23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չմոռանաք երբեք, որ որևէ մեկը ինքն իրենից չի կարող բացատրել Սուրբ գրքերի մարգարեությունները, որովհետև մարգարեությունները բնավ էլ մարդկանց կամքի ծնունդ չեն, այլ Աստծու մարդիկ Սուրբ Հոգու մղումով խոսեցին դրանք։
Բայց անցյալում սուտ մարգարեներ էլ էին հայտնվում ժողովրդի մեջ, ինչպես այժմ էլ հայտնվելու են սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր վարդապետություններ կսպրդեցնեն ձեր մեջ՝ ուրանալով Տիրոջը, որ փրկեց իրենց, և արագահաս կորստի կմատնեն իրենց։ Շատերը կհետևեն նրանց անառակություններին, որով պատճառ կդառնան, որ անարգվի ճշմարտության ճանապարհը։ Ընչաքաղցությունից մղված՝ նրանք ձեզ կշահագործեն իրենց շինծու խոսքերով, բայց նրանց դատապարտությունը սկզբից իսկ հայտնի է, նրանց կորուստը չի ուշանա։ Քանզի Աստված մեղանչած հրեշտակներին անգամ չխնայեց, այլ նրանց նետել տվեց տարտարոսը, որտեղ խավարի կապանքներով կապված՝ նրանք պահվում են մինչև դատաստանի օրը։ Աստված չխնայեց նաև հին աշխարհին, այլ ջրհեղեղ բերեց անհավատ մարդկության վրա՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում և Նոյին, որ արդար կյանքի քարոզիչն էր։ Նույն ձևով սոդոմացիների և գոմորացիների քաղաքները կործանումի դատապարտելով՝ մոխրի վերածեց, որպեսզի օրինակ լինեն գալիք ժամանակների ամբարիշտ մարդկանց համար։ Իսկ Ղովտին, որ արդար էր և զզվել էր նրանց անբարո և անառակ կենցաղից, փրկեց, որովհետև նրանց մեջ ապրող այդ արդար մարդը, նրանց անօրեն կենցաղին ականատես և ականջալուր լինելով, իր արդար հոգու մեջ տանջվում էր ամեն օր։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:20-2:8)
Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական երկրների վրա Թուրքիայի հարձակումները միայն բարդացնում են Եվրամիությանն անդամակցելու Անկարայի հավակնությունների իրականացմանը։ Այս մասին ավստրիական Der Standard պարբերականին հայտնել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
Նրա խոսքով՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Անկարայի շատ կոշտ արձագանքը պետք է վերանայվի , փոխանցում է Reuters-ը։
«Այս դիրքորոշումը կարող է ժողովրդականություն վայելել երկրի որոշ հատվածներում՝ բնակչության որոշ զանգվածների շրջանում։ Սակայն ինձ անհանգստացնում է երկարաժամկետ հեռանկարների հետեւանքները։ Հակաեվրոպական եւ հակաարեւմտյան դիրքորոշման սերմեր են սերմանվում, որոնք այսօրվա հեռանկարներով ԵՄ-ին անդամակցելը բարդացնում են»,- հայտարարել է հանձնակատարը։
Հիշեցնենք, որ Թուրքիան սուր քննադատության էր ենթարկել Հռոմի Պապին, Եվրախորհրդարանին, Ավստրիային եւ Գերմանիային Հայոց ցեղասպանություն արտահայտությունն օգտագործելու համար; Անկարան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վատիկանում եւ Ավստրիայում Թուրքիայի դեսպաններին։
news.am
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանագապետի` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրված համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները:
Համագործակցության ծրագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն կարճ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:
«Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, և մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ: Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաև գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը: Մենք եղբայրներ ենք,որոնց կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը»,- նշել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ:
«Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքաների բնակիչների համար: Համոզված եմ նաև, որ այսօր մեր կողմից ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս մենք կունենանք շոշափելի հաջողություններ», — ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆրանկլին Լեյքս ավանի խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ բանաձեւ է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է NorthJersey.com-ը։
Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու գաղափարը քաղաքային խորհրդի նիստում առաջ էր քաշել Ժոզեֆ Բասրյալյանը։ Նա նշել է, որ ավանում բնակվում է 50 հայ ընտանիք, որոնք բոլորը ընդունում են այդ տարելիցի կարեւորությունը։ «Աշխարհում չկա մի հայ, որը այս կամ այն կերպ տուժած չլինի Օսմանյան կայսրության տարածքում իրականացված սարսափելի չարագործությունից»,- նշել է նա։
Բանաձեւում ասվում է, որ այդ Ցեղասպանությունն հայտնի է իբրեւ 20-րդ դարում ողջ ազգի բնաջնջման առաջին փորձ, որը հանգեցրել է Փոքր Ասիայի իրենց հողերի վրա 1.5 մլն հայերի մահվան եւ օսմանյան ու թուրքական իշխանությունների կողմից իրականացվող բռնագաղթի։
«Ամերիկայի ազատությունը հաշվի առնելով՝ հայերը հաստատվեցին այստեղ եւ ընտանիքներ կազմեցին, դաստիարակեցին երեխաներ, թոռներ, ծոռներ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Ֆրանկլին Լեյքաում։ Վերապրածներն ու նրանց սերունդները, գնահատելով մեր հզոր ազգի տրամադրած հնարավորությունները, զարգանում են տարբեր մասնագիտություններում եւ ղեկավար պաշտոններում»,- ասված է բանաձեւի մեջ։
news.am
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Օրակարգը հաստատելու ժամանակ առաջարկվել է քննարկել նաև 2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը: ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ: Եվ քանի որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչը կարևորագույն աջակցություն է հողօգտագործողներին: Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել և հետևել միջոցառման արդյունավետությանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015թ. մայիսի 5-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ օրինագիծ, միջազգային հինգ պայմանագրի վավերացում:
Թէքէեան չափազանց վստահելի անձ, բարերար Աղա Կարապետ Մելգոնեան, որպէս իր անձնական ներկայացուցիչը, զինք կը գործուղղէ Երուսաղէմ, կարգադրելու համար Մելգոնեան Կրթական Հաստատութեան հոգատարութիւնը Պոլսոյ պատրիարքարանէն ՀԲԸՄ-ի փոխանցման հարցը, ու յաջողութեամբ կը պսակուի իրեն վստահ-ուած առաքելութիւնը: 1928-ին դարձեալ Փարիզ է ան, ուր շրջան մը կը զբաղի Մելգոնեան եղբայրներու Փարիզի գործարանը վաճառելու հարցով:
1929-ին Լենինականի աղէտին պատճառով, Փարիզի մէջ կը կազմուի Օգնութեան Յանձնախումբ մը, որուն ատենապետ կը նշանակուի Թէքէեան, որ մեծապէս օգտակար կը հանդիսանայ դրամահաւաքի աշխատանքներուն: Ապա յաջորդ երկու տարիներուն, ան կը մնայ Փարիզ, աշխատակցելով ՌԱԿ-ի մամուլի ընտանիքին, միաժամանակ ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան ցուցմունքներով կը ծաւալէ կուսակցական բեղուն գործունէութիւն: 1931-ին կը մասնակցի ՌԱԿ-ի 5-րդ Ընդհանուր Պատգամաւորակն Ժողովին եւ 1932-ին կը ստանձնէ Ֆրանսայի ՌԱԿ-ի պաշտօնաթերթ «Ապագայ»ի խմբագրութիւնը:
1933-ին Փարիզի մէջ, նախաձեռնութեամբ Արշակ Չօպանեանի, մեծ շուքով կը նշուի Թէքէեանի գրական-ստեղծագործական գործունէութեան 40-ամեակը:
Նոյն տարին, կը հրաւիրուի Մելգոնեան Հաստատութիւն, որպէս վարժապետանոցի տեսուչ եւ հայ գրականութեան ուսուցիչ: Յաջորդ տարեշրջանին, մէկ տարուայ պայմանաժամով, Թէքէեան կը ստանձնէ նոյն կրթարանին տնօրէնի պաշտօնը: 1935-ին կը վերադառնայ Գահիրէ եւ կ’ընտրուի եգիպտահայ գաղութի Ուսումնական Խորհուրդի անդամ, միաժամանակ զբաղելով ՌԱԿ-ի նորակազմ շրջանակներու գործունէութիւններով: 1937-ին Թէքէեան կը հրաւիրուի Պէյրութ, ստանձնելու խմբագրութիւնը Լիբանանի ՌԱԿ-ի նորակազմ շրջանակի »Զարթօնք« պաշտօնաթերթին, որուն առաջին թիւը լոյս կը տեսնէ 1937 Սեպտեմբեր 26-ին Թէքէեանի ստորագրած խմբագրականով: Հազիւ ամիս մը միայն Պէյրութ կը մնայ ան, որովհետեւ անակնկալ անհանգստութիւն մը կը ստիպէ զինք վերադառնալ գահիրէ: Զինք կը փոխարինէ Զօրավար Անդրանիկի անձնական քարտուղար՝ Լեւոն Թիւթիւնճեանը:
1938-ին Հայաստանի Գրողներու Միութիւնը կը հրաւիրէ Թէքէեանը այցելելու Երեւան: Հակառակ իր բուռն փափաքին մեկնելու Հայաստան, դժբախտաբար իր առողջական վիճակը արգելք կ’ըլլայ իրականացնելու այդ հրաւէրը:
1942-ին կը հրաժարի Գահիրէի Ուսումնական Խորհուրդէն, նուիրուելու Ազգային հիմնադրամի աշխատանքներուն: Թէքէեան եղած էր հիմնադիրներէն այդ հիմնադ-րամին: 1942-ին լոյս կը տեսնէ իր բանաստեղծութեանց «Հայերգութիւն» հատորը:
1944-ին վերջին անգամ ըլլալով կÿայցելէ Երուսաղէմ եւ իր օժանդակութիւնը կը բերէ վանքի շրջանակէն ներս ՀԵՄ-ի կազմութեան, որ մինչեւ այսօր կը շարունակէ մշակութային եւ մարզական աշխոյժ գործունէութիւն:
Թէքէեանի առողջական վիճակը հետզհետէ վատթարանալ սկսած էր եւ ի վերջոյ ՌԱԿ-ի մեծ երախտաւորը եւ բանաստեղծներու իշխանը աչքերը յաւիտեան կը փակէ 67 տարեկանին:
Վահան Թէքէեանի անունը յաւերժացնելու գործնական առաջին քայլը կ’առնուէր Պէյրութի մէջ 1947-ին, երբ իր կրտսեր գործակիցներու եւ աշակերտներու գլխաւորութեամբ կը հիմնուէր Թէքեան Մշակութային Միութիւն մը: 1991-ին վերանկախացած Հայաստանի Հանրապետութեան մէջ կը կազմուէր Թէքէեան Մշակութային Միութիւնը: 1951-ին Պուրճ Համուտի շրջանին մէջ Վահան Թէքէեանի անունը կրող վարժարանը իր դռները կը բանար հայ մանուկներու առջեւ եւ վերջապէս 1981-ին Հոլիվուտի շրջանին մէջ կը բացուէր ԹՄՄ-ի Արշակ Տիգրանեան վարժարանը:
Ուրախութեամբ պէտք է նշել նաեւ, որ այսօր Հայրենիքի տարածքին Վահան Թէքէեան անունը կրող հինգ վարժարաններու մէջ կը դաստիարակուին հայրենի ուսանողներ:
Պատիւս Արժանաւորին:
Արա Ահարոնեան
Հայ Բանաստեղծութեան Իշխան ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆի Մահուան 70րդ Տարելից. Մաս 1 Մաս 2 Մաս 3 Մաս 4
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև 2015թ. ռազմական համագործակցության պլանի շրջանակներում:
Մայիսի 30-ին վրացական պատվիրակությանն ընդունեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարևան պետությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության օրակարգում բուժծառայությունների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց ռազմաբժշկական ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, մասնավորապես` զինծառայողների ու հատուկ քաղծառայողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման հարցերում:
Մայիսի 1-ին վրացական պատվիրակությունը կայցելի ՀՀ պաշտպանության նախարարութjան Լեռնային Հայաստան առողջարան` վերականգնողական բուժման ու հանգիստի ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ Արման Ս.-ն իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին:
Հիշեցնենք, որ հիշյալ գիտական կենտրոնի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Սբ. Աննա եկեղեցին և Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը:
Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.