29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
20.05.2024 | 11:00
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
Հիսուսը հետևյալ առակը պատմեց.
-Մի մարդ կար, որ մեծ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, արդեն ամեն ինչ պատրաստ է»։ Հրավիրվածներն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինն ասաց. «Մի արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մեկ ուրիշն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ»։ Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները։ Այն ժամանակ տանտերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»։ Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»։ Տերը ծառային հրամայեց. «Գնա՛ քաղաքից դուրս և ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի»։
(Ղուկասի ավետարան 14:16-24)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արմավիրից Արցախ մեկնեց մեծածավալ կամավորական ջոկատ՝ «Սև հովազ» կամավորական ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ: Կամավորականներին ճանապարհելու էին եկել հարազատները, մարտական ընկերները, որոնք պատրաստվում են մեկնել մյուս հոսքի ժամանակ:
Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ սա հերթական կամավորական խումբն է, որի կազմում նաև համայնքի ղեկավարներ կան, ջոկատը կմեկնի դիրքեր՝ իր ուժով ու փորձությամբ կանգնելու հայ զինվորի կողքին, մասնակցելու մարտական գործողություններին:
Մեկնողներն էլ ասացին, որ գնում են բարձր տրամադրությամբ՝ «մի թիզ հող չզիջելու» սկզբունքով:
Ռուստամ Գասպարյանն էլ ասաց, որ իր ջոկատը հենց հիմա էլ դիրքերում է, ինքը եկել է նոր հերթափոխ տանելու:
«Կատվին ինչքան էլ առյուծի շոր հագցնեն, շանը տեսնելուց փախնելու է: Մարդուն «դուխ» հոգին է տալիս, մեր տղերքը «դուխով» են, գնում են՝ հաղթանակով հետ գան»,- նշեց ջոկատի ղեկավարը:
https://www.youtube.com/watch?v=S00mz7AQw0Y
Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից:
Անահիտն իր որդուն ծառայության ճանապարհելիս հանգիստ էր. գիտեր, որ ծնողների միակ զավակին առաջնագիծ չեն տանում, իր որդու վրա էլ վստահ էր. Ռուբեն այնպիսի տղա է, որ դժվար թե խնդիրներ ունենար ծառայակիցների կամ հրամանատարների հետ:
Ռուբենին, սակայն, որոշ ժամանակ անց դիրքեր էին տարել, մայրը դիմել է Պաշտպանության նախարարություն, ու որդուն առաջնագծից իջեցրել են: Դրանից հետո նրան եւս երկու անգամ դիրքեր էին բարձրացրել, վերջին անգամ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 5-ին Ռուբենը զանգահարել էր մորը, ուրախությամբ հայտնել կրակի դադարեցման պայմանավորվածության լուրը: Դրանից երկու օր անց հակառակորդի կողմից պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով Ռուբենը ծանր վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երեւան, վիրահատել:
Երկու օր առաջ անջատել են Ռուբենին միացված արհեստական շնչառության ապարատը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա ստացել է պարանոցային 4-րդ ողի կոտրվածք՝ ողնուղեղի վնասվածքով, ինչի հետեւանքով ձեռքերն ու ոտքերը անզգայացել են, գրեթե չի կարողանում խոսել:
Ինչ է սպասվում Ռուբենին, մայրը չգիտի: Բժիշկները միայն հորդորում են սպասել: Բայց մայրն այլեւս չի ուզում սպասել. Ռուբենին կյանքին սպառնացող ճգնաժամը չի անցել, ու նա հասկանում է, որ Հայաստանում որդու բուժումը հնարավոր չէ: Պաշտպանության նախարարությունը, սակայն, կարծես թե չի շտապում դրսում զինծառայողի բուժումը կազմակերպել:
Անահիտը ապրիլի 18-ին բաց նամակով դիմել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով «լինել իր միակի կողքին»: Որեւէ արձագանք իր նամակին չի ստացել, փոխարենը օրերս Անահիտին այցելած պետական մարմնի ներկայացուցիչները առաջարկել են փոխել նրանց տան պատուհանները եւ վերանորոգել առաստաղը: Անահիտը, չնայած սոցիալական ծանր պայմաններին, հրաժարվել է. նման օգնության առաջարկն այս պահին, երբ որդու կյանքը վտանգված է, նույնիսկ վիրավորական է: Մայրը վիրավորված է նաեւ նրանից, որ այս օրերին Պաշտպանության նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որդուն չի այցելել, նրանով չի հետաքրքրվել:
Անահիտի կողքին հարազատներից բացի այժմ միայն հասարակ քաղաքացիներն են, որոնք ամեն օր այցելում են հիվանդանոց, սնունդ տանում վիրավորների հարազատներին ու մխիթարում: Ամենից լավ կնոջ վիճակը հասկանում են նույն հիվանդանոցում բուժվող մյուս զինծառայողների մայրերը: Այս օրերին նրանք ընտանիք են դարձել՝ մեկը մյուսին ուժ տալով, մեկը մյուսի զավակի համար աղոթելով:
Մեքսիկայում 18 տարեկան աղջիկը հարբած խախտել է երթևեկության կանոնները, ապա փորձել կաշառել և «հմայել» ոստիկանին, որպեսզի խուսափի պատասխանատվությունից, գրում է mirror.co.uk: Պարբերականի փոխանցմամբ, Լորենա Ագուիերին ոստիկանին առաջարկել է 6 դոլար կաշառք իրեն բաց թողնելու համար, իսկ հետո փորձել է «գայթակղել», սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանները վերջինիս տեղափոխել են ոստիկանական մեքենա, իսկ հետո ոստիկանական բաժանմունք:
https://www.youtube.com/watch?v=t4OkbKDk5CE
Tsayg.am. Հայկավանում բրուցելոզով վարակված կովերին հարկադիր սպանդի են ենթարկում: Հիվանդության տարածման աղբյուրը գյուղացիներին անհայտ է, վարկածները շատ են: 13 խոշոր եղջերավորից մի քանիսին արդեն մորթել են, մյուսներին պատրաստվում են մորթել: Անասնաբույժի խոսքով, հիվանդ կենդանիների միսը վաճառվում է Գյումրու շուկայում, համայնքապետն էլ պնդում է, որ երշիկի արտադրամաս է տարվում:
Պայծառատես Անի Գրիգորյանն Asekose.am-ի հետ կիսվել է իր կանխատեսումներով` կապված սահմանի լարված իրավիճակի հետ: Անին մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ ինքը կանխատեսել է սպասվող լարված իրավիճակը և այդ մասին կիսվել է, հարցազրույցներից մեկի ժամանակ, ինչը, սակայն, չի հրապարակվել: Անիի խոսքով` ինքը չգիտի, թե ինչու չեն հրապարակվել իր կանխատեսումները, որոնք կարող էին ինչ-որ բան փոխել: «Ամանորին տվածս հարցազրուցներից մեկի ժամանակ ասել եմ, որ սահմանին լարված իրավիճակ է տիրելու: Չգիտեմ ինչու իմ այդ լուրջ կանխատեսումը չէր հրապարակվել: Միգուցե չեն ցանկացել խուճապ առաջացնել: Բայց կարծում եմ` ավելի լավ կլիներ, որ բոլորն իմանային ու հանկարծակիի չգային: Շատերն են ինձ ասում վհուկի, չարիքի աստված՝ առանց իմանալու, որ հենց ես կարող էի այդ ամենը կանխել»:
Անին մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել զինվորներին: «Թե՛ գումարով, թե՛ ֆիզիկապես նրանց կողքին գտնվելով՝ ես միշտ պատրաստ եմ աջակցել մեր զինվորներին ու Արցախին: Կապ չունի, որ ես պայծառատես եմ. սա այն հարցն է, որ բոլորս միասին պետք է լինենք, աղոթենք, որ մեր սահմանին կանգնած զինվորներն առողջ լինեն: Մեր երկրում ողբերգություն է տիրում, իսկ մենք դա չենք նկատում»: Պայծառատես Անին խորհուրդ տվեց բոլորին հետևել իր օրինակին. «Կոչ եմ անում բոլորին` թե՛ երգիչներին, թե՛ դերասաններին, լինել զինվորի կողքին ու օգնել այն ամենով, ինչով հնարավոր է: Իրար հասցեին վատ խոսքեր ասելու ու վիրավորական մեկնաբանություններ գրելու փոխարեն եկեք կողք-կողքի լինենք: Ամեն օր կտեսնես, որ այս ամենի համար մեղադրում են մեր նախագահին, մինչդեռ նրան մեղադրելուց առաջ, եկեք չմոռանանք, որ նա ևս Արցախից է, և նրա համար նույնպես ցավալի է այս իրավիճակը: Բամբասանքով ու իրար գցելով ոչնչի չենք հասնի»: Զրույցի վերջում Անին կիսվեց իր կանխատեսումներով, թե որքան դեռ կշարունակվի սահմանին տիրող լարված իրավիճակը. «Ես կանխազգում եմ, որ լարված վիճակը դեռ երկար է տևելու: Ես կարող եմ թաքցնել ու ասել, որ սահմանին այլևս լարվածություն չի լինի, բայց՝ ոչ: Մենք պետք է պատրաստ լինենք էլ ավելի լարված իրադրությունների, ինչը կարելի է հաղթահարել միասնական լինելով»:
Ընդամենը մի քանի ժամ պահանջվեց որպեսզի Եվրատեսիլ միջազգային մրցույթի կազմկոմիտեն փոխի իր սկանդալային որոշումը: Ցավոք Եվրատեսիլի կազմակերպիչները շատ անհետևողական գտնվեցին: Սա հատված էր ադրբեջանական հիասթափված ԶԼՄ-ների հրապարակումներից:
Հիշեցնենք որ Եվրատեսիլի կազմակերպիչներն արգելել են շոուի ժամանակ ծածանել ԼՂՀ դրոշը, քանի որ մի շարք դրոշներ ընդգրկել էին արգելված խորհրդանիշների ցանկում` այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Միջոցառման ժամանակ խորհրդանիշների ցանկում արգելվում են վիճելի տարածքների, գավառների և տարածաշրջանների դրոշները: Համապատասխան կանոնները հրապարակվել են Stockholm Globe Arena համերգասրահի կայքում: Արգելվածների թվում են նաև Բասկերի երկրի, Պաղեստինի, Կոսովոյի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Մերձդնեստրի դրոշները:
Մինչդեռ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատվիրակությունն իր հետ կտանի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, թեև այն մրցույթի կազմակերպիչների կողմից ընդգրկվել է արգելված դրոշների ցանկում, հայտնում է Panorama.am-ը:
Այնուամենայնիվ ինչպես պարզվել է այսօր, կազմակերպիչները ներողություն են խնդրել դրոշների արգելքի համար, ու հայտնել որ հրապարակված ցուցակը լայն լսարանի համար չի նախատեսված: Փատաթուղթը հրապարակման համար նախատեսված չի եղել ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է Հեռարձակողների Եվրոպական Միությունը: ՀԵՄ-ն կարգադրել է հեռացնել կայքից վերընշված փաստաթուղթը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի փոփոխություններ են կատարվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»:
Նախագահի կարգադրությամբ նա ազատվել է Նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ:
Թուրքական Demokrathaber.net-ը, դիմելով բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում Թուրքիայում ատոմակայանների կառուցմանը, Ալբայրաքը ուղղորդել է Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի դեմ:
Նախարարը նշել է, թե Թուրքիայի սահմանից 10-20 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը «աշխարհի համար շատ լուրջ սպառնալիք է»: «Ձեր էներգիան օգտագործեք Հայաստանի ատոմակայանի դեմ բողոքելու համար: Այդկերպ Թուրքիային ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեք»,- ասել է Էրդողանի փեսան:
Ալբայրաքը, սակայն, մոռանում է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով` Հայաստանի ատոմային էլեկտրակայանը բացարձակ անվտանգ է շահագործման համար: Դրա մասին է վկայում նաև ՄԱԳԱՏԷ-ի առաքելության իրականացրած Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննությունը: Արձանագրվել է, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:
Դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. Համադրելով տարբեր քաղաքական վերլուծաբանների /հայ և ոչ հայ/ մտքերը, եզրակացություններն ու կանխատեսումները, անձամբ իմ անունից իրավունք ունեմ հայտնելու կարծիքս՝ լինելու ա նոր, շատ ավելի մասշտաբային ու դաժան պատերազմ: Ադրբեջանցիք հո լրիվ ապուշ չեն, որ շարունակում են մրջյունների պես զենք կուտակել, ինքնաթիռներով բերել Իսրայելից, գնել Ռուսաստանից ու այլ երկրներից, հո կինո չեն նկարելու էդ ամենով՝ գալու են մեր վրա կռիվ, պարզից էլ պարզ ա:
Սրանից հետո մեր իրականությունն էս ա՝ անվերջ կռիվ, ձևական, փոքր ընդհատումներով, շունչ քաշելու համար: Բա Արևմտյան Հայաստանի հողերը հետ բերելը, նույն Ջավախքը, Նախիջևանը…որևէ մեկը դրանք հո չի նվիրելու մեզ: Հանգուցյալ սովետն արջի ծառայություն մատուցեց հայի գիտակցությանը՝ քնեցնելով այն ու պատրանք ստեղծելով, որ էլ մեզ բան ասող չկա ու չի լինելու:
Էս տարածաշրջանում, անբան վայրենիների մեջ գոյատևելու միայն մի ձև կա՝ ամեն օր զենքով պաշտպանել սեփական հողն ու տասնապատիկ անգամ ծանր հարվածներով պատժել անինքնասեր թշնամուն, երբեք չապավինելով ոչ միջազգային հանրության գոյություն չունեցող խղճին, ոչ էլ հույս դնելով յա էղած յա չեղած դաշնակիցների վրա:
Մեր ջահելները, էն նույն ջահելները, որ ոտքի ելան ԷլեկտրիկԵրևանի օրերին՝ էդքանը հասկացան ու կյանքի գնով նետվեցին հիմա էլ հողը փրկելու: Իրանք, ուզեք թե չուզեք՝ վաղուց հողի տերերն են ու դա հիանալի գիտակցում են: Հասկացեք էդքանը և դուք՝ սովետի խախանդ ժամանակները դեռ փտած երազներում տեսնող անպատասխանատու պաշտոնյաներ ու չինովնիկներ՝ երկրի համար մեկ խնդիրը մինչև ատամները զինվելն ա ու բանակն աչքի լույսի պես պահելը:
Notifications