29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այս աշխարհի «աստվածը» համարված Սատանան կուրացրել է անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու։ Սակայն մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ։
Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից։ Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։ Սաղմոսում գրված է. «Հավատացի. Ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:4-14)
Ռուբեն աբեղա Զանրգարյան
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.20C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.70C
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատանդառուն վնասազերծվել է, իսկ երեխան՝ անվնաս ազատ արձակվել: Վնասազերծման ընթացքում տղամարդը դանակով վնասել է ինքն իրեն և անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը, մինչ երեխային պատանդ վերցնելը, մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի, և վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը: Երեք անձ ճանաչվել է տուժող։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքիմիական փորձաքննություններ: Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 482.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով:
յդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.53 դրամ (աճել է 2.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.58 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.8 դրամ, ոսկի՝ 19,747.33 դրամ, պլատին՝ 14,251.61 ։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համարում է, որ «մարդկությանն ինքնասպանություն է սպառնում»՝ կապված ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային առճակատման հետ: Այդ թեման առաջնային կլինի Վատիկանի գիտաժողովում, որը հավաքել է աշխարհի 11 Նոբելյան մրցանակի թեկնածուների, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձր պաշտոնատար անձանց, ինչպես նաև տարբեր երկրների դեսպանների, փոխանցում է AP-ը:
Հռոմի Պապն արդեն կոչ է արել Վաշինգտոնին և Փհենյանին ընդունել միջնորդական ջանքերը՝ լրագրողներին հայտարարելով, որ «մարդկության մեծ մասը» կոչնչացվի , եթե կորեական թերակղզում ճնշումներն ուժեղանան:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 29-ին Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 23։50 Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում խուլիգանություն է տեղի ունենում և հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա և կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Էդգար Յակուտյանը նշված կենտրոնում հարձակվել է բժիշկ, 82-ամյա Գագիկ Պետրոսյանի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։
Այդ ամենի հետևանքով հիվանդանոցի բնականոն աշխատանքը նրա կողմից խոչընդոտվել է։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Է. Յակուտյանը, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։
Ոստիկանությունն ունի կասկածներ, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Բժիշկ Գ. Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Է. Յակուտյանը ստորագրությամբ բաց է թողնվել, մինչ այդ ենթարկվելով բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։
Հելոուինը մահվան տոն է՝ վախի ու սարսափի, քրիստոնեությունը՝ կյանքի եւ վախերից ազատագրման դպրոց: Հեռու պահենք մեզ Աստծուն գարշելի բաներից: Ճիվաղային խեղկատակությունները քրիստոնեության հետ երբեւիցե կապ չեն ունեցել եւ չունեն: Արթուն լինենք, տեղ չտանք սատանային մեր կյանքում: Նման գարշանքներին խառնակվելը անպատիժ չի մնում: Բարեկամներ, խելամիտ լինենք:
Տոնի սարսափազդու հռչակն այնքան մեծ թափով աճեց, որ Եվրոպայում «ծնված» լինելով հանդերձ այն Եվրոպա վերադարձավ որպես ամերիկյան տոն: Ավելին, այն որպես իրենց գլխավոր տոներից մեկը հռչակեցին չարի հետ գործարքի մեջ մտած մարդիկ. կախարդները, վհուկները, գուշակներն ու նեոհեթանոսները նոյեմբերի 1-ը համարում են տարվա մեջ իրենց 4 կարևոր տոներից մեկը, իսկ սատանիստները այդ գիշեր կատարում են «սև ծիսակարգ»` մարդկային զոհաբերումներ ու երկրպագություն սատանային:
Այսպես` սա որպես համառոտ պատմական ակնարկ, սակայն այս ամենը մեզ` տոնը նշողներիս, մտածելու հետևյալ դրույթներն է առաջադրում`
Մենք, լինելով քրիստոնյաներ, սիրահոժար տոնում ենք կռապաշտ-հեթանոսական տոնը: Էլ ո՞ւր մնաց մեր քրիստոնեությունը: Անշուշտ Հայաստանում կան հեթանոսության հետևորդներ, սակայն նրանց համար էլ այս տոնը պետք է որ օտար ու հիմնավորված չլինի:
Լինելով քրիստոնյաներ` տոնում ենք Հելոուինը որպես «Բոլոր սրբերի տոն», սակայն իրականում այդ տոնը կարելի է ծաղր համարել սրբերի հասցեին, քանի որ քրիստոնյաները զգեստավորվում են չարը խորհրդանշող հանդերձներով, դիմակներով և այլ պարագաներով: Բացի այդ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին (2017-ին, օրինակ, կնշվի նոյեմբերի 4-ին ): Այս տոնի օրը ի հակադրություն հեթանոսական խրախճանքների, Հայոց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
Մի վերջին տարբերակ էլ մնում է այն, որ մենք` քրիստոնյաներս, տոնելով Հելոուինը կամա, թե ակամա ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքների մեջ և ստրուկն ենք դառնում չարի` ի հակադրություն Քրիստոսի արյան գնով չարից փրկագործված լինելու հանգամանքի… Կարճ ասած` ամոթ մեզ:
…Այսքանով հանդերձ միայն մի բան է մնում հիշեցնել` որպես խրատ Hallowen-ին հետևողներին, հիշեցնել Սուրբ Պողոս առաքյալի մարգարեացումը`
«Վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (Ա Տիմոթ. 4:1-2):
Վերցված սարկավագագիրք կայքից։
Մաքսիմ Ոսկանյան
Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի սրահում իրեն բռնաբարել է:
Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տաքսիստը բռնաբարության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է, դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Բռնաբարության գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:
Ռուս կինը դեռեւս գտնվում է Հայաստանում: Բռնաբարության կապակցությամբ իրավապահներին հղած բողոքը ետ վերցնելու համար նա նախկինում Ճոճկանի բնակիչ տաքսիստի հորից շորթումի գործով կասկածյալ էր, այժմ նրա այդ կարգավիճակը վերացվել է: Տաքսիստը ռուս կնոջը Բագրատաշենի սահմանային անցակետից Երեւան պետք է տեղափոխեր, սակայն Նոյեմբերյանի ոլորաններում կատարած գործողությունից հետո, նրան երեկոյան թողել է ճանապարհին, անձրեւի տակ:
Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։
Բանն այն է, որ ուսման հիմքով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու «սողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է բացել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը եւ այլ երկրի քաղաքացի դառնալը։ Պատահական չէ, որ այս տարի աճ է գրանցվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների մասով։
Այդ աճը, թերեւս, պայմանավորված է հենց այս փոփոխություններով։ Հիշեցնենք, որ իշխանությունները, ի դեմս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տեւական ժամանակ է՝ շրջանառում են «բոլորը պետք է ծառայեն» գաղափարը։ Եվ որպեսզի տարիներ հետո հայկական բանակի համալրման հարցում փաստի առաջ չկանգնեն, այսօրվանից մտածում են, թե ինչպես այդ գործընթացի դեմն առնեն։ Չի բացառվում, որ վերը նշված օրենքի ընդունումից հետո հաջորդ քայլը լինի արու զավակների կցագրման վկայականների կամ, այսպես ասած՝ հաշվառման ժամկետների փոփոխությունը։ Գործող կարգի համաձայն՝ Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից։
«Հրապարակ»
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ» հասարակական կազմակերպության անդամները դիմել է Հռոմի Պապ Ֆրնցիսկոսին՝ խնդրելով աջակցություն Բաքվում և Երևանում կազմակերպության գրասենյակներ բացելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Росарминфо-ն:
«Մենք խնդրում ենք Ձեզ օրհնել մեր սուրբ գործը, օգնել ԼՂ հակամարտության կարգավորման շուտափույթ լուծման հարցում` վերադարձնելու մարդկանց իրենց տները և դադարեցնել երկու հարևան պետությունների միջև ավելի քան 25 տարի տևած թշնամությունն ու օրհնությամբ աջակցել մեզ Երևանում, Թբիլիսիում և Բաքվում գրասենյակների բացման համար»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակի» ստեղծման մասին հայտարարվել էր 2010-ին նոյեմբերի 10-ին Բաքվում կայացած «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներ և հեռանկարներ. հայացք Հայաստանից և Ադրբեջանից» խորհրդաժողովի արդյունքներով: Ադրբեջանի կողմից հովանավորվող այդ հարթակում ընդգրկված է 4 հայ` Վահան Մարտիրոսյանը, Սյուզան Ջաղինյանը, Վահե Ավետյանը և Արմեն Վիրաբյանը:
Կազմակերպության նախկին մասնակիցներից մեկի համոզմամբ, կազմակերպության գործնեությունը ղեկավարվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից,որի նպատակն է՝ վարկաբեկել Հայաստանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.