29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
Վերջին հաշուով, մարդ իր խղճին է հաշուետու….իր ըրածին ու չըրածին համար….իր լաւին ու վատին համար…Խիղճը՝ եթէ առողջ մնացած է ան, կ’արժեւորէ մեր վարքն ու արարքները….անդորրաւէտ ուրախութիւն պարգեւելով մեզի, եթէ բարի խօսք ու գործ ենք ըրած….եւ ահեղ դատաստանի կոչելով մեզ, եթէ չարին ենք սպասարկած….ԽԻՂՃԸ ԱՍՏՈՒԾՈՅ ՁԱՅՆՆ Է մեզմէ իւրաքանչիւրին մէջ, զոր կարելի չէ առ յաւէտ լռեցնել….
***
Ահաւոր է երբ հաւատքդ կը նահանջէ….երբ ա՛լ դադրիս հաւատալէ բարեկամ կարծուածին, մարդու խօսքի անկեղծութեան….երբ չես գտներ անշահախնդիր վարք ու արարք….երբ մերկ աչքով կը տեսնես Շահը ամենազօր….Սարսռազդու է երբ ա՛լ չըլլան սրբութիւններ….երբ վաճառքի ապրանք դառնայ ամէն բան….Սարսափելի է երբ հոգին ալ կը ծախեն երեսուն խեղճ արծաթով….եւ ամէն ինչ կը դառնայ լոկ առեւտուր կամ «պիզնէս» եւ ուրիշ ոչինչ…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
«Կուզեի, որ այս դպրոցը կարգի գար»,- մեր այն հարցին, թե ի՞նչ կուզեիր ունենալ, որ չունես, պատասխանեց Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N17 հատուկ դպրոցի սան Հովսեփը:
Փոքրիկը երևի նկատի ուներ դպրոցի հատակը, որն անմխիթար վիճակում էր: Իսկ նույն դպրոցի սան Վարդանը ցանկանում էր համակարգիչ ունենալ…
Դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանը պատմեց, որ կրթությունը հենաշարժական համակարգի խախտումներ և մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար արդեն 45 տարի է իրականացվում է N17 կրթական հաստատությունում:
Դպրոցի աշակերտների թիվը 78-ն է, յուրաքանչյուր դասարանում 7- 9 աշակերտ:
Ըստ տնօրենի աշակերտների թիվը 10 տոկոսով ավելացել է: Նա պատմեց, որ Ֆինանսական միջոցներն առայժմ բավարարում են, դպրոցն ունի լոկալ ջեռուցում, սնունդը երթևեկով երեխաների համար՝ 2 անգամ է, իսկ տեղում մնացողների համար՝ 4, մեքենայի վարձը, գիշերային և ցերեկային դայակների աշխատավարձը բավարարում է:
Երեխաները, նրա խոսքով, զրկանքի մեջ չեն ապրում: Վերանորոգումն էլ երկու տարվա ընթացքում կատարվելու է:
Հետաքրքիր է, որ չնայած դպրոցը հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար է, որոնցից ոմանք ունեն նաև մտավոր խնդիրներ, սակայն կային երեխաներ, որոնք շատ ակտիվ էին վազվզում էին և առաջին հայացիքից ոչ մի խնդիր չունեին:
Այս հանգամանքը տիկին Հարությունյանը բացատրեց նրանով, որ երեխաներ կան, որոնց խնդիրները տեսանելին չեն, բայց հաշմանդամության կարգի վկայականները ուսումնասիրելիս, պարզ կերևա, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները: Նա նաև ուրախությամբ պատմեց, որ սպորտային մրցումների ժամանակ հյուրերը զարմացել էին և կարծել, թե երեխաները ոչ մի խնդիր չունեն:
Տնօրենի խոսքով՝ ծնողների մոտ քսան տոկոսն իրենք են բերում երեխաներին: Կան ծառայողական երկու մեքենաներ, որոնք երեխաներին առավոտյան բերում են դպրոց: Մեքենաներում միշտ ուղեկցող ուսուցիչ է լինում, որը հետևում է երեխաների անվնաս տեղափոխմանը:
Կան նաև երեխաներ (50%-ից պակասը), որոնք շաբաթվա հինգ օրը մնում են դպրոցում (դպրոցն ուներ բոլոր հարմարությունները երեխաներին այնտեղ պահելու), իսկ շաբաթ և կիրակի օրերը բոլորն անցկացնում են իրենց տանը, ընտանիքի հետ: Դպրոցում մնում են հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցող և մարզերում կամ հեռու վայրերում բնակվող ծնողների երեխանները:
Մեր այցի ժամանակ փոքրիկները գրկում էին ուսուցիչներին, կատակում նրանց հետ, ֆիլմ դիտում, նկարում: Իսկ ինչ վերաբերվում է դասերին, ապա դրանք անց են կացվում հանրակրթական դպրոցների պես. երեխաններն ընդունվում են վեց տարեկանում (իհարկե լինում են դեպքեր, որ ավելի ուշ են ընդունվում՝ կախված մի շարք հանգամանքներից. առողջական խնդիրներ, խոսքի բացակայություն, թքահոսություն, ծնողի մոտեցում և ալն):
Տնօրենի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանները գնահատելիս հստակ երևում է երեխայի մտավոր ունակությունը: Մասնագետները ծնողի հետ միասին ևս մեկ անգամ ուսումնասիրում են երեխայի կարողությունները, որպեսզի տեսնեն երեխայի իմացությունը համապատասխանում է իր տարիքի երեխաների իմացության սանդղակին, թե՝ոչ.
«Մենք ունենք հանրակրթական և օժանդակ դասարաններ: Տուժված ինտելեկտի դեպքում աշխատում ենք թեթևացված ծրագրով և անհատական դասերով, իսկ առողջ ինտելեկտով երեխաները սովորում են ինչպես հանրակրթական դպրոցներում Երեխաները սովորում են ամեն ինչ՝ սկսած կենցաղային շարժ ու ձևից, կյանքի հմտություն, ճիշտ վարվեցողություն հանրային վայրերում և այլն»:
Տնօրենը փաստում է նաև, որ երեխաները հասարակությունից կտրված չեն. ացելություններ են ունենում հանրային վայրեր, սրճարաններ, կենդանաբանական այգի, դպրոցում նշում են տոները, երեխաների ծննդյան արարողությունները և այլն:
Տիկին Հարությունյանը հիացմունքով նշում է նաև, որ ունեն բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտներ. և՛ իրավաբաններ, և՛ լրագրողներ, ատամնաբուժ, անասնաբուժ և այլ մասնագիտություններ ունեցող շրջանավարտներ: Դպրոցի ուսուցիչներից երկուսը և խոհարարը նույնպես դպրոցի շրջանավարտ են:
«Համագործակցում ենք Արաբկիր բժշկական կենտրոնի հետ և մենք հասանք նրան, որ նրանց միջոցով վերապատրաստված մեր մասնագետը տեղում հրաշալի բուժական րեապլիտացիա է անում: Այսինքն՝ երեխան և՛ բուժական րեապլիտացիա, և՛ կրթություն է ստանում, զուգահեռ ստանում է նաև լոգոպետի ծառայություն: Լինում են դեպքեր, երբ հանրակրթական դպրոցից բերում են մեր դպրոց և շատ ափսոսում են, որ կամ տեղը շուտ չեն իմացել կամ մտածել են. «դե հատուկ դպրոց է, ինչու՞ միատեսակ խնդիրներով երեխաներն հավաքվեն մի տեղ»»:
Զրուցեցինք նաև ուսուցչական անձնակազմի հետ: Ուսուցիչ Նոյեմզար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սիրով են աշխատում. եթե սիրով չաշխատեն, ոչինչ չի ստացվի. «Երեխաներին վերաբերվում եմ որպես սովորական հասարակության լիարժեք անդամի և այդպես աշխատանքն ավելի է հեշտանում»:
Անդրադառնալով դպրոցի խնդիրներին տիկին Հարությունյանը նշեց, որ եթե նախկինում ունեին ջեռուցման, սայլակների ձեռքբերման խնդիր, ապա դա այժմ լուծվել է, միայն վերանորոգումն է, որ դեռ ամբողջական չի կատարվել:
Իսկ խոհարարները պատմում են, որ ճիշտ է, բարդ է աշխատելը, քանի որ երեխաներ կան, որոնց համար առանձին սնունդ են պատրաստում, երեխաներ կան, որ ծնողները սնունդը բերում են տնից, բայց իրենք սիրով են անում աշխատանքը:
[nggallery id=186]
Հռիփսիմե Գալստյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության և թեկնածուների ընտրության կարգի, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է, որ Հանձնաժողովի որոշմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում:
Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը ներկայացված է ստորև: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե մինչև 2014 թվականի հոկտեմբերի 3-ը, ժամը 18.00-ն հարցազրույցի փուլին մասնակցելու վերաբերյալ դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին /առձեռն՝ 0078, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ echrcandidate@moj.am/:
Տեղեկացնում ենք նաև, որ Կարգի համաձայն՝ մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճում հատկացվում է տարածք առանց տեսաձայնագրման և լուսանկարահանման սարքերի ներկա գտվելու համար, ինչպես նաև հարցազրույցի անցկացման դահլիճին կից գտնվող տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականցնելու տեխնիկական հնարավորություններով: Հայտնում ենք, որ Կարգի համաձայն մրցույթի հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, հանձնաժողովի որոշմամբ, կարող է դուրս հրավիրվել հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից:
ՀՀ արդարադատության նախարարություն
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում է իրականացրել Աղդամի ուղղությամբ: Մշտադիտարկումն ընթացել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:
Հակառակ կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.30-ին, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին՝ «Սառնաղբյուր» կոչվող տարածքում, իրար են բախվել «ԶԻԼ-130» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «Ուրալ-4320» մակնիշի ավտոմեքենան, որը քարշակում էր նույն մակնիշի առանց վարորդի ավտոմեքենա, բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը այս պահին ժամանել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները: Այս պահին դեպքի վայրում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետներն առգրավում են դեպքի վայրում հայտնաբերված Մակարով տեսակի ատրճանակից արձակված 7-ից ավելի պարկուճները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից են արձակվել կրակոցները: Ներկա պահին ոստիկանությունը պազրում է, թե արդյոք կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ կան, թե ոչ:
***
16:24
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկաններն այս պահին հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների հետքեր մի քանի,և ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հանցագործությունը կատարած անձինք վրացական համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի:
Բարեբախտաբար Range Rover-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է խույս տալ «բաշիբոզուկներից», տեղի չի ունեցել վթար: Այս պահին մեքենան կայանված է Range Rover-ի վարորդի տան մոտ:
Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են 5-ից ավելի կրակոցի հետքեր:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել վրացական համարանիշներով Toyopta Prado մակնիշի ավտոմեքենան:
Չի բացառվում, որ նրա մեջ գտնված մարդիկ այլ զենք ու զինամթերք ևս ունենան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան մի սպայի եղբորը, ով նախկինում աշխատել ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետ զբաղեցրել փոխնախարարի պաշտոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին և այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:
Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարևորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկրների և ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական և գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:
Հարգելի՛ ներկաներ,
Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ և դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների և անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչև երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով: Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով և կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին և տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաև շահութահարկից :
Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:
Հարգարժա՛ն գործարարներ,
Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի և հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, և մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:
Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:
Թեև գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատ մեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ: Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետև փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ և այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ: Հայաստանը հռչակել է «բաց երկնքի» քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:
Համագործակցության լավ ներուժ կա նաև էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, և կան լավ այլընտրանքային աղբյուրներ:
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Վստահ ենք, որ զարգացման կարևորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում ևս կարող ենք համագործակցել, և մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլև գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելի ուսանողների առջև։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաև առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում և առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:
Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարևորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն և արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ և հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետև առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների և նրանց բիզնեսի կայացման, անհնար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է և, միգուցե, ամենակարևոր քաղաքականությունը:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ է արվել Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, և նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Կարեն Մելիքյանը:
Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանին՝ «Հայկական Վարկած»-ը խնդրեց տեղեկացնել՝ որն է պաշտոնանկության պատճառը: Վերջինս հերքեց տեղեկությունը` նշելով, որ Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը շարունակում է պաշտոնավարել:
Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել Հրաչ Խոստեղյանը՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնից:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել Կարեն Մելիքյանը, որն աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, որն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այն բոլոր սոցիալական խնդիրների մասին, որոնք առկա են մեր երկրում:
Ըստ նրա, այդ մարտահրավերները միայն Հայաստանում չեն դժվարություններ առաջացնում, այն մոլորակի մաշտաբով է լուծում պահանջում:
Նրա խոսքով, Հայաստանում նվազել է աղքատության ցուցանիշը:
«Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այդ հարցն ավելի սրվեց, սակայն հետևողական քաղաքականության արդյունքում՝ 2008 թվականից հետո աստիճանաբար կարողացանք ցուցանիշները նվազեցնել»,- ասաց փոխնախարարը:
Թե ինչի՞ արդյունքում է նվազել ցուցանիշը, Պետրոսյանը չմանրամասնեց:
Ըստ նրա երկրի առջև ծառացած հաջորդ կարևոր խնդիրը գործազրկությունն է:
«Հատկապես երիտասարդների գործազրկության ցուցանիշը հասնում է 24 տոկոսի, սա նույնպես մտահոգիչ է»,- արձանագրեց Պետրոսյանը:
Պետական պաշտոնյան ասաց, թե կենսաթոշակների մակարդակը նույնպես ցածր է, և այն չի կարող բարեկեցություն ապահովել թոշակառուներին:
«Հաշմանդամությունն ունի 8 — 9 տոկոս զբաղվածություն, սա լրջագույն խնդիր է»,- ասաց փոխնախարարը:
Նա փաստեց նաև, որ նվազագույն աշխատավարձի մակարդակը դեռևս ամբողջությամբ չի ապահովում ոչ միայն ընտանիքի, այլ նաև անձի բավարար կենսամակարդակը. «Սա ևս մտահոգիչ է, և Կառավարության առջև խնդիր է դրված յուրաքանչյուր տարի 5000 դրամով այն ավելացնել»:
Խնդիր է նաև, տարածքային համաչափ զարգացման բացակայությունը . բնակչությունը հիմնականում կենտրոնանում է մայրաքաղաքում:
Փոխնախարար Պետրոսյանը տրտնջաց, թե սոցիալական ոլորտն ամենաբարդ է. «Աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ գոհ լինեն այդ երկրի սոցիալական վիճակից. նույնիսկ ամենազարգացած երկրներում էլ բողոքներ ու ցույցեր են լինում այդ երկրի սոցիալական վիճակից»:
Հ.Գ. Պետրոսյանը մատնանշեց խնդիրներ, որոնք քաջ ծանոթ են հանրությանը, այն մեկ անգամ ևս մատուցելու կարիքը չկար, դրանք հաղթահարելուն ուղղված աշխատանքների մասին գուցե խոսեր փոխնխարարը և դրանց արդյունքները ներկայացներ:
Իսկ այն, որ գյուղական բնակավայրերի դատարկությունը վաղը աղետի է հանգեցնելու, կամ երիտասարդների զբաղվածության հարցը չկարգավորելը վերաճելու է չարիքի, իսկ տարեկան 5 հազար դրամ բարձրացող աշխատվարձն այս գլխապտույտ ընթացող աշխահում, ուղղակի սեփական ժողովրդին ձեռք առնելու պես մի բան է:
Ցավալի է, որ իշխանությունները իրենց անգործության հետևանքները չեն գիտակցում, այլապես կկատարեին ավելի կոնկրետ քայլեր:
Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:10-17)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.