23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա։ Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար։ Ով ուզում է ինձ ծառայել, պետք է հետևի ինձ, և որտեղ ես եմ գտնվում, այնտեղ կլինի և ինձ ծառայողը։ Եվ իմ Հայրը կպատվի ինձ ծառայողին։
(Հովհաննեսի ավետարան 12:24-26)
Արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ Սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա։ Հաստատուն հավատով կանգնեցե՛ք նրա դեմ՝ իմանալով, որ աշխարհում ձեր բոլոր եղբայրներն էլ նույն չարչարանքներով են անցնում։ Եվ ամեն շնորհ պարգևող Աստվածը, որ Քրիստոս Հիսուսի միջոցով իր հավիտենական փառքին կանչեց ձեզ՝ նկատի ունենալով, որ ինչ-որ չափով մասնակից եղաք Հիսուսի չարչարանքներին, կկազդուրի, կզորացնի և ամուր հիմքերի վրա կհաստատի ձեզ։ Հավիտյան նրա՛նն են իշխանությունն ու փառքը։ Ամեն։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 5:8-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր:
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016-ի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29-ին:
Ադրբեջանցիները Նժդեհի արձանի հետ կպված վայնասուն են բարձրացրել։ Նրանք այդ քայլը համարում են հակառուսական երկակի խաղ և կոչ են անում Ռուսաատանին վերանայել ՀՀ-ՌԴ հարաբերությսւնները։ Հիշեցնում են, որ իզուր են ռուսները հայերին իրենց դաշնակիցը համարում՝ մատնանշելով ռուսական դպրոցների փակումը և ՌԴ-դեսպանատան վրա ձվեր նետերը։ Ըստ ադրբեջանցիների՝ հայերը փորձել են Նժդեհի արձանը տեղադրել ՌԴ Վլադիմիր քաղաքում, սակայն Վ. Պուտինը դա համարել է անարգալից քայլ վետերանների նկատմամբ և արգելել է։
Նրանք Նժդեհին մեղադրում են ֆաշիստական Գերմանիյաի կազմում հայկական լեգիոն ստեղծելու և ԽՍՀՄ զորքերի դեմ կռվելու համար և հույս են հայտնում որ Հայրենական պատերազմի վետերանները կբողոքեն իրենց ընկերներին սպանողի արձանը կանգնեցնելու համար։ Ադրբեջանցիները հատկապես նշում են, որ պատահական չէ Նժդեհի արձանի բացումը իշխող կուսակցության գլխավոր գրասենյակի հարևանությամբ, քանի որ ՀՀԿ-ն Նժդեհի գաղափարախոսության կրողն է և նրա ազգայնական գաղափարների տարածողը՝ չմոռանալով հերթական անգամ Հայաստանին մեղադրել օկուպանտ և սեպարատիստ լինելու մեջ։
Գևորգ Նալբանդյան. ֆեյսբուք:
newmag.am-ը գրում է.
Նախագահականի անցագրայինում կեսօրին անհասկանալի իրարանցում էր՝ բարձրահասակ, թիկնեղ, չժպտացող տղամարդու շուրջ։ Անծանոթի անուն-ազգանունն անվտանգության ցանկում չկար՝ առանց դրա ներս մտնել հնարավոր չէ, ու հենց այդ պատճառով էր իրարանցումը։ Անվտանգության աշխատակիցները այս անգամ ավելի զուսպ, ավելի մեղմ էին անծանոթի նկատմամբ։ Բացահայտ անում էին հնարավորը, որպեսզի նրա մուտքն ապահովվի։
Անցաթուղթը մեկ ազգանուն ուներ. «Ուրֆանյանի բարեկամն եմ»,– այսպես էր ներկայացել անծանոթն ու միանգամից դարձել հարազատ ծանոթ…
Զինվորին որդու պես սիրող հրամանատարի ազգականի անունը ցանկում չկար, որովհետև Ուրֆանյանի ընտանիքից արդեն մի քանի հոգի եկել ու ներս էին մտել, այս մի բարեկամին չէին տեղեկացրել: Իմացել` եկել էր։ Բայց եթե Ուրֆանյան, ուրեմն անցաթուղթն ապահովված է։
Նախագահականի նախասրահից, մեծ սրահից կատվախոտի` սրտի կաթիլների հոտ էր գալիս։ Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ Հրանուշ Հակոբյանն է վատացել. Սփյուռքի նախարարը դահլիճ չէր մտնում։ Նախասրահի բազմոցին էր կես ժամից ավելի նստել՝ ոչինչ չտեսնող հայացքով նայում էր… ուղղակի նայում էր, բարևների չէր պատասխանում։
Հրանուշ Հակոբյանը ներս մտնել չէր ուզում։ Այնտեղ այնպիսի լռություն էր, ամեն ինչ` այնքան սև, որ մտնողին կարող էր թվալ՝ աչքերի առջև սևացավ։ Դահլիճում բոլորը սևազգեստ էին։ Ու քանի որ եկել էին միջոցառումից կես ժամ շուտ, այդպես էլ լուռ նստել էին. ոչ մի ձայն, ոչ մի շշուկ, սառած հայացքներ։ Նույնիսկ Նախագահի արարողակարգի աշխատակիցներն էին շշնջալով միմյանց դիմում։
Հենց այսպիսին էր մթնոլորտը, երբ ներս մտավ Նախագահը։
Լռությունը կոտրեց պետական օրհներգը ու սթափեցրեց բոլորին՝ Հանրապետության օրն է, այն հանրապետության, հանուն որի իրենց տղաները երկու ամիս առաջ կյանք տվեցին։
Սերժ Սարգսյանի ելույթը հուզմունքը չնվազեցրեց։ Հակառակը։ Նախագահը չթաքցրեց, թեև ասելու կարիք էլ չկար՝ իր համար միշտ էլ հոգեբանորեն ծանր է հետմահու պարգևներ հանձնելը։ Այս անգամ՝ առավել ևս։ Սերժ Սարգսյանը նույնիսկ իր խոսքը չսկսեց, ինչպես միշտ, այս անգամ չասաց՝ «Սիրելի պարգևատրվողներ»։ Բոլոր պարգևները հետմահու են։ Գերագույն գլխավոր հրամանատարը սկսեց նկարագրել հերոս–տղաներին՝ բնորոշումն ընդհանուր էր, բայց կարծես առանձին-առանձին էր, անհատական։
– Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանցընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցինմի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձանուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ:Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որայսուհետև անհնար է լինելու շրջանցել:
Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանիքաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետև անհնար էլինելու շրջանցել:
Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ ևմեր շուրջ: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին«ներկա» ստացողներ:
«Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ»: Ո՞ւմ նկատի ուներ Նախագահը՝ այս նախադասությունը ընդհանուր ելույթի մեջ այսօր աննկատ մնաց. այդ պահին դահլիճն արտասվում էր… Ու քանի որ տղաները ներկա են, Նախագահը հիմա նրանց կդիմի այնպես, կարծես իր դիմաց հենց նրանք են նստած ու նրանց հետ է Սերժ Սարգսյանը զրուցում։ Այդպես էլ կասի՝ «Սիրելի պարգևատրվողներ»…
– Սիրելի՛ պարգևատրվողներ, շնորհավորում եմ ձեզ` հայրենիքի բարձրպարգևներին արժանանալու առթիվ: Շնորհավորում եմ ձեզ`Հանրապետության տոնի կապակցությամբ։ Ննջե՛ք խաղաղությամբ ևհաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկձեզնով ենք մարդ… Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանումենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին տեսակցել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ նախկին զինծառայողին։ Այս մասին այսօր տեղեկացրել է ադրբեջանական APA գործակալությունը:
Աշխատակիցներն Արսեն Բաղդասարյանին տվյալներ են տրամադրել նրա ընտանիքի մասին եւ նրանից տեղեկություններ են ստացել՝ ընտանիքին փոխանցելու համար։
Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Ակնայի (նախկինում՝ Աղդամ) հատվածում: Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանը 2015 թվականի մայիսի 6-ին նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատարանը նրան «մեղավոր է» ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելը), 120.2.2 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձ), 120.2.7 (երկու կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձ), 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության փորձ), 282.2 (Ադրբեջանի տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելը) հոդվածներով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում մասնավորապես ասել է, — « Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար»: Սերժ Սարգսյանը չափազանց կարևորել է այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը համապարփակ անվտանգության ապահովումն է: «Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: «Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:
Ելույթի մանրամասներին ծանոթացեք՝ այստեղ:
Քիմ Քարդաշյանը դստեր՝ փոքրիկ Նորթի հետ զվարճացել է Snapchat-ում։ 35-ամյա գեղեցկուհին դստեր հետ սելֆի է արել եւ նկարահանել կարճ հոլովակ, որը հրապարակել է իր միկրոլոգում։
«Դու փոքրիկ հայուհու ես նման, գիտե՞ս։ Դու նման ես ինձ մինչ այն պահը, երբ կտրեցին մազերս մանուկ հասկանում»,- հոլովակում ասում է Քիմը։
Դրանից առաջ մայր եւ դուստր լուսանկարվել են տարբեր կերպարներով, դեմքերով, դիմակներով եւ այլն։
Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հանքարդյունահանման ոլորտին վերաբերող շատ ուշագրավ դիտարկումներ է արել 1in.am կայքին տված իր հարցազրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ մեր կառավարությունը բոլոր օրենքները խախտելով թույլ է տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, որն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։
Նա նաև նշել է, որ այսօր մեր ապագան վտանգված է և մենք չունենք նորմալ ազգապահպան գործելակերպ, իսկ տարբեր նախարարությունների քննարկումները կանաչ տնտեսության մասին՝ ուղղակի բլեֆ են և դերասանություն։ «Ռուսական լավ խոսք կա “авось”: Մեր բոլոր որոշումներն ու գործելակերպը այսօր «ավօս»-ին է»՝ վերջում ավելացրել է Արմեն Սաղաթելյանը։
Այդ և մյուս խնդիրներին վերաբերող մանրամասները տեսանյութում․
Ուզում ենք նաև հիշեցնել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։
Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի, Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, այլ նաև Սևանա լճի համար։
Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել: Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Ձերբակալվածների թվում են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, եւ Մհեր Պապյանը»: Ձերբակալված զինվորականներն են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Մելս Չիլինգարյանը ՀՀ Զինված ուժերի սպառազինության վարչության պետն է: ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալությունները կատարվում են նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա, միաժամանակ կոռուպցիոն սխեմայի մասին Սերժ Սարգսյանին տեղեկություններ է փոխանցել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Միեւնույն ժամանակ, ձերբակալությունները առնչվում են «մանր ու միջին» պաշտոնյաների, ինչպես նաեւ մարդկանց, որոնք արդեն պաշտոնանկ են եղել:Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը կարծես թե «սանիտարական հատում» է սկսել ՊՆ-ում:
Պաշտոնանկ եղան միանգամից երեք կարեւորագույն օղակների ղեկավարներ՝ հետախուզություն, կապ, նյութատեխնիկական ապահովում: Հետո պաշտոնանկ եղավ սպառազինության վարչության պետը: Եղան ձերբակալություններ:
Որն է այդ ամենի բուն պատճառը, չի հայտարարվում, գուցե նաեւ որոշակի գաղտնիության սկզբունքով: Բայց, հանրությունն այդ ամենը կապում է ապրիլյան պատերազմի, դրանում ի հայտ եկած աղաղակող փաստերի հետ, որոնք վկայել են պաշտպանական ոլորտում անարդյունավետ կառավարումը: Դրա ծանրագույն հետեւանքից հաջողվեց խուսափել առաջնագծի զինվորների եւ սպաների հերոսության, անձնազոհ սխրանքի, հարյուրից ավելի կյանքի գնով: Այլապես, ապրիլյան պատերազմի հետեւանքով հայկական կողմի կորուստը անկասկած չէր սահմանափակվի 800 հեկտարով:
Այդուամենայնիվ, Սարգսյանի այդ «սանիտարական հատումը» որքան էլ հանրայնորեն պահանջված, այդուհանդերձ նաեւ հարցեր առաջացնող է, հատկապես Հայաստանի պաշտպանական բնագավառի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարությունների ֆոնին:Այդ մարդիկ հասարակությանն այդպես էլ չկարողացան հստակ ասել՝ տեղյա՞կ էին, որ Բաքուն որեւէ ոչ սովորական քայլ է նախապատրաստում, թե՞ ոչ: Եթե տեղյակ չէին, ուրեմն նրանք պետք է պատասխանատվություն կրեն անարդյունավետ կառավարման համար եւ հեռացվեն պաշտոնից: Եթե տեղյակ էին եւ չեն արել անհրաժեշտ քայլեր, ապա նրանք պետք է կրեն քրեական պատասխանատվություն՝ հանցավոր անգործության կամ առավել եւս պետական դավաճանության համար:
Պետության ուժը խնդիրները կոծկելը չէ: Պետության ուժն ամեն մի զինվորի կյանքը գերարժեվորելն ու անգամ հաղթանակի դեպքում, անգամ հակառակորդի նկատմամբ ռազմական հաջողությունից հետո ամեն մի զինվորի կյանքի եւ ամեն մի մետր պետական տարածքի կորստի համար հստակ պատասխանատվություն սահմանելն ու իրացնելն է:
Ըստ այդմ, որքան պաշտպանական գերատեսչության առանցքային, խոշոր ղեկավար պաշտոնյաներ են «հեռու» պահվում պատասխանատվության այդ խնդրից, այդքան հանրության մոտ խորանում է կասկածը, որ տեղի ունեցողն ընդամենը քավության նոխազների փնտրտուք է, որից պետական գործերի արդյունավետությունը կարող է աճել այնքանով՝ որքանով:
Դրան զուգահեռ, այստեղ կան այլ հետաքրքիր հանգամանքներ: Բանն այն է, որ պաշտպանական բնագավառում կոռուպցիոն սխեմաների խնդիրը հայկական մեդիայում սկսեց բավական աշխույժ արտացոլվել դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ: Թրանսփարանսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կազմակերպությունը դեռեւս տարեսկզբին հայտարարել էր, որ բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականներ ունեն առեւտրային շահեր, որոնք առնչվում են բանակի գնումներին: Խոսքը սպառազինության ձեռքբերման մասին չէ, այլ ոչ սպառազինական գնումների:
2016 թվականի փետրվարի 19-ին պաշտպանության նախարարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն խորհրդակցություն՝ նախարար Սեյրան Օհանյանի եւ գլխավոր դատախազ, նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ: Ընդ որում, մի ուշագրավ հանգամանք. նախարար Օհանյանի ներկայությամբ Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր, թե ամեն ինչ կանի բանակը կոռուպցիայից ու չարաշահումներից զերծ պահելու համար:
Փետրվարի 19-ի այս հայտարարության համատեքստում ուշագրավ է տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանն է Սերժ Սարգսյանին տվյալներ հայտնել կոռուպցիոն սխեմայի մասին:Այստեղ հարց է առաջանում՝ այդ տվյալները նո՞ր են փոխանցվել Սարգսյանին, թե՞ փոխանցվել էին դեռեւս փետրվար-մարտին, սակայն Սարգսյանը միայն ապրիլյան պատերազմից հետո է դրանք արժանացրել ուշադրության:Թե՞ ապրիլյան պատերազմը պարզապես արագացրել է դրանց հանդեպ Սարգսյանի արձագանքը: Եվ ամենակարեւոր հարցն իհարկե այն է, թե Գեւորգ Կոստանյանի տրամադրած տեղեկություններն ինչքանո՞վ են ներառում պաշտպանական բնագավառի ղեկավար կազմի անուններ:
Այդ համատեքստում նաեւ ուշագրավ էր հենց փետրվարին հակակոռուպցիոն խորհրդակցությունը ՊՆ-ում՝ Գլխավոր դատախազի մասնակցությամբ, եւ նրա հայտարարությունը՝ նախարարի ներկայությամբ, թե ամեն ինչ կանի բանակը կոռուպցիայից զերծ պահելու համար:Ինտրիգն այստեղ այն էր, թե արդյոք Սարգսյանը այդպիսով դեռեւս փետրվարին անվստահություն էր հայտնում Սեյրան Օհանյանին: Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ խորհրդակցությունը հուշում էր, որ Սարգսյանը չի՞ վստահում Օհանյանին եւ բանակում ուժեղացնում է դատախազության վերահսկողությունը, թե՞ Գեւորգ Կոստանյանը շտապօգնություն էր Սեյրան Օհանյանին, համարելով, որ Օհանյանը միայնակ անկարող է լուծել բանակում կոռուպցիայի խնդիրը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երեք անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
«Զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ», — ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն տեղեկացնում է, որ մեկ այլ քրեական գործով պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.