07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Գիտենք անշուշտ, որ Օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին ստրուկ դարձած։ Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչո՛ւ եմ անում, որովհետև իմ ուզածը չէ, որ անում եմ, այլ հակառակը, այն, ինչը ատում եմ։ Իսկ եթե իմ չուզածն է, որ անում եմ, դրանով արդեն վկայած եմ լինում, որ Օրենքը բարի է։ Մյուս կողմից՝ ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ որևէ բարի բան չկա։ Բարին կամենալը ինձնից է կախված, բայց չի հաջողվում այն կատարել։ Եվ այսպես, բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել։ Ուրեմն, եթե իմ չուզածն է, որ անում եմ, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը: Արդ, ես գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ուզում եմ բարին անել, տեսնում եմ, որ ընդունակ եմ միայն չարը անելու։ Ես իմ ներքին էությամբ հաճույքով եմ ընդունում Աստծու Օրենքը, բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ մի ուրիշ օրենք, որ պայքարում է իմ մտքի ընդունած Օրենքի դեմ և ինձ գերի է դարձնում մեղքի օրենքին, որն իմ մարմնի անդամների մեջ է։ Ապա, ուրեմն, ես ինքս մտքով ծառայում եմ Աստծու Օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։ Եթե այդպես է, նշանակում է, թե նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:14-8:3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` Ա. Խ.-ին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խ.-ն համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս որևէ գործողություն չի կատարել կաշառք տվողի օգտին, որի արդյունքում նրա որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:
Այնուհետև, նույն ՊՆ աշխատակցի առաջարկով, Ա. Խ.-ն վերջինիս տվել է ևս 4.000 ԱՄՆ դոլար` բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մ. Պ.-ն դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է այն:
Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խ.-ն, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու հարցի շուրջ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարի հետ` նրան տալով 1.200 ԱՄՆ դոլար: Վերջինս էլ, հարցը կարգավորելու նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դ. Հ.-ին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կ. Ջ.-ին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երեկ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, թե ոստիկանները բռնություն են գործել քաղաքացու վրա, այն է՝ «տշել են» փողոցում առևտուր անող տատիկի ծիրանները: Սկզբում սոցցանցերի օգտատերերի կարծիքները թեական էին, հետո սկսեցին դառնալ հաստատական, ապա այդ «հասատատականությանը» միացան նաև լրատվամիջոցները: Եվ բոլորն այնքան միանշանակ ու բարկացած, ասես անձամբ ներկա են եղել այդ «իրադարձությանը»: Ու ոչ ոք չի ուզում «հիշել», որ տեսագրությո՜ւն կա, որը զլացել են նայել «արդար զայրույթով բռնվածները», տեսագրություն, որը հերքում է «հաստատական» պնդումները. ձեր «նկարածը» թեկուզ մոտավոր հիշեցնող ոչի՛նչ չի եղել:
Դիմում եմ սոցցանցերի «մտահոգ» օգտատերերին՝ կարծիք հայտնելուց առաջ նայե՜ք տեսագրությունը:
Հասկանում եմ՝ շոգ է ու ծուլություն, բայց ջանք արեք նայելու, ընդամենը մեկ րոպե է, և եթե այնտեղ բռնության նշույլ իսկ կա, ես պատրաստ եմ ներողություն խնդրել:
Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցրե՛ք այս ահագնացող փսիխոզը: Վերջ տվեք մութ սենյակում սև կատու փնտրելուն, մանավանդ, որ հաստատ գիտեք՝ ոչ մի կատու էլ չկա: Հավատացե՛ք, այդպիսի փնտրտուքը հղի է ծանր հոգեբանական հետևանքներով: Եթե ձեր առողջությունը ձեզ չի հետաքրքրում, պահպանեք գոնե երեխաների համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական նիստը անցկացնում է պարբերաբար ընդմիջումներով․ յուրաքանչյուր ընդմիջումն էլ տեւում է մեկ ժամ։
Ընդմիջումից հետո Ժիրայը Սեֆիլյանը ներկաներին հարցրեց՝ Կոմանդոսը ո՞ղջ է, ներկաներն էլ տվեցին դրական պատասխան։ Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եկավ դատական նիստերի դահլիճ, ամբաստանյալներ Ներսես Պողոսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը կրկին ոտքի չկանգնեցին։ Դատավորը նրանց նկատմամբ կիրառեց սանկիցա՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից 10 ժամով։
Ժիրայր Սեֆիլյանը փորձեց պարզաբանել, թե իրենք ինչու ոտքի չեն կանգնում, սակայն դատավորը չլսեց նրա խոսքը, Սեֆիլյանն էլ ասաց․ «Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ»։ Քանի որ փաստաբան Տիգրան Եգորյանը առանց դատարանին զգուշացնելու հեռացել էր դատական նիստերի դահլիճից, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու՝ ինչ սանկցիա է կիրառում նրա նկատմամբ։ Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում փաստաբանների միջնորդությամբ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը բերվեցին դատական նիստերի դահլիճ, քանի որ նախորդ նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար հեռացվել էին դահլիճից։
Ոտքի չկանգնելու համար նրանք արդեն մեկ անգամ նախազգուշացվել էին դատավորի կողմից, երկրորդ անգամ նույնը կրկնելով՝ դատավորը հեռացրեց նրանց նիստերի դահլիճից։
Մոսկվա մեկնած երկու ուղևորատար ինքնաթիռ հայտնվել է կայծակի հարվածի տակ: Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Զեկույցի համաձայն՝ նախօրեին մթնոլորտային էլեկտրականության հարվածի տակ է հայտնվել Աստրախանից «Վնուկովո» օդանավակայան ուղևորվող «Բոինգ» ինքնաթիռը, ինչպես նաև՝ Պրահայից «Շերեմետևո» օդանավակայան ուղևորվող Airbus-ը: Ուղևորները և անձնակազմերի անդամները չեն տուժել», — պատմել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ վայրէջքից հետո ինքնաթիռների ֆյուզելյաժների արտաքին մասի վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր:
«Ապրիլին մեզ սպառնում է «սերժապետության» վտանգ։ Մենք ասում ենք՝ եկեք հավաքվենք, թույլ չտանք, որ Հայաստանը դառնա կուսակցապետություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ ՀՀԿ-ից բազմաթիվ մարդկանց հետ պատրաստ է համագործակցության՝ խուսափելով անուններ նշել։
Հարցին՝ թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին քննադատելուց հետո արդյո՞ք կարծում է, որ ՀՀԿ-ում կհամաձայնեն համագործակցել «Ժառանգության» հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես Սերժ Սարգսյանին, որպես լեգիտիմ, մի բանում եմ ընդունում՝ որպես ՀՀԿ-ի նախագահ: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության լեգիտիմ նախագահն է ու, որպես իմ գործընկեր, պատրաստ եմ իր հետ քննարկել Հայաստանի ապագան՝ որպես կուսակցության նախագահ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Մերսման սրահը մարմնավաճառների համար պոռնկությամբ զբաղվելու նպատակով օգտագործելու և այդկերպ գույքային օգուտ ստանալու համար սրահի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ Քրիստինե Սարգսյանը պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու և այդկերպ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու միջոցով գույքային օգուտ ստանալու նպատակով` 2016թ. հունիսի 11-ին վարձակալել է Երևան քաղաքի Կորյունի 3/14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որտեղ ստեղծել է «Օպիում» մերսման սրահը և անձամբ կազմակերպել ու ղեկավարել է հաստատության բնականոն գործունեությունն: Իսկ Հ. Հ.-ը, Հ. Բ.-ը և Ե. Ա.-ը զբաղվել են պոռնկությամբ՝ Քրիստինե Սարգսյանը նրանց օգտագործելով ստացել է գույքային օգուտ:
Քրիստինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արևադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով` հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից: «Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում օդի
ջերմաստիճանը կհասնի 32-35 աստիճանի: Գյումրիի հատվածում չի բացառվում մինչև 37 աստիճան տաքություն»,-ասաց նա: Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում կանխատեսվում է 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի: Գագիկ Սուրենյանն ազգաբնակչությանը կոչ արեց ցերեկային ժամերին չմնալ արևի տակ:
Արմեն Ջիգարխանյանը նորից դիմել է դատարան՝ նախկին կնոջ հետ ընդհանուր բնակարանի վաճառքից գոյացած գումարի գանձման համար և այս անգամ շահել է դատը. դատարանը Ջիգարխանյանի նախկին կնոջից 72 հազար դոլար է գանձել՝ գրում է sundaynews-ը:
2015թ. նախկին ամուսինները վերջնականապես բաժանվել էին և պաշտոնապես հաստատել այդ փաստը, թեպետ մինչ այդ Արմեն Ջիգարխանյանը և նրա նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, երկար տարիներ միասին չէին ապրում: Ջիգարխանյանը բնակարան էր գնել Տատյանայի համար ԱՄՆ-ում, որտեղ սկսել էր բնակվել Տատյանան՝ հազվադեպ այցելելով ամուսնուն: Ավելի ուշ Տատյանան տեղեկացել էր, որ Ջիգարխանյանը սիրավեպ է սկսել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, վաճառել էր ԱՄՆ-ի իրենց համատեղ բնակարանը և վերադարձել Ռուաստան:
Մոսկվային ուժեղ փոթորիկ է պատուհասել. քամու արագությունը հասնում է վայրկյանում 15-20 մետրի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև շաբաթ օրը:
Նշվում է, որ ամպրոպաբեր ճակատի տեղաշարժին կարելի է հետևել Blitzortung.org և LightningMaps.orgծառայությունների, ինչպես նաև՝ «Յանդեքս» քարտեզների միջոցով:
Ինչպես նախօրեին նշել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը, մայրաքաղաք հասնող ուժեղ արևադարձային հեղեղը որոշ ցուցանիշների համաձայն կարող է գերազանցել ավելի քան կեսդարյա ռեկորդը և Մոսկվայի բնակիչներին հիշեցնել Հին Կտակարանի՝ Մեծ ջրհեղեղի մասին տողերը:
ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս հետևել անվտանգության կանոններին, շրջանցել գովազդային վահանակները և հնարավորության դեպքում դուրս չգալ եղանակային վատ պայմանների ժամանակ:
Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչները սկսել են կիսվել փոթորկի լուսանկարներով և տեսանյութերով, որոնք և ներկայացնում ենք ստորև: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=WromD5GCufY
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.