23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մտքով պատրաստ և արթո՛ւն եղեք՝ ձեր ամբողջ հույսը կապած փրկության պարգևին, որ տրվելու է ձեզ, երբ հայտնվի Հիսուս Քրիստոսը։ Աստծուն հնազանդ զավակնե՛ր եղեք և մի՛ առաջնորդվեք անցյալ ցանկություններով, որոնցով ապրում էիք, երբ դեռ չէիք ճանաչում Քրիստոսին. այլ ինչպես որ ձեզ կանչողը՝ Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ կյանքով, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»։ Եթե «Հայր» եք կոչում նրան, որ յուրաքանչյուրին անաչառ կերպով դատում է ըստ իր գործերի, ապա աստվածավախությա՛մբ ապրեցեք ձեր պանդխտության տարիները՝ իմանալով, որ կորստյան ենթակա արծաթով կամ ոսկով չէր, որ փրկվեցիք ձեր հայրերից ժառանգած ձեր ունայն կենցաղից, այլ անբիծ և անարատ Գառան՝ Քրիստոսի թանկագին արյամբ։ Նա ընտրված էր աշխարհի ստեղծումից իսկ առաջ, բայց վախճանին երևաց մեզ համար։ Նրանով է, որ հավատում եք Աստծուն, որը մեռելներից հարություն տվեց և փառավորեց նրան, որպեսզի ձեր հավատն ու հույսը կապեք Աստծո՛ւ հետ։ Արդ, դուք, որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով. որովհետև Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով դուք վերստին ծնվեցիք, իբրև զավակները ոչ թե մահկանացու մի ծնողի, այլ անմահի։ Որովհետև
«Բոլոր մարդիկ նման են խոտի,
նրանց ամբողջ փառքն էլ նման է վայրի ծաղկի։
Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում,
բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։
Այդ խոսքը այն Ավետարանն է, որ քարոզվեց ձեզ։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:13-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար ներկայումս ամենախնդրահարույցն աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` քանի որ նախորդ ժամանակահատվածի համար չկա տեղեկատվական շտեմարան, ապա կան ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն:
«Շատ դեպքերում քաղաքացիների ներկայացրած տեղեկատվությունը ոչ հավաստի է, իսկ մեր որոշ աշխատակիցների ոչ բարեխիղճ վերաբերմունքը և մոտեցումները բերում են խնդիրների, որ համակարգում կարող են հաշվառվել ոչ ճիշտ ստաժեր:
Իսկ դրա հետ կապված ձևավորվում է կենսաթոշակի չափը և վճարումների համար անհրաժեշտ գումարը պետբյուջեում: Այժմ իրականացնում ենք համակարգի ստեղծման աշխատանքներ, նաև նախորդ ժամանակահատվածի համար` գործատուների ռեեստրի ձևավորում, նրանց կողմից կատարված վճարումների և նախկինում տրված ոչ անձնավորված հաշվետվությունների էլեկտրոնային բազայի ստեղծում, որի շրջանակներում իրականացնելու ենք բոլոր անհրաժեշտ համադրությունները և տեղեկատվությունը փորձելու ենք նորից ներբեռնել համակարգերից»,- ասաց Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները շարունակվում են: Նրա խոսքով` 2017 թվականի հունվարից աշխատանքային գրքույկներն այլևս չեն կիրառվում, սակայն նախորդ ժամանակահատվածի համար փորձում են ձևավորել էլեկտրոնային համակարգ յուրաքանչյուր անձի համար, որպեսզի քաղաքացին մինչև կենսաթոշակի տարիքի հասնելը մուտք գործի իր հաշիվը, ճշտի անհատական ստաժը, պարզի՝ կան բացեր թե ոչ, որպեսզի կենսաթոշակի տարիքը լրանալու ժամանակ առցանց եղանակով նշանակի կենսաթոշակ: 13 տեղեկատվական համակարգերը նախատեսում են դարձնել 1-ը:
Ապրիլի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը տարածել է հայտարարություն, որտեղ մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը ադրբեջանական ԶԼՄ-ների «գհեհիկ» հրապարակումների առնչությամբ՝ կոչ անելով «ըմբռնումով վերաբերվել» լրագրողներին, որոնք հետաքրքրվում են Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի (Ադրբեջանի և ՌԴ-ի քաղաքացի) վիճակով: «Հարկ է նկատի ունենալ, որ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ճակատագրերը գտնվում են ադրբեջանցի ժողովրդի սևեռուն ուշադրության ներքո, իսկ ԶԼՄ-ներն արտահայտում են հասարակական կարծիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում իր վրդովմունքն էր հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ՝ ի պատասխան իր տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանության, որը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին: «Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները: Դրանք ո՛չ վերլուծություններ են, ո՛չ քննադատություն, այլ պարզապես գռեհիկ նյութեր են: Դրանից հետո դուք մեզ խնդրում եք ներկայացնել ավելի մանրամասն տեղեկությո՞ւն: Նման հոդվածներից հետո անգամ շփվել չես ցանկանում, անկեղծ ասած: Մենք բաց ենք ԶԼՄ-ների առաջ, սակայն անպատկառություն ոչ ոք չի թույլատրել»,- ասել է Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի խնդրանքի՝ ներկայացնել, թե ինչ ջանքեր է գործադրում ՌԴ ԱԳՆ-ն Ասկերովին ազատելու ուղղությամբ: Նա խնդրել էր ճեպազրույցին ներկա ադրբեջանցի լրագրողներին իրենց գործընկերներին փոխանցել, որ չարժե ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունների մասին նման տոնով գրել:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Արցախի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հայկական Զինված ուժերի կողմից «Օսա» զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ կիրառման մասին:
«Դա Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի Զինված ուժերը ո՛չ երեկ, ո՛չ նախորդ օրերին նման զենք չեն կիրառել, և դրա անհրաժեշտությունը դեռևս չկա», — հայտարարեց Հասրաթյանը:
Նա հավելեց, որ «Օսա» զենիթահրթիռային համակարգը դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմում Արցախի Զինված ուժերը ունեին իրենց տրամադրության տակ, և անհրաժեշտության դեպքում կիրառելի է։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում են, թե երեկ երեկոյան Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ կիրառել են «Օսա» զենիթահրթիռային համակարգ, կառավարվող հրթիռը առանց թիրախը խոցելու ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող դատարկ տարածքում։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տարածքի հետազոտման արդյունքում հայտնաբերվել են հրթիռի մնացորդները, որոնց հիման վրա ադրբեջանցիները եզրակացրել են, թե Հայաստանի Զինված ուժերում առկա հրթիռները «հնացած են և օգտագործման համար պիտանի չեն»։
Աղբյուր՝ «Ազատություն»
Կանադա ներգաղթելու համար հովանավորված ամուսինները այլևս ստիպված չեն լինի պայմանական մշտական բնակչի կարգավիճակում մնալ: Այս օրվանից սկսած նրանք բոլորը դառնում են Կանադայի մշտական բնակիչներ, տեղեկացնում է CIC News-ը:
Պայմանական կարգավիճակը 2 տարվա փորձաշրջան էր, որը պետք է հաղթահարեին մշտական բնակության համար Կանադա ներգաղթած ամուսինները: Սահմանափակումը հետևյալն էր՝ Կանադայում հաստատվելու առաջին երկու տարիների ընթացքում ամուսնական զույգերը պետք է միասին ապրեին, այլապես կենթարկվեին արտաքսման: Այն կիրառվում էր ամուսնական այն զույգերի նկատմամբ, որոնցից մեկը մյուսի հովանավորն է. այսինքն՝ ամուսիններից մեկը օգտվում է մյուսի՝ Կանադայում մշտական բնակության իրավունքից:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
«Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Հիշեցնենք, որ Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Այս սպանությանը վերաբերող մի քանի հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետի հետ:
– Պարոն Համբարյան, այս դեպքի առիթով Գյումրիում ի՞նչ զարգացումներ կան:
– Բարդ իրավիճակ է, Գյումրիում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Իսկ հիմա պարզ է դառնում, և բավականին հավաստի են տեղեկությունները, որ երիտասարդը ռուս զինվորականի սպանելու համար Ստեփանավանից հատուկ Գյումրի էր ժամանել: Ես որքան տեղյակ եմ, և որքան նույն իրավապահ մարմիններն են ասում, նա մահմեդականություն ընդունած հայ է, որը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հետո եկել է այստեղ և ապրում էր պապի հետ: Նա այդ օրը Գյումրի էր եկել մեկ նպատակով՝ հավանաբար ռուս զինվորականի սպանելու նպատակով: Սա շատ մտահոգիչ դեպք է, որովհետև որքան էլ նա երիտասարդ ու հոգեկան հիվանդ լինի, իմ կարծիքով նրան ուղղորդել են:
– Ովքե՞ր կամ ի՞նչ շրջանակներ են ուղղորդել նրան:
– Շրջանակները տարբեր կարող են լինել: Ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունները բավական ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Եվ նրանց գլխավոր նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ ուժեր նույնպես կան, որոնց ձեռնտու չեն հայ-ռուսական լավ հարաբերությունները: Բայց իմ կարծիքով ռուսները դա շատ լավ հասկանում են, որ կան ուժեր, որոնք ամեն ինչի ընդունակ են սրելու հայ-ռուսական հարաբերությունները, և ընդհանրապես, իրավիճակը Հայաստանում, դրա համար էլ իրենց զուսպ պահեցին: Իսկ այդ տղայի կողմից Գյումրին պատահական չէ ընտրված: Չէ որ Գյումրիում է գտնվում է 102-րդ ռազմաբազան և նրա անձնակազմը, որը 5000-ից ավելին է:
– Նաև տեղեկություններ հրապարակվեցին, թե Ա. Ջանջուղազյանն իսլամիստների հետ է կապ ունեցել:
– Այո, այդ վարկածն էլ կա: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա մոտ Ղուրան է եղել, և մարմնի վրա Ղուրանից դաջվածքներ են եղել: Նա չի էլ թաքցրել, որ մահմեդական է: Այո, կա վարկած, որ իսլամիստներից է ուղղորդված: Եվ ուղղորդված է, քանի որ նա չէր կարող շատ միամիտ հայտնվել այդտեղ: Նա բավականին լավ տեղեկացված է եղել, որ ռուսական զինվորականները հիմնականում որ թաղամասում են, որտեղ են ավելի շատ մուտք ու ելք անում: Եվ պատահական չէ, որ նա հայտնվել է Բուլվարային կոչվող թաղամասում և այն խանութի մոտ, որտեղից էլ ռուս զինվորականերն առևտուր են անում: Ինչու նա չհայտնվեց քաղաքի կենտրոնում կամ Արցախ թաղամասում: Չհայտնվեց, որովհետև այդ թաղամասերում ռուս զինվորականները չեն լինում: Այստեղից էլ հետևություն, որ նա բավականին լավ ուսումնասիրել է ռուս զինվորականների կուտակման վայրերը: Այնպես որ կարող էր իսլամիստներից ուղղորդված լինել, որոնք ջիհադ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ-ն ևս նրանց համար թշնամական երկիր է համարվում:
– Իսկ ռուս զինծառայողների կամ Գյումրիի ռուսական համայնքի կողմից դժգոհություն, լարվածություն չկա՞ այդ սպանության պատճառով:
– Ռուսական ռազմաբազան «շատ մեծ» օրգանիզմ է և ամեն ինչ պատահում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ տարբեր հանցանքներ են գործել ՀՀ տարածքում՝ մարդկանց են մահացու վրաերթի ենթարկել, նույն այդ «Արգո» խանութի դիմաց քանի դեպք է եղել: Վահրամաբերդ գյուղում ռուս զինվորականների անփութության պատճառով երկու անչափահաս երեխա մահացավ: Չեմ մոռանում, որ հարբած ռուս զինվորականները կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, յոթ հոգի էլ ծանր վիրավորվեցին: Այնուամենայնիվ, Գյումրիի բնակչությունը լարվածություն չի դրսևորել ռուս զինվորականության նկատմամբ: Նույն Պերմյակովի դեպքը: Եվ այսքանից հետո ռուս զինվորականները բարոյական իրավունք ունե՞ն այս դեպքի պատճառով լարվել քաղաքի բնակչության հետ: Դժբախտություն է տեղի ունեցել, և ինչպես իրենք, այդպես էլ մենք արդարադատություն ենք պահանջում: Պետք չէ քաղաքականացնել դա:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Իլհամ Ալիևի ղեկավարած երկրի բանակը հայկական զինված ուժերին այլ ելք չի թողնում: Ինչքան էլ ցավոտ լինի կամ մեր պրինցիպներին դեմ, բայց Ադրբեջանի ձայնը հավերժ կտրելու մեկ ելք կա: Կրակել գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, հրետանու ուղիղ կրակով ոչնչացնել առաջնագծի բոլոր դիրքերը, ռազմական և ոչ քաղաքացիական օբյեկտները: Ավիրել բնակավայրերը, կրկնապատկել դիպուկահարների քանակը, ավելի շատ ու անկանոն կրակ բացել թշնամու ուղղությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ միայն խաղաղ բնակչության խուճապի դեպքում է Ալիևի բանակը որոշ ժամանակ հանդարտվում: Իլհամ Ալիևը թքած ունի զինվորական ցանկաղած կորուստի վրա: Զոհված զինվորին կփոխարինեն վարձկան զորքերը, մեկ ոչնչացված տեխնիկայի դիմաց կգնի 5-ը: Ցանկացած առաջնագծում ծառայած զինվոր կփաստի, որ միայն գյուղերի բնակիչների խուճապահար լինելուց էին ադրբեջանական բանակի զինվորները դադարեցնում անկանոն կրակելը:
Երբ զորքը տեղավորում էին գյուղերում ու այնտեղից սկսում էին կրակել, նրանք վստահ էին,որ հայերը խաղաղ բնակիչների վրա չեն կրակելու, բայց երբ այլևս ելք չկար ստիպված մեր տղերքը խոցում էին նաև գյուղում գտնվող ադրբեջանցի զինվորներին և տեխնիկաները, դրա հետևանքով վնասվում էր նաև գյուղացու տունը ու սկսում էր խուճապը: Շատ դեպքերում հենց գյուղացիներն էին ստիպում զորամասի հրամանատարին, որպեսզի դադարեցնեն կրակոցները:
Մարդասիրության դասեր և այլ վեհ գաղափարներ չքարոզեք: Հերիք եղավ, բոլ եղավ: Արդեն 1998 թվակնին ծնված տղաների ենք թաղում մի պատերազմում, որը սկսել են մեր հայրերը:
Իլհամ Ալիևը խաղաղություն կնքող չէ: Նա խաղաղություն չի կնքի , անգամ եթե ամբողջ Արցախը նվիրենք իրեն: Անկուշտ շան որդին արյան կարոտ է: Թող իր բնակիչներով հագեցնի արյան ծարավը:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Վերլուծաբան Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը:
ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը, ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է «մեղավորների» անուներ տալ, թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում…
Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին, ինչպես նաև Հայաստանին…
Պարզվում է, որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա, նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին, ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ, իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին, ով գիշեր ցերեկ նստած մտածում է, թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից…
Հայաստանն էլ մեղավոր է այնքանով, որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության, որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր, որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի… Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան, որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր…
Պարզվում է, որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս «ագրամունտները» կաշառք են վերցնում Ալիևից, որը հետագայում բացահայտվում է, ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է, այլ՝ բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը… Վերջին պարագայում՝ դա Հայաստանն է…
Այս ամենը սպասելի էր… Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա «համադասարանցի» որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին, թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար… Իսկ ապրիլի 27-ին www.eurointegration.com.ua կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր, ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն, ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ…
Հատկանաշական է, որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար… Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը…
Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում, ապա ես շատ ուրախ եմ… Հայաստանը «ագրամունտահարեց» ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին…
Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար, չգիտես ինչու չի նշում, որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի «իմպիչմենտի» քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք…
Ապրիլի 29-ին երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը գնդակոծության է ենթարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Բաղանիսի համայնքապետարանում:
Գյուղը երկու ժամ` 21:00-ից մինչև 23:00-ը, ինտենսիվ գնդակոծվել է. կան միայն նյութական վնասներ:
«Մարդկային կորուստներ կամ վիրավորներ չկան: Վնասվել են չորս տան տանիքներ, պատուհաններ, բնակիչներից մեկին պատկանող ավտոմեքենան»,- տեղեկացրեցին Բաղանիսից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.