29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին.
-Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել:
Հիսուս պատասխանեց.
-Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»: Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, որ մի մարգարե Երուսաղեմից դուրս սպանվի:
-Երուսաղե~մ, Երուսաղե~մ, դու, որ սպանում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված պատգամաբերներին, քանի~ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է իր ձագերին հավաքում թևերի տակ, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք: Ահա «պիտի լքվի ձեր տունը»: Եվ ասում եմ ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
(Ղուկասի ավետարան 13:31-35)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով՝ «Գավառ» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է գործունեության կասեցում կարգապահական տույժ՝ 4 ամիս ժամկետով:
Կարգապահական տույժի հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատանքային խմբի կողմից նախարարի հրամանով իրականացված նոտարական գործունեության ուսումնասիրությունը, որի արդյունքում հայտնաբերվել են օրենքի և իրավական այլ ակտերի խախտման հատկանիշներ:
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մերձբալթյան երկրներում խոշորագույն լրատվական պորտալում` Delfi-ում հրապարակվել է հոդված, որում ներկայացվում է, թե ինչպես էին 1992 թվականի ձմռանը Ադրբեջանի իշխանություններն իրականացնում Ղարաբաղի շրջափակումը` նպատակ ունենալով խնդիրը լուծել բնակչության ոչնչացմամբ:
Հոդվածի հեղինակը գրում է. «Հումանիտար աղետ. անգամ այս եզրույթը չի կարող ամբողջությամբ նկարագրել այն, ինչ ապրեցին Ստեփանակերտի բնակիչները: Վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի, դեղորայքի սուր պակաս, արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն, պարբերական սաստկացող գնդակոծություն և ֆիզիկական ոչնչացման իրական վտանգ. սրանք են այն խնդիրների ոչ ամբողջական ցուցակը, որոնց առջև կանգնած էր քաղաքի քաղաքացիական բնակչությունը»:
Հոդվածում նշվում է, թե ինչպես 1992 թվականի ձմռանը Ստեփանակերտը մի քանի կետերից սկսեց կրակի ենթարկվել: Ղարաբաղյան պատերազմի սարսափների մասին ներկայացված են այդ տարիներին իրավիճակի ականատես, ռուս լրագրող Անժելիկա Չեչինայի, ներկայում Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի, բարոնուհի Քերոլայն Քոքսի վկայությունները:
«Այս շրջանում Ադրբեջանի գործողությունները ունեին ցեղասպանական բնույթ. իրականացվում էր 80 հազարանոց բնակչության գրեթե ամբողջական ոչնչացում: Մարդիկ բնակվում էին նկուղներում, օրական մահանում էին տասնյակ մարդիկ, այդ թվում և երեխաներ: Բժիշկները աշխատում էին նկուղներում` դիզելային գեներատորների լույսի ներքո: Աղբյուրներից ջուր վերցնելու համար ստիպված մարդիկ ժամերով հերթ էին կանգնում»,- պատմում է հոդվածագիրը` նշելով, որ Ստեփանակերտը դատապարտված էր մահվան: Նա ընդգծում է, որ 1992 թվականի մայիսին Բերձորի ազատագրմամբ շրջափակումը ամբողջությամբ հնարավոր եղավ վերացնել: Ողջ շրջափակման շրջանում Ստեփանակերտում մահացավ 227 մարդ, վիրավորվեց 391-ը, վնասվել կամ ոչնչացվել` 1000 բնակելի տուն և պետական օբյեկտ:
«Սա ղարաբաղյան պատերազմի պատմության ամենաարյունալի էջերից է, որի կրկնության վտանգի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնեց 2016 թվականի ապրիլին: Միջազգային հանրությունը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են ավելի մեթոդական կերպով և հասցեական զբաղվել ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով: Թեկուզև չճանաչված, սակայն հույսով և օպտիմիզմով լի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը պետք է ապրի անվտանգության մեջ և հարևանների հետ հաշտ պայմաններում»,- եզրափակել է հոդվածը հեղինակը:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իրավապահները պարզում են նորածնի մահվան հանգամանքները, որի այրված աճյունը հայտնաբերվել է վառարանի մեջ: Նախնական վարկածի համաձայն՝ նորածնին մայրն է այրել, որը չի ցանկացել ֆիզարձակուրդ գնալ:
Հունվարի 27-ին Բլագովեշչենկ գյուղի բնակչուհին երեխա է լույս աշխարհ բերել եւ նրանից անմիջապես ազատվել է՝ նորածնին մտցնելով վառարանի մեջ, հայտնում է Vse42.ru-ն՝ վկայակոչելով տեղացիներին:
«Երեք երեխաների 34-ամյա մայրը երեխային ունեցել է, երբ ամուսինը ձկնորսության էր, եւ այրել է վառարանի մեջ: Նա վախենում էր աշխատանքը կորցնել, բոլորին ասում էր, թե պարզապես գիրացել է»,- ասել է մի կին, ում ազգականները բնակվում են Բլագովեշչենկում:
Հայտնի է, որ մանկասպանն աշխատել է ծերանոցում:
Աղբյուրը նշել է, որ ամուսինը տուն գալով՝ նրան ծեծել է եւ ոստիկանություն կանչել: Արդեն հունվարի 28-ի առավոտյան ամբողջ գյուղը գիտեր, որ «ոստիկանությունը վառարանից մանկական վառված ոսկորներ է հանել»:
ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից հաստատել են փաստը, սակայն մանրամասներ չեն հաղորդել:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որը կայացել է հունվարի 24-ին Մոսկվայում ասել է,որ չի կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում բանակցությունների արդյունքները։
Դիվանագիտության մեջ աննախադեպ նման հայտարարությունը, Մամեդյարովն արել է Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ` պատասխանելով Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ հարցին:
«Ես չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա տեղեկացրել է, որ փետրվարին Գերմանիայում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 17-19-ը ընկած ժամանակահատվածում: Ես տվել եմ իմ համաձայնությունը»,- հայտնել է նա:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ Լավրովն ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ ԼեռնայինՂարաբաղում:
Կատարվածից հետո Մամեդյարովը շտապել էր Մոսկվա` հանդիպելու և խնդրի առնչությամբ քննարկումներ ունենալու Լավրովի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ օրակարգի հագեցածության և կարևորության առումով, առանց չափազանցության, աննախադեպ այցն Իրան, մեղմ ասած, անթաքույց անհանգստություն և իրարանցում է առաջացրել Բաքվում:
Ապշերոնյան բռնապետի քարոզչամեքենայի «ընտիր ուժերի» մի զգալի հատվածը լծվել է մի կողմից նվազեցնելու այդ այցի նշանակությունը, իսկ մյուսից՝ թունդ մեղադրանքներ հնչեցնելու Իրանի հասցեին՝ «զավթիչ» Հայաստանին հովանավորելու և օժանդակելու համար:
Չափազանց խոսուն է հատկապես նշված քարոզչամեքենայի կայքերից մեկում տարածված նյութի լուսաբանման նպատակով ստեղծված նկարը, որտեղ աշխարհի քարտեզի ֆոնին պատկերված Հայաստանի և Իրանի դրոշներով դաստակների ձեռքսեղմումից արյուն է հոսում:
Այս առումով Բաքվի բռնապետի վարչակարգում տիրող իրական տրամադրություններն արտացոլելու համար ավելի բնութագրական կլիներ, եթե նշված ձեռքսեղմման արդյունքում պատկերվեին Ադրբեջանի դրոշի գույներով առատորեն հոսող արցունքներ՝ չնայած հայերենում կա նաև «արյուն-արցունք» կապակցությունը:
Բաքվի քարոզչամեքենայի հրապարակած նկարը՝
Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք:
Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող Ջոջուք Մարջանլի գյուղը վերաբնակցնելու մասին Իլհամ Ալիեւի խոսքերը պետք է ընկալել որպես պոպուլիստական, չափազանցված հայտարարություն: Գործնականում դա անհնար է, քանի որ գյուղը բարձունքից էլ, հայկական դիրքերից էլ գրեթե նույն՝ 1.5-2 կմ հեռավորության վրա է: Տարածքն այնպիսին է, որ բարձունքը մխրճված է մեր մեջ, եւ իրատեսակն չէ, որ նշված գյուղը հնարավոր լինի վերաբնակեցնել: Այն գտնվում է ուղիղ կրակի տակ:
Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով հունվարի 24-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանագրին՝ վերականգնել Լելե Թեփե բարձունքի տակ գտնվող գյուղը:
«Մինչդեռ Թալիշն ադրբեջանական դիրքերից ավելի հեռու է գտնվում, քան Ջոջուք Մարջանլին՝ Լելե Թեփեի դիմաց գտնվող հայկական դիրքերից: Ըստ իս՝ Ալիեւը գյուղը բնակեցնելու վերաբերյալ հայտարարություններ անում է ավելի շատ մեր հոգեբանական հավասարակշռությունն ստուգելու, ինչպես նաեւ իր երկրի անգիտակից զանգվածի վրա ներազդելու համար: Չեմ կարծում, որ գտնվի մի ադրբեջանցի, ով կցանկանա բնակվել, հող մշակել նշված գյուղում: Դա իրականության մեջ հնարավոր չէ»,- ընդգծեց Վահան Բադասյանը:
Ազատամարտիկի խոսքով, ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանին հաջողվեց լայնամասշտաբ գործողությամբ գրավել Լելե Թեփեի եւ Թալիշի բարձունքները, ինչն էլ կոտրեց մինչ այժմ եղած կարծրատիպը, թե իրենք դիրք գրավել չեն կարող: Ալիեւն այժմ էլ փորձում է ադրբեջանցիներին քաջալերել, որ կամաց-կամաց կարող են դիրքեր հետ վերցնել եւ գյուղեր վերաբնակեցնել:
Վահան Բադասյանի համոզմամբ՝ այս ամենը հաշվի առնելով հանդերձ՝հայկակական կողմը չպետք է ձեռքերը ծալած նստի: Փոխարենը պետք է ամրապնդի իր պաշտպանությունը:
«Ես ուզում եմ հիշատակել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ 1921 թվականի նամակներից մեկը, որտեղ նա նկարագրում էր Կարսի անկումը: Նամակում նա նշում էր, որ դրա համար բոլորս ենք մեղավոր, սակայն ոչ ոք այդպես էլ չպատժվեց, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց եւ ոչ ոք մեղքի զգացումից ինքնասպան չեղավ: Նույնը եղավ նաեւ քառօրյա պատերազմից հետո: Ցավալի է, բայց ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց, եւ եթե պատասխանատվություն չկրեց, ուրեմն պատշաճ դասեր չենք քաղել, որպեսզի լելե թեփեներ չկրկնվեն»,- նշեց Մարտական խաչի ասպետը:
Ազատամարտիկը ափսոսանքով փաստեց, որ իշխանությունն այսօր հազիվ զբաղված է ընտրություններով, «որպեսզի նկարչիստ Մուկուչյանը նորից ընտրությունների արդյունքներ նկարի, որպեսզի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ հաղթանակ տանեն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է առաջիկայում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հավատարմագրված դիվանագետների այց կազմակերպել Ջաբրայիլի շրջանի Ջոջուք Մարջանլի գյուղ, որի վերականգնման ու վերաբնակեցման մասին օրերս համապատասխան հրամանագիր էր ստորագրել:
Գիտնականները հայտարարել են կարճատև սառցե դարաշրջանի մասին, որը կմեկնարկի արդեն իսկ այս ձմեռվանից: Լոնդոնի հայտնի համալսարաններից մեկի գիտնականների կարծիքով ներկայիս ձմեռը կարող է դառնալ կարճատև սառցե դարաշրջանի սկիզբը, որի արդյունքում գլոբալ տաքացումից կտրուկ անցում կկատարենք լրջագույն սառեցման՝ առաջիկա տասնամյակի ընթացքում:
Ինչպես պնդում են գիտնականները, կլիմայի փոփոխությունը երկրագնդի վրա ուղղակիորեն կախված է այնպիսի մի երևույթի հետ, որն անվանում ենք հետքեր (բծեր) արեգակի վրա: Այս անկայուն միացությունների առավելագույն կոնցենտրացիայի ժամանակահատվածում երկրագնդի վրա ջերմաստիճանը սկսում է աճել: Ներկայիս դրությամբ արեգակի վրա այս բծերի քանակությունը հասել է նվազագույն մակարդակի, որը դեռ բավականին երկար ժամանակ կշարունակվի:
Եղանակագետների կանխատեսմամբ սառեցման գագաթնակետը կլինի 2030 թվականին: Այդ ընթացքում արևային ակտիվությունը կնվազի մոտ 60 տոկոսով:
Ջերմաստիճանի հնարավոր նվազեցումը կարող է անդառնալի հետևանքներ թողնել ինչպես ֆլորայի այնպես էլ ֆաունայի վրա: Ինչպես փաստում են Պոտսդամի համալսարանի գիտնականները, մարդկությանը անհայտ և հայտնի մի շարք կենդանաբուսատեսակների վերացումը հետևանք էր նախկինում տեղի ունեցած սառցե դարաշրջանի: Նրանք հաստատեցին այն վարկածը, որ դինոզավրերի վերացումը եղանակի փոփոխության անմիջական հետևանք էր, որը կախված էր երկրագնդի վրա աստերոիդ ընկնելու փաստի հետ:
Պոտսդամի համալսարանի փորձագետները Գերմանիայից ուսումնասիրելով կլիմայի փոփոխությունները, կարողացան մոդելավորել մեզանից մոտ 65 մլն տարի առաջ՝ դինոզավրերի վերացման ժամանակաշրջանին ընդառաջ, կլիմայական բնութագիրը:
Նրանց գիտական աշխատանքը հաստատում է այն հիպոթեզը, համաձայն որի հնագույն սողունները, ինչպես նաև նույն ժամանակաշրջանի ողջ կենդանական աշխարհի երեք քառորդը սատկել են ցրտի և մթության պատճառով, որը վրա էր հասել՝ ներկայիս Մեքսիկայի կազմում գտնվող Յուկատան թերակղզու տարածքում 10 կմ տրամագծով աստերոիդի անկման պատճառով: Դրանով հանդերձ, ըստ նույն գիտնականների, որոշիչ դեր է խաղացել մթնոլորտում ծծմբաթթվային մառախուղի առաջացումը, որը մեկուսացրել էր Երկիրը արեգակից՝ կանխելով ճառագայթների ներթափանցումը:
Այս աղետի մասին որպես հիշատակություն մնացել է Չիկսուլուբ խառնարանը՝ 180 կմ տրամագծով, որն առաջացել է աստերոիդի գետնին հարվածելու պատճառով: Գերմանացի կլիմայագետները եկել են այն եզրահանգմանը, որ մթնոլորտի վերին շերտերում ձևավորովել էին ծծմբական թթվի միկրոսկոպիկ կաթիլներ: Երկար տասնամյակների ընթացում արեգակի ճառագայթների համար դրանք վերածվել էին խիտ էկրանի, որի հետևանքով երկրագունդը խորասուզվել էր գրեթե ամբողջական խավարի մեջ, իսկ միջին ջերմաստիճանը նրա վրա նվազել էր մոտ 26 աստիճանով: Երեք կամ գուցե ավելի տարիների ընթացքում օդի ջերմաստիճանը Երկրի մակերևույթին մնում էր 0 աստիճանից ցածր: Համաձայն մոդելավորված տարբերակի կլիման եկավ նորմայի միայն այս դեպքից երեք տասնամյակ անց:
Լուսավորության բացակայությունը և ֆոտոսինթեզի անհնարինությունը շատ բուսատեսակների, խոտակեր կենդանիների, իսկ նրանցից հետո նաև գիշատիչների վերացման պատճառը դարձան: Վնասվեց ողջ սննդային շղթան: Կլիմայական շոկը մահացու դարձավ դինոզավրերի համար, որոնց էվոլյուցիան տեղի էր ունեցել տաք տարածքներում, որտեղ սնունդն առատ էր: Սողունների անհետացումը ճանապարհ բացեց երկրագնդի վրա կաթնասունների (հետագայում նաև մարդկանց տեսքով) տարածման համար, որոնք առավել դիմացկուն էին ցրտի հանդեպ:
Այս նշանավոր գիտնականների աշխատանքը զանգվածային դարձնող թերթում նշվում է, որ մինչ այժմ գիտնականների շրջանում շրջանառվում էր 65 մլն տարի առաջ հսկայական աստերոիդի անկման պատճառով առաջացած փոշու հսկայական ամպերի մասին, որոնք ծածկում էին Երկիրը արեգակից: Սակայն Պոտսդամի համալսարանի գիտնականները եկել են այն վերջնական եզրակացությանը, որ նշված իրադարձությունը առավել մեծ աղետալի հետևանքներ է ունեցել և զարգացել ավելի դրամատիկ ձևով: Նրանց կարծիքով, աստերոիդի անկումը Չիկսուլուբի ժայռերում պարունակվող 100 մլրդ տոննա ծծմբի ակնթարթային անհետացման պատճառ է դարձել: Սա 10 հազար անգամ ավելի շատ է քան 1991 թվականին Ֆիլիպինների Պինատուբո հրաբուխի ժայթքման ընթացքում: Դրանով հանդերձ այս ժայթքումը հանգեցրել էր մթնոլորտում մի քանի ամսով ծծմբաթթվային մառախուղի գլոբալ շերտի առաջացմանը, որը հանգեցրեց համաշխարհային մակարդակով միջին ջերմասիտճանի նվազմանը 0,5 աստիճանով:
Հուսանք ապագայում նման դեպքերի հանդես գալու հավանականությունը կհավասարվի զրոյի և զերծ կմնանք այնպիսի աղետներից, որոնք հասցնում են ոչ միայն տեղական կամ տարածաշրջանային, այլ նաև գլոբալ մասշտաբով անդառնալի կորուստեր:
ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը ոչ միայն չի արգելակի հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը, այլ Թրամփի վարչակազմի պաշտոնավարման ընթացքում էլ այն կշարունակի խորանալ: Հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը տեղի է ունենում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջոցով:
Գվարդիայի պատվիրակությունը գեներալ Թաֆանելիի գլխավորությամբ Հայաստան էր ժամանել հայկական բանակի 28-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար:
Ամենաուշագրավ հարցին՝ ռազմական գործակցությունը ռազմա-տեխնիկականի վերածելուն, գեներալը տվել է «չեզոք» պատասխան, ասելով, թե «Հայաստանի հետ մեր համագործակցությունն այս տարիներին կայուն է եղել: Որևէ փոփոխություն չենք նկատել: Երկու կողմն էլ հանձնառություն ունեն՝ շարունակել անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը, և շատ ուրախ ենք այդ ոլորտում դերակատարություն ունենալու համար»:
Այդ կապակցությամբ բավական ուշագրավ միտք էր արտահայտել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հունվարի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: «Իրականում այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից նաև մեր փոխգործակցության տարբեր ծրագրերով, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր Զինված ուժերն ունեն, և, հետևաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով», հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարարը:
Թե հատկապես ինչ երկրներում է Հայաստանը փնտրում գերժամանակակից սպառազինության կարիքը լրացնելու տարբերակներ, նախարարը չէր մանրամասնել, սակայն թերեւս դժվար չէ կռահել, որ խոսք կարող է լինել եվրատլանտյան երկրների մասին, այն տրամաբանությամբ, որ թերեւս միայն այդ երկրներն է, որ կարող են սպառազինության արդիականության տեսանկյունից մրցունակ լինել կամ առավել եւս գերազանցել Ռուսաստանին, եւ հետեւաբար այդ տեսանկյունից էլ լրացնել Հայաստանի կարիքը, որի մասին խոսել է Վիգեն Սարգսյանը:
Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ ժամանակակից ռազմարվեստում անմիջական սպառազինությունից բացի խիստ կարեւոր է գերժամանակակից «հանդերձանքի», տեխնիկական միջոցների խնդիրը, եւ այդ իմաստով պետք չէ բացառել, որ Երեւանը այլ երկրներում փնտրում է ոչ թե անմիջապես սպառազինության որեւէ տեսակ, այլ հենց այդպիսի միջոցներ, որոնք կօգնեն էապես բարձրացնել եղած ռուսական սպառազինության կիրառման էֆեկտիվությունը:
Իսկ Կանզասի գվարդիայի ղեկավարը հայտնում է, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը ներառում է այդպիսի շրջանակ:
Միեւնույն ժամանակ, առաջին հայացքից անմիջական մեծ նշանակություն չունեցող, սակայն գործնականում բավական հեռանկարային արժեք ներկայացնող հանգամանք է գործակցությունը պարզապես կենսագործունեության փորձի փոխանակման տեսանկյունից, ինչը ներառում է նաեւ զինված ուժերի կառավարման համակարգի արդիականացումը:
Կառավարման արդյունավետությունը, ընդհանրապես բանակի կառավարման արժեհամակարգային հենքի վերափոխումը հայկական բանակի ռազմավարական խնդիրներից մեկն է: Զինված ուժերի համալիր արդիականացումը արդյունավետ կարող է լինել միայն այն պարագայում, երբ տեղի ունենա դրանցում խորհրդային մտածողության, պատկերացումների, ընկալումների որեւէ «ժառանգության» լիակատար չեզոքացում:
Այդ իմաստով, խնդիրն իհարկե այն չէ, որ խորհրդային բանակի մասնիկից հայկական բանակը դառնա ամերիկյան կամ եվրատլանտյան բանակի կրկնօրինակ: Հայկական բանակն ունի հայկական դառնալու կարիք, բայց այդ տեսանկյունից անգնահատելի է արդյունավետության ճանապարհի այն փորձը, որ ունեն եվրատլանտյան բանակները:
Մյուս կողմից, այդ իրավիճակում հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր է առանձին վերցրած բանակում արմատախիլ անել «սովետական» մտածողությունը, եթե դա խնդիր է ամբողջ պետության եւ հասարակության մասշտաբում:
Այստեղ իրավիճակն իհարկե հարաբերական է, հատկապես նկատի ունենալով այն, որ հասարակությունն է կազմավորում բանակը: Միեւնույն ժամանակ, քաղաքական խնդրի ձեւակերպման եւ նպատակադրման պարագայում, բանակը մտածողության եւ արժեհամակարգային ուղենիշների վերափոխման հարմար հարթակ է, նկատի ունենալով, որ այն փակ համակարգ է, եւ այդ հանգամանքը կարող է նպաստել վերափոխման գործընթացի արդյունավետությանը, քանի որ այն կարող է զերծ մնալ կողմնակի մանիպուլյացիաներից: Միաժամանակ, նպաստող դեր կարող է ունենալ նաեւ «վարչահրամայական» հարաբերություն ենթադրող ինստիտուցիոնալ գործոնը:
Մյուս կողմից, հասկանալի է նաեւ, որ նույն կերպ նաեւ բանակում կարող է լինել կարծր դիմադրություն, այդ գործոնների հետեւանքով, միաժամանակ նաեւ այն հանգամանքի, որ բանակը պատերազմող բանակ է: Այդ պարագան անկասկած իր ազդեցությունն է թողնում բարեփոխումների դինամիկայի վրա: Առաջանում է որոշակի երկակի վիճակ՝ մի կողմից բարեփոխումները եւ արդիականացումը հայկական բանակի համար կարեւորագույն ռեսուրս են հենց նույն պատերազմում առավել արդյունավետ գործելու համար, մյուս կողմից պատերազմի հանգամանքն անկասկած օբյեկտիվորեն առաջացնում է բարեփոխումների ուղղությամբ գործողությունների դինամիկայի խնդիր:
Այդ իմաստով, հայ-ամերիկյան ռազմական գործակցությունն ու դրա խորացումը թանկ ռեսուրս են, ոչ միայն նյութա-տեխնիկական, այլ նաեւ կառավարչական, հայեցակարգային, արժեհամակարգային:
Հետեւաբար այդ գործակցության խորացման միտումը Հայաստանի համար անվտանգության թանկ ռեսուրս է, թե անվտանգության արդիական համակարգի կառուցման եւ կայացման համար ընդհանրապես, թե ներկայում գործող հետխորհրդային «հիբրիդային» համակարգի դիվերսիֆիկացման, ռուսական գերազդեցության հավասարակշռման տեսանկյունից:
Աղբյուրը՝lragir.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.