29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հայկական Վարկած»-ի խմբագրակազմը շնորհավորում է իր ընթերցողների և համայն հայության Նոր տարին. մաղթում՝ հույս, հավատ, սեր:
Թող խաղաղությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն ձեզ, իսկ մենք միայն բարի լուրեր ավետելու առիթներ ունենանք։
2014 թվականն ազատության տարի է: Իսկ ի՞նչ է ազատությունը, ի՞նչ ասել է, թե լինել ազատ:
Ազատությունը պարապություն չէ, այլ իր ժամանակը ազատորեն տնօրինելու և իր համար զբաղմունքի տեսակ ընտրելու հնարավորություն. կարճ ասած, ազատ լինել՝ նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ անձամբ որոշել, թե ինչ անել և ինչ չանել, ասել է Լաբրյուերը:
Հիրավի, ազատությունը շատ կարևոր է յուրաքանչյուր անհատի համար, չկա մարդ, որ ազատություն չսիրի, խոսքը ամեն տեսակի ազատության մասին է՝ թե խոսքի, թե ֆիզիկական, և թե կրոնական.
1. Մարդու ձգտումը դեպի ազատություն նման է կաթսայում փակված շոգու՝ նա ևս կարող է դառնալ վտանգավոր, երբ նրան չափազանց սեղմում են, ինչպես նաև՝ շատ օգտավետ, եթե նրան ճիշտ ուղղություն են տալիս, լավ պատրաստված մեքենայում: Վ. Վայտինգ
2. Միայն այն հասարակությունն է ազատության իսկական օրրան, որտեղ ժողովուրդն օգտվում է գերագույն իշխանությունից:
3. Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է իր անվտանգության մեջ համոզված լինելու վրա: Շ. Մոնտեսքիո
4. Ազատությունը հնարավոր է միայն այն երկրում, որտեղ իրավունքը տիրապետող է կրքերի նկատմամբ: Ժ Լակորդեր
5. Ազատությունը և սանձարձակությունը մեկը մյուսին միանգամայն հակադիր հասկացություններ են: Քվինտիլիանոս
6. Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն: Տակիտոս
7. Ո՞վ է իրոք ազատ: Նա, ով չի ստրկանում սեփական կրքերին և ուրիշների քմահաճույքներին: Ֆ. Ն. Գլինկա
8. Ազատությունը իրավունք է անելու այն ամենը, ինչ թույլատրելի է օրենքներով: Շ Մոնտեսքիո
9.Չկան ավելի դաժան սահմանափակումներ, քան չհամարձակվելը ասելու այն, ինչ մտածում ես: Շ. Սենտ-Էվրեմոն
10 Մենք իրոք ազատ ենք, երբ պահպանել ենք ինքնուրույն մտածելու ընդունակությունը, երբ անհրաժեշտությունը մեզ չի ստիպում պաշտպանել պարտադրված և, որոշ իմաստով, մեզ կարգադրված կարծիքներ: Ցիցերոն
2014 թվականն ինչպես ազատության, այնպես էլ հավատարմության տարի է: Ահա, թե ինչ կարծիքի են հանրահայտ մարդիկ հավատարմության մասին:
1. Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը՝ պատիվ: Էբներ Էշենբախ
2. Հավատարմությունն ընկերության պատվիրանն է, ամենաթանկարժեքը, ինչ ընդհանրապես կարող է մարդուն տրված լինել: Թելման
3. Մի դավաճանիր քեզ, ստեղծիր այնպիսի բան,
Որին մահն էլ չհաղթի հավիտյան: Իյեշ
4. Անհավատարմությունը ներում են, սակայն չեն մոռանում: Լաֆայետ
5.Ով նույնիսկ իրեն է դավաճանում,
Այս աշխարհում նա ոչ ոքի չի սիրում: Շեքսպիր
6. Զենքը կպաշտպանի, բայց լավագույն պաշտպանությունը հավատարմությունն է: Սենեկա Կրտսեր
7. Ով հավատարմության երդում չի տվել երբեք, նա երբեք էլ այն չի դրժի: Պլատոն
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը իր ոչ պաշտոնական` 2nd.am կայքին:
Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:
Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին:
Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:
1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:
2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի “հիփոթեքից”: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:
3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն:
Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ “շնորհալիների” համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:
Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:
Ահաբեկչություն է տեղի ունեցել Վոլգոգրադի կենտրոնի կայարանում:
Ըստ երկրի Քննչական կոմիտեի տվյալների, զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 40 մարդ։
«Այսօր՝ 12:45-ին, Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ պայթուցիկ սարքի գործի դրվելու հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Ենթադրաբար պայթյունն իրականացրել է կին մահապարտ-ահաբեկիչը»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Դեռևս ոչ ամբողջական համարվող ցուցակում նշված են երկու հայի անուններ՝ 33-ամյա Նինա Հարությունյան, 1978-ին ծնված Սուսաննա Գրիգորյան:
Այսօր Ազգային ժողովում ամանորյա ընդունելություն էր: Հատկանշական էր այն, որ պատգամավորների մեծ մասը բացակայում էր: Հիմնականում ՀՀԿ-ականներն էին (ԱԺ փոխնախագահներ Էդվարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը,Մարգարիտ Եսայանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Գալուստ Սահակյանը), սակայն նրանցից շատերը, կարճ ժամանակ մնալով սրահում, հեռացան:
ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ խմբակցությունները ներկայացնող պատգամավորներն այդպես էլ չերևացին, զարմանալիորեն, կոալիցիա կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունից նույնպես ոչ ոք չէր եկել:
ԲՀԿ-ից եկել էին Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը:
Շատ բարձր տրամադրություն ուներ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը գրեթե ողջ ժամանակ ժպտում էր և բոլորի հետ ջերմ զրուցում:
Բարձր էր նաև Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը. նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե 2013 թվականն արդյունավետ տարի է, սակայն գալիք տարում, ըստ ԱԺ նախագահի, ևս հաջողություններ կարձանագրվեն, և արդյունքները տեսանելի կլինեն:
Ամփոփելով տարին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եղել են ոլորտներ, որտեղ մենք ձեռքբերումներ ենք ունեցել, եղել են ոլորտներ, որտեղ առաջընթաց կա, պետք է նկատի ունենանք, որ 2013 թվականը կարևոր տարի էր, կարևոր որոշումներ են ընդունվել, սակայն այդ որոշումները պատշաճ չեն ներկայացվել հանրությանը, և մենք ունեցանք խորհրդարանի հասցեին բազմաթիվ քննադատություններ, որոնք անտեղի են, որովհետև խորհրդարանը ոչ մի դերակատարություն չի ունեցել վատ առումով, այլ կառավարությունը կարող էր ավելի թափանցիկ ներկայացներ հանրությանը այդ որոշումները»:
Աժ նախագահի խոսքով, այն լուրերը, թե գազի գնի փոփոխությունը հասարակությունից գաղտնի է պահվել, չի համապատասխանում իրականությանը, իսկ 20 տոկոս բաժնետոմսերից ոչ մի շահույթ իրենք չեն ստացել:
Նշենք, որ ԱԺ նիստերն ակտիվորեն լուսաբանած լրագրողներին նվիրեցին ժամացույցներ:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Չնայած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` հատակին, հայտնաբերվել է վարձակալ 1950թ. ծնված Մ. Հ.-ի դին:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչը և «1-04» ծառայության հերթապահը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.