23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական վարկած»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին և նրա կնոջը՝ Վարսային՝ անդրանիկ զավակ ունենալու կապակցությամբ:
Նշենք, որ այսօր զույգը տղա է ունեցել:
Փետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ մորաքրոջ որդին` 1987 թ. ծնված Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի զենքով եկել է իրենց տուն և կրակել իրենց ուղղությամբ:
Զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է:
Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաև գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն և կառավարիչը, և հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև Հանրային խորհրդին:
Հանդիպմանը ՀԽ անդամների կողմից բարձրացվել է նաև Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների խնդիրներին: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ հետևողական լինելու համար և նշել, որ այժմ ՀՀ բնապահպանության տեսչությունն աշխատանքներ է տանում՝ անօրինական գործող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու և ջրային հնարավոր աղետը կասեցնելու համար:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման հանդիպումները:
Փետրվարի 27-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 21.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 01.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի 3 ուղևորները և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Ադոնցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԶԻԼ-4502» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 շենքի մոտ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 06.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտաի թիվ 40 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 17-ամյա աղջիկ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ին, Սիսիանի Սիսական-Ադոնց խաչմերուկում «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան բախվել է կանգառում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի,:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին ստացել է վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
ԳԱՐՆԱՆ ԶԱՐԹՕՆՔՆ է վարարեր ամենուր….ծլած-ծաղկած է ողջ բնութիւնը, արեւը իր շռայլ ճառագայթները փռած է չորս դին, որոնց ջերմութիւնն ու լոյսը կը խուժեն նաեւ մարդկանց սրտերէն ներս, որոնք նոր կեանքով կը բողբոջին….Ձմեռնային անտարբեր ծուլութենէն, անգործունեայ քունէն ետք, կեանքի այս նոր զարթօնքը շատ բան կը խոստանայ բոլորին…Մենք՝ ազգովին, անչա՛փ կարիքը ունինք շնչելու գարնան վերանորոգ, թարմացնող շունչը, թօթափելու մեր հաւաքական մարմնէն վաղուց քարացած կարծրատիպերը, արատները, ժանգն ու փոշին եւ, գարնան ծաղկած ծառերուն նման, նորոգ կեանքով վերածնի՛լ, վերածնի՛լ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացել է Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը, որին ներկա էր մոտ 200 լրագրող:
Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինան ուժեղ երկիր է կկարողանա հաղթահարել ճգնաժամը, որի առաջացման համար, ըստ նրա, մեղավոր է Արևմուտքի վարած քաղաքականությանը:
«Ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով: Սակայն ես մտադիր եմ շարունակել պայքարը՝ հանուն Ուկրաինայի ապագայի»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը:
Նա ներողություն է խնդրել վետերաններից, ուկրաինացի ժողովրդից, ինչպես նաև արդեն լուծարված «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկներից՝ Ուկրաինայում տեղի ունեցածի համար, նաև այն բանի համար, որ իր ուժերը չբավականացրեցին կայունություն պահպանելու համար:
Յանուկովիչը տեղեկացրել է, որ Ռուսաստան հաստատվելուց հետո դեռ չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, միայն հեռախոսազրույց է ունեցել, իսկ թե երբ կկայանա նրանց հանդիպումը, Յանուկովիչը դեռ չգիտի:
Նա պատմել է, որ Կիևից Խարկով մեկնելու ճանապարհին նրա ավտոմեքենայի վրա կրակել են, ինքը եղել է մի քանի շրջաններում, նաև՝ Ղրիմում, և տեղաշարժվել է ավտոմեքենաներով և ուղղաթիռներով։
Ըստ Յանուկովիչի, Ռուսաստանը պետք է և պարտավոր է գործել։
«Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, թե ինչու է այսքան ժամանակ նա լռում»,-նշել է նա։
Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն անօրինական է համարում, և չի մասնակցի դրանց։
Ուկրաինայի արդեն նախկին նախագահը,ասուլիսի եզրափակիչ խոսքում, դիմելով երկրի ներկայիս իշխանություններին, կոչ է արել վերջ տալ անօրինականություններին։
ԻՆՔԶԻՆՔ ԸԼԼԱԼ….երբ այնքան շատ են կեանքի մէջ զանազան դերեր խաղցողներ, դիմակով ներկայացողներ, «թուացեալ»ը իսկականի տեղ դնողներ….երբ ներկայ ընկերութիւնն ալ տեսակ մը կը հարկադրէ մարդ-անհատին իր դերակատարումը յաջողութեամբ խաղալ կեանքի մէջ, ըլլա՛յ որպէս պաշտօնեայ տուեալ ընկերութեան մը մէջ, ըլլա՛յ որպէս պետական գործիչ, իշխանաւոր….եւ այսպէս շարունակ: Եւ այնքան սակաւ են անոնք, որոնք ՀԱՐԱԶԱՏ կը մնան իրենց բուն էութեան, ՀՈԳԻԻՆ….այսպէս կորսնցնելով կեանքի մէջ ամէնէն թանկը….
***
ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ հեշտ չէ գտնել, զայն յայտնաբերելու համար, աչքերդ ու միտքդ պիտի մաքրես ամէն փոշիէ ու աղտէ, որոնք կը խափանեն պայծառ տեսողութիւնն ու դատողութիւնը….ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ հեշտ չէ բարձրաձայնել, զայն կարենալ բարձրաձայնելու համար, պիտի պատրաստ ըլլաս կրելու շատ-շատերու պարսաւանքը, նոյնիսկ արհամարհանքն ու թշնամանքը….Մեր ժողովուրդը դիպուկ խօսք ունի. «Ճշմարիտը խօսողին գլուխը ծակ կ’ըլլայ», կամ «Ճշմարիտը խօսողը եօթը գիւղէն կը վռնտեն»….Բայց որքա՛ն պատուաբեր, արժանապատիւ կեանք պիտի ըլլար՝ ՃՇՄԱՐԻՏԻՆ միայն ծառայելը, զայն յարատեւ փնտռելը, միայն անոր ձգտիլը, զայն ապրիլը, զայն խօսիլն ու գրելը…, քանզի բոլոր ժամանակներուն համար ալ, ՃՇՄԱՐԻՏԸ միայն կրնայ իսկապէս ազատագրել անհատն ու ազգային հաւաքականութիւնը….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անհրաժեշտ է համարում կրկին և, թերևս` սույն խնդրի առնչությամբ վերջին անգամ անդրադառնալ 2014 թվականի փետրվարի 24-ին և 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրություններին:
Ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներկայացրած մանրամասն տեղեկատվությամբ և փաստերով բազմիցս հստակ տվել է բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նպատակահարմար չհամարելով ներկայացնելու քննարկվող վարույթով կատարված գործողությունների և ընդունված որոշումների օրինականության և հիմնավորվածության փաստարկների ամբողջական փաթեթը, այդուհանդերձ կրկին անգամ տեղեկացնում ենք, որ.
1/ պարտապանի հիշատակվող գույքն արգելադրվել է ոչ թե բռնագանձման վարույթով, այլ մեկ այլ պահանջատիրոջ կողմից ներկայացված հայցի ապահովման կատարողական վարույթով, ինչն օրենքով նախատեսված է որպես գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին պահանջատիրոջը գրավոր տեղեկացնելու պարտականության ընդհանուր կանոնից բացառություն (Տես`”Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 44-րդ հոդված, մաս 5).
2/ Արգելադրված գույքը միանշանակ օրենքով սահմանված կարգով ի պահ է հանձնվել պարտապանին, ինչի վերաբերյալ կատարողական վարույթում առկա է համապատասխան փաստաթուղթ: Պարտապանի կողմից իրեն ի պահ հանձնված գույքի պատշաճ պահպանության խնդիրն այլ հարց է, որի վերաբերյալ Ծառայությունը ժամանակին հետևողականորեն արձագանքել է դրա համար իրավասու իրավապահ մարմիններին:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ընթանում է Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը, որին ներկա է մոտ 200 լրագրող:
—
Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինան ուժեղ երկիր է կկարողանա հաղթահարել ճգնաժամը, որի առաջացման համար, ըստ նրա, մեղավոր է Արևմուտքի վարած քաղաքականությանը:
«Ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով: Սակայն ես մտադիր եմ շարունակել պայքարը՝ հանուն Ուկրաինայի ապագայի»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը:
Նա ներողություն է խնդրել վետերաններից, ուկրաինացի ժողովրդից, ինչպես նաև արդեն լուծարված «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկներից։
Ուկրաինայում տեղի ունեցածի համար, նաև այն բանի համար, որ իր ուժերը չբավականացրեցին կայունություն պահպանելու համար:
—
Յանուկովիչը տեղեկացրել է, որ Ռուսաստան հաստատվելուց հետո դեռ չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, միայն հեռախոսազրույց է ունեցել, իսկ թե երբ կկայանա նրանց հանդիպումը, Յանուկովիչը դեռ չգիտի:
Նա պատմել է, որ Կիևից Խարկով մեկնելու ճանապարհին նրա ավտոմեքենայի վրա կրակել են, ինքը եղել է մի քանի շրջաններում, նաև՝ Ղրիմում, և տեղաշարժվել է ավտոմեքենաներով և ուղղաթիռներով։
—
Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն անօրինական է համարում, և չի մասնակցի դրանց։
—
Վիկտոր Յանուկովիչի խոսքով, Ռուսաստանը պետք է և պարտավոր է գործել։
«Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, թե ինչու է այսքան ժամանակ նա լռում»,-նշել է նա։
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգաիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.