23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ: Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների: Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար:
Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: «Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե, որ եթե հայերն անկեղծ են 1915-ի հարցում, թող խնդիրը թողնեն պատմաբաններին։
Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաընկերության եթերում խոսել է նաև Հայկական հարցից՝ պնդելով, թե Հայկական սփյուռքը հանգիստ չի մնում։ Մեղադրելով Սփյուռքին՝ Էրդողանը հիշեցրել է, թե Թուրքիան միշտ ասել է, թե պատրաստ է քննարկել թեման պատմաբանների հետ։ «Մենք ասում ենք, որ եթե անկեղծ եք, բացենք մեր արխիվները, թողենք թող պատմաբաններն ուսումնասիրեն, զեկույցները մեզ ներկայացնեն։ Իսկ մենք, որպես քաղաքագետներ, նստենք խոսենք։ Եթե կա ինչ-որ բանի համար վճարելու անհրաժեշտություն, մենք կվճարենք դա, սակայն ոչ-ոք չի գալիս։
Խնդրի հետ կապ չունեցող երկրները ըստ իրենց հայեցողության որոշումներ են կայացնում։ Եթե հարցնես, Հայաստանի տեղը քարտեզի վրա ցույց չի կարող տալ, բայց խորհրդարանում Հայաստանի հետ կապված որոշումներ են ընդունում։ Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Էրդողանը։
News.am
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոսը կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում:
Ըստ մեղադրանքի, 2011-2014թթ.ընթացքում Սուրեն Եզեկյանը, ուսանողների ստուգարքները, քննությունները դրական գնահատելու և դիպլոմային աշխատանքները նրանց փոխարեն գրելու համար, ուսանողներից պահանջել է և որպես կաշառք անձամբ ստացել է զգալի և խոշոր չափերի հասնող գումարներ:
Սուրեն Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այսօր՝ հունվարի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 29 բնակարանի խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անկողնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով (սկոճ) փաթաթված մուրճ, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ մուրճի կոթը կոտրված է և նույնպես կպչուն ժապավենով փաթաթված: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության, համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության օպերլիազորները՝ Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ ահազանգով այդ պահին օպերատիվորեն ժամանել են նշված հասցե և փորձել են տնից դուրս գալու ժամանակ ներսում գտնվող 2 տղամարդու և մի կնոջ բռնել, սակայն նրանք սկզբում դիմադրություն են ցուցաբերել և սկսել են անհոդաբաշխ արտահայտություններ անել, թե համայնքային ոստիկաններն ու քրեականի օպերները շաբաթ օրով խանգարում են իրենց անդորրը: Այնուամենայնիվ, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Այս պահին տեղում աշխատում են նաև փորձագետն ու դատաբժիշկը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանվածը հավանաբար մինչև խոհանոց տեղափոխվելը քնած է եղել, քանի որ անկողինն ամբողջովին պատված է արյունով, իսկ հանցագործության գործիք մուրճը և մուրճի պոկված կոթն ակնողնում էր: Հարվածելուց առաջ էլ ստահակները սպանվածի բերանը թուղթ են լցրել, երևի թե, որպեսզի նա չբղավի: Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Եթե Մաշտոցի միլիցեքը մի քիչ ուշանային, սրանք էթալու էին ու սաղ հարևաններով ընկնելու էինք պատմության մեջ, բոլորիս կասկածելու էին: Լավ էր, գործեցին օպերատիվ ու արագ, ու էդ ճիվաղներին հենց տան մեջ էլ բռնեցին»: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր ու բնակվում էր միայնակ: Արդեն տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
***
15:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ զարհուրելի սպանության կասկածանքով հենց սպանության վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին տարված անձինք են՝ Հրազդան քաղաքի բնակիչներ, 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ստահակները իրենց սև գործն անելուց առաջ «Գազ 3110» մակնիշի 77 ՏՕ 677 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանից եկել են Երևան, մեքենան կայանել են Մարգարյան փողոցում, որից հետո ոտքով գնացել են Ֆուչիկի 24 շենքի թիվ 29 բնակարան, որտեղ էլ կատարել են իրենց սև գործը: Ավագ քննիչ Լ. Լևոնյանի որոշմամբ նրանք երեքն էլ ձերբակալվել են: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանությունը կատարած ամուսինները սպանվածի ազգականներն են:
© shamshyan.com
Հունվարի 30-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևորուհի, 1952 թ. ծնված Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն
Մոսկվայում տեղի է ունեցել աևտակարգ դեպք. Հրդեհվել է Մոսկվայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանը, և արդեն 14 ժամ է ինչ կրակի դեմ պայքարը շարունակվում է:
Հրդեհի դեմ պայքարում է 62 մարտական միավոր, ընդհանուր առմամբ` 217 մարդ: Ավելի քան 60 հրշեջ միավոր է փորձում հանգեցնել Մոսկվայում Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանում գրանցված հրդեհը. գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով դեպքի վայրում աշխատող ԱԻՆ օպերատիվ շտաբին: Հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ուրբաթ օրը՝ ուշ երեկոյան:
Հրդեհի ընդհանուր մակերեսը, ԱԻՆ նախնական տվյալներով, կազմել է շուրջ 2000 քմ: Շենքում փլուզվել է շուրջ 1000 քմ մակերեսով ծածկը:
Ներկայիս դրությամբ հրդեհը դեռ չի մարել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.