23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պահեր կան, երբ առանձնութիւնը խոկումի տրամադրութիւն կը ստեղծէ ներաշխարհիդ մէջ….մարդ-բնութիւն-տիեզերք խորունկ ներդաշնակութեան ապրումներով կը լիանաս….Բայց մարդ էակը էապէս ընկերային էակ է, ինչպէս պիտի ըսէր հելլէն փիլիսոփան՝ Արիստոտէլը, աւելցնելով որ՝ մարդկային ընկերութենէն դուրս, ան կա՛մ աստուած է, կա՛մ ալ անասուն….Այո՛, մարդուն կեանքը կ’իմաստաւորուի հանրութեան մէջ՝ ընտանիք, համայնք, ազգ ու երկիր…այլապէս ի՞նչ իմաստ պիտի ունենային՝ ՍԷՐ, ԲԱՐԻՔ, ԱԶՆՒՈՒԹԻՒՆ, ԱՐԻՈՒԹԻՒՆ եւ նման բարոյական հասկացութիւնները….: Բայցեւայնպէս, առանձնութեան մէջ է որ մարդ կրնայ խորհրդածել, երեւոյթներու խորը թափանցամտիլ եւ …նոյնիսկ ստեղծագործել կամ արարել….: Բայց ԱՐԱՐԵԼԸ կամ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ արդէն ԱՐԱՐԻՉԻ յատկանիշ է գերազանցօրէն….եւ նման պահերուն ՄԱՐԴԸ ԿԸ ԴԱՌՆԱՅ ԱՐԱՐԻՉ….համեստագոյն չափերով….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի վարորդը, 2 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-24»-ի ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Լևոն Ազիզյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերին /նստավայրը` ք. Մոսկվա/:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բելգիայի Թագավորության ռազմական ներկայացուցչին առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ողջունելով` պարոն Տոնոյանը նշեց, որ պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների շրջանակներում:
Գեներալ Քուվելիերը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցելու բելգիական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հարգելի գործատուներ, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտըպատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն (Որոշման ամբողջական տեքստը՝http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf):
Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:
Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ: Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին: Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին:
Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:
Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ: Մի մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև Ձեր աշխատողները:
Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր:
Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի եկեղեցին հայկական եզակի եկեղեցիներից է, որն ամբողջովին որմնանկարազարդ է (17-րդ դ. առաջին կես)։ Իսկ ընդհանրապես, Նոր Ջուղան իր տասից ավելի եկեղեցիներով ու մշակութային ծանրակշիռ ժառանգությամբ, բացառիկ տեղ է գրավում հայ մշակույթի համապատկերում։
Նկարը՝ Армянский собор Христа Всеспасителя. XVII в. (Исфахан)
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Ժաննա Ֆրիսկեի ծանր հիվանդության լուրն անհանգստացրել է ոչ միայն ռուս հասարակությանը, այլև օտարերկրյա:
Այսպես, հանրաճանաչ Օզզի Օսբորնի կինը՝ Շերոնը, տեսաձայնագրություն է ուղարկել Ժաննային՝ նշելով, որ պատրաստվում է օգնել վերջինիս:
«Ողջույն Ժաննա, ես Շերոն Օսբորն եմ: Ծանոթացա քո պատմությանը և ես ցանկանում եմ, որ դու իմանաս՝ ես և ամուսինս պատրաստվում են հունիսի 1-ին գալ Մոսկվա՝ հանդիպելու քեզ, սակայն մինչ այդ, մենք գումար կուղարկենք քո բուժման համար»,-տեսանյությում ասում է Շերոն Օսբորնը:
Խիստ սառնամանիքների պատճառով՝Կիևի Անկախության հրապարակներում և Գրուշևսկու փողոցում ցուցարարների թիվը նվազել է։
Ինչպես տեղեկացնում է УНИАН ուկրաինական գործակալությունը, հիմնականում փողոցներում մնացել են նրանք, ովքեր զբաղված են ինչ-որ գործերով՝ բարիկադներ պատրաստելով կամ ցուցարարներին թեյ և բուտերբրոդներ բաժանելով։
Մայդանում նույնպես շատ չեն. նրանք փաստագրական ֆիլմեր են դիտում և մեծ էկրանից հետևում լուրերի թողարկումներին։
Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:
Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատում է այն տեղեկությունը, թե հունվարի 29-ին Բագրատաշենի մաքսակետով Հայաստան ժամանած ադրբեջանական ընտանիքն ապաստան է հայցել Հայաստանից։ «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից»,-գրված է ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն արգելել է Չինաստանից թռչնի միս և մի շարք այլ մթերքներ ներկրել Հայաստան՝ այդ երկրի տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Ինչպես հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանից արտահանված վերը նշված ապրանքների վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.