29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հիսուս ասում է.
-Ուշադիր եղե՛ք ձեր անձերին: Չլինի թե ձեր սրտերը գրավվեն ԿԵՐՈՒԽՈՒՄՈՎ, ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ և ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳՍԵՐՈՎ, և այդ օրը (այսինքն՝ աշխարհի վերջը) հանկարծ գա հասնի. որովհետև այդ օրը ծուղակի պես պիտի գա հասնի բոլոր մարդկանց, որ ապրում են այս աշխարհում: Ուստի արթո՛ւն կացեք և միշտ աղոթեցե՛ք, որպեսզի ազատվեք այս ամենից, ինչ պատահելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ:
(Ղուկասի ավետարան 21:34-36)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են պատգամավոր Կորյուն Նահապետյանը, Վարդան Այվազյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը և այլք։
Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ այլք։ Երախտագիտության մեդալով՝ Գագիկ Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ այլ պաշտոնյաներ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը` պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության եւ անմնացորդ նվիրումի համար, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը` Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասել է, որ ցանկանում է, որ հայ ժողովուրդը նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնա լավատեսությամբ տրամադրված, աշխատանքային նոր եռանդով և մասնակից դառնա մեր երկրի ապագայի կառուցմանը։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Սրտանց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:
Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները անպայմա՛ն կիրականանան:
Ցանկանում եմ նաև, որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք լավատեսությամբ տրամադրված, աշխատանքային նոր եռանդով, և մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:
Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին։
Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մենք անելո՛ւ ենք, և դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը և լավատեսությունը:
Սիրելի՛ ժողովուրդ,
Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակո՞ւմ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ:
Հակառա՛կը՝ պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:
Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին, ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով, հաստատակամ շարժվել առաջ։
Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ:
Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն»:
https://www.youtube.com/watch?v=YEqp7Mg_Y8E
Պարանորմալ ակտիվության հետազոտությունների համալսարանի գիտնականները (Արիզոնա, ԱՄՆ) հայտարարել են, որ հնագույն նկարներ են գտել, որոնք ապացուցում են Երկիր այլմոլորակայինների այցերը:
Այս մասին գրում էInforming-ը:
Հնում Երկիրը կարող էր տարանցման կետ հանդիսանալ հեռավոր գալակտիկաները հետազոտող այլմոլորակայինների համար: Իսկ նախամարդիկ կարող էին տեսնել նրանց եւ պատկերել ժայռերի վրա:
Վերլուծելով հնագույն նկարները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ դրանք երկրային ծագում չունեն: Բացի այդ, նկարներում մանրամասն թռչող սարքեր են պատկերված: Ըստ հետազոտողների՝ սա կարող է վկայել, որ նախամարդիկ բախվել են այլմոլորակայինների հետ, կամ էլ դրանց հեղինակները վերերկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն են:
Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն ներթափանցման փորձը հստակ ծրագրված գործողություն էր, որն իր առջև դրել էր մի քանի հիմնական խնդիր`
1. Ամենայն հավանականությամբ ձեռնարկված գործողությամբ նախատեսվում էր հայկական կողմին պատճառել զգալի մարդկային կորուստներ և ունենալ դիրքային առաջխաղացումներ` դրանով իսկ նպատակ հետապնդելով ստվերել հայության նախատոնական տրամադրությունները.
2. Ընթացիկ տարվա ավարտին Ալիևն այս գործողությամբ ձգտում է բարոյահոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի հասարակությունների վրա` փորձելով ապահովել գալիք տարվա նկատմամբ հասարակական նախատրամադրվածությունը, բարոյալքել հուսալքել հասարակությանը.
3. Այս գործողությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային առաջին լուրջ միջադեպն էր Վիգեն Սարգսյանի` ՀՀ Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո. Այս տեսանկյունից ներթափանցման փորձը միտված էր ստուգելու նորանշանակ նախարարի և առհասարակ ՀՀ պաշտպանական համակարգի զգոնությունը նախատոնական շրջանում.
4 . Սա նաև հայ-ադրբեջանական սահամանային առաջին լուրջ միջադեպն էր հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից ի վեր և միտված էր հստակեցնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի` սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրագործման հնարավորությունները.
Որպես հիմնական հետևություններ նշենք, որ ՀՀ սահմանի ներթափանցման ադրբեջանական փորձի նախաձեռնման հաշվարկներում ամենևին էլ չէր տեղավորվում ՀԱՊԿ բավական կոշտ հայտարարությունը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» նախազգուշացնող եզրով հանդերձ. Երկրորդ կարևորագույն հետևությունն այն է, որ նման սադրիչ ու անհեռանկարային ռազմական լոկալ գործողությունները հանգեցնում են ՀՀ և Արցախի բնակչության և ողջ հայության մարդկային ռեսուրսների ու պոտենցիալի մոբիլիզացմանը. Ավելին, հայության շրջանում գնալով արմատավորվում է հայ ու ադրբեջանցի ժողովուրդների անհամատեղելիության, մեր կողմից արցախյան հիմնախնդիրը միմիայն ռազմական ճանապարհով հանգուցալուծելու միտքը.
Երեկ Արցախի հյուսիս-արեւելյան սահմանին հրազենային վրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին ուղղաթիռով են Երևան: Այս մասին Հրապարակի-ի հետ զրույցում հայնտեցին Ստեփանակերտի կայազորային հոսպիտալից: Նրանց խոսքով` Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Հիշեցնենք՝ զինվորի վիրավորվելու մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն մինչ ԼՂՀ ՊԲ-ն չի հաղորդել:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ցանկացած զինվորի համար, այն էլ եթե գնում է հետախուզման կամ դիվերսիայի, զինակից ընկերոջ դին ավելի թանկ է քան սեփական կյանքը:
Հայկական բանակի զինվորները բազում անգամ ապացուցել են դա՝ Արցախի ազատագրումից սկսած մինչև 2016 թվականի ապրիլ ամսվա մարտերը, երբ շարքային զինվորը մնում էր հրամանատարի մոտ ու զոհվում նրա կողքը, բայց մարմինը չէր թողում ու չէր փախչում:
Ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայիններն արդեն քանի անգամ իրենց զինակից ընկերոջ դին թողնում են մարտի դաշտում ու փախչում են:
Սրանք կապ չունեն զինվորականի հետ, սրանց քայլերը հերթական անգամ ապացուցում են, որ դիվերսիայի գալիս են ոչ թե ադրբեջանցի իրական զինվորները, այլ գումարի դիմաց մարդ սպանող անուղեղ ահաբեկիչներ, որոնք թքած ունեն իրենց ընկերոջ հիշատակի վրա ու գալիս են ոչ թե Արցախը գրավելու իրենց հայրենասիրական նպատակներով,այլ ուղղակի գումար աշխատելու միջոց է, Ալիևի փողերը հեշտ լափելու հնարավորություն է։
Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում կոշտ քննադատության է արժանացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը երեկ հայ — ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Ինչպես այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պատգամավոր Գուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, թե Հայաստանը «ձգտում է հակամարտության մեջ ներքաշել երրորդ երկրին՝ Ռուսաստանին»: «Միջադեպից անմիջապես հետո Բորդյուժայի հայտարարությունը, որում նա պաշտպանում է Հայաստանին, մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ մարդը պարում է Հայաստանի դուդուկի տակ: Մենք պետք է բարձրացնենք այն հարցը, որ նա հեռացվի կազմակերպության ղեկավարությունից: Հակառակ դեպքում, դա մեզ համար խնդիրներ կստեղծի հետագայում», — ասել է Հասանղուլիևը:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, մինչդեռ, ասել է, թե Բորդյուժայի կարծիքը չի նշանակում, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է: «Բորդյուժան կարող է արտահայտել իր կարծիքը: Այսօր գլխավոր քարտուղար է Բորդյուժան, վաղը՝ մեկ այլ անձ: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը համաձայն է նրա կարծիքին», — ասել է Ասադովը:
Հիշեցնենք, Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ անդամ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը որակել է սադրիչ՝ իր հայտարարությունում օգտագործելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
Այսօր ուշ գիշերին կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով հայտնի է որպես «Հաց բերող»: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:
Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:
Նախորդ շաբաթ դատարանն արձագանքել էր դիմումին՝ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից։
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ հայտնում են.
«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով»,-ասվում է գլխավոր դատախազության կայքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.