29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Տոն սուրբ առաքյաների և մեր առաջին լուսավորիչների`
Թադեոսի և Բարդուղիմեոսի
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում:
Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 13:1-6)
Ռուբեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:
Մասնավորապես՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։
Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին` նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:
Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն:
Ավագանու որոշման հիման վրա տարածվել է հայտարարություն` նշված տարածքն աճուրդով օտարելու մասին։ Քաղաքացիների կողմից հայտեր չեն ներկայացվել, եւ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող քաղաքաշինության բաժնի 1-ին կարգի 2 մասնագետների հանձնարարել է կազմել աճուրդին մասնակցել ցանկացողների կեղծ հայտեր՝ իր կնոջ և մեկ այլ անձի տվյալներով, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատել փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը՝ աճուրդում հաղթող ճանաչելով իր կնոջը և նրան 900.000 ՀՀ դրամով օտարել 2.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։
Մեկ այլ դրվագում, նույն մեխանիզմով, մատչելի գնով տարածք է օտարվել քաղաքացի Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես՝ փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կազմվել է կեղծ արձանագրություն, ինչը հաստատվել է եւ հաղթող ճանաչված Ս.Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին 295.000 դրամով օտարվել 4.628.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։
Նույն մեխանիզմով՝ 2007 թվականի օգոստոսին հաղթող է ճանաչվել Լարիսա Բարխուդարյանը, ում 1.232.000 դրամով օտարվել է 4.047.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ 2008 թվականին 1.232.000 ՀՀ դրամով քաղաքացի Հարություն Դավթյանին է իրացվել 4.291.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։ Փաստացի տեղի չունեցած աճուրդում հաղթող ճանաչելով՝ նույն՝ 2008 թվականին, 1.763.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը 248.500 դրամով վաճառվել է քաղաքապետի որդուն՝ Ոսկան Ոսկանյանին։
Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, 2004 թվականի փետրվարին հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Գորեր» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն է նշանակել եղբորը, ում հրամանով էլ քաղաքապետի որդին նշանակվել է փոխտնօրեն։
Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել Գորիսի քաղաքապետարանի կազմակերպած պարզեցված ընթացակարգով մրցույթում, որի հետ Գորիսի քաղաքապետարանը կնքել է պայմանագիր՝ 2011թ. նոյեմբերի 25-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում համայնքի կարիքների`փողոցների մայթերի ասֆալբետոնե ծածկի վերականգնման, հեղեղատարների վերջամասերի կառուցման, մայթերի հիմնանորոգման, կանաչապատման, տարածքների բարեկարգման, լուսավորության, ոռոգման և ջրատարի շատրվանի հիմնանորոգման, փողոցների խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և սելավատարին միացման աշխատանքների ձեռք բերման կապալի վերաբերյալ:
Միաժամանակ չի ապահովվել պատշաճ վերահսկողություն եւ շինարարական աշխատանքներում հնարավոր թերությունները քողարկելու դիտավորությամբ չի պատվիրել տեխնիական և հեղինակային հսկողություն՝ խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության`28.04.1998թ. N44 հրամանով հաստատված`«Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման մասին» հրահանգի դրույթները։
Ըստ դրանց՝ «Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից», «Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն`լիցենզավորված, մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով»:
Արդյունքում` 30.11.2011թ., 30.04.2013թ., 06.09.2013թ., 24.09.2013թ., 30.10.2013թ. կազմված կատարողական ակտերում`նախահաշիվ-ծավալաթերթերում, նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառել է էական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտվել է հայ համայնքի հետ հանդիպումով:
Նոյեմբերի 28-ին խորհրդարանի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի: Մոմավառությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել վերջիններիս հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ մշակույթի, կրոնի, լեզվի եւ ազգային այլ արժեքների պահպանմանն ուղղված հայ համայնքի ջանքերը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ հայկական կիրակնօրյա դպրոց: ՀՀ ԱԺ պատվիրակությունը դպրոցին նվիրել է հայերեն գրքեր:
Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ԱԺ նախագահը ներկա է եղել «Հետախույզի ճակատագիրը» գրքի շնորհանդեսին:
Մի անգամ մի մարդ Աստծուց Սեր խնդրեց: Աստված թերթեց մարդու կենսագրությունը, նայեց նրա անցած ուղին և առանց վարանելու՝ կատարեց նրա խնդրանքը:
Մինչ այդ, կյանքում իր ունեցած համեստ ձեռքբերումներին մարդը հասել էր ինքնուրույն, միայն սեփական ուժերով՝ մեծ ջանքերի գնով, մեծ դժվարություններ հաղթահարելով, բայց մշտապես գոհանալով և օրհնություն խնդրելով Աստծուց: Իսկ այս անգամ այնքան հեշտությամբ ստանալով իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը՝ մարդն անսահման երջանիկ էր, ապրում էր, վայելում էր Սերը՝ պահպանելով և պաշտպանելով այն բոլորից ու ամեն ինչից:
Բայց Աստված երկնքից ուշադիր հետևում էր մարդուն, նրա վարքին, գործողություններին, Սիրո հանդեպ վերաբերմունքին և մի օր էլ որոշում է փորձել նրան:
Աստված մեծ խնդիրներ և փորձություններ է ուղարկում մարդուն՝ ցանկանալով հասկանալ՝ ինչպես է ընկալում նա իրեն տրված Աստվածային պարգևը, ինչպես կվերաբերի Սիրուն իր կյանքի խրթին շրջանում:
Մարդու համար խնդիրներն անլուծելի չէին, նա բազմիցս էր նման դժվարություններ հաղթահարել, բայց նրա համար նոր էր իրավիճակը, նա հիմա Սեր ուներ: Երկար է մտածում մարդն՝ ինչպես վարվի, ինչպես պահպանի ու պաշտպանի Սերը, ինչպես անի, որ ոչ մի կերպ չվնասի այն: Բազմաթիվ անքուն գիշերներից, երկարատև մտորումներից հետո նա որոշում է հեռու պահել Սիրուն իր բոլոր խնդիրներից, թաքցնել նրան իր իրականության ամենաանվտանգ անկյունում, մինչև կյանքը կվերականգնի նախկին բնականոն հունը: Սկզբում մարդը շատ էր դժվարանում, շատ էր կարոտում Սիրուն, հաճախ էր դուրս բերում նրան, վայելում, ապա նորից թաքցնում:
Ժամանակ է անցնում, բայց մարդու խնդիրներն ավելի ու ավելի են խորանում, իսկ նա ավելի քիչ ժամանակ է տրամադրում Սիրուն, խորամուխ լինելով խնդիրների հորձանուտում՝ հաճախ նաև մոռանում իր կյանքի մեծագույն ձեռքբերման, Աստվածային պարգևի մասին:
Աստված, որ ուշիուշով հետևում էր մարդու բոլոր քայլերին, որոշում է հետ վերցնել նրանից Սերը, քանի որ մարդը չէր հասկացել դրա իմաստն ու կոչումը:
Եվ երբ օրերից մեկ օր մարդն ուզում է ստուգել՝ ինչպես է Սերը, հայտնաբերում է, որ այն անհետացել է:
Մարդը մեծ անակնկալի է գալիս, անչափ տխրում, տանջվում……
Եվ կրկին որոշում է դիմել Աստծուն՝ խնդրելով բացատրել՝ ո՞րն էր իր մեղքը, սխալը, ինչու՞ այդքան կարճ ժամանակում նա դարձավ ամենաերջանիկն ու ամենադժբախտը, ինչու՞ այդքան կարճ ժամանակահատվածում Աստված իրեն անսահման երջանկություն և փորձություններ ուղարկեց:
Եվ Աստված պատասխանում է.
_Այն ինչ տվել ու տալիս եմ քեզ, ապրելու, վայելելու, փորձելու համար է: Ես քեզ Սեր տվեցի, որ ապրես դրանով, որ այն քեզ հետ լինի, միշտ ուղեկցի քո ամեն քայլին, որ օգնի և ուժ տա քեզ, որ ժպիտ ու երջանկություն պարգևի, իսկ դու, ի՞նչ արեցիր դու……փորձեցիր պահպանել և պաշտպանել այն՝ հեռացնելով քեզնից: Այն, ինչ քեզնից պահանջվում էր, ապրել, շարժվել, գործել միայն Սիրով… Եվ միշտ հիշի′ր, ինձնից լավ ոչ ոք չի պաշտպանի և′ քեզ, և′ քեզ հետ կապված ամեն ինչ……
Եվ այդ ժամանակ մարդը հասկացավ…հասկացավ, որ սխալ է սիրել, հասկացավ, որ երբ Աստված Սեր է տալիս, այն պահելու միակ ճշմարիտ տեղը սիրտն է, որ այդ Աստվածային պարգևը կյանքի մի փուլում այցելելով մարդուն՝ պետք է դառնա նրա անբաժան ուղեկիցը, Սիրո միակ հանգրվանը պետք է լինի սիրտը, որը նրա համար և անխոցելի պատյան է և ամենատաք օթևանը, և մարդը պետք է ապրի այդ զգացմունքն իր սրտի ամեն մի զարկով, իր բոլոր գործողություններում, իր բոլոր օրերին, մինչև կդադարի սրտի աշխատանքը, և այդ ժամանակ միայն Աստված կրկին հետ կվերցնի Սերը……
Հասկացավ մարդը, բայց արդեն ուշ էր, նա կորցրել էր Աստծու վստահությունը:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի կումունիստական կուսակցությունը կարևոր դեր է խաղում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի նախագահ Գենադի Զյուգանովի՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևանում ընթացող Հայաստանի Կոմկուսի հերթական 39-րդ համագումարի պատվիրակներին ուղղված ուղերձում:
Ուղերձը կարդաց ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությունների միության առաջին փոխնախագահ Կազեկ Տայսևը: Զյուգանովի ուղերձում առանձնահատուկ ընդգծվում է, որ նախկին Խորհրդային Միության ժողովուրդները պատրաստվում են միասին նշել մեծագույն տոնը՝ Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 70-ամյակը: Հայ կոմունիստներին նաև շնորհավորել են նաև Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցությունը և ԼՂՀ Կոմունիստական կուսակցությունը:
news.am
Հինգ անչափահաս երեխաների հայր, 37-ամյա վանաձորցի Արամ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընկերոջը սպանելու համար, և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ, պատժի հետ մեկտեղ նշանակվել է նյարդահոգեբույժի մոտ ամբուլատոր հսկողություն՝ կալանավայրի պայմաններում:
Ամբաստանյալ Արամ Սարգսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 670.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի՝ թաղման ծախսերի փոխհատուցում:
2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրում «Պեժո 407» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր Վանաձորի բնակիչ Մհեր Գրիգորյանի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի և ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերով:
Ըստ գործի տվյալների՝ սպանությունն ուներ վաղեմի մանկության ընկերոջից վրեժխնդիր լինելու նպատակ. տուժողն ամբաստանյալի կնոջը անպարկեշտ առաջարկ էր արել: Ամբաստանյալն իր կնոջից տեղեկացել էր, որ շուրջ հինգ տարի առաջ իր մանկության ընկեր Մհեր Գրիգորյանն իր՝ ամբաստանյալի կնոջը սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը Մհեր Գրիգորյանին պատկանող ավտոմեքենայի վարորդի նստատեղում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի առաջին կիլոմետրում, ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ շրջանին, ապա՝ ինն անգամ ձախ ոտքին ու սպանել նրան, որից հետո ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, կողաշրջվել, իսկ Արամ Սարգսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արամ Սարգսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հրաժարվելով դատարանում ցուցմունք տալուց:
Ամբաստանյալը միաժամանակ հայտնել է, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից որպես մեղադրյալ՝ պաշտպանի ներկայությամբ լրացուցիչ ցուցմունքը և խնդրել, որպեսզի դատարանը հիմք ընդունի միայն այդ ցուցմունքը:
Որպես մեղադրյալ տրված լրացուցիչ ցուցմունքում Արամ Սարգսյանը հայտնել էր, որ դեպքի օրը Մհեր Գրիգորյանի ավտոմեքենայում եղել են երկուսով, ընկերոջն ասել է, որ նրա արարքը սրբապղծություն է:
Մհերը զարմացել է, ապա, ապշած, զենքը պահել է իր վրա, որը մինչ այդ էլ իրեն ցույց էր տալիս: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքը գրպանից հանել է դանակը և դրանով հարվածել նրան, որից հետո դուրս է եկել ավտոմեքենայից շշմած, թուլացած վիճակով և դանակը ձեռքին հեռացել, իսկ որոշ ժամանակ անց դանակը շպրտել է:
Նա հայտնել է նաև, որ նախկինում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, մասնավորապես՝ այն, որ դանակը և ձեռնոցները առել է Մհերին սպանելու համար: Ինքը չոբան մարդ է և իր մոտ միշտ դանակ է եղել, իսկ ձեռնոցներն իր ամենօրյա օգտագործման ձեռնոցներն են: Ինքը, կնոջից իմանալով Մհերի կողմից սեռական հարաբերության առաջարկի մասին, ուզում էր հանդիպել և թքել նրա երեսին կամ ծեծել, սակայն նրան սպանելու մտադրություն չի ունեցել:
Իսկ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ Արամ Սարգսյանը խոստովանական ցուցմունքներ է տվել և հայտնել, որ իր մանկության ընկերոջ սրբապիղծ ու դավաճան քայլի համար որոշել է պատժել և սպանել նրան:
Իր մտադրությունն իրագործելու համար 2014 թվականի հունվարի 5-ին կամ 6-ին շուկայից գնել է դանակ և ձեռնոցներ, ապա 2014 թվականի հունվարի 8-ի առավոտյան իր բնակարանում օգտագործելով ալկոհոլ՝ վերցրել է իր կողմից նախապես ձեռք բերված դանակն ու ձեռնոցները և ժամը 11:00-12:00-ի սահմաններում գնացել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամաս, որտեղ Մհերը ունի դեղատուն և հանդիպել նրան: Ապա Մհերին խաբելով՝ ասել է, որ իբր գործով մարդ պետք է տեսնի և նրան խնդրել է ավտոմեքենայով իրեն տանել Ազնվաձոր գյուղ:
Ավտոմեքենան վարել է Մհերը, իսկ ինքը նստել է առջևի աջ նստատեղին: Ճանապարհին ինքը գրպանից հանել է դանակը և ավտոմեքենայի ընթացքի ժամանակ Մհեր Գրիգորյանին ասել. «Կնոջս սեռական հարաբերության առաջարկ ես արել, ա՛յ (…)» և աջ ձեռքում բռնած դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքին: Մհեր Գրիգորյանը, շրջվելով դեպի իրեն և բռնելով ձեռքը, խնդրել է, որ չսպանի, ասել է նաև, որ իր կնոջը սեռական հարաբերության առաջարկ երբևէ չի արել:
Անտեսելով Մհեր Գրիգորյանի խնդրանքը՝ նրան ասել է, որ պետք է սպանի և դանակով մի քանի անգամ հարվածել է նաև նրա ձախ ոտքին, որի ընթացքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ներքև: Այնուհետև համբուրել է նրա այտը՝ ասելով՝ «հաջող, ապե՛ր, գնա՛», ապա դուրս է եկել ավտոմեքենայից, դանակն ու ձեռնոցները դեն է նետել:
Նա հայտնել է նաև, որ Մհերին ընդունել է՝ որպես հարազատ եղբայր և նրան սպանելու որոշումը կայացրել է դժվարությամբ: Մինչև սպանությունը մտածել է պատժել՝ ծեծելու կամ շրջապատում նվաստացնելու միջոցով, սակայն գտել է, որ սրբապիղծ մարդն ապրելու իրավունք չունի: Կատարած արարքի համար չի զղջացել:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արամ Սարգսյանի պատճառաբանությունները, թե ինքը Մհեր Գրիգորյանին կանխամտածված ձևով չի սպանել և նրան դանակով հարվածել է՝ նրա կողմից իր վրա պահած զենքից պաշտպանվելու նպատակով, անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից:
Դատարանը արժանահավատ է համարել նրա՝ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված առաջին ցուցմունքը, քանի որ դրանք համապատասխանում են գործի փաստական տվյալներին և տրամաբանորեն փոխկապակցված են դատարանի կողմից հավաստի ճանաչված մյուս ապացույցների հետ:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ իր ամուսին Մհեր Գրիգորյանը և ամբաստանյալ Արամ Սարգսյանը եղել են ինչպես մանկության, այնպես էլ՝ հասուն տարիքի մտերիմ ընկերներ և ընտանիքներով միշտ շփվել են:
Տարբեր առիթներով իրենց ընտանեկան հավաքների ժամանակ ինքը զգացել է, որ Արամի կինը իր ամուսնու նկատմամբ անտարբեր չէ և սիրահետում է նրան:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեռևս 2008 թվականին ամուսնու ընկերոջ կինն իր ամուսնու հեռախոսահամարին ուղարկել է հաղորդագրություն՝ «Ես քո հոտին մեռնեմ, խնդրում եմ՝ գոնե մի գիշեր ինձ պարգևի»:
Այդ հարցով իրենք խոսել են ամուսիններով, Մհերն ասել է, որ չի կարողանում ազատվել «այդ աննորմալից», ինքը հավատացել է իր ամուսնուն և վստահ է, որ նա որևէ կապ չի ունեցել ընկերոջ կնոջ հետ:
«Փաստինֆո»
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված պետական և քաղաքական գործիչ, 1974-1988 թթ. Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, 1999թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Ցուցադրությունում ներկայացված էր Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. ինքնատիպ կառույցների շինարարության պատմությունը՝ լուսանկարներով ու ակնարկներով, որոշ կառույցներ՝ նաև մանրակերտերով: Ցուցադրված են նաև անավարտ կամ չիրականացված նախագծեր։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Կարեն Դեմիրճյանի ընտանիքը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին ստեղծագործած ճարտարապետներ, շինարարներ։
Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիճյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և բոլոր ներկաներին։
«Այս ժառանգության ստեղծմանը շատ-շատերն են եղել մասնակից՝ մի ամբողջ հսկայական բանակ։ Եվ չնայած ցուցադրությունը պաշտոնապես նվիրված է Կարեն Դեմիրճյանի հիշատակին, իրականում մենք այս ցուցահանդեսով հիշում, հարգանքի տուրք ենք մատուցում հենց այս ժառանգությունը ստեղծողներին՝ բոլորին։ Նրանք մեր անվանի, տաղանդավոր ճարտարապետներն են, նախագծողները, հայտնի շինարարները՝ ամենաբարձրից մինչ շարքային բանվորը։ Մարդն այնպես է ստեղծված, որ չի կարող ապրել միայն ներկայով. հիշողությունները նրան մղում են դեպի անցյալը, հույսերը՝ դեպի ապագան, իսկ բարոյականությունը թելադրում է այդ անցյալը փոխանցել ապագային. ահա այսպես կարելի է բնորոշել ցուցահանդեսի հիմնական նպատակը»,- նշել է Ռիմա Դեմիճյանը։
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 30-ը։
ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմոնե դե Մանսոն, պատասխանելով հարցերին, ըստ էության հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք հաղորդել էին, որ, իբր, Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը քննադատել է հայկական կողմին ՝ԼՂՀ-ում ուսումնական վարժանքներ անցկացնելու համար:
-Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին քննադատել է հայկական կողմին ԼՂՀ-ում ուսումնական վարժանքներ անցկացնելու համար, ինչը հերքվել էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի կողմից: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել:
— ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոյեմբերի 26-ին Խորհրդարանական վեհաժողովում հանդես եկավ ծրագրային ելույթով: Այնուհետև նա պատասխանեց ներկաների հարցերին: Գլխավոր քարտուղարն այդպես էլ չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ուսումնական վարժանքին: Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասաց. «Թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը արժևորվում են որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ: Եվ դա մենք ևս մեկ անգամ արձանագրեցինք Ուելսում: Մեր դաշնակիցները հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և անկախության սատարման հանդեպ իրենց հանձնառությանը: Հենց այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք սատարել Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը: Սակայն, ինչպես արդեն նշեցի, ՆԱՏՕ-ի կողմից չկա որևէ անմիջական դերակատարություն՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Եվ մենք սատարում ենք մինսկյան գործընթացի 3 համանախագահներին, որպեսզի վստահ լինենք, որ արձանագրում ենք առաջընթաց այս դժվարին և կարևոր հակամարտության մեջ»:
— Չեք կարծու՞մ եք, որ ՆԱՏՕ-ն պետք է արտահայտի իր մտահոգությունը՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի առնչությամբ և ուղիղ մատնանշի Ադրբեջանը որպես լարվածության աճի հիմնական պատասխանատու:
-Նույն առիթով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր իր մտահոգությունը վերջին միջադեպերի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության համար չկա որևէ ռազմական լուծում, և որ քաղաքական լուծումը չունի այլընտրանք: Այս ելույթի և ներկաներին տրված պատասխանների վերջին սղագրությունը կարող եք գտնել ՆԱՏՕ-ի կայքում:
( Նշենք, որ պատգամավորներից մեկը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին բառացիորեն ասում է, թե արդյոք ժամանակը չէ, որպեսզի միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցումը և անձնակազմի անդամների սպանությունը անվանի ագրեսիա՝ դիվանագիտական ուղերձներ հղելու փոխարեն, մանավանդ որ դրանք մշտապես ոտնահարվում են: Ինչին ի պատասխան Ենս Սթոլթենբերգն ասելով, որ ինքը ևս խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բռնության գործադրման վերջին միջադեպով, նշում է. «Այստեղ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի կողմից որևէ ուղղակի դերակատարություն: Բայց փոխարենը ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի գործընթացին ՝ գործընթացն առաջ տանելու և երկարատև խաղաղ և բանակցված պայմաններ ստեղծելու հարցում»):
— Չե՞ք կարծում, որ ոտնահարվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնց թվում են ուժ չկիրառելը և հակամարտության խաղաղ լուծումը:
-Անկասկած, հրադադարի խախտումները շատ են, և նրանք պատճառ են դառնում դժբախտ դեպքերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում: Վերջին դեպքերը հանգեցրին բռնության աճին: Նրանք շեշտակիորեն ընդգծում են քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը: Ղարաբաղյան հակամարտության գործում ՆԱՏՕ-ի կողմից չկա որևէ ուղիղ դերակատարություն: Եվ մենք սատարում ենք ջանքերին՝ փորձելով վստահ լինել, որ Մինսկի խմբի գործընթացի միջոցով կկարողանանք հասնել խաղաղ բանակցային կարգավորման:
tert.am
Տեսահոլովակի պրեմիերա.
Լիլիթ Հովհաննիսյան — Դե էլ մի
Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Վահրամ Պետրոսյան
Ռեժիսոր՝ Արտյոմ Աբովյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.