23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեծ պահք, օր տասներեքերորդ
Հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ.
— Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն: Նրանք չեն ուզենա ճշմարտությունը լսել և կկորչեն՝ ականջ դնելով առասպելներին: Բայց դու արթո՛ւն եղիր միշտ, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի քո գործն արա և քո ծառայությունը հասցրու իր ավարտին:
Գալով ինձ՝ ես արդեն իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ Աստծուն, և այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է: Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 4:1-8)
Ռուբեն Աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակարգը գոնե մի հարցում «լավություն է անում» Հայաստանին՝ կրտսեր եղբայր ադրբեջանական իշխանություններին խելք սովորեցնելու փոխարեն, թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս առավելապես ուժ կիրառելու, սադրանքներ իրականացնելու են դրդում:
Համաշխարհային տնտեսական գործընթացներով պայմանավորված իրողություններին թուրքական իշխանություններն ընդառաջ չգնացին Ադրբեջանի ընտրած ճանապարհով՝ խոսակցական հայերենով ասած՝ «լոպազություն» չարեցին՝ աշխարհի և առաջին հերթին սեփական ժողվրդի աչքերին «թոզ փչելով», թե իբր «մեր արժույթի դեմ խաղ չկա»: Թույլ տվեցին, որպեսզի սեփական ազգային արժույթի փոխարժեքն ինքնուրույն կարգավորվի՝ շուկայական զարգացումներին համապատասխան: Նրանք փորձեցին ավելի խելացի վարվել՝ հնարավոր անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելով ոչ թե լիրայի արժեզրկման, այլ՝ դրանից բխող հետևանքները մեղմելու հարցում:
Վերոնշյալ կանխիչ գործողությունների շարքից էր, ասենք, Ռուսաստանի հետ բանակցությունները՝ գազի գները զեղչելու ուղղությամբ: Ռուս-թուրքական տևական բանակցությունների արդյունքում ռուսական Газпром-ը զեղչեց Թուրքիային վաճառվող գազի գինը՝ 10,25%-ով, թեպետ թուրքական կողմը պնդում էր 15-% նվազեցման ուղղությամբ, իսկ մինչ այս ՌԴ նախագահ Վ.Պուտինը խոստացել էր զեղչել գազի արժեքն ընդամենը 6%-ով, իսկ արդյունքում ձևավորվեց վերոնշյալ ցուցանիշը: Ի դեպ, Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայի կողմից ներմուծվող գազի 60%-ը:
Առաջին հայացքից, ինչ խոսք, ռուսական կողմի արած զեղչերը բավականաչափ էական են թվում, մինչդեռ Թուրքիայի շարքային քաղաքացու գրպանի վրա այն գրեթե չի անդրադարձել, քանի որ վերջին շրջանում թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 12%-ով:
Այսուհանդերձ, գոնե մի հանգամանք պետք է ընդգծել, որ Թուրքիայում գազի գները ավելի մատչելի են, քան ԵՄ անդամ 28 պետություններում:
Երևանում փետրվար 27-ի լույս 28-ի գիշերը դանակահարել են երիտասարդ կնոջ: Այս տեղեկությունը կայքի թղթակցին հաստատեցին ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով՝ նրան դանակահարել է նախկին ընկերը:Մարմնական վնասվածքներ ստացած կինը հոսպիտալացվել է, կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 1979թ. ծնված Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 1957թ. ծնված Արմեն Ս.-ի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից, վիճաբանության ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 1977 թ. ծնված Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ վրաերթի է ենթարկել Արմեն Ս.-ի աներորդի, 1974 թ. ծնված Սամվել Մ.-ին, ինչի հետևանքով վերջինիս տեղափոխվել է հիվանդանոց:
Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում:
Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ և կարևորել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով գործարար կապերի ընդլայնումը:
Իրաքի տրանսպորտի նախարարի խոսքով՝ իր երկրի կառավարությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում:
Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, անդրադարձել հայ-քուվեյթյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:
Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դայիչի» մոտոցիկլետը և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում:
Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի պատրաստվածությանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին, հետաքրքրվել է պարապմունքների անցկացման ժամանակացույցով, զինվորների պարտականությունների իմացությամբ:
Դիմելով սպաներին և զինվորներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է մշտապես գիտակցաբար և պարտքի մեծ զգացումով մոտենալ ծառայությանը, քանի որ յուրանքանչյուրի անհատական հատկանիշների հանրագումարից է ձևավորվում զինված ուժերի մարտունակությունը:
Ներում շնորհելու խնդրով նախագահին կարող է դիմել միայն դերասան Վարդան Պետրոսյանը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Անդրադառնալով մշակութային գործիչների Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելու համար ՀՀ նախագահին դիմելու խնդրին՝ փաստաբանը նշեց, որ նման խնդրանքով նախագահին կարող է դիմել միայն Վարդան Պետրոսյանը, որեւէ այլ անձ իրավասո չէ դիմել: «Իսկ Վարդանը չի դիմելու նախագահին, դրա կարիքն էլ չկա: Եթե դատական ակտը ուժի մեջ մտնի, Վարդանը ազատության մեջ կլինի, քանի որ անզգույշ հանցագործությունների համար նախատեսվում է պատիժը կրել բաց ռեժիմով: Տուժող կողմի բողոքների արդյունքն այն է լինելու, որ որոշ ժամանակ նա կմնա անազատության մեջ»,-ասաց փաստաբանը: Նա նաեւ նշեց, որ դատավճիռը բողոքարկելու վերջնաժամկետը երկուշաբթի է, այս պահին իրենք ծանուցում չենք ստացել Հակոբյանների բողոքարկման մասին:
Ի դեպ, երեկ՝ փետրվարի 27-ին, Վարդան Պետրոսյանի տարեդարձն էր, դերասանը այն անց է կացրել անազատության մեջ: Այդ օրը Նիկոլայ Բաղդասարյանը այցելել է նրան:
News.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.