23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիսուսը, իբրև պատասխան, դարձյալ սկսեց առակներով խոսել ժողովրդի հետ և ասաց.
— Երկնքի արքայությունը նման է հետևյալին. -Մի թագավոր իր որդու համար հարսանիք արեց։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ հրավիրվածներին հարսանիքի կանչեն, բայց նրանք մերժեցին գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ էլ ուղարկեց՝ պատվիրելով նրանց. «Ասացե՛ք հրավիրվածներին. ճաշկերույթը պատրաստ է, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ կազմ ու պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ Բայց հրավիրվածները կարևորություն չտվեցին. մեկն իր ագարակը գնաց, մյուսը՝ իր առևտրին, իսկ ուրիշներն էլ ծառաներին բռնեցին և ծեծելով սպանեցին։ Թագավորը երբ լսեց այս, բարկացավ և ուղարկեց իր զինվորներին, որոնք ոճրագործներին սպանեցին և նրանց քաղաքն էլ այրեցին։ Ապա թագավորն ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները
արժանի չէին։ Հիմա գնացե՛ք հրապարակ և ում որ գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։
Դուրս գալով ճանապարհների վրա՝ ծառաները հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին, և հարսանիքի սրահը լցվեց հրավիրվածներով։ Երբ թագավորը ներս մտավ՝ նայելու հրավիրվածներին, տեսավ մի մարդու, որ հարսանիքին պատշաճ հագուստ չէր հագել, և նրան ասաց. «Բարեկա՛մ, ինչպե՞ս այստեղ մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս նետեք դրան խավարի մեջ, թող այնտեղ լաց լինի ու կրճտի ատամները». որովհետև կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ։
(Մատթեոսի ավետարան 22:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 31-ին «Երևանի ՋԷԿ»-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գործող էներգաբլոկի պլանային կանխարգելիչ նորոգման աշխատանքներին։ Ներկայացվել է այս տարվա հուլիսի 16-31-ին իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման ընթացքը։ Նշվել է, որ այդ ժամանակահատվածում «General Electric»-ի մասնագետների կողմից կիրականացվեն գազատուրբինային տեղակայանքի հերթական պլանային տեսչական ստուգման, ինչպես նաև էներգաբլոկի մյուս հիմնական և օժանդակ սարքավորումների կանխարգելիչ նորոգման աշխատանքներ։ Անդրադարձ է եղել նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովման միջոցառումներին։
Քննարկվել են նաև «Երևանի ՋԷԿ»-ում 2018թ. պլանավորված կապիտալ նորոգման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ այդ ընթացքում «General Electric»-ի կողմից կիրականացվի գազատուրբինային տեղակայանքի արդիարականացում, ինչը հնարավորություն կտա կայանի հզորությունն ավելացնել շուրջ 7 մեգավատով, իսկ ՕԳԳ-ն բաձրացնել 1 տոկոսով։
Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի դստեր նախկին ամուսինն է՝ ծնված 1983թ.։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մինչ մենք տաք կաբինետներում տարբեր գույնի ու ձեւի չինովնիկներ ենք ընդունում, փորձում մարդասպանների մեջ մարդկության փոքր նշույլներ գտնել, սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ու ամենավատ սցենարը կանխելու համար այսօր շատ վճռական քայլեր են պետք». այս կարծիքին է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
— Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում:
— Նկատի ունեմ միջադեպը, որ գրանցվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում եւ թշնամու կողմից արձակված կրակի հետեւանքով հայկական զինված ուժերը նորից կորուստ ունեցան: Սրանից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն անգամ փորձում են բանակցությունները տապալել եւ ի չիք դարձնել միջնորդների ջանքերը: Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում սահմանին, առիթ են տալիս մտածելու, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվող հայտարարություններն, ընդհանրապես, չեն արտացոլում այն իրողությունը, որ կա հայ-ադրբեջանական սահմանին: Սկսում եմ մտածել, որ իրականում վտանգներն ավելի շատ են եւ նրանց լավատեսությունը որեւէ հիմք չունի:
— Բայց արդյո՞ք սա այն սովորական դարձած լարվածությունը չէ, որ հաջորդում է համանախագահների այցին, նախագահների հանդիպմանը, տոներին եւ այսպես շարունակ:
— Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ նման լարվածությունները սովորական դարձնեն: 1, 2, 3 տարի առաջ սարսափելի էին մահացու ելքով զարգացումները, հիմա արդեն սովորական են դարձել: Ադրբեջանը փորձում է անցնել երկրորդ փուլին՝ սովորական դարձնել մինիպատերազմները, այնպիսի պատերազմները, որոնք մենք տեսանք ապրիլին: Կարծում եմ, որ հայկական պետությունների անվտանգությունը պահանջում է, որ ամեն նման միջադեպ շատ սուր ընկալվի եւ սովորական չընկալվի: Միայն սուր ընկալման եւ քաղաքական դիրքորոշման խստացման պարագայում հնարավոր կլինի խուսափել այսպիսի իրավիճակներից:
— Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ ամենավատ սցենարը կանխելու համար վճռական քայլեր են պետք: Որո՞նք են այն քայլերը, որ պետք է կանխեն այդ սցենարը:
— Ամենավատ սցենար ասելով նկատի ունեմ պատերազմի վերսկսում, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Ապրիլից հետո հայկական կողմը խստացրեց իր դիրքորոշումը բանակցությունների սեղանին եւ հայտարարեց, որ բանակցություններին չի վերադառնա՝ մինչեւ ադրբեջանական կողմը հայկական կողմի մի քանի նախապայմաններ չբավարարի: Այն ժամանակ մեր դիրքորոշումը նպաստեց, որ Մինսկի խմբի համանախագահներն անմիջապես կազմակերպեն հանդիպումներ եւ այդ հանդիպումների ընթացքում ստիպեն Ադրբեջանին ընդունել պաշտոնական Երեւանի նախապայմաններից մի քանիսը: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, քաղաքական այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց, սակայն հետագայում Ադրբեջանը դրանք չպահպանեց:
Այս պարագայում, ես կարծում եմ, բանակցությունները վերսկսելու պատրաստակամության նիշն է պետք փոխել: Այսինքն, եթե հայկական կողմը համաձայնություն է տալիս հանդիպել ադրբեջանական կողմի հետ եւ շարունակել իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում սկսված գործընթացը, ամեն անգամ, երբ Ադրբեջանը նման քայլերի է դիմում, պետք է այդ չափանիշը բարձրացնել՝ Ադրբեջանին նման վարքագծից ետ պահելու համար: Եթե չհաջողվի դա Ադրբեջանին ստիպել, պետք է այնպես անել, որ միջնորդ երկրները հստակ մատնանշեն եւ մեղադրեն Ադրբեջանին ոչ կառուցողական քաղաքականության համար: Այսինքն՝ պետք է հասնել նրան, որ գործի նաեւ միջազգային զսպման մեխանիզմը, որը ցավոք սրտի, չի կիրառվում:
Մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերեցին այստեղ, նրանք հայտարարեցին, որ պետք է լինի արտգործնախարարների հանդիպում, որոնք պետք է համաձայնեցնեն նախագահների հանդիպումը: Բայց երեկ սահմանին տեղի ունեցավ միջադեպ, որը պետք է ընկալել որպես իրավիճակի փոփոխություն: Այսինքն՝ այն աշխատանքները, որոնք տարվել են, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, այլ իրավիճակում են եղել, երբ դեռ զոհ չունեինք: Հիմա իրավիճակ է փոխվել, ինչը նշանակում է, որ սրանից հետո կասկածի տակ է դրվում նաեւ կայանալիք հանդիպման հնարավորությունը, իսկ այնտեղ կայանալիք պայմանավորվածության հնարավորությունն, ընդհանրապես, զրոյական մակարդակի է հասնում:
— Այսինքն՝ պետք չէ՞ մասնակցել այդ հանդիպմանը:
— Կարծում եմ Հայաստանը պետք է կոշտ նախապայմաններ առաջ քաշի եւ ունենա այն երաշխիքը, որ հանդիպումը չի դառնա պարզապես հանդիպում, որից հետո Ալիեւը կկարողանա հրաժարվել այնտեղ ձեռքբերված պայմանավորվածություններից: Պետք է աշխատել միջնորդների հետ, որ նրանք երաշխիքները կարողանան բավարարել: Հակառակ պարագայում, անիմաստ է այդ հանդիպումը եւ երրորդ հանդիպումը, որն ըստ մամուլի, պետք է կայանար դեռ օգոստոսին, սակայն չի կայացել հենց այն պատճառով, որ Հայաստանը երաշխիքներ է պահանջում: Պետք է շարունակել երաշխիքներ պահանջել:
Հիշեցնենք. ընդամենը երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտեցին տարածաշրջանային այցը եւ «արձանագրելով», որ իրավիճակը ներկայում, ընդհանուր առմամբ, մնում է հարաբերականորեն հանգիստ, հայտարարեցին.
«…հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար եւ կարեւոր է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը»:
Նշված արձանագրումներն անելուց հետո նրանք որոշեցին, որ դեկտեմբերին Համբուրգում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելու հարցը:
Այս համաձայնությունը փաստացի ձեռքբերվեց այն իրավիճակում, երբ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մինչեւ օրս հրաժարվում է կատարել: Իսկ այդ պայմանավորվածությունները, ինչպես հայտնի է՝ վերաբերում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում եւս մեկ զինծառայողի ընտանիքին:
Հիմնադրամից հայտնում են, որ սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Երեկ կեսօրին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով` զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: Նրան նրան նույնիսկ չեն կարող տեղափոխել Երևան՝ առողջական վիճակից ելնելով:
«Առավոտյան շուտ ինձ զանգահարեց Լուիզա Ղամբարյանը: Հազիվ և շատ ողբերգական ձայնով էր խոսում և ասում էր, որ շատ վատ է: Նախ վախեցա, որովհետև տեղյակ եմ, որ նրա ամուսինը` Գեորգի Կիմիչը (Պողոսյանը), սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ես էլ կիսաքնած էի և շատ ավելի վատ բանի էի սպասում: Երբ Լուիզային հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շատ վատ է: Երկար դադարից հետո ասաց, որ չի կարողանում ոտքի կանգնել և քայլել, սրտխառնոց և գլխապտույտ ունի: Լուիզան ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, ապա հավելեց, որ այսօր` մայիսի 31-ին, չի կարող խաղալ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացման մեջ: Ճիշտն ասած` մի փոքր հանգստացա, որ իրենից շատ ավելի վատ լուր չստացա: Թեպետ Լուիզան ինքն էլ չգիտի, թե իր մոտ ինչ է»,- Asekose.am-ին ասաց ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը` պարզաբանելով, իր այսօրվա ֆեյսբուքյան գրառումը, որի համաձայն` «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է` դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով:
Ըստ Սուրեն Շահվերդյանի` իրենք մի փոքր սպասելուց հետո հասկացան, որ Լուիզայի առողջական վիճակում առաջընթաց չի գրանցվում, ըստ այդմ էլ` ներկայացման օրը տեղափոխելու որոշում են կայացրել.
«Պարբերաբար խոսում եմ Լուիզայի հետ, որևէ առաջընթաց չկա, սակայն ինձ ասաց, որ խոստանում է հունիսի 15-ին` իր ծննդյան օրը, անկախ ամեն ինչից ելույթ ունենալ, նույնիսկ` մահացած (ժպտում է): Լուիզան պատրաստ է իր ծննդյան օրը զոհաբերել հանուն թատրոնի, երդվել է, որ մահացած լինելու դեպքում էլ գալու է և խաղա: Իրեն մեղավոր է զգում, որ հանդիսատեսն այսօր գալու է ներկայացման և փոշմանած հետ գնա»:
Այն դիտարկմանը, որ հանդիսատեսը միայն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով կարող է տեղեկանալ, որ այսօրվա «Սև դառը SHOCKոլադ»-ը հետաձգվել է, ռեժիսորն ասաց.
«Ցավոք սրտի, միայն ֆեյսբուքում ինձ հետևողները կարող են նախապես իմանալ այդ մասին: Ես, Արամոն և Էմմա Պետրոսյանն այսօր գնալու ենք թատրոն և ներողություն ենք խնդրելու, որ ներկայացումը հետաձգվում է: Տեսնենք, թե ինչ կլինի մինչ Լուիզայի ծնունդը: Կարծում եմ, որ մենք Լուիզայի հիվանդության պատճառով ստիպված կլինենք հետաձգել նաև մեր մյուս նախագիծը` «Տրամվայ ցանկությունը»,-ասաց Սուրեն Շահվերդյանը:
Հավելենք, որ Սուրեն Շահվերդյանը «Սև դառը SHOCKոլադ» ներկայացման ռեժիսորն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիզա Ղամբարյանը մեկնաբանելով իր հիվանդությունը` Asekose.am-ին ասել էր հետևյալը.
«Պարզապես ուժեղ մրսածություն է ինձ մոտ ու բարձր ջերմություն, փառք Աստծո, ծանր հիվանդություն չունեմ: Օրեր առաջ եմ վերադարձել արտերկրից, միգուցե, հենց դա է մրսածությանս պատճառը»:
«Հայկական վարկածը» առողջություն է մաղթում Լուիզա Ղամբարյանին։
Անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը օգտագործել է թուրքական Aselsan ռազմարդյունաբերական կորպորացիայի ռադիոկապի միջոցները, իսկ հայկական կողմը՝ ռուսական արտադրության սարքավորումներ: Այս մասին հայտնել է ուկրաինական Defence Express տեղեկատվական-խորհրդատվական հանդեսի տնօրեն Սերգեյ Զգուրեցը:
Ռադիոկապի և դրա անվտանգության շուրջ «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հետ հարցազրույցի առիթը Ուկրաինայի զինված ուժերում այս օրերին ընթացող փորձարկումներն են: Ուկրաինան ցանկանում է իր զինված ուժերը ապահովել ժամանակակից ռադիոկապով, հաշվի առնելով ռադիոէլեկտրոնային պայքարի հնարավորությունները՝ ապահով կապ, լրտեսության արգելափակում, խլացումների, միջամտությունների չեզոքացում, հակառակորդի կապը լսելու, լրտեսելու հնարավորություններ:
Ուկրաինան փորձարկում է արտասահմանյան երկու ընկերությունների արտադրանք՝ մեկը թուրքական Aselsan ռազմական կորպորացիան է, մյուսը՝ իսրայելական Elbit Systems ընկերությունը, երկուսն էլ մասնագիտացված են նաև ռազմական կապի սարքավորումներ արտադրելու ասպարեզում: Նրանց արտադրանքի փորձարկումները Ուկրաինայում սկսվել են մայիսի 25-ից ու շարունակվելու են մինչև այս շաբաթվա վերջը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության կողմից երեք տասնյակից ավելի չափորոշիչներ են մշակվել, ներառյալ՝ ռադիոէլեկտրոնային պայքարի ունակությունները, ու հիմա փորձարկվում է, թե այդ երկու ընկերություններից որի սարքավորումներն են ավելի համապատասխանում մշակված չափանիշներին, և փորձարկումների արդյունքում կորոշվի, թե ուկրաինական բանակը ում արտադրանքն է գնելու:
Ռազմական հարցերով ուկրաինացի փորձագետը հարցազրույցում ասել է, թե պետք է խոստովանել, որ Ռուսաստանը հաջողությունների է հասել ռադիոէլեկտորոնային պայքարի ժամանակակից սարքավորումներ ստեղծելու ասպարեզում, ինչը որոշակիորեն ռիսկեր է ստեղծում ուկրաինական կապի համակարգի համար: Բայց նա նաև ասել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից այսօր փորձարկվող թուրքական և իսրայելական ընկերությունների արտադրանքը հնարավորություններով, տեխնիկական բնութագրով գերազանցում է ռուսական նմանատիպ սարքավորումներին:
Փորձարկումների ընթացքում օգտագործվում են նաև ֆրանսիական Thales ընկերության միջոցները, որ Կիևը գնել է սահմանափակ քանակությամբ:
Պատասխանելով հարցին՝ արդյոք տվյալներ, ապացույցներ կա՞ն, թե փորձարկվող կապի միջոցները ինչպես են գործել, ինչպես են իրենց դրսևորել պատերազմական իրական գործողությունների ժամանակ, Defence Express-ի տնօրենը ասել է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը օգտագործել է Aselsan ընկերության կապի համակարգը, և որ Ադրբեջանի կողմից թուրքական ընկերության սարքավորումների դեմ որևէ դժգոհություն չի եղել: Իսկ հայկական կողմը հակամարտությունում օգտագործել է ռադիոկապի ռուսական արտադրության սարքավորումներ, նշել է Զգուրեցը:
Հասունանում է մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ, Երեւանում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայկական ՀՕՊ կայանի ուղղությամբ կառավարվող հրթիռով հարվածից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ առաջին անգամ խոսում էին Ադրբեջանի առաջինը կրակելու եւ փաստացի հայտարարում Հայաստանի հասցրած պատասխանի լեգիտիմ լինելու մասին:
Մինչ այժմ շատ են հարցադրումները, թե ի վերջո ինչու՞ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հանդես գալ հասցեական հայտարարությամբ, այն դեպքում, երբ ադրբեջանական ավելի լուրջ սադրանքները մնացել են անարձագանք կամ արժանացել ընդհանուր գնահատականի:
Արդյոք Ադրբեջանի հերթական սադրանքի տողատակում Մինսկի խմբի համանախագահների համար նկատելի է եղել վտանգավոր մի բան, ինչը չի նկատվել առերեւույթ:
Թե՞ համանախագահների համբերության բաժակն ի վերջո մի օր պետք է լցվեր, եւ Ադրբեջանի հենց այդ սադրանքն էր վերջին կաթիլը:Իհարկե, հազիվ թե համարժեք լինի միջազգային քաղաքականության կարեւոր հարցերը այդօրինակ «բաժակներով» չափելը, հատկապես երբ խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների եռյակ ֆորմատի մասին է:
Այստեղ խոսք կարող է լինել առնվազն երեք համբերության բաժակի մասին, եւ եթե նույնիսկ համարենք, որ երեքն էլ լցվել են միաժամանակ, ապա դա նշանակում է, որ իրավիճակում տեղի է ունեցել իսկապես լրջագույն բեկում:
Մյուս կողմից, գուցե խնդիրը Հայաստանում է, եւ Հայաստանի թե հանրությունը, թե հասարակական-քաղաքական դասն ամբողջությամբ չեն պատկերացնում այն ռազմա-քաղաքական բեկումը, որ կատարել է հայկական զինուժը ապրիլի պատերազմում: Այդ պատերազմը մեզանում բավականաչափ հագեցած դիտարկվել ու դիտարկվում է զգայական, այսպես ասած ռազմա-հայրենասիրական տեսանկյունից, ինչը լիովին հասկանալի է եւ անխուսափելի, հատկապես երբ զինվորներն ու սպաները մարտական պատրաստությունից բացի դրսեւորել են նաեւ այլ լրջագույն հատկանիշներ, որոնք հնարավոր չէ գնահատել առանց զգայականության:
Բայց, դրա կողքին թերեւս ամբողջապես եւ լիարժեք դիտարկված չէ այն ռազմա-քաղաքական խնդիրը, որ լուծել է բանակը ապրիլի պատերազմում՝ հանրության միահամուռ աջակցությամբ, այն բեկումը, որ տարածաշրջանի մասշտաբով կատարել է զինուժը եւ ստեղծել լիովին նոր իրավիճակ, զարգացման լիովին նոր տրամաբանությամբ եւ առանցքով:
Հայկական զինված ուժերը ապրիլին տվել են հայկական պետականության կենսագործունեության աշխարհաքաղաքական հիմնավորումը, գործնական դաշտ են տեղափոխել այն, ինչը պետք է քառորդ դարի ընթացքում արած լինեին հայկական քաղաքական «էլիտաները»:
Խոսքը Կովկասում հայկական պետականության շահի գոտում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահի համադրության միջավայր ձեւավորելու, այդ համադրության համար անհրաժեշտ ելակետային իրավիճակ ձեւավորելու մասին է: Եթե այդ իրավիճակը ձեւավորվեր անկախության քառորդ դարի ընթացքում տնտեսա-քաղաքական զարգացման շնորհիվ, ապա մեծ հավանականությամբ 25 տարի անց ամենեւին չէր առաջանա այդ իրավիճակը զինված ուժերի միջոցով ձեւավորելու անհրաժեշտություն:
Ապրիլին զինված ուժերն այդ իրավիճակը ձեւավորել են, աշխարհաքաղաքական կենտրոններին բերելով Հայաստանի շահի հետ հաշվի նստելուն, կարողանալով հատկապես սեպտեմբերի 3-ի անամոթությունից հետո միջազգային ասպարեզում վերականգնել հայկական պետականության շահի վստահելիության նվազագույն աստիճան:
Հայկական դիվանագիտությանը ներկայում անհրաժեշտ է գոնե նվազագույն աստիճանով համարժեք լինել այն իրավիճակին, որ ձեւավորել է զինուժը ապրիլին: Մինսկի խմբի համանախագահների առաջին հասցեական հայտարարությունն այդ իրավիճակի հավաքական արդյունքն է, այդ իրավիճակում հասունացած արդյունքը: Դրան նպաստել է այն, որ հայկական դիվանագիտությունն ապրիլից հետո ընդհանուր առմամբ եղել է զինուժի ստեղծած վիճակի հանդեպ նվազագույն համարժեքության մեջ: Մասնավորապես հրաժարվելով բանակցային գործընթացը շարունակելուց, քանի դեռ Ադրբեջանին չի պարտադրվել հրադադարի ինստիտուցիոնալ պահպանման եւ խախտման դեպքում պատասխանատվություն ենթադրող մեխանիզմ:
Դա իրականում բերել է ոչ թե պատերազմի, այլ հակառակը՝ պատերազմի զսպման համեմատաբար առավելագույն միջավայրի, բացահայտելով այն միարժեք պնդման թյուրըմբռնումը, թե բանակցության բացակայությունը նշանակում է պատերազմ:
Պատերազմը բացակայում է ոչ թե բանակցության, այլ համարժեք ուժի եւ արժանապատվության առկայության պարագայում: Հետեւաբար, միայն նվազագույն այդ նշաձողին դիվանագիտության, արտաքին քաղաքականության համապատասխանելու դեպքում իրավիճակը կշարունակի զարգանալ այն տրամաբանությամբ, որը կհանգեցնի արդեն Ադրբեջանի սադրանքի դեմ Մինսկի խմբի համանախագահների քայլերի:
ՀՀ դատախազներն ու քննիչները կշարունակեն 423.000 դրամ կենսաթոշակ ստանալ: ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթներն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են:
Դատախազների, քննիչների կենսաթոշակներն անփոփոխ թողնելու մասին օրինագծերն ընդունվել են 61 կողմ, 35 դեմ և 0 ձեռնպահ համամասնությամբ:
Մինչև 2017-ի հուլիսի մեկ 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները և քննիչները պետք է անցնեն կենսաթոշակի նախկին՝ 423.000 դրամ թոշակով:
Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.