23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շատ մաքսավորներ և մեղավորներ Հիսուսի մոտ էին գալիս, որպեսզի լսեին նրան։ Փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները սկսեցին տրտնջալ՝ ասելով.
-Ինչպե՞ս է լինում, որ այս մարդն ընդունում է մեղավորներին և ճաշում նրանց հետ։
Հիսուսը հետևյալ առակը ասաց նրանց.
-Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի։ Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի հետևից, մինչև որ գտնի այն։ Եվ երբ գտնի, ուրախությամբ իր ուսերի վրա կդնի և կվերադառնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն պիտի լինի մեկ ապաշխարող մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության պետք չունեն։
-Կամ ենթադրենք, որ մի կին տասը արծաթ դահեկան ունի։ Երբ դրանցից մեկը կորցնի, ճրագը չի՞ վառի և ուշադրությամբ չի՞ ավլի տունը, մինչև որ գտնի դահեկանը։ Եվ երբ գտնի, կկանչի իր բարեկամուհիներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դահեկանը»։ Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակները նույն ձևով պիտի ուրախանան մեկ մեղավորի համար, որ ապաշխարում է։
(Ղուկասի ավետարան 15:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ապօրինի կերպով Հայաստանի սահմանը հատելու դեպքերը շարունակվում են: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահները Հայաստան ապօրինի մուտք գործած օտարերկրացիներին կա՛մ հայտնաբերում են գյուղերում, կա՛մ մայրաքաղաքի փողոցներում, բայց ոչ երբեք սահմանին, երբ նրանք փորձում են մեր երկիր մտնել:
Այն, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության իրականացնողները կա՛մ տեղում չեն, կա՛մ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կանխում օտարերկրացիների կողմից ապօրինի մուտքը Հայաստան, միանշանակ է. համենայնդեպս այդ մասին են վկայում մինչ այժմ պաշտոնապես բացահայտված դեպքերը: Եվ այսպես՝ հուլիսի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ազգային անվտանգության ծառայությունը Երեւան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքից Թուրքիայի Հանրապետւթյան քաղաքացի էր ձերբակալել:
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին 2017թ. փետրվարի սկզբին դեռեւս իրավապահներին չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Նա չի ունեցել ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար սահմանված փաստաթղթեր, սակայն առեղծվածային պայմաններում հատել է ՀՀ սահմանը եւ մի քանի ամիս ազատ շրջել է Երեւան քաղաքում:
Տեղեկացանք, որ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հայտնաբերել էին 2017 թվականի ապրիլի 19-ին Երեւան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքում: Ու դեռեւս առեղծված է մնում՝ ինչու իրավապահ մարմինները չեն կարողանում կամ նպատակահարմար չեն գտնում բացահայտել, թե ինչ ճանապարհով է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին Վրաստանի տարածքով ապօրինի մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Բայց սա միակ դեպքը չէ.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թուրքիայի քաղաքացի Աբդուլբարի Կանատին՝ տեղեկանալով, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Օզգյուլ Դումանը Թուրքիայի Հանրապետության տարածքում խնդիրներ ունի եւ իր մտերիմների շրջապատում կարծիք է հայտնել, որ ցանկություն ունի ապօրինի կերպով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, Օզգյուլ Դումանին խոստացել է, որ կլորիկ գումարի դիմաց կտրամադրի համապատասխան տեղեկություններ եւ ցուցումներ, թե ինչպես կարելի է անարգել մուտք գործել Հայաստան:
Թուրքիայի քաղաքացի Դումանին 10 հազար դոլար է տրամադրել Աբդուլբարի Կանատին՝ խորհուրդ ստանալու համար, որպեսզի նա օգնի անցնել Հայաստանի սահմանը:
Եւ ահա Աբդուլբարի Կանատի օգտակար խորհուրդներով Օզգյուլ Դումանին 2017 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատում է Արաքս գետը, հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները, սողանցելով փշալարերի տակով՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտով հատել է ՌԴ սահմանապահների կողմից պաշտպանվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Ահա թե Թուրքիայի որոշ քաղաքացիներ ինչքան տեղեկացված են հայ-թուրքական սահմանի դասավորվածության, շրջանցելու ուղիների մասին, որ անգամ այդպիսի «գործ են դրել»: Գումար են վերցնում եւ օգնում սահմանը հատել եւ Հայաստան մտնել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականին Թուրքիայի քաղաքացի Արաֆադ Կամրուջաման Հոսսանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից ապօրինի կերպով հատել էր պետական սահմանը եւ շարժվել դեպի ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ավելի ուշ նրան ձերբակալել էին ԱԱԾ աշխատակիցները: Բայց այստեղ մտահոգիչն այն է, որ Թուրքիայիում հանցանք գործած անձինք պատասխանատվությունից խուսափելու համար կեղծ փաստաթղթեր են օգտագործում եւ Ստամբուլ-Երեւան չվերթով հատում ՀՀ սահմանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին Կառոլ Սերաֆին Սիլվա Ռոդրիգեսը եւ Թոբիաս Հերրեռա Տարրիլոն Թուրքիայում կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Թուրքիայի Հանրապետության տարածքում ձեռք էին բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Զալի Մոզաֆարի Ֆարզադիի եւ Ֆանիմոզաֆարի Յադոլլահ Ռոոհոլլահիի տվյալներով անձնագրերը եւ դրանք օգտագործելով՝ Ստամբուլ-Երեւան KK 650 չվերթով հատել էին ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Հետո էլ ասում են, թե հայ-թուրքական «բարեկամություն» չկա: Ահա այն:
«Ժողովուրդ»
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից արձակված կրակից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող լեյտենանտ Հուսեյն Զաքիր օղլու Աքբերլին:Ադրբեջանի ՊՆ-ն հայկական զինուժին մեղադրում է, որ հուլիսի 30-ի գիշերը կրակ է բացվել Տավուշի մարզին սահմանակից Թովուզի և Ղազախի շրջանների ադրբեջանական գյուղերի վրա:ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում քննարկումներից մեկում նշել է, որ Աքբերլին բարձր որակի դիպուկահար է եղել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը գնդակոծում էր Տավուշի սահմանային գյուղերը՝ վնաս հասցնելով տնտեսություններին:
Բաքվում ընփացող “Բաքվի տափը” ժշտական փառատոնի շրջանակում Ադրբեջան էր ժամանել նաև խորհրդային և ռուսական էստրադայի “Примадонна” Ալլա Պուգաչովան…Ըստ “Կոմսոմոլսկայա Պրավդա”-ի Ալլա Բորիսովնան Բաքվում վատացել է…Իրեն նվիրաված երեկոյի ժամանակ երգչուհին պլանավորել էր 7 երգ երգել,սակայն կատարել էր ընդամենը 5-ը…Դրանից առաջ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին պատճառաբանելով,որ շատ հիվանդ է…Իսկ կիրակի օրն,ըստ պարբերականի,ընդհանրապես չի երևացել փառատոնին…”Կոմսոմոլսկայա Պրավդա”-ին հաջողվել է պարզել,որ երգչուհին ընդհանրապես չեղարկել է իր երկրորդ ելույթը՝ճնշման բարձրացման պատճառով և վերջինիս օգնության են հասել բժիշկները,որոնք անընդհատ հերթապահել են փառատոնին…
Մեկ ամիս առաջ,երբ Ալլա Պուգաչովան վատացել էր և հետազոտվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում,բժիշկները վերջինիս թույլ էին տվել մեկնել Լատվիա… 68-ամյա երգչուհին Բաքվում անկեղծացել էր և ասել. “Հանուն “Տափ”-ի ես նույնիսկ ինքնաթիռ եմ նստել,չնայած երկար տարիներ չեն թռչում…”Ասում են,որ երգչուհու վատացման պատճառներից մեկը կարող էր լինել Բաքվում հաստատված սարսափելի շոգը և +40 ջերմաստիճանը…
ՊԲ հրամանատարն Ադրբեջանին խորհուրդ է տալիս քաղաքացիական անձնակազմը որպես կենդանի վահան չընդունել և կրակետերը հեռացնեն բնակավայրերից, որովհետև անկախ նրանից, թե որտեղ է բաշխված կրակակետը, եթե կրակ վարվի հայկական առաջապահ ստորաբաժանումների վրա, պատասխան լինելու է։
Այս մասին «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
«Մենք քաղաքացիներին մեզ համար հակառակորդ չենք համարում, նամանավանդ՝ կանանց և երեխաներին։ Ցավում եմ , որ այդ միջադեպի ընթացքում քաղաքացիական անձնավորություններ են զոհվել։ Դա առաջին հերթին ես կվերագրեի իրենց։ Մեղավորության աստիճանը հենց իրենցն է, որ նման կրակակետերը տեղաբաշխում են բնակավայրերի մոտ։ Կրակային դիրքերը, կենտրոնացման շրջանները տեղակայում են բնակավայրերի մոտ», — խոսելով հուլիսի սկզբի սրացումների մասին՝ հայտնել է ՊԲ հրամանատարը։
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ևս մեկ անգամ նշել է, որ եթե լինի կրակ, այդ կրակակետերը շարունակվելու են ճնշվել։
ՊԲ հրամանատարի խոսքով՝ գոյություն ունեն զինատեսակների կրակի ցրման հավանականություններ, լինում են շեղումներ, որոնք կրակողից կախված չեն, իսկ բոլոր դեպքերում լինում են նաև սահմանված քանակներից ավելի շատ շեղումներ։
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու մասին ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։
Պաշտպանության բանակն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականանետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին։
Ռազմինֆոն Google Maps առցանց քարտեզով ցույց էր տվել, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները խրամատներ ունեն գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։
Առնվազն 8 մարդ է տուժել Լոս Անջելեսում մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայից: Այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության վարչությունը:
Ըստ ԶԼՄ-ների, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին տեղական ժամանակով 15:47-ին, Միդ Ուիլշիր արվարձանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավտոմեքենան մխրճվել է 9 մարդուց բաղկացած խմբի մեջ, սակայն մեկին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից: 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, որից մեկը կրիտիկական վիճակում է, հայտնել է ոստիկանությունը:
Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Էրերան հայտնել է, որ ավտոմեքենայի վարորդը մնացել է ՃՏՊ վայրում, իսկ միջադեպը դժբախտ պատահար էր, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Գերմանացիներն ու նրանց սեքս փորձարկումները, իհարկե, համաշխարհային պատմության առանձին պատմություն են:
Daily Mail-ը հայտնում է, որ 2 կանայք բազմաթիվ կոտրվածքներով ու վնասվածքներով հիվանդանոցում են հայտնվել խմբակային սեքսից հետո: Պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են, երբ առաջին անգամ որոշել են սեքսով զբաղվելով երեքով: Ամեն ինչի մեղավորը դժբախտ դեպքն էր:
Կանչով ժամանած բժիշկներին օրգիայի երրորդ մասնակիցը պատմել է, որ ամեն ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իրենցից մեկն առաջարկեց մահճակալից լուսամուտագոգ տեղափոխվել: Ինտիմ գգվանքների ժամանակ աղջիկներից մեկը հավասարակշռությունը կորցրեց եւ երրորդ հարկի պատուհանից դուրս ընկավ: Արդյունքում նա կոտրեց 2 ոտքերը: Նրա ընկերուհին ահաբեկված շտապեց նրան օգնելու:
Սակայն նրա հետ դժբախտություն պատահեց. նա աստիճանների վրա սայթաքեց՝ վնասելով ձեռքը եւ կոտրելով վիզը:
Հոսպիտալացնելու պահին Գերմանիայի 2 բնակչուներն էլ մերկանդամ էին: Իսկ ահա տղային ոչինչ էլ չէր պատահել…
Ադրբեջանաթուրքական տանդեմը հերթական հակայակական ձեռնարկին է նախապատրաստվում: Թուրքիայում գործող «Հայկակակն անհիմն պնդումների դեմ պայքարող» կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյը հայտարարել է, որ նրանց կազմակերպությունը պայքարելու է, որ արցախյան գերեվարությունից ազատի 3000 ադրբեջանցիների, որոնք գտնվում են Արցախում արդեն 25 տարի: Ըստ Գյուլբեյի՝ նրանց առկայության մասին իրեն պատմել են վրացիները և իրանցիները, որոնք այցելել են Արցախ և ինրենց աչքերով են տեսել սոված և ծարավ ադրբեջանցիներին, որոնք ամբողջ օրն աշխատում են: Գյուլբեյը հայտարարել է, որ այդ հարցով նրանք դիմելու են Թուրքիայի օրենսդիր մարմին, ԱԳՆ և միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կաազմակերպություններին:
Այն, որ այս տեղեկությունը տարրական սուտ է՝ դա փաստ է: Տարրական տրամաբանություն: Այդ, այսպես կոչված, 3000 գերիները, որոնք հայտնվել են Արցախում, քանի տարեկան են եղել, երբ գերեվարվել են, և քանի տարեկան են հիմա, որ անմարդկային՝ սոված և ծարավ աշխատելով մինչև հիմա ողջ են մնացել և դեռ աշխատունակ են: Պարզվում է, որ 25 տարի առաջ հայերի կողմից գերեվարված բոլոր ազերիները կան և ոչ մեկը, նույնիսկ իր բանկան մահով չի մահացել: Միայն այս հարցերին պատասխանելուց հետո նոր կարելի է բանավիճել ադրբեջանցիների հետ:
Պաշտոնական Բաքվի գործելաոճն է: Մի անտրամաբանական ապատեղեկատվություն տարածել ծախու ԶԼՄ-ների միջոցով, իսկ որոշ ժամանակ անց էլ իրենց մանկլավիկների շուրթերով այն բարձրաձայնել: Առաջին փուլն անցել են: Հուլիսի սկզբին Ալխանլուի դեպքեորից հետո ֆրանսիական որոշ թերթեր հրապարակեցին 4000 ազերի գերիների մասին ապատեղեկատվությունը: Հիմա էլ 3000 գերիների մասին է բարբաջում Իլհամ Ալիևի ձեռքերից սնվող Գեքսել Գյուլբեյը:
Ադրբեջանում լավ կլինի խելքին մոտ ստեր հորինեն: Համ էլ Բաքվում չեն հասկանում, որ հայերը մտադրություններ չունեն 25 տարի ինչ-որ թուրքերի կերակրել:
Արցախում կան երկու թուրքեր, բայց սրանք հանցագործներ են՝ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք, ցավոք, հայերի կողմից հանցանք կատարելու պահին չոնչացվեցին, ինչպես նրանց «կոլեգա» Հասան Հասանովը: Ու հիմա Բաքուն ջանքեր է գործադրում նոր հերոսներին ազատելու համար:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:
Որքան էլ ադրբեջանական կողմը հայտարարի միայն հարձակողական գործողությունների ու զորավարժությունների մասին, նրանք պատրաստվում են նաև պաշտպանողական գործողությունների։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
Հարցին, թե ադրբեջանական բանակն ինչին է պատրաստվում՝ հարձակողական, թե պաշտպանական գործողությունների, ՊԲ հրամանատարը պատասխանել է, որ պետք է բաժանել երկու մասի՝ ադրբեջանական գործողություններն ըստ իրենց հայտարարությունների և ադրբեջանական բանակի իրական գործունեությունը։
«Հայտարարությունների մասով՝ իրենք միայն ու միայն հարձակվում են, միայն ու միայն հարձակողական գործողություններ են իրականացնում և դրա մասին բացահայտ ներկայացնում են համացանցում։ Այլ պատկեր է իրական գործունեությունը … Իրենք ոչ թե [միայն] հարձակողական բնույթի գործողություններ, պարապմունքներ են իրականացնում, այլ կարելի է ասել՝ 50-50՝ մի մասը պաշտպանողական, մի մասը հարձակողական», — նշել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Հրամանատարի խոսքով՝ հայկական կողմի դիտարկումներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի բանակը մինչև իսկ իր խորքում ինժեներական պատրաստություններ է տեսնում հայկական կողմի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։ Մնացականյանի խոսքով՝ մինչև հակառակորդի 10-15 կմ խորություններում այս պատրաստությունները հնարավոր է եղել բացահայտել հայկական կողմի դիտարկման համակարգերի միջոցով։
«… Մեր դիտարկման համակարգերով մենք հնարավորություն ունենք դիտարկելու իր խորքը և՛ ցերեկը, և՛ գիշերը։ Մինչև 10-15 կիլոմետր հեռավորությունների վրա մենք դիտարկում ենք և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի իրենք էլ աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7 կիլոմետր, մինչև 10-15 կիլոմետր խորքում»։
Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ դա նշանակում է, որ ադրբեջանական կողմում գիտեն, որ երբ գա ժամանակը, իրենք պետք է նաև պաշտպանվեն։ Պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում։
Նույն հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական կողմից հնարավոր նոր հարձակմանը, ՊԲ հրամանատարը պատասխանել է․
«Իհարկե պատրաստ ենք։ Եթե նոր հարձակում լինի, այդ հարձակման ընթացքում ջախջախիչ հարված հասցնելով հակառակորդին՝ իհարկե մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների։ Եվ այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող և՛ անվտանգության գոտու լայնությունը, և՛ անվտանգության գոտու խորությունը։ Միանշանակ 2016 թվականի ապրիլյան գործողությունների սահմանափակ այդ հենակետերը, որ անցել է իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»։
Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․
ենդետա` արյան վրեժ:
Վենդետան գործում է այն հասարակություններում, որտեղ պետություն չկա կամ պետությունն ի վիճակի չէ ապահովել արդարադատությունը:
Վենդետան բնորոշ է կլանային կառուցվածք ունեցող հասարակություններին և պատահական չէ, որ Հայաստանում շատանում են արյան վրեժի դեպքերը:
Երբ վարկաբեկվում է իրավապահ համակարգը, Արյան վրեժն է կարգավորում արդարադատությունը:
Ըստ ԱԺ պատգամավորների մեծամասնության արժեհամակարգի՝ դա բնական երևույթ է: ԱԺ ամբիոնից է հայտարարվել, որ իրավապահներին դիմելը «գործ տալ» է նշանակում, այսինքն, Քրեական օրինսգիրքն ընդունող մարմնի ամբիոնից հայտարարվում է, որ դատարան դիմելը գործ տալ է նշանակում: Ոչ ոք ԱԺ ամբիոնից չի առարկել դրան: Այսինքն, ԱԺ ամբիոնից Վենդետան լեգիտիմացվել է:
Հիմա ինչպե՞ս կարելի է մեղադրել արյան վրեժը լուծողներին:
Ինչից են սկսել վախենալ քաղաքական հնչողություն ունեցող դատավարությունների դատավորները: Վենդետայի՛ց:
Դա բնական է՝ երբ չկա արդարադություն, այն սկսում է փոխարինվել ավանդական մեթոդներով:
Առավելևս, որ այսօր այս համակարգը գործում է, իսկ վաղը կարող է չգործել, իսկ դատավորը, դատախազը, քննիչը, ոստիկանը և դատապարտյալները շարունակելու են ապրել նույն միջավայրում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.