23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ա.-ի կողմից դատախազին տված հաղորդումն այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարը հայտնել է իրեն, որ 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներին վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով հետապնդումը դադարեցնելու համար Լոռու մարզի զինվորական դատախազության դատախազին տվել է 4 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գումարը վերցնելուց հետո դատախազը որևէ աջակցություն չի ցուցաբերել, խուսափել է նրա հետ հանդիպումներից:
Կալանավորի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ
պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են։
Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ։
Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում։
Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո։ Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը։ Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 13:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 4, հարկերից խուսափման, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ առողջահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը «Ֆեյսբուք» սոցցանցում գրառում է թողել՝ տեղեկացնելով, որ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։
Հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։
Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։
Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։
«Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերների ազդեցության տակ»,- նշում է առողջապահության նախարարի մամլո քարտուղարը:
Հայաստաի կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի նոր սակագինը ոչ բյուջեի հաշվին: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե որ աղբյուրների հաշվին է կատարվելու սուբսիդավորումը, նա պատասխանել է, որ այդ մասին ավելի ուշ կհայտարարվի:
Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորությանը, վարչապետը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում: «Կսպասենք քննարկումներին եւ աուդիտին: Այն ժամանակ կունենանք այն, ինչ ունենք, եւ անպայման կարտահայտվենք»,-ամփոփել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
news.am
Հունիսի 29-ին լրացավ 1 տարին, ինչ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակեպությունն Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հռչակեց «խալիֆայություն», իսկ կառույցը վերանվանվեց «Իսլամական պետության»(ԻՊ):
Ըստ Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights (SOHR) հակակառավարական ուղղվածության սիրիական տեղեկատվական կենտրոնի տվյալների՝ իր գոյության 1 տարվա ընթացքում միայն Սիրիայի տարածքում ԻՊ-ը տարբեր եղանակներով, նաև՝ ամենավայրագ միջոցներով, սպանել է 3027 մարդու, այդ թվում՝ 1787 խաղաղ բնակչի, 74 երեխայի: Միայն Սիրիայի արևելյան Դեյր ալ Զուր նահանգում իսլամականները մահապատժի են ենթարկել տեղի ցեղերից մեկի 930 անդամի զուտ այն պատճառով, որ վերջինները համարձակվել են ապստամբել ծայրահեղ արմատական կառույցի դեմ:
Ի թիվս այլ հաշվեհարդարների՝ ԻՊ-ը սպանել է նաև իր հակառակորդ խմբավորումների 216 անդամի, ինչպես նաև՝ 143 զինյալի հենց սեփական շարքերից՝ դավաճանության, դասալքության և լրտեսության մեղադրանքներով:
SOHR-ը նաև հաշվել է իսլամականների կորուստներն անցյալ 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի հասցրած հարվածներից. ըստ այդմ՝ ԻՊ-ը միայն Սիրիայում կորցրել է 8000 զինյալ:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր մամլո ասուլիս է հրավիրել «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը:
Նախաձեռնության անդամները հայտարարել են, որ թիմով պատրաստվում են գնալ Բաղրամյան պողոտա՝ ՀՀ քաղաքացու կողքին կանգնելու համար:
Ավելի ուշ՝ ասուլիսի ավարտից հետո, ակտիվիստները գնացել են Բաղրամյան: Լրագրողների այն հարցին, թե որպես քաղաքացի՞ եք հիմա Բաղրամյանում, թե՞ որպես կազմակերպիչ, նրանք պատասխանել են, որ հանդիպելու են ՀՀ քաղաքացիների հետ: Հարցին, թե գիշերելու՞ են Բաղրամյանում, ասել են, որ իրենք միշտ էլ գիշերել են Բաղրամյանում, անցած գիշեր եւս եղել են քաղաքացիների հետ: «Այսօր էլ, վաղն էլ, որքան պահանջվի՝ մենք կմնանք Բաղրամյանում»:
Սակայն չեն մանրամասնել՝ բարձրանալու՞ են հարթակ, համակարգելու՞ են շարժումը եւ հետագա ընթացքը, թե՞ ոչ: Ասել են, որ ՀՀ քաղաքացիների հետ քննարկումներ են անելու. քննարկելու են ֆորմատը եւ հետագա քայլերը:
galatv.am
Հունիսի 14 -ի Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի կոնֆերենս սրահում տեղի ունեցավ Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին ներկա էին Երևանից և սփյուռքից ժամանած հյուրեր, այլ կուսակցության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության հիմնադիր անդամ Աննա Ասատրյանը, որի խոսքին հաջորդեց ՌԱԿ-ի հիմնը՝ ապա Ասատրյանը համագումարը հայտարարեց բացված:
Ողջյունի խոսքով հանդես եկավ ԱՄՆ արևմտյան շրջանի ազգային — հասարակական հանրահայտ գործիչ և ՌԱԿ կուսակցության՝ իր գործունեությամբ աչքի ընկած Արա Ահարոնյանը: Նա որպես լիազոր պատվիրակ ողջունեց Արցախի կառույցի ստեղծման գաղափարը և համագումարում պատգամեց պայքարել հանուն աշխարհացրիվ հայության և հարազատ կուսակցության գաղափարների իրականացման:
Համագումարին նորաստեղծ կառույցի ատենապետ ընտրվեց ՀՀԱգրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի դասախոս Բարդուղ Գալստյանը: Վերջինս զեկուցեց կառույցի գործունեության ծրագիրը ԼՂ հանրապետությունում, ապա առաջարկեց ձևավորել հարնապետական կազմը, և հարակից մարմինները, որոնք վավերականացվեցին համագումարի կողմից:
Օրակարգի ավարտին 3 տարբեր շրջաններում կազմավորվեցին տեղական միավորներ:
«Բարի երթ ավանդական կուսակցությանն իր նոր կառույցի հիմնադրման առթիվ: Պատվով շարունակեք130 տարի առաջ Վանում ստեղծված հայկական կուսակցության առաջին՝ Արմենակյան հարազատ շառավիղը կազմող Ռամկավարության գործը», — մաղթեց Արա Ահարոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում 31-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
2015 թ. հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:50-ին, ձախ ազդրի վերին երրորդականի, աջ ուսահոդի և թիակի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 31-ամյա Վլ.Գրիգորյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նույն օրը` ժամը 16:00-ին, Գրիգորյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986 թվականի ծնված Կ.Ավետյանը: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Հրանտ Տէր-Աբրահամեանը իր ֆեսբուքյան էջում գրառումներ է կատարել Բաղրամյան փողոցում այս օրերին տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ.
Մի կետ էլ քաղաքականացման մասին: Ի՞նչ է քաղաքանությունը՝ որոշում ընդունելու իրավունքը (իհարկե կան նաեւ այլ ասպեկտներ, բայց էս պահին սա՛ է կարեւոր): Քաղաքականության, այսինքն՝ որոշում ընդունելու իրավունք ունի միայն ազատ մարդը: Այդպես է եղել բոլոր հասարակություններում: Տարբերությունը միայն այն է, թե տվյալ հասարակարգում ո՛ր շերտերն են համարվել ազատ: Եթե միայն մեկն է լիարժեք ազատ, ուրեմն դա միապետությունը, եթե փոքրամասնությունը՝ ազնվապետություն է կամ օլիգախիա, եթե բոլորն են համարվում ազատ, ապա դեմոկրատիա: Քաղաքականացնել, ըստ այդմ, նշանակում է ազատության եւ ինքնիշխանության՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու հայտ ներկայացնել: Ի դեպ, եթե վանկարկում ես՝ մենք ենք տերը մեր երկրի, արդեն քաղաքականացնում ես, որովհետեւ տերը՝ որոշում ընդունողն է եւ ինքնիշխանության կրողն է: Իհարկե, սա տեսական մասն է՝ գործնականում այս կամ այն շարժումը պարտավոր չէ բարձրաձայն հայտարարել, որ ինքը քաղաքական է՝ դա արդեն մարտավարական խնդիր է: Բայց գիտակցել իր քաղաքական բնույթն ինքն իր համար պարտավոր է՝ ճիշտ գնահատելու համար իրավիճակն եւ ուժերի դասավորությունը:
Մի քանի խոսք էլ չարաբաստիկ քաղաքականացնել-չքաղաքականացնելու մասին: Ինչո՞ւ են մարդիկ այդքան վախենում քաղաքականացման “բոբոյից”, կամ որոշ դեպքերում ձեւ են տալիս, որ վախենում են: Իմ պատկերացմամբ Հայաստանում քաղաքականացման հետ խնդիր կարող են ունենալ միայն Սերժ Սարգսյանն ու իշխող խումբը, մասամբ էլ՝ ընդհանրապես քաղաքական ուժերը, որովհետեւ, եթե որեւէ այլ խումբ սրանցից դուրս քաղաքականանում է, ապա դառնում է իրենց մրցակից: Բայց “չգիտես ինչի” վախենում են նրանք, ովքեր չպետք է վախնենան: Մենք բոլորս սիրում ենք մեր չքնաղ ու աշխարհի ամենալավ սովետական “հայրենիքը”՝ այնտեղ կային Պարծիան, նրա մեջ Պոլիտբյուրոն եւ նրա մեջ էլ Գենսեկը: Ահա այդ երեքին, եւ մանավանդ Պոլիտբյուրոյին, ու նա՛մանավանդ Գենսեկին էր միայն վերապահված սովետական երկրում լինել քաղաքական, այսինքն՝ որոշումներ կայացնել: Մնացած բոլորի քաղաքականացումը սովետական մեր չքնաղ ու անծայրածիր “հայրենիքում” ոչ միայն հավասարազոր էր, այլեւ գերազանցում էր քրեական հանցանքը: Քաղաքականացբելը սովետական երկրում հավասարազոր էր մարտահրավեր նետել Պարտիային, նրա անմահ Պոլիտբյուրոյին ու նրա անսխալական Գենսեկին (մահվանց հետո պարզվում էր, որ դրանք բոլորը ոտից գլուխ սխալ էին): Ահա թե ինչու, չնայած, սերունդներ են ծնվել ու մեծացել առանց անմահ Գենսեկների կենդանի փառքը վայելելու, սակայն, սոեվատակն երկրում քաղաքականացնելը մինչեւ հիմա քրեականից բեթար հանցանք է համարվում: Միայն մեկը պետք է իշխի…….
Մե խոսք ունեմ իլթիմազով, նաեւ մեր այսպես կոչված բարի կամքի մարդանց եւ այլ “պաշտոնատար անձանց”, էն որ գալիս են միտինգ-տեղ, ու ասում են, թե բա եկել ենք, որ արյունաղեհությունը կանխենք: Գուցե եւ իրոք բարի նպատակներով եք դա ասում, չեմ կարող ստուգել, բայց, ցավներդ տանեմ, այդ ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը: Այդ ինչո՞ւ պիտի արյունահեղություն լինի, ինչո՞ւ խաղաղ ցույցը պետք է արյունահեղությամբ ավարտվի, ՀՀ ո՞ր օրենքով է նախատեսված արյունահեղություն խաղաղ ցույցը թեկուզ նույնիսկ բռնի ուժով ցրելու դեպքում: Չե՞ք հասկանում, որ դրանով դուք կարծես հող նախապատրաստեք ուժ կիրառողի համար, նախապես չասեմ արդարացնեք, բայց գոնե որպես նորմալ ընկալելի երեւույթ ներկայացնեք արյունահեղության հասնող ուժի կիրառումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.