23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:
Ժամը 19:50-ին Խորենացի փողոցից դեպի ՊՊԾ շենքի տարածք 2 ավտոբուսներ, այնուհետև՝ շտապ օգնության մեքենա մուտք գործեց:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նշել է, որ վերջին օերին ծանր վիրավորումները հասցրել են այն վիճակին, որ «Սասնա ծռեր» խումբը մոտ 30 հոգուց դարձել է 20 հոգի և այսօր ոստիկանական ուժերը և հատուկ ստորաբաժանումները խուժել են ՊՊԾ գնդի տարածք, իսկ իրենք կա´մ պետք է հանձնվեին որպես ռազմագերի, կա´մ պետք է արյուն հեղվեր:
Առաջիկա ժամերին հանձնվելու գործողությունը կտևի մոտ 2 ժամ: Վ.Ավետիսյանը նաև նշել է, որ իրենց հաջողվել է ժողովրդին թմբիրից հանել, թեև զանգվածները մեծ չեն, փոփոխությունները երկրում կհետաձգվեն, մինչև ժողովուրդը կկարողանա ինքնակազմակերպմամբ այս իրավիճակից դուրս բերել երկիրը:
Վ.Ավետիսյանը փաստել է, որ ռազմագերու կարգավիճակում կշարունակեն հրահանգներ իջեցնել ակտիվ ժողովրդին և իրենց անզատությամբ կփորձեն մասնակցել վերազատմանն ու կկարողանան հույսն արագ իրղություն դարձնել:
Ժիրայր Սէֆիլյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ ինձ առ այսօր հնարավորություն չի տրվում Սասնա Ծռերի հետ անմիջական հանդիպման ընթացքում ճշտել նրանց առաջադրած պահանջների շուրջ նրանց դիրքորոշումը, և ես արդեն իսկ տեղեկացված եմ, որ իշխանությունը որևէ ողջամիտ քայլ չի կատարում արյունահեղությունից խուսափելու համար, իսկ ժողովուրդն իսկապես պետք է տեղյակ լինի բանակցային այն բովանդակությունից, որ ես առաջարկում եմ որպես ոսկե միջին, ապա ես հնարավորինս հակիրճ բնութագրեմ, թե որ հարցերն են, որոնց շուրջ, իմ պատկերացմամբ, ես ի վիճակի կլինեմ Սասնա Ծռեր խմբի տղաներին համոզել զենքը վայր դնել: Սրա համար ինձ հարկավոր է նրանց ուղղակիորեն հանդիպել, իսկ եթե իշխանություններն ունեն որևէ մտավախություն, որ ես դուրս չեմ գա գնդի տարածքից և ինքս զենք կվերցնեմ, ապա ես պատրաստ եմ ընդունել նրանց կողմից առաջադրվելիք ցանկացած երաշխիքի պահանջ: Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ և բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ և անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:
-Ներքևում նշված պահանջների բավարարման կամ դրանց բավարարմանն ուղղված քայլերի նպատակով անհրաժեշտ է լինելու ժողովրդի վստահության կառավարություն, որի կազմմանը պետք է օր առաջ ձեռնամուխ լինել: Այն զբաղվելու է հիմնականում այս քայլերի անխոչընդոտ իրականացման ուղղությամբ:
-Արցախ – Այս գերխնդրում հիմնական գիծն այն է, որ պետական ամբողջ գործունեության նպատակն է Արցախն իր մինչ 2016թ.-ի ապրիլի 1-ն ունեցած սահմաններով Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս հայտարարելը և դրա միջազգային իրավական ամրագրումներին հասնելը: Սա այն ընդունելի շեմն է, որը չի կարելի նվազեցնել: – Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեսլականի իրագործման ուղղությամբ ռազմավարական և մարտավարական քայլերի մանրամասները ես ներկայացնելու եմ ըստ անհրաժեշտության:
-Պաշտպանության և անվտանգության ոլորտներ Բանակ – Արմատապես փոփոխվի մարտական հերթապահության մարտավարությունը, որի հիմնական նպատակն է ավելի քիչ մարդկային ուժերով Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը: – Բացառել զորակոչիկների կողմից ուղղակի մարտական հերթապահության կրելը: Այդ ծառայությունը պետք է իրականացվի բացառապես կամավորության հիմունքներով պայմանագրային զինծառայողների կողմից: Զավակներ չունեցող պայմանագրային զինծառայողներին պետք է արգելվի մարտական հերթապահության կրելը: Ոստիկանություն – Ոստիկանության հրամանատարական ամբողջ կազմի փոփոխություն: Ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները պետք հեռացվեն իրավապահ համակարգից անվերադարձ և իրենց գործողությունների համար պետք է կանգնեն քրեական արդարադատության առաջ: Ոստիկանության նոր պետը պետք է լինի ոստիկանության համակարգից դուրս անձնավորություն:
– Ոստիկանության կազմը պետք է էականորեն փոփոխվի՝ ժողովրդի դեմ վարձկանների զորամասեր պահելու փոխարեն, այդ զորամասերի անձնակազմին պետք է անհապաղ հնարավորություն տրվի ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության անցնել՝ հայրենիքին արտաքին վտանգից պաշտպանելու նպատակով, բանակում պայմանագրային զինծառայողի կարգավիճակում՝ իրենց կոչումների պահպանմամբ:
– Ոստիկանության նոր պետը և նրա տեղակալները պետք է որևէ առնչություն չունենան վերջին դեպքերի և մարտի 1-ի գործողություններին, որպես ուղերձ մնացած բոլորին, որ ժողովրդի արյան վրա ձեռք տաքացնել չի լինելու այլևս Հայաստանում և յուրաքանչյուրը պետք է պատժվի: Պաշտպանության և ինքնիշխանության ոլորտ – պետք է անմիջապես սկսել բանակցություններ ՌԴ սահմանապահ զորամիավորման կողմից Հայաստանի սահմանների հսկողությունը դադարեցնելու ուղղությամբ՝ ՌԴ զինված ուժերի մնացյալ զորախմբի հարցը թողնելով ապագայում լուծման: Հայաստանի արտաքին սահմանները պետք է հսկվեն միայն Հայաստանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների կողմից:
– ՌԴ սահմանապահները պետք է Հայաստանին փոխանցեն Հայաստանի սահմանների հսկողության համար իրենց տրամադրված ողջ ռեսուրսը, ներառյալ նաև հետախուզական և հակահետախուզական ցանցերը, որքանով որ դա հնարավոր կլինի:
-Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում: Մասնավորապես՝
Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան և մյուսներ, Վոլոդյա Ավետիսյան, Գևորգ Սաֆարյան: Այս ցանկը սպառիչ չէ: Այս պահին բոլորի անունները չեմ մտաբերի:
-Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ (Սասնա Ծռեր խմբին ի պաշտպանություն կազմակերպված հավաքների առնչությամբ) ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցները պետք է փոխվեն և նրանց համար ապահովվի արդարության բոլոր պահանջների բավարարմամբ դատաքննություն:
-Պետք է դադարեցվեն բոլոր հալածանքները և հետապնդումները, որոնք կապված են վերջին իրադարձությունների հետ:
-Բացի քաղբանտարկյալների հարցից, Հայաստանում արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների պայմաններում պետությունը պետք է լրջորեն քննարկի և դիմի աննախադեպ և ընդարձակ համաներման՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Ցմահ բանտարկյալների համար պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումը պետք է իրական հնարավորություն լինի՝ օրենքով նախատեսված չափանիշներին բավարարելու դեպքում:
-Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին – ընտրական օրենսդրության բարեփոխում, մասնավորապես, գլխավորապես և առաջին հերթին ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բացարձակ հասանելիություն ժողովրդին և յուրաքանչյուրին: Այս ցուցակները ցանկացած իշխանության օրինակարգության վկայականն են, որը 1996թ.-ից ի վեր որևէ իշխանություն Հայաստանում չի ունեցել: Առանց այդ վկայականի որևէ մեկը կամ որևէ խումբ իշխանության հավակնելու իրավունք չունի: Այլապես իր արածը իշխանության յուրացում է, ինչին ականատես ենք արդեն քսան տարի: 6. Արդարադատության ոլորտ
-Պետական կառավարման, արդարադատության և օրենսդիր համակարգի բոլոր օղակներից պետք անվերադարձ հեռացվեն բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել ա) մարտի 1-ին ժողովրդի դեմ ուժ կիրառելուն և հետագայում քաղաքական բանտարկություններին: Եթե նրանք այդ արել են որևէ սպառնալիքի կամ հարկադրանքի ներքո, ապա պետք է հրապարակային կերպով, ամենայն մարմասնությամբ պարզաբանեն այդ հանգամանքները՝ նշելով անուններ և մյուս տվյալները և հրապարակայնորեն ներողություն խնդրեն այդ անելու համար: և բ) բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք առնչություն են ունեցել ապօրինի բռնություն գործադրելուն վերջին օրերի ընթացքում, պետք է կանգնեն դատարանի առջև:
-Հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի Հայաստանում պետության կարիքների համար մարդկանց ունեզրկման վերաբերյալ վերջին տասնամյակի բոլոր գործերը, և այդ կապակցությամբ կառավարությանը կներկայացվի առաջարկներ՝ արդարության վերականգնման նպատակով (Գլխավոր և Հյուսիսային պողոտաներ, Լոռվա և Սյունիքի մարզեր, և այլն):-
Սոցիալական և բնապահպանական – Հայաստանի ընդերքի և բնության հոշոտումը պետք է դադարեցվի: Ընդերքը պետք է զգուշորեն օգտագործվի և բացառապես ու միայն պետական շահերի ամենախիստ պաշտպանությամբ, ստվերային ամբողջ շրջանառության բացառմամբ և հանրության վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների կողմից: Ձևերը մասնագետները պետք է հուշեն:
– Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն աղքատ և աղքատության եզրին գտնվող ընտանիքների վրա դրված վարկային բեռի թեթևացմանն ուղղված գործունեությանը:
– Էլէկտրաէներգիայի և գազի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողությամբ հասնել դրանց սակագների նվազման: Այս ոլորտներում կառավարությունը պետք է անմիջապես վերսկսի բանակցություններ՝ այս ռազմավարական ոլորտներում հիմնական դերակատար կազմակերպություններում բաժնեմասերի Հայաստանի սեփականությունը վերականգնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իր ստանձնած պարտավորությունները:
-Տնտեսական ոլորտ – Փոքր բիզնեսը պետք է ազատվի ուղղիղ հարկերից:
– Միջին բիզնեսը պետք է ազատվի ուղիղ հարկերից մինչև երկու տարի ժամկետով:
– Մենաշնորհները պետք է վերացվեն, բացառությամբ նրանցից, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և սահմանվելու են Ազգային ժողովի կողմից: Այս մենաշնորհային իրավունքները պետք է պատկանեն բացառապես պետական կազմակերպությունների:
– Հարկային և մաքսային վարչարարությունը պետք է իրականացվի բացառապես քաղաքացիական և հանրային լայն վերակսկողության ներքո գտնվող մարմինների կողմից՝ հավասարության, օրինականության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ: Այս պահանջների ի կատար ածումը համազգային անվտանգության խնդիր է այլևս: Սրանք պահանջներ չեն, որոնք կարևոր եմ համարում միայն ես: Սրանք պահանջներ են, որոնց մասին ես երկար ժամանակ քննարկումներ եմ ունցել Սասնա Ծռերի տղաների հետ և վստահ եմ, որ իրենց մոտեցումները նույնական են: Տարիներ շարունակ ժողովուրդն ու դրա տարբեր հատվածներ նույնպես ներկայացրել են այս պահանջները, սակայն մնացել են անտեսված և արհամարված: Սրանք պահանջներ են, որոնք ներկայացված են եղել իշխանությանը՝ հանուն Հայաստան պետության: Սրանք պահանջներ են, որոնց չկատարումը կամ կատարման հետաձգումը, իսկ որ ավելի վատ է՝ կատարման նմանակումը քանդում է պետությունն՝ այն վերածելով տգետների և ամբարտավանների կողմից կառավարման ենթակա խառնամբոխի: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին և քաղաքական կուսակցություններին, վերցնել այս պահանջները և բարձրաձայնել իրենց անունից, չթողնել այս պահանջի առաջադրման ծանրությունը Սասնա Ծռերի տղաների վրա: Նաև դրանով ժողովուրդը կձևավորի այս պահանջների օրինակարգ ներկայացման հնարավորություն, որպեսզի չստացվի, թե որևէ մեկը փորձում է զենքի ուժով պահանջ պարտադրել Հայաստանում:
Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ, 31 07 2016թ.
Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել; Քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը:
Նա ասաց նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակեց Ավետիսյանը:
Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեպանոսյանը, այս մասին տեղեակցնում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ժամը 16-ի սահմաններում հանդես էր եկել հայտարարությամբ, որն, ըստ էության, վերջնագիր էր զինված խմբի անդամներին` զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար` մինչև այսօր ժամը 17.00-ը: Հակառակ դեպքում, իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի: Հիշեցնենք, որ այդ ժամկետն արդեն սպառված է։
Հիսուս ասում է. -Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին: Հիսուս աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց. -Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի: Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն: Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր: Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ: Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ: Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից: Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզնից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
https://www.youtube.com/watch?v=h_Cl3qgAsuM
Էրեբունու ՊՊԾ շենքում պահվող բժիշկներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանը, դուրս է եկել գնդի տարածքից։ «Ա1+»-ի հետ զրույցում Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ Խեչոյանին ազատ են թողել ոչ թե «Սասնա ծռերի» անդամները, այլ բժիշկն ինքը այլեւս չի վերադարձել ՊՊԾ շենք,
«Երեկ գնդում վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով նա նստել է մեքենան եւ գնացել, այլեւս չի վերադարձել ՊՊԾ շենք»,-ասաց տիկին Ստեփանյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ ներկայացրել։
Նշենք, որ դեռեւս երկու բուժաշխատող՝ բժիշկ Նորայր Թեւանյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, շարունակում են մնալ ՊՊԾ շենքում։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության հայտարարությունը Երևանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների մասին.
«Մենք ուշադիր հետևում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեհակապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երևանում զարգացող իրադարձություններին։
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների և ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով։ Իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել։
Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Խաղաղ հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։
Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։ Մենք նաև դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբևէ չի կարող արդարացվել։
Հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտափույթ և խաղաղ կերպով կհանգուցալուծվի։ Մենք նաև խրախուսում ենք գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն ապահովելու համար»։
Հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետեւանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գեւորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող), Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։
Այս տվյալները նախնական են, գործողությունները զանգվածային բնույթ են կրել և տուժածների թիվը կարող է ավելի լինել։ Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով։
Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ։ Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի հունիսի 23-ի և նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված։
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները եւ օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ մեր բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերը առայսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելաոճում որևէ փոփոխություն չկա։
Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ
«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այս գիշեր Սարի թաղում կատարվեծ դեպքերի վերաբերյալ.
«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:
Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ /Արմենիա հեռուստաընկերություն, azatutyun.am, a1plus.am, 1in.am, lragir.am, panorama.am, civilnet.am, news.am, armlur.am/ խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.