23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, խարդախության՝ 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 13 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության 4 և ավազակային հարձակման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դարերով մարդ էակը տարուեր է շրջանառուող ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ….ինչպէս՝ քրիստոնէական արժէքներ, դեմոկրատիա, մարդկային իրաւունքներ, մշակութային արժէքներ….բայց աշխարհը հետզհետէ կը դառնայ ՎԱՅՐԻ ԱՆՏԱՌԻ «օրէնքներով» կառավարուող աշխարհ, ուր ԻՐԱՒՈՒՆՔԸ ԿԸ ՊԱՏԿԱՆԻ ԶՕՐԱՒՈՐԻՆ…., ուր ՈՅԺՆ է որ կը խօսի, մանաւանդ նիւթականը, մամոնան…: Յանուն այդ ոյժին, մոռացութեան կը տրուին մնացեալ բարոյական-մարդկայնական արժէքները..: Այսօր, իսլամիստ ծայրայեղականները կը վայելեն քրիստոնեայ արեւմուտքին հովանաւորութիւնը եւ կը շարժին անոր նաւթային, տարածքային, թէ այլ ՇԱՀԵՐՈՒՆ ի նպաստ….ՀԱՊԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ԱՅՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐԸ, որոնց համար իբր կը գործէր ան… ԱՆՈՆՔ ԴԱՐՁԱԾ ԵՆ ՍՈՍԿ ՇՐԹՈՒՆՔԻ ՄԱՐԶԱՆՔ ԵՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ….
***
Մարդ արարածը ԱԶԱՏ ըլլալու դատապարտուած է….Ի՛նքն է որ պիտի կերտէ իր կեանքը համաձայն իր բաղձանքներուն, ներքին մղումին, երազանքին, կամքի, ոգիի ոյժին, բանականութեան…: Ո՛չ մէկ գիրք թէ դասագիրք, ոչ մէկ ուսուցիչ թէ ծնողք կրնայ քեզի համար ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ կատարել, որքան ալ անոնց խորհուրդները քեզ ներշնչեն, որոշ ուղղութիւն տան…: Դուն եւ միայն դուն պիտի կատարես քու ԸՆՏՐԱՆՔԴ, դուն եւ միայն դուն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ պիտի ըլլաս ԸՆՏՐԱՆՔԻԴ համար..: Շատեր խուսափելու կամ խուսանաւելու եզրեր կը գտնեն, այդ ազատութեան եւ պատասխանատուութեան բեռը չկրելու, զայն ուրիշին վրայ բարդելու համար…: Բայց կեանքը դարձեալ եւ դարձեալ կը հաստատէ այն անհերքելի ճշմարտութիւնը, որ մեզմէ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐԸ, ուզենք կամ չուզենք, ԱԶԱՏ ԸԼԼԱԼՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ Է….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։
Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը, «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը (25.07.2014թ N01-28) սննդամթերքի համապատասխանության մասին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վերացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Ակնայի (Աղդամի) ուղղությամբ առաջնագծի հատվածում ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությանը, զոհվածը Ահմեդով Գարյաղդը Էլդար օղլուն է:
Միջադեպն արձանագրվել է Աղդամի շրջանի Չիրաղլը գյուղի սահմանային հատվածում։
Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա:
Հերբերթ Սալբերին իր հերթին նշեց, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 31-ին կազմել է 406.01 դրամ՝ նվազելով 0,06 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.61 դրամ (նվազել է 0.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 685.30 դրամ (նվազել է 2.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.42 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 268.12 դրամ, ոսկին՝ 16,897.79 դրամ, պլատինը՝ 19,319.21 դրամ:
Հուլիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.27 դրամ:
Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ծնողներ:
Ակադեմիայի ավարտական կուրսի հանդիսավոր քայլերթից հետո նորընծա սպաները, որոնք, ի դեպ, ոստիկանության նոր համազգեստը կրող առաջին հերթափոխն են, ստացան դիպլոմները՝ որպես ոստիկանի կոչումն ու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո երախտիքի խոսք ասացին շրջանավարտների եւ ծնողների ներկայացուցիչները:
ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ սպաներին բարի երթ մաղթեց` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին:
Հանդիսավոր արարողության ավարտին ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին:
Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասերում: Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով զորամասի զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ զորանոցի բացումը խթան կհանդիսանա նոր ուսումնական փուլում զորամասի առջև դրված խնդիրներն առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորեց նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ զինված ուժերի մարտունակությունը:
Շրջելով ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ գույքով կահավորված նորակառույց շինության տարածքում` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումնական պայմանները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը զորամասի զինավանում էր, որտեղ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի շրջանակում բնակարանամուտ են տոնել զորամասի 10 զինծառայողներ:
Շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ու ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որպեսզի զինծառայողներն իրենց թիկունքում մշտապես զգան պետական հոգածությունը, զերծ լինեն կենցաղային խնդիրներից և բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված ևս մի քանի զորամասերում, տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ճշտել է կառուցվող շինությունների շահագործման վերջնաժամկետները:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ստուգել է նաև զորամասերի ուսումնանյութական բազան, տեխնիկական հագեցվածությունը, հետևել է սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման տարածքներում ընթացող աշխատանքներին: Սեյրան Օհանյանը աշխատանքներն առավել խորքային և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարությանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչևսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Ըստ ստացված տեղեկությունների` նա ներկայումս թաքնվում է ՀՀ-ում:
Էդգար Աբգարյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` 010-56-48-21, 010-56-12-32 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.