
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
20.05.2024 | 11:00
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
Հիսուս ասում է.
-Ո՞վ է հավատարիմ և իմաստուն տնտեսը: Նա է, որին իր տերը վերակացու է կարգում իր ծառաների վրա, որպեսզի ճիշտ ժամանակին նրանց կերակուրի բաժինը տա: Երանի~ այն ծառային, որի տերը երբ գա, նրան կգտնի իր պաշտոնը լավ կատարած: Հաստատապես ասում եմ ձեզ, տերն այդ ծառային վերակացու պիտի կարգի իր ամբողջ ունեցվածքի վրա: Սակայն եթե ծառան ինքն իրեն ասի՝ «Իմ տերը ուշանում է գալ» և սկսի ծեծել մյուս ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, հանկարծ նրա չակնկալած ժամանակ և չսպասված ժամին տերը կգա, խստությամբ կպատժի նրան և կդասի անհավատների շարքը:
Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստի կամ չի կատարի նրա ուզածը, շատ պատիժ կստանա: Իսկ այն ծառան, որ չգիտի իր տիրոջ պահանջածը և պատժի արժանի բաներ է անում, նվազ պատիժ պիտի ստանա: Նրան, ում շատ է տրված, նրանից շատ պիտի պահանջվի, իսկ ում շատ ավելի է տրված, նրանից պիտի պահանջվի առավել ևս շատ:
(Ղուկասի ավետարան 12:42-48)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:
Այս մասին Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը, ըստ էության, լուծեց ռազմավարական խնդիր:
Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը և վերականգնմանն ուղղված պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ են իրականացնելու:
Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից:
Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:
Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանություն»:
Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
«Հանրապետության Նախագահն իր հարցազրույցում (ռուսաստանյան “Россия сегодня” լրատվական գործակալությանը – Aysor.am) չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է Նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»: «Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել», — շեշտել է Նախագահը», — ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում:
Վլադիմիր Հակոբյանը հավելել է․ «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:
Սեքսուալ բնույթի համասեռական գործողություններից մինչև շորթման մեջ մեղադրվող Սևանի տարածաշրջանի բնակիչն արդարացվել է: Նախաքննական մարմինը հանցագործության դեպքի բացակայության հիմքով Մնացականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել:
«Փաստինֆո»-ն Մնացականի պաշտպան՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Սարգսյանից տեղեկացավ, որ իր պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 140-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 182-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ պաշտպանի՝ գործով տուժողը և մեղադրվող անձը համագյուղացիներ են եղել: Վերջինս իրենց գյուղում ընկերություն է արել մի աղջկա հետ, սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ տուժողն այդ աղջկան «Odnoklassniki.ru» սոցիալական ցանով գրել է ու անհանգստացրել, աղջիկն էլ դիմել է Մնացականին խնդրելով, որ իր համագյուղացի տղային ասի, որ այլևս իրեն չանհանգստացնի: Մի քանի անգամ այս թեմայով երիտասարդները զրուցել են ու Մնացականը խնդրել է, Զավենին այդ աղջկան չգրի ու չանհանգստացնի:
Տուժողը, ով գտնվել է ժամկետային զինծառայության մեջ, պաշտպանի խոսքով, զորամասում զինակիցների գրպաններից գողություն է կատարել, այդ ամենը բացահայտվելուց հետո հայտարարել է, թե Մնացականն իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, և իրեն ասել է, որ հեռախոսում ունի այդ մասին փաստող լուսանկարները և այդ լուսանկարները չհրապարակելու համար իրենից գումար է պահանջել, ինքն էլ դիմել է այդ քայլին որպեսզի գումարը տա Մնացականին:
Մնացականին նկատմամբ հարուցված քրեական գործից հետո առաջին ատյանի դատարանը մերժել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն 40 օր անց վերաքննիչ դատարանը Մնացականի խափանման միջոցը փոփոխել է ու կալանավորել: Մերժվել է նաև պաշտպանի կողմից ներկայացված գրավի միջնորդությունը:
Այսպիսով, Մնացականը երկու ամիս 15 օր գտնվել է կալանքի տակ:
Արմեն Սարգսյանը նաև հայտնեց, որ տուժողն ով մեկը մյուսից տարբեր ցուցմունքներ է տվել նախաքննության ընթացքում, հայտարարել է նաև, որ սեռական հարաբերություն չի եղել իր և Մնացականի միջև, ինքը ստել է, և որ շորթում ևս չի եղել:
Պաշտպանը նաև նշեց, որ գործով ձեռքբերված բոլոր ապացույցները եղել են իր պաշտպանյալին արդարացնող, ուստիև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:
Միևնույն ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ունեցող Զավեն Ոսկանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով` նախատեսված հանցագործության փաստի առկայության հիմքով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի տեղափոխությունը «Արմավիր» ՔԿՀ, քրեակատարողական վարչությունը գաղտնի է պահում:
Մեր հարցին, թե այս պահին որտե՞ղ է գտնվում Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց՝ իր կալանքի կրման վայրում: Դիտարկմանը այսինքն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ո՞ւմ, Ղլեչյանը նշեց, թե այլ հարցերի չի կարող պատասխանել: Ճշտող հարցին՝ տեղեկություն կա, որ Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր ՔԿՀ», ճի՞շտ է, նա պատասխանեց «Խցերի շինվերանորոգման աշխատանքներով, ինչպես նաեւ գերբնակեցման խնդրի լուծմամբ պայմանավորված` ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 3 տասնյակ դատապարտյալ եւ կալանավորված անձ նախատեսվում է տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է եւ կրում է շարունակական բնույթ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, գրառում էր կատարել, որ ամուսնուն տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, գրառումը, սակայն մի քանի րոպե անց ջնջվեց: Իսկ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ այդ տեղեկությունը չի մեկնաբանում:
Չգիտեմ՝ ձեզ հե՞տ էլ է նույնը պատահում, թե՞ ոչ: Խանութ ես մտնում՝ հագուստի, զարդարանքների, ոչ թանկարժեք, միջին թանկության, մտնելուն պես խանութում կազմ ու պատրաստ 4-5 վաճառողներ նախ բարևում են, պիտի բոլորին պատասխանես՝ անկախ նրանից, թե ինչ մտքերով ես տարված: Հետո կես քայլ առաջանում ես, չորս վաճառողներից երկուսը հետևիցդ կրնկակոխ գալիս են, փորձում ես մյուս կողմով շարժվել, մյուս երկուսն են հետևում քեզ: Հայտնվում ես ամենաիսկական շուրջկալում: Մի հագուստի ես ձեռք տալիս, դեռ տեղը չդրած՝ վերցնում-ծալում են, այնպես, որ երկրորդին արդեն չես ուզում ձեռք տալ:
Զղջում ես, որ ներս ես մտել: Վերջերս արտերկրից բարեկամներ ունեինք, ցանկացան մեր առևտրի կենտրոնները տեսնել, ուղեկցեցի: Այս խեղճ մարդիկ, որոնք ԱՄՆ-ի բրենդային թանկ խանութներից են գնումներ կատարում, նյարդայանությունից տեղները չէին գտնում:
«Է՛, ինչո՞ւ այդչափ կհետևին մեզի՛»,-հարցնում էին: Չգիտես՝ ինչ պատասխանես: Ես եվրոպական այդքան երկրներում եմ եղել, չեմ տեսել, որ մարդու հոգին այսքան հանեն խանութ մտնելիս: Ի՞նչ կլինի՝ ձեր աշխատողներին ասեք՝ ինձ տեսնելիս երեք մետրից մոտ չգան: Գումա՛ր ծախսեք մի քիչ, տեսախցիկնե՛ր դրեք, աշխատո՛ղ պահեք և տեսախցիկներով հետևեք հաճախորդներին ու մեր հոգիները մի՛ հանեք:
Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը հորդորում է բացասական հույզերով չարթնանալ ու չսկսկել օրը և տարին լավ կլինի.
«Գոնե այս տարի ամենավատ սովորությունից ազատվեք: Անընդհատ զոմբիացած մի՛ կրկնեք, որ ամեն ինչ վատ է երկրում»,-ասաց նա:
Գուրգեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ շատ ակտիվ տարի է մեզ սպասվում.
Խոյերի համար հագեցած, երջանկությամբ լի և դժվարին տարի է լինելու: Դժվարությունը ներքին տատանումները հաղթահարելուն է վերաբերում:Ներքին ձայնը խոյերի համար այս տարի յուրահատուկ դեր է ունենալու: Իրադարձությունները բավական արագ են զարգանալու, հնարավորությունները շատ են լինելու, պետք է զգոն լինեն և չկորցնեն դա:
Լավ ու դրական տարի է լինելու ցլերի համար: Ռիսկերն ու համարձակ գործողություններն արդարացված են: Ազատ աշխատելու, գործելու ու ստեղծագործելու տարի է:
Երջանիկ ժամանակահատված է սկսվում երվորյակների համար:
Խեցգետինների պարագայում մեկնարկում է հաջողակ շրջան: Ցանկալի կլինի, որ ավելի ակտիվ գործեն:
Ճակատագրի կտրուկ շրջադարձի կետային հնարավորություններ կան առյուծներիդեպքում:
Ամփոփող տարի է լինելու կույսերի համար: Աննխախադեպ քանակի խոչընդոտներ են սպասվում, որոնք հեշտ կհաղթահարվեն և երկար տարիներ ծրագրավորված, սպասված երջանկությունն այս տարի իրեն արտահայտել կտա:
Կշեռքների համար կամքի ուժի ամրացման, պատասխանատու և վճռորոշ տարի է:
Անակնկալներ են լինելու կարիճների համար և բարեհաջող ընթացքը տևելու է մինչև 2021 թվականը:
Տարին լարված է լինելու աղեղնավորների համար: Կվերլուծեն վերջին 9 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Կազատվեն պատրանքներից:
Տարվա գլխավոր դերակատարներից մեկն այծեղջյուրն է: Կլուծվեն առողջական, ֆինանսական խնդիրները:
2017 թվականը կայունության տարի է լինելու ջրհոսների համար:
Ձկների համար էլ է տարին բարեհաջող լինելու: Կլուծվեն առողջական խնդիրները:
Տարվա գույներն են՝ կանաչը, վարդագույնը, ոսկու և արծաթի բոլոր երանգները: Քարերից յուրահատուկ դեր ունեն զմրուխտը, մալախիտն ու շափյուղան:
«Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են, ընդ որում օրինական զենքով»,-երեկ Ազգային ժողովում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ այստեղ էլ անհավասարություն կա: Նա նշեց, որ կա՛մ պետք է բոլորը հնարավորություն ունենան զենք ունենալու, կա՛մ ոչ ոք:
Մարուքյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության կարիք ունեն և պետք է զենք կրելու իրավունք ունենան: Նրա խոսքով՝ ՀՀ-ում պետք է շատ վերահսկելի՝ զենք կրելու իրավունք ունենան բոլորը:
Պատգամավորի խոսքով միևնույն է Հայաստանում, եթե որևէ մեկը ցանկանում է մարդ սպանել, ապա զենք շատ հանգիստ կարողանում է գտնել և զենքի օրինականացումը որևէ բան չի փոխի:
Պարզվում է, տարիներ շարունակ հնարավոր չեղավ կամ էլ առաջնահերթ չհամարվեց ոչ համայնքային բյուջեից ոչ էլ ԶՊՄԿ-ի կողմից համյքին հատկացվող գումարներից որոշակի մաս հատկացնել եղբայրական գերեզմանոցի բարեկարգման աշխատանքին, մինչդեռ այստեղ ոչ միայն անբարեկարգ է տարածքը, այլև շիրմաքարերն արդեն թեքվել են:
Notifications