29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հիսուս ասում է.
-Ես եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով: Ես եմ իսկական հովիվը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը: Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. Նրանց ևս պարտավոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ:
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Աստծու ծրագիրն է այս, որ բոլոր ազգերն էլ Ավետարանի միջոցով ժառանգակից լինեն Աստծու ժողովրդին, դառնան նույն մարմնի անդամ և բաժնեկից այն խոստմանը, որ Աստված իրագործեց Հիսուս Քրիստոսով:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 3:6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 15.04-ին (Գրինվիչի ժամանակով` 11.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.360 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում կորել է երկու ձկնորս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Համացանցում հայտնվել է այս 2 քուրդ կանանց դաժան գնդակահարության տեսագրությունը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են թուրք զինվորականները գնդակահարում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամ այս աղջիկներին:
Ալլա Պուգաչովան վերջին օրերին սկսել է հաճախ հայտնվելռուսական լրատվամիջոցների էջերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր երգ թողարկած եւ ալբոմ պատրաստող Պրիմադոննանմտադիր է վերադառնալ բեմ փողի պակասության պատճառով։
Իսկ Дни» ռուսական կայքը որոշել է իր հերթին գնահատել 67-ամյա երգչուհուն առողջական վիճակը։ 10 տարի առաջ Ալլա Պուգաչովան որոշել էր վիրահատության ենթարկվել բարձր խոլեստերինի եւ երակների վտանգավոր նեղացման պատճառով։
Պուգաչովան ստիպված էր ստենտավորում անել։ Վիրահատության ժամանակ երգչուհու սրտի արյունատար անոթները լայնացրել էին, իսկ 4 հատուկ անոթների միջոցով վերականգնել էին արյան շրջանառությունը։ Մեկ տարի անց վիրահատությունը կրկնեցին, քան որ ստենտերը վատ էին սերտաճել, դրանք փոխեցին։ 2010–ին Միխայիլ Պրոխորովի իսրայելական կլինիկայում երգչուհին նորից վիրահատություն տարավ։ Վնասված երակի մեջ զոնդ էին մտցրել, եւ այն լայնացրել էր անոթը։
Այդ բոլոր հիվանդությունները, ինչպես ենթադրում են բժիշկները, հիմնականում կապ ունեն 1986-ին Չեռնոբիլում երգչուհու համերգի հետ։ Դրանից հետո նրա էնդոկրին համակարգը խափանվել էր, ինչն էլ իր հերթին շաքարախտի պատճառ էր դարձել։ Երգչուհու հիվանդությունը աննկատ էր զարգանում։ Թուլություն, ծանր շնչառություն, քայլելու դժվարություններ, տեսողության վատացում, կրծքավանդակում այրոց, գլխացավեր։
Պուգաչովան երկար ժամանակ այդ ամենը վերագրում էր սթրեսին, կյանքի խելահեղ ռիթմին, քրոնիկ հոգնածությանը։ Պարզվել է, որ ամեն բան շատ ավելի շուրջ է։ Այդ նշանները այսպես կոչված նախաշաքարախտի ախտանշաններ են, որոնք ոչ միայն կարելի է, այլ նաեւ պետք է բուժել։ Մասնագետները ենթադրում են, որ Պուգաչովան ժամանակին ուշադրություն չի դարձրել տագնապալի նշաններին եւ հիմա երկրորդ տիպի շաքարախտ ունի։
Դրա պատճառներն են ավելորդ քաշը, բարձր կալորիական սնունդը, հիպոդինամիան։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հորմոնալ, նյութափոխանակման խանգարումներ է առաջացնում, որոնք սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառ են դառնում։ Հիվանդները տառապում են երիկամների խանգարումներից, հոդացավերից։
«Բյուջեի ուղերձում ունենք նման նախադասություն՝ 2017 թվականի տնտեսական աճը արագացող կլինի՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ նրանով, որ 2016 թվականին իրականացվել է խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Չեմ կարողանում հասկանալ՝ 2017 թվականին դուք ոչինչ չեք անելո՞ւ»,- խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Աստված մի արասցե, որ այս բյուջեն կատարվի: Եթե սա կատարվի էլ, նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»,- վրդովվեց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը մի փոքր պատմական էքսկուրս կատարեց`2007 թվականին ՀՀԿ-ն մեծամասնություն կազմեց խորհրդարանում, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կողմից խոստումներ հնչեցին տարեկան 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու մասին: Այս տարի լրանում է ՀՀԿ-ի կառավարման 10-ամյա ժամկետը: Հրանտ Բագրատյանը հաշվարկել է, որ տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30 տոկոս: Մինչդեռ, եթե 7 տոկոսանոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91 տոկոս: «Ինձ թվում է՝ էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրը էսօր դուք եք` դուք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը:
Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանը դիմելով քննարկմանը ներկա իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներին, կառավարության անդամներին: Հրանտ Բագրատյանի բնորոշմամբ, ՀՀԿ-ական կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն տասը տարի հիշեցնում են առանց բռնակի ճամպրուկ. «Առանց բռնակի ճամպրուկ բռնած կա՞ք, ավելի լավ է շորերը ձեռքով բռնեք գնաք: Մի հատ հլա դուք ինձ բացատրեք, ի՞նչ եք արել, որ ներդրում բերեք, անընդհատ ասում եք՝ պարտքը վատ է: Բա վատ ա, ինչի՞ էիք վատ պարտք վերցնում»:
Հրանտ Բագրատյանի կարծիքով նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն «Անիի ավերակներ» սարքեց տնտեսությունն ու գնաց, Հովիկ Աբրահամյանի ժամանակ տնտեսական աճը թեպետ ավելացել էր, բայց խոստացածից քիչ էր. «Այս բյուջեն, որ բերել եք, դուք ուզում եք ասել՝ մի քայլ էլ հետ գնանք, հա՞: Հիմա նոր վարչապետ է եկել, դուք բացատրե՞լ եք իրեն, որ այս բյուջեն եթե կատարվի էլ, նշանակում է, որ մենք հետ ենք մնալու: Անընդհատ ասում եք՝ կայուն լինի: Թող կայուն ըլնի. գերեզմանում էլ է կայունություն»:
Ռիմա Եգանյանը նշանակվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ:
«Հայկական վարկածը» շնորհավորում է նրան և մաղթում արդյունավետ աշխատանք։
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը news.am-ի հետ զրույցում ասել է, թե իր կարծիքով՝ պաշտոնները հավերժ չեն և պաշտոնանկ եղած կուսակիցները չպետք է նեղանան և ընտրությունների ժամանակ ձեռքերը ծալած նստեն տանը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ ինչ- որ ժամանակ ինչ- որ գործ անում է և դա գնահատվում է. «Եթե մարդը նշանակվում է պաշտոնյա, նախարար, ուրեմն գնահատվել է, չէ, որ նշանակվել է, բայց հո հավերժ չեն: Չեմ կարծում, որ էդպիսի բան լինի` նեղանան: Ձայներ հավաքելու համար պիտի որոշակի աշխատանքներ կատարեն, կարծում եմ` ոչ ոք չի գնալու ձեռքերը ծալի նստի տունը»:
Հարգելի պատգամավորը կարծում է՝ մեր երկրի ժողովուրդը չգիտի՞ , որ նրանց աշխատանքը գնահատվել է այնքանով, որ նրանց թույլ է տրվել դառնալ մլիոնատերեր, ու այսօր իրենց ունեցվածքից չզրկվելու համար նրանք պատրաստակամ են անել հնարավորը Հանրապետական կուսակցության համար ապահովելու անհրաժեշտ ձայները:
Նորություն չէ, որ թե՛ նախկին վարչապետը, թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Գագիկ Բեգլարյանը և մյուսները ահռելի կարողության տեր են: Իսկ դրանից նրանք կզրկվեն հաշված օրերի ընթացքում, եթե փորձեն ըմբոստանալ: Այնպես որ, պատգամավորը լավ կանի հանրությանը հիմարի տեղ չդնի, ինչպես ինքը, այդպես էլ մենք բոլորս գիտենք կուսակցության օգտին աշխատելու նախկինների շարժառիթը:
Աննա Գրիգորյան
Հանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլինի, եթե աշխատավարձերի հետ կապված կառավարությունը հայտարարի, որ բարձրանում է եւ իրականում դա տեղի չունենա, քան որ հայտարարում են՝ չի բարձրանա 2017-ի բյուջեով։ Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված տնտեսական աճին:
«Այո, ես հավատում եմ, որ 3.2 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, և մենք կարող ենք դա իրագործել»։
Հարցին՝ արդյոք հասարակության մոտ հիասթափություն չի՞ առաջանա՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում, նախարարը պատասխանեց, որ հանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլինի, եթե ինքը սուտ խոսի:
«Իսկ ճշմարտությունը հետևյալն է՝ հանրության հետ պետք է ճիշտ հաղորդակցվել, պետք է ազնիվ լինես և հանրության համար ապահովես կայուն տնտեսական միջավայր: Հիմա չի լինում բացարձակություն, միշտ պետք է ինչ-որ մի բանի հաշվին մի բան ունենաս, դա ընդունված կանոն է ամբողջ աշխարհում: Դու պետք է մի բան զոհաբերես, որ մի բան ձեռք բերես: Ո՞րն է մեր զոհաբերությունը: Ես զոհաբերել եմ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որը ես կարճաժամկետ կարող էի անել, բայց իրենց հանդեպ արդար ու ազնիվ չէի լինի: Եթե մյուս տարի կամ էն մյուս տարի ես վտանգեմ տնտեսական աճը… Հենց տնտեսական աճն է ինձ հնարավորություն տալիս, որպեսզի ես անընդհատ իրենց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով՝ վտանգել երկարաժամկետ խնդիրը, դա ազնիվ չէ»,- ասաց նա:
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբավյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նցշված ակումբի մոտ հայտնաբերում են Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերում են նաև դանակ։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխում են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրահատությունը տևել է 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար են տարել երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Աբովյանի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին և դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ Աբովյանի քննչական բաժնի քննիչ Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հ. Արշակյանին հայտնաբերելու ուղղությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.