29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Հիսուս ասում է.
-Ուրեմն, ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան։ Նա է, որին իր տերը ծառաների վրա վերակացու է կարգում, որպեսզի ճիշտ ժամանակին նրանց բաժին կերակուրը տա։ Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան գտնի իր պաշտոնը լավ կատարած։ Ասում եմ ձեզ, որ տերն այդ ծառային վերակացու կկարգի իր բոլոր ստացվածքների վրա։ Սակայն եթե ծառան չար լինի և իր մտքում ասի՝ «Տերն ուշանում է գալ», և սկսի իր ծառայակիցներին ծեծել, հարբեցողների հետ ուտել ու խմել, հանկարծ, նրա չակնկալած օրը և չիմացած ժամին, տերը կգա և այն ժամանակ խստությամբ կպատժի նրան՝ կեղծավորների կարգին դասելով։ Այնտեղ նա լաց կլինի և կկրճտի ատամները։
-Երկնքի արքայությունը նման կլինի հետևյալին.
Տասը կույսեր կային, որոնք իրենց լապտերներն առած՝ դիմավորելու ելան
փեսային։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ մյուս հինգը՝ իմաստուն։ Հիմարներն
իրենց լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, մինչդեռ
իմաստուններն իրենց լապտերների հետ սրվակով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ գալ, բոլորն էլ թմրեցին ու քնեցին։
Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է, դիմավորելո՛ւ ելեք նրան»։ Կույսերն արթնացան և սկսեցին իրենց լապտերները կարգի բերել։ Հիմար կույսերը իմաստուններին ասացին. «Ձեր ձեթից մի քիչ տվե՛ք մեզ, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստուն կույսերը պատասխանեցին. «Ո՛չ, որովհետև գուցե չբավականացնի թե՛ ձեզ և թե՛ մեզ. լավ կլինի, որ գնաք խանութպանների մոտ և ձեզ համար ձեթ գնեք»։ Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, փեսայի հետ մտան հարսանիքի սրահը, և դուռը փակվեց։ Քիչ հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»։ Փեսան պատասխանեց. «Իսկապես որ չեմ ճանաչում ձեզ»։
Ապա Հիսուսը եզրակացրեց.
— Ուրեմն ԱՐԹՈ՛ՒՆ ԿԱՑԵՔ, որովհետև չգիտեք Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը։
(Մատթեոսի ավետարան 24:45-51, 25:1-13)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղում տեղում է թույլ ձյուն:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 1-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ապրիլի 2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում՝ 3-4, 3-ի ցերեկը կնվազի 2-3, 4-ի ցերեկը ևս 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 1-ին երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 3-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ապրիլի 2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:
Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է.
«Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,
Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ,
հարգելի հյուրեր,
Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երեւանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար:
2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:
Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք եւ հասցնեինք խորհրդարանական ձեւաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը եւ մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:
Համերաշխության եւ հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարեւորելով կրթությունը եւ մշակույթների միջեւ երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:
Մասնավորապես, 2015 թ. մարտի 5-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում մեր խորհրդարանը կազմակերպեց «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով համաժողով, որին մասնակցեցին ֆրանսախոս ուսանողներ: Համաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց տոնելու տարբեր մշակույթներից սնուցված ֆրանսերենի միջազգային օրը:
ՀՀ Ազգային ժողովի կողմից ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ համաժողովի կազմակերպումն ուներ երկու նպատակ:
Նախ, այն ընդգրկված է նախորդ տարվա նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր՝ որպես խաղաղության վեկտոր եւ զարգացման դերակատար:
Երկրորդ՝ ՀՀ Ազգային ժողովը մտադիր է աջակցելու ֆրանկոֆոնիայի տարածքում երիտասարդության դերի արժեւորմանը. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, գիտության եւ կրթության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի մի նախագիծ: Նման կառույցը ֆրանսախոս հայ երիտասարդների համար կարծիքների փոխանակման եւ երկխոսության հիանալի հարթակ կհանդիսանա եւ հնարավություն կընձեռի ծանոթանալու խորհրդարանական գործունեությանը:
Այս հավակնոտ ծրագրի իրականացման գործում մենք ակնկալում ենք նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գործուն աջակցությունը:
Հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների ներկայիս համաժողովը տեղի է ունենում ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ ողջ աշխարհի համար կարեւոր իրադարձության նախաշեմին: 2015 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստանը եւ համայն առաջադեմ մարդկությունը կնշեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Խոսքը բացառիկ իրադարձության մասին է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հիշատակվելու է մի ցեղասպանության հարյուրամյակ:
Ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թվականին, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման սոսկալի ծրագրի իրականացմանը: Տղամարդիկ, կանայք, երեխաները եւ ծերերը զոհ դարձան սարսափների, վայրագությունների եւ անմարդկային վերաբերմունքի՝ աչքի առաջ ունենալով ստույգ մահը կամ վերապրելու աղոտ հույսը:
Եվ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ դրա դատապարտումն առավել քան արդիական է, քանի որ մեր օրերում եւս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգն այն պատճառով, որ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական ու կրոնական հողի վրա հիմնված ատելության եւ անհանդուրժողականության ամենատարբեր դրսեւորումները:
Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է՝ հատկապես պետական մակարդակով եւ հատկապես ցեղասպանություն իրագործած պետության կողմից: Անցած 100 տարիների ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն քայլ անգամ չարեցին օսմանյան ռեժիմի օրոք իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում, այլ, ընդհակառակը, Հայոց ցեղասպանության մասին հորինեցին պետական կեղծիք՝ փորձելով պետականորեն վերափոխել պատմական փաստերը:
Տիկնայք եւ պարոնայք,
Կրկին ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում եւ հույս հայտնում, որ հնարավորություն կունենաք ծանոթանալու հինավուրց, բայց նաեւ երիտասարդ մեր երկրին»:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերն ընդունելու համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի հարաբերություններում լիիրավ անդամի կարգավիճակը նոր էջ է բացում: Տիկին Եսայանը համոզմունք է հայտնել, որ հայկական պատվիրակությունը ՖԽՎ-ում ունի իր ուրույն դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ձեւավորված են ֆրանսախոսության լավագույն ավանդույթներ. պատգամավորների եւ ԱԺ աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ, ԱԺ պաշտոնական կայքէջը թարգմանվում է նաեւ ֆրանսերեն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսքում եւս կարեւորել է համաժողովի անցկացումը Երեւանում եւ անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին եւ համաշխարհային մարտահրավերներին՝ արտգործնախարարը կարեւորել է նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում պայքարը մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման համար:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ համաշխարհային մարտահրավերներին: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ պատմական արդարության հաստատումը: Պարոն Վահլն ընդգծել է, որ ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, որպեսզի նման ոճրագործություններն այլեւս երբեք չկրկնվեն:
Այնուհետեւ նիստի մասնակիցները լուսանկարվել են:
«Ֆրանկոֆոնիան Հայաստանում» թեմայի շրջանակներում ելույթներ են ունեցել Հայաստանի «Ալյանս ֆրանսեզի» եւ ֆրանսերենի դասավանդողների հայկական ասոցիացիայի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Հայաստանում ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությոան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթախչյանը, ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ուսանողուհի Անի Մելքոնյանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը:
Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարևորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն և առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը: Դրամավարկային քաղաքականությունը տարվա ընթացքում ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը՝ նպաստելով համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի ցածր տեմպի վերականգնմանը: 2014թ.-ին նշված տնտեսական զարգացումների ներքո բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների) կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6 տոկոսով: 2014թ. հավաքագրվել է 1064,2 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են շուրջ 700 մլրդ դրամ: 2014թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը` նախորդ տարվա 1 տոկոս հավելուրդի դիմաց: Կազմվել և հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:
Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակում մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Շարունակվել են աշխատանքները բյուջետային հաշվարկների հիմքում դրվող տեղեկատվական բազաների ընդլայնման, ինչպես նաև դրանցում տվյալների էլեկտրոնային եղանակով հավաքագրման և ամփոփման նոր ծրագրային համակարգեր ներդնելու ուղղությամբ:
ՓՄՁ սուբյեկտների համար հարկման առավել նպաստավոր միջավայրի ստեղծման նպատակով` ընդունվել են առևտրական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռը նվազեցնելուն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին հարկերից ազատելուն ուղղված օրենքները: Ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու կրճատմանն ուղղված աշխատանքների շրջանակներում` ընդունվել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնմանն ուղղված օրենքները: Գործարար միջավայրի բարելավման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ազատվել են հարկերից, վերացվել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծությունը, հնարավորություն է ընձեռնվել բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները հետ վերադարձնել վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարների չափով: Իրականացվել է բյուջետային վարկերի տրամադրում, վերջիններիս, ինչպես նաև նախկինում տրամադրվածների մասով ընթացիկ և ժամկետանց պարտավորությունների մոնիթորինգ:
Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014 թ. երկրորդ կիսամյակում իրականացրած աշխատանքների և ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ:
Ներկայացնելով գանձապետական համակարգի գործունեությունը՝ նախարարը զեկուցել է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ծախսերի ֆինանսավորման գործընթացն իրականացվել է սահուն և հարթ, ինչը հնարավորություն է տվել հաշվետու ժամանակահատվածում չկուտակել բյուջետային պարտքեր: Ընդլայնվել է Կենտրոնական գանձապետարանում ներդրված հաշիվների էլեկտրոնային կառավարման «Client-Treasury» համակարգը:
Մշակվել և ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման նոր խմբագրությամբ մշակված կարգը, որով կանոնակարգվում են գնումների ոլորտում արձանագրված մի շարք հիմնական խնդիրներ:
2014թ. աշխատանքներ են տարվել էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, «Հարկատու 3» համակարգը լրացվել է 5 նոր մոդուլներով և 18 նոր հաշվետվական ձևերով: «Նոր սերնդի ՀԴՄ-ների» համակարգը ինտեգրվել է այլ համակարգերի հետ, ինչի արդյունքում հարկ վճարողները հնարավորություն են ստացել հարկային հաշիվներ դուրս գրել անմիջապես ՀԴՄ-ի միջոցով: Ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ-ի վերադարձի «Tax Free» ավտոմատացված ենթահամակարգ:
Օպերատիվ հետախուզական գործունեության ուղղությամբ 2014թ.-ի ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 711 ստուգում և հայտնաբերվել բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.8 մլրդ դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 346 դեպք, կազմվել 107.2 մլն դրամի վարչական ակտ:
2014թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծով նախորդ տարվա ընթացքում ստացվել է 190 հազար հեռախոսազանգ: Նախարարությունը նշված ժամանակահատվածում ստացել է նաև 131 հազար 762 գրություն, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել: Դրանցից 7790-ը եղել են ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից տրված հանձնարարականներ, որոնք կատարվել են ամբողջությամբ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թվականի գործունեությանը, հիմնախնդիրներին ու գերակայություններին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է գերատեսչության կողմից հարկաբյուջետային քաղաքականության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ստվերի կրճատման ուղղությամբ շարունակական քայլերի և ծրագրերի, ինչպես նաև հարկային ու մաքսային բնագավառներում հետագա բարեփոխումների իրականացումը:
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մեծ հաղթանակի ուղիներով» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայ եւ ռուս նկարիչների տասնհինգ կտավ, որոնք պատմում են պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Ազգային ժողովում բացված հերթական ցուցահանդեսի մասին, նշել է, որ այս սրահում հաճախ են լինում ցուցադրություններ, սակայն սա առանձնահատուկ է նրանով, որ նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նա կարեւորել է մշակույթի դերը պատերազմների կանխարգելման եւ խաղաղության հաստատման ու պահպանման գործում: ԱԺ նախագահը նշել է, որ այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, մեր ժողովուրդների հերոսական անցյալի արտացոլանքը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Նեկրասովին եւ Վլադիմիր Ավետիսյանին ցուցահանդեսի կազմակերպման, գեղանկարների տրամադրման համար:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է, որ տպավորված է ներկայցված կտավներով. հաճախ նկարչի վրձինն ավելի խոսուն է, քան բառերը: Պետական դումայի նախագահը կարեւորել է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Հայրենական մեծ պատերազմում եւ իր երախտագիտությունը հայտնել կյանքի ու արյան գնով հայրենիքը պաշտպանած ազգերին եւ հերոսներին: Սերգեյ Նարիշկինը նախապես շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Աղասի Մկոյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալի հայրը դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:
Նշված դեպքը պատկերող տեսագրությունը տեղադրվել է «Youtube.com» ինտերնետային կայքում:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Գերված հայրենիքում ապրող, ստրկացված, կեղեքված, խաբված, լքված ժողովրդի վախն ու հուսահատությունը ունի հստակ բացատրություն: Խիստ անհասկանալի է Հայաստանից փախչող, սփյուռքում հաստատվող հայերի խուլ լռությունը՝ սեփական հայրենիքի մահամերձ վիճակի հանդեպ: Այս կեցվածքը, սպանիչ անտարբերությունը իր հերթին փոխանցվում է նաև դասական սփյուռքին, հին սփյուռքահայությանը, որոնք տեսնելով հայաստանցիների «անգործությունը», իրենք էլ չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում իրականում, ո՞րը պետք է լինի իրենց անելիքը կամ առահասարակ ունե՞ն արդյոք իրենք որևէ անելիք, երբ դժողքից փախածները քայլ չեն անում այնտեղ գերված իրենց հարազատների փրկության համար: Այս վարակիչ համազգային անտարբերությունը դառնում է խիստ վտանգավոր և մեր գործած բազում մեղքերի վրա՝ վերջակետ դնող մեղք է դառնում…
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ, թե Ցեղասպանության 100-ամյա տարելից ենք նշում, այլ ցեղասպանվում ենք: Ապագա չկերտող ժողովուրդը իր անցյալով է ապրում, իսկ ներկան՝ անցյալի կրկնողություն է դառնում…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, «Չայնիի» թեյարանի մոտ, իր վարած Վազ 21099 մակնիշի 90 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրան տեղում օգնություն են ցուցաբերել նույն քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն «ամենավերջին խոսքերով հիշում էին» Չարենցավանի բժշկական կենտրոնի օրվա հերթապահ բուժբրիգադին՝ ասելով. «Մեկ ու կես ժամ ա, զանգահարել ենք Չարենցավանի հիվանդանոց, սակայն նրանք չկան, պատկերացնո՞ւմ եք: Ստիպված զանգահարել ենք վարորդի եղբորը, ով Սևանից ժամանեց և եղբորը տեղափոխեց՝ այն դեպքում, երբ Չարենցավանը վթարի վայրին ավելի մոտ է, քան Սևանը»:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի քննիչը:
Հավաքվածները նաև արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Բուլկի Արամ», պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նման դեպքերում իր մարզի շտապ օգնության խմբերն օպերատիվ գործեն, այլ ոչ թե այսօրվա նման, երբ վիրավորը 1 ժամից ավելի է՝ մնացել էր առանց բժշկական օգնության:
© shamshyan.com
Թուրքիայի ամբողջ տարածքում դեռևս անհասկանալի պատճառով անջատված էլեկտրականության հարցով «ճգնաժամային խումբ է» ստեղծվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառների թվում են կիբերհարձակումները և էլեկտրամագնիսական (EMP) ռումբի կիրառումը։
Նշվում է, որ էլեկտրամագնիսական ռումբի կիրառման ժամանակ ձայն չի լսվում, սակայն շարքից հանում է էլեկտրաէներգիայի հետ կապված կայաններ և սարքավորումներ։
Milliyet-ը հիշատակում է, թե Իրանը մարտի 19-ին ԱՄՆ-ին սպառնացել էր էլեկտրամագնիսական ռումբով։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե չի բացառվում ահաբեկչական գործողությունը և շեշտել, որ խնդրի ուսումնասիրման համար «ճգնաժամային խումբ» է ստեղծվել։
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.