու են ապրիլի 9-ից։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
«Այս երկու օրվա ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջապես Երեւանում տուն է ստացել։ Նրա տուն գնալու ժամանակն, իսկապես, եկել է։ Նա պետք է գնա տուն եւ այլեւս չվերադառնա քաղաքականություն»,- նշել է նա եւ հավելել, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հիմնական գործողությունները լինելու են ապրիլի 9-ից. «Եւ փորձելու ենք տոնակատարության վերածել Սերժ Սարգսյանի գնալը»։
Ըստ Գրիգորյանի, Սերժ Սարգսյանը ձախողվել է բոլոր ոլորտներում։ «Հանրապետականները մեկ արգումենտ են մտածել՝ Արցախի անվտանգության հարցը։ Բայց հենց այս հարցում Սերժ Սարգսյանն ամենաձախողված գործիչն է»,- ասել է քաղաքագետը՝ նշելով, թե մինչ Ալիեւը կրկնապատկում էր բանակի բյուջեն, Սերժ Սարգսյանը կրկնապատկում էր ոստիկանության բյուջեն։
«Նրա կառավարման ընթացքում կա մեկ միլիոն աղքատ, պետական պարտքը ավելացրել է հինգ միլիարդով, մեկ գիշերում հայտնվել ենք ԵԱՏՄ-ում։ Սերժ Սարգսյանը ձախողվել է սոցիալական, տնտեսական ոլորտներում, 370 հազար քաղաքացի արտագաղթել է Հայաստանից»,- ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ հանրահավաքում ելույթ են ունեցել նաեւ Գրիշա Վիրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։
Մի սերունդ էշացած ապրեց ու գնաց։ Հիմա երկրորդն է պատրաստւում անցնել նոյն ճանապարհը։ Բարեկրթութիւն խաղալու ժամանակ չունենք։ Յետոյ չգիտեմ ինչպէս, բայց ռազմավարական որեւէ յաջողութեան հասնելու համար ինձ պիտի ապաւինէիք, ինչը որոշ պահերի արեցիք եւ շահեցինք։ Հիմա էլ կրկին ինձ պիտի ապաւինեք, դժբախտներ, ինձ պիտի աջակցեք, որովհետեւ ես ոչինչ ինքս անել չեմ պատրաստուել երբեք եւ չեմ հաւակնել անելու։ Ես ընդամենը ձեր ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրացումն են կամեցել եւ որոշ դէպքերում իմ եւ ընկերներիս ինքնազոհաբերման գնով եւ ՏԻՐՈՋ ԿԱՄՔՈՎ հասել դրա իրականացմանը։ Այսօր էլ երբ խօսում եմ սահմանադրական բարեփոխումների մասին յանուն բացարձակ ժողովրդավարութեան գաղափարի յաղթանակի, դա էլ նոյն բանն է։ Բոլոր քաղաքական գործիչներն ու քաղաքականամերձ ողորմելիները իշխանութիւն են ուզել եւ ուզում, ես ի սկզբանէ, կամեցել եմ ձեր՝ մեր քաղաքացիների իշխանութեան հաստատումը եւ ոչ թէ ակծիւծիւիստական ճղճղոցներով, այլ աւելի քան հիսունամեայ համառ ու հետեւողական աշխատանքով յանուն ձեր իրաւունքների… Կը հասցնենք սա հասկանալ, գուցէ ինչ-որ բան փոխենք միասին, չէ՞, ձեր նախնիների պէս կը ոչնչացուեք եւ կամ կդառնաք <<երջանիկ գաղթական>> <<մեռնիմ նէ, դիակս տարեք Հայաստան՝ Կիլիկիա>> երգով…
Պարույր Հայրիկյանի գրառումը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.