23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիսուս ասում է.
— Ուրեմն լսեցե՛ք, թե ի՛նչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է
Աստծու արքայության մասին քարոզությունը, բայց չի հասկանում. չարը գալիս և հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը, որ անպտուղ է դառնում նրա մեջ։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկի փոխարեն հարյուր, մեկ ուրիշը՝ վաթսուն և մեկ ուրիշը՝ երեսուն։
(Մատթեոսի ավետարան 13:16-23)
Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք դատապարտված են կորստյան, որպեսզի, մյուս կողմից, իր մեծ փառքը հայտնի դարձնի նրանց, որոնք արժանի են իր ողորմությանը, և որոնց նա սկզբից պատրաստեց՝ իր փառքին մասնակից դարձնելու համար։ Այս վերջինները մենք ենք, որոնց Աստված կանչեց ոչ միայն հրեաներից, այլ նաև բոլոր ազգերի միջից, ինչպես որ ասում է Oսիա մարգարեի բերանով. «Այն ժողովրդին, որ իմ ժողովուրդը չէր, իմ ժողովուրդ եմ կոչելու, նրան, որ սիրելի չէր ինձ, սիրելի եմ կոչելու։ Եվ հենց այնտեղ, ուր նրանց ասացի՝ “Դուք իմ ժողովուրդը չեք”, — այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:20-26)
Ռուբեն աբեղա Զարպգարյան
«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությունը 2017 թվականին կրում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագիրը։ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ներկայացնելով Երևան քաղաքի հիմնադրման օրվա միջոցառումները, նշեց, որ հոկտեմբերի 14-ն ամբողջ օրը հագեցած է լինելու։
«Մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար այդ օրը կդարձնենք շատ հետաքրքիր։ Այս տարի 4 հիմնական բաղադրիչներով են առանձնանալու՝ տես Երևանը, լսիր Երևանի, զգա Երևանը, սիրիր Երևանը։ Սա մեր կոնցեպտուալ մոտեցումն է և բրենդավորման վերաբերյալ տարված աշխատանքը։ Այսուհետ մեր միջոցառումները կունենան իրենց խորհրդանիշները։ Ինչպես հայտնի է, բազմաթիվ ծրագրեր արդեն իսկ դարձել են ավանդական, շատ սպասված և սիրված են մեր հասարակության կողմից։ Դրանք այն բազմաժանր բեմահարթակներն են, որտեղ ջազը, ռոքը, բարդ երաժշտությունը, ազգագրական երգն ու պարը իշխում են»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը։
Սուքիասյանը ներկայացրեց նաև «Մեկ կտավ Երևանիս» Երևան արտ միջոցառումը, որը տեղի է ունենալու Սարյանի անվան պուրակում։
«Այդ միջոցառման ընթացքում տեղի և հրավիրված նկարիչները համատեղ ուժերով կնկարեն մի կտավ և այդ մի քանի ժամվա աշխատանքը օրվա վերջում կնվիրաբերեն Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանին։ «Մարզական Երևան»-ն այս տարի կլինի Ազատության հրապարակում և ամենատարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներով։ Կլինի նաև մշակութային ուղեկցություն։ «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը կանցկացվի խաչքարերի պուրակում, որը բավական բարեկարգ և գեղեցիկ այգի է Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Իրականացվելու է նաև «Խելացի Երևան» ծրագիր Թամանյանի արձանի հարևանությամբ, որտեղ կներկայանան տարբեր կրթարանների մեր խելացի պատանիները։ Նրանք կներկայացնեն իրենց մոտեցումներն ու մտահղացումները»,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուքիասյանը։
Հոկտեմբերի 14-ին անցկացվելու են նաև «Սիրով՝ Երևանիս» երիտասարդական ֆլեշ-մոբեր քաղաքի տարբեր հատվածներում և տարբեր ժամերի։ Նորամուծություններից է նաև օդագնացության միջազգային փառատոնի բացումը, որը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում. օդապարիկները տեղակայված են լինելու հրապարակի գորգի վրա։ Փառատոնը կտևի երկու օր։ Կարապի լճում կլինեն լուսանկարչական տաղավարներ, որտեղ բոլորը հնարավորություն կստանան նկարվել տարբեր տարազներով, Երևանյան տարբեր ժամանակաշրջանների զգեստներով, ինչպես նաև ավելի ժամանակակից աքսեսուարներով, մոդեռն դարձած տարազներով։
Երևան քաղաքի հիմնադրման օրվա բոլոր միջոցառումները ժամը 22:00-ին կամփոփվի տոնական հրավառությամբ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։
Երկիր մոլորակը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի ազդեցության ներքո:
Մագնիսական փոթորկի մակարդակը գնահատվել է 3՝ հնարավոր 5-ից։ Life.ru-ն, հղում անելով է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մամլո ծառայությանը, հայտնում է, որ մոլորակը հայտնվել է արևային արագ քամու հոսքի մեջ, ինչն էլ մագնիսական դաշտի հուզումներ է առաջացրել։
Արևային քամիների հոսքում մեր մոլորակը հայտնվել էր չորեքշաբթի առավոտյան: Այսօր երեկոյան մագնիսական դաշտը լիովին կհանդարտվի։
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար)հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար:
«Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է անում խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ վերջին ու աննախադեպ հարձակումները, ընդգծում է շփման գծում հրադադարի հստակ վերահսկման համակարգի ներդրման կարևորությունը:
Հանձնաժողովը նաև ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի (դեմոկրատ, Մերիլենդ) առաջարկած օրենքի լրացումը, որն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի Նախագահական անվտանգության վարչությանը` հաշվի առնելով ս.թ. մայիսի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության անձնախմբի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումը: Վերջերս 19 անձի, այդ թվում՝ 15 թուրք անվտանգության աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այս հարձակման հետ կապված:
Օրինագիծը նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական ու այլ օգնության տրամադրման համար: Համագումարը շարունակում է կոչ անել 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը` հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ գործողությունները:
«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Սենատի Հատկացումների հանձնաժողովի երկկուսակցական աշխատանքի համար և հատկապես բարձր է գնահատում սենատոր Վան Հոլլենի ջանքերն՝ օգնելու Արցախի շարունակական ֆինանսավորման ապահովմանը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հույժ կարևոր առաջնահերթություններում ԱՄՆ ներգրավվածության հարցում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի, և լիահույս ենք շարունակել մեր հետագա աշխատանքն այս օրհասական ժամանակաշրջանում», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
Օրինագիծը նաև խրախուսում է կրոնական ազատությունը և հալածյալ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում: 25 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերը նաև ներառում են 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ վայրագությունների կանխարգելման ծրագրերի համար:
Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրներից հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 07-ի սահմաններում, Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Սադարակ գյուղի բնակիչ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu) կողմից սպանվել են 3 զինծառայողներ։
Սպանվածների տվյալներն են՝
— ավագ լեյտենանտ Նահիդ Քյարիբ օղլու Աբբասով (Abbasov Nahid Qərib oğlu, Ղարադաղի շրջանի բնակիչ)
— Էլվին Էլշան օղլու Շարիֆլի (Şərifli Elvin Elşən oğlu, Շահիլ գյուղի բնակիչ)
— Վուսսալ Ռաֆիկ օղլու Աղաև (Ağayev Vüsal Rafiq oğlu, 1993թ. ծնված, Շարուրի շրջանի Դուդանգյար գյուղի բնակիչ)
Նախնական տվյալներով` Բահրուզ Ջալիլբեյլին դիմել է փախուստի։
Փաստը հաստատվել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան.TV կայքի կողմից։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողների մասին։
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրթեին Ջանըքլին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել էր վաղ թե ուշ «Ղարաբաղը «հայկական օկուպացիայից» ազատագրելու» մասին:
Նա հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանը՝ Թուրքիայի:
Ադրբեջանին առաջին հայացքից աջակցության այդ հայտարարություններն անող թուրք նախարարն իրականում Բաքու կատարած այցի ընթացքում պարզապես ապտակ է հասցրել Ադրբեջանի իշխանությանը: Նրա հայտարարություններից առավել կարեւորը թերեւս այն է, որ «Թուրքիայի համար Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը հրաման է», հայտնում է lragir.am-ը:
Թուրք նախարարն այդ մասին հայտարարել է առերեւույթ հենց «Ղարաբաղը ազատագրելու» համատեքստում, սակայն իրականում խնդրի տողատակը շատ ավելի լայն է, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Դրանք էլ հիմք են տալիս եզրակացնելու, որ Անկարայից Բաքու ժամանած նախարարը այդ հայտարարությամբ առնվազն ասել է, որ Ադրբեջանի իշխանության, մասնավորապես Ալիեւի «ցանկությունը Թուրքիայի համար ոչինչ է»:
Շաբաթներ առաջ տեղեկություն եղավ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի տված զոհերի մասին, որոնք մի քանի անգամ ավելի էին, քան հայկական կողմի կորուստը: Անկասկած, այդ բազմակի ավելիությունը բացարձակապես չի մեղմում հայկական զինուժի գեթ մեկ կորստի ցավը, սակայն տվյալ պարագայում ադրբեջանակիան կորուստների բազմակիության հիշատակումը վկայում է այլ բանի մասին: Ընդամենը չորս օրերի ընթացքում, հայկական զինուժին ռազմա-տեխնիկայով, մարդուժով զգալիորեն գերազանցող Ադրբեջանը տվեց մի քանի անգամ ավելի զոհ: Ապրիլի պատերազմից հետո փոխվել է շատ բան, առավել եւս հայկական կողմում եւ արվել է առավելագույնը, թե ոչ, սակայն աներկբա է, որ Հայաստանն ու Արցախն այժմ առավել մարտունակ են եւ պատրաստ:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ռազմական լայնամասշտաբ գործողությունների դեպքում Ադրբեջանի կորուստները լինելու են բազմակի ավելի: Անկասկած, Բաքուն էլ մեծ կորուստներ կպատճառի հայկական կողմին, պատերազմը երկկողմ սարսափ է, սակայն տվյալ պարագայում հարցը հենց «Ադրբեջանի ժողովրդի ցանկության» թուրք նախարարի հիշատակումն է:
Քաղաքական շարժառիթներից վեր, թուրք նախարարը անկասկած լավ է պատկերացնում, որ հատկապես ապրիլի պատերազմին հազարից ավելի կորստի դեպքում որեւէ ողջախոհ ժողովուրդ չպետք է հավակնի նոր պատերազմի եւ հետեւաբար ավելի մեծ, արյունալի հետեւանքի, ավելի շատ կորստի: Առավել եւս, որ դա լինելու է ոչ թե սեփական տան, այլ ուրիշի տունն ավերելու եւ նվաճելու համար: Եվ էլ ավելին՝ երբ դեռ չափազանց մեծ հարց է, թե արդյոք ստացվելու է այդ ահռելի կորուստների գնով նվաճել այդ տունը:
Այդպիսով, խոսելով Ադրբեջանի «ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման» լինելու մասին, Թուրքիայի պաշտպանության նախարարը գործնականում հասկացրել է Ադրբեջանի իշխանությանը, որ Անկարան ամենեւին մտադիր չէ լինել Ադրբեջանի իշխանության պատերազմական հովանավոր եւ ակնարկել է, որ Ալիեւի այդ ռազատենչությունը այսպես ասած լեգիտիմ չէ եւ կապ չունի Ադրբեջանի «ժողովրդի խնդիրների ու ցանկությունների» հետ:
Թուրքիայի այդ դիրքորոշումը լիովին հասկանալի է քաղաքական իրավիճակի եւ հենց Անկարայի խնդիրների դիտանկյունից: Ավելին, ամենեւին պատահական չէ, որ պաշտպանության նախարարը այդ շեշտադրումներն անում է Անկարայում Էրդողան-Պուտին հանդիպմանը զուգահեռ: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ այդպես էլ տեղի չունեցավ Էրդողանի նախապես ազդարարված այցը Բաքու: Նա հետաձգեց այն, դրա փոխարեն մեկնելով Աստանա: Իսկ Էրդողանի «փոխարեն» փաստորեն ի վերջո Բաքու գնաց Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ հնչեցրեց Ալիեւի համար մեղմ ասած անցանկալի մեսիջը, որը ընդհուպ Ալիեւի ոչ լեգիտիմության մեսիջն է:
Թուրքիայի համար Ադրբեջանն անշուշտ ռազմավարական դաշնակից է եւ կենսական շահերի գոտի, սակայն գերազանցապես որպես խաղաքարտ, որպես ռեսուրս: Մինչդեռ Ալիեւի խնդիրները Անկարայի համար ավելորդ բեռ են: Թուրքիան ներկայում ունի ահռելի խնդիրներ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների, Արեւմուտքի հետ հակադրության, նույնիսկ Ռուսաստանի հետ հաշտության համատեքստում: Ալիեւն իր խնդիրներով Էրդողանի համար ավելորդ գլխացավանք է:
Ընդհանրապես, ԽՍՀՄ-ից հետո Ադրբեջանը խաղարկելով «կրտսեր եղբոր» գործոնը, մեծ հաշվով շարունակաբար նրբորեն շանտաժել է Անկարային եւ զարմանալի չէ, որ վաղ, թե ուշ Անկարան ի վերջո պետք է փորձի տեղը դնել «կրտսեր եղբորը» եւ դուրս գալ նրա շանտաժի տակից: Խոշոր հաշվով, որոշակի միֆականություն կա այն հարցում, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը ներդաշնակ է: Գուցե Բաքու-Անկարա ռազմավարական դաշնակցությունը համեմատելի չէ Երեւան-Մոսկվա դաշնակցության պարադոքսներին, սակայն Անկարա-Բաքու դաշնակցությունն էլ ամենեւին ներդաշնակ չէ եւ ավելի շուտ ունի բարոյական, քան քաղաքական բաղադրություն:
Առավել եւս այժմ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ակնհայտորեն զբաղված է անմիջականորեն իր անձին առնչվող խնդիրներով եւ դրանց է ծառայեցնում միջազգային հարցերը, ինչը չափազանց նեղ ու մանր է Թուրքիայի խնդիրների համար եւ դրանով հանդերձ՝ ավելորդ ու բավական մեծ բեռ, որից պետք է ազատվել:
Գործնականում նաեւ դրա համար Անկարան Ալիեւին «հանձնեց» Մոսկվային, թեեւ ակնհայտ է, որ Ալիեւը իր ներկայիս խնդիրներով բեռ է նաեւ Մոսկվայի համար, ինչի մասին վկայեց Պուտինի հայտնի հայտարարությունը հուլիսին Սոչիում Ալիեւի հետ հանդիպումից մեկ ժամ առաջ:
Եվ այդ իմաստով, Անկարայում Էրդողան-Պուտին հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Բաքվում՝ Ալիեւի եւ ադրբեջանական ժողովրդի միջեւ կապի բացակայության բավական թափանցիկ տողատակով, գործնականում կարող է դիտարկվել թերեւս Ալիեւից Մոսկվա-Անկարա համատեղ հրաժարում:
Ի դեպ, այդ համատեքստում, «ադրբեջանական ժողովրդի ցանկությունը» որպես Թուրքիայի հրաման դիտարկելու թուրք նախարարի հայտարարությունը խիստ ուշագրավ է հնչում մի քանի ամիս առաջ Բաքվում ադրբեջանական ժողովրդի մասով հնչած մեկ այլ հայտարարության զուգորդմամբ, որի հեղինակը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան էր: Հյուրընկալելով ռուսական կայսերապաշտության մտավորական սպասարկուներից մեկին՝ հայտնի Պրոխանովին, Ալիեւան հայտարարել էր, թե թույլ չի տա, որ ադրբեջանական ժողովրդի մոտ ձեւավորեն հայերի թշնամական կերպար եւ հակահայկականություն:
Հետաքրքիր է, որ նույն Մեհրիբան Ալիեւան մի քանի օր առաջ էլ «թույլ չտվեց» ամուսնուն առանց իրեն ու դստեր մասնակցել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային, իսկ նրա ելույթի ընթացքում էլ դստեր հետ փաստացի թույլ չտվեց «լսել» ամուսնու ելույթը:
Մինչև այս տարվա վերջ ադրբեջանցի լրտեսները սպանված կլինեն: Նման հայտարարություն արել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դատախազը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ կավարտվի զինվորական և քաղաքացիական լրտեսներին վերաբերվող քննությունը:
2017 թվականի մայիսի Ադրբեջանում հայտնաբերվել էին մի շարք անձինք՝ քաղաքացիական և զինվորական, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ: Ըստ մեղադրանքի նրանք շատ կարևոր ռազմական տեղեկություններ են հայտնել հայկական զինված ուժերի հետախուզներին: Մայիս ամսից մինչ օրս նրանց մեծ մասը անհետ կորել են: Նրանց սեփական տներից գողացել ու տարել են անհայտ հասցեով Ադրբեջանի ԱԱԾ-ի աշխատակիցները: Ըստ տեղեկությունները գողացված անձանց սպանել և անհայտ վայրում բոլորին թաղել են: Ահաբեկման են ենթարկվում բոլորի ընտնաիքի անդամները:
Լրտեսության մեջ մեղադրվող զինվորականների մեծ մասը ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներ են և հարազատները պնդում են, որ նրանց հենց դրա համար են հետապնդել ու սպանել, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ շատ բաներ են տեսել ու հիմա նրանց ողջ մնալը ձեռնատու չէ իշխանության համար: Մի շարք զինվորականներ էլ փորձել են այդ տեսածները բարձրաձայնել ու նրանք առաջին անհետ կորածներն են եղել այս ամիսների ընթացքում:
Իհարկե ցուցակի մեջ եղել են իրական լրտեսներ ևս , որոնք համագործակցել են մեր զինված ուժերի հետ, սակայն առաջինը թռնում են պատերազմին մասնակցած ու լուրջ պետական խնդիրների մասին տեղեկացվածների գլուխները: Ու նման իրավիճակում երկրի գլխավոր դատախազը հավաստիացնում է , որ մինչև տարվա վերջ այս գործը կփակվի: Երևի կոնկրետ հաշվարկներ են արել, թե ամեն ամիս քանի հոգու գլուխ են ուտելու:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների փողոցի 225 հասցեի դիմաց Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զոհրաբյանը իր կողմից վարած Peugeot մակնիշի 20 ՏՏ 901 համարանիշի ավտոմեքենան կայանել է դարպասների մոտ և իջել է՝ դարպասները բացելու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նա կբացեր դարպասները, ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Հ. Զոհրաբյանին։ Վերջինը տեղում մահացել է։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մահացածի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ալբրիկ Շին» ՍՊԸ-ում՝ որպես չափագրող, ով վերջերս էր նշանվել և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։
«Բաքվում շվարած են և զայրացած …Պատճառն ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ղեկավարվող «Արևմտահայերի ազգային խորհուրդ» ՀԿ-ի կողմից մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների այցի կազմակերպումն էր Արցախ… Արագած Ախոյանի ղեկավարած պատվիրակությունն Արցախ այցի վերջում մամլո ասուլիս էր տվել Ստեփանակերտում…
Ադրբեջանում շատ ցավագին են ընդունել իրենց եղբայրների այցը Արցախ…Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը նույնիսկ հարցազրույց էր վերցրել թուրք գործիչներից մեկից՝ Ուֆուկ Ուրազից, ով անդրադառնալով իր անունը Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվելուն ասել է.«Ինչ արած, ուրեմն այդպես էլ պետք է լիներ… Ես չեմ պատրաստվում այն վիճարկել….
Ուրազը նաև չի համաձայնվել ազերի լրագրողի այն կարծիքի հետ,որ Արցախը պատկանում է Ադրբեջանին… Ազերի լրագրողին հատկապես զայրացրել է Ուրազի այն կարծիքը,որ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար հետ ապրեն Արցախում …
Ժամեր անց Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների դեմ …
Սա առաջին դեպքն է, որ Արցախ են այցելում մի խումբ թուրք գործիչներ…Բաքվում հենց սա են սարսափելի ծանր տանում…Բաքուն միլիոններ է ծախսում հակաարցախյան քարոզչության վրա…Այդ քարոզչությունը տարբեր կերպ է իրականացվում,նույնիսկ օտարերկրացիների են ձերբակալել տալիս,որ վախեցնեն Արցախ այցելողներին…Ու հանկարծ այս ամենից հետո Արցախ են այցելում ազերիների եղբայրները՝ թուրքերը… Բաքվում սա դիտել են որպես հարված թիկունքից…
Հ.Գ.Հիանալի միտք է… Այսուհետ պետք է խրախուսել Թուրքիայի քաղաքացիների այցն Արցախ…»։
Գագիկ Համբարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.