23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նախագահն այնուհետև ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որտեղ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարն ու Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը զեկուցել են ընթացիկ տարում իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերին:
Նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության հիմնական գործառույթները՝ առանձնացնելով մի քանի ոլորտ, որտեղ ընթացիկ տարում կատարվել են էական փոփոխություններ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին, պետական պարտքի կառավարմանն ու եվրապարտատոմսերի թողարկմանը, գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնմանը, հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարությանը, ծրագրային բյուջետավորմանը և նախարարության այլ գործառույթների շրջանակներում իրականացված աշխատանքներին:
Նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է բյուջետային քաղաքականությունը, մասնավորապես, ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա զեկուցել է օրենսդրական մի շարք փոփոխությունների մասին, որոնց արդյունքում ապահովվել են բյուջետային ծրագրավորման, պետական համակարգում աշխատավարձերի կարգավորման, արտաբյուջետային հաշիվների վարման իրավական հիմքերը:
Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնման և դրանով պայմանավորված՝ տեղական գանձապետական բաժինների կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև պետական բյուջեի հաշվետվությունների թափանցիկության, մասնավորապես, օրվա կտրվածքով բյուջեի ծախսերն ինտերակտիվ բյուջեի միջոցով հասանելի դարձնելու և պետական պարտքի կառավարման մասին:
Նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրել է հարկային և մաքսային, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում կատարված և ծրագրվող քայլերը, մասնավոր և հանրային հատվածների հաշվապահական հաշվառման ոլորտում վերջերս կատարված բարեփոխումները: Իր խոսքում նա անդրադարձել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակներում Ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներին ևս:
Նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը զեկուցել է պետական գնումների ոլորտում վերջին ամիսներին կատարված բարեփոխումները, մասնավորապես մոնիթորինգի արդյունքներն ու գնման գործընթացում կիրառված և թափանցիկություն ապահոված նոր գործիքները: Փոխնախարարն ամփոփել է ներքին աուդիտի համակարգի գործունեությունը, որը ներդրվել է պետական հատվածում 2013թ., ինչպես նաև արտաքին աուդիտի ոլորտում տրված լիցենզիաների գործողությունների նկատմամբ հսկողության խստացման արդյունքները:
Աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքն ու կադրային քաղաքականությունը՝ անդրադառնալով աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, որոնք միտված են առկա ներուժն առավել ռացիոնալ օգտագործելուն: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նաև մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կարողությունների զարգացման ծրագրերն ու առկա խնդիրները:
Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է ընթացիկ տարում ֆինանսական վերահսկողության հիմնական ուղղությունների և արդյունքների մասին՝ անդրադառնալով հատկապես ընթացիկ տարում ավելի մեծ ծավալ ունեցող՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումներին: Տեսչության պետի հավաստմամբ, արդյունքում բարձրացել է Ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, վերականգնվել են 2012թ. համեմատությամբ կրկնակի բյուջետային միջոցներ:
Զեկույցների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, անդրադարձել առկա խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ֆինանսների նախարարության համակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջին հերթին ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի մասին: Նախագահը դրական է գնահատել այս ուղղությամբ տարվող աշխատանքը և ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ընթացքի համար տեսնում է դրա առանձին փուլերի և արդյունավետ ավարտի հստակ ժամանակացույցի ամրագրման, հետևաբար նաև՝ գործընթացի տեմպի ավելացման անհրաժեշտություն:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տարիների ընթացքում բյուջետային գործընթացը նկատելիորեն բարելավվել է. պետական բյուջեի կազմման, կատարման և հաշվետվողականության ինստիտուտները մեր երկրում զարգացման մեծ ուղի են անցել, և եթե նախկինում մշտապես բյուջետային գործընթացը մեր հասարակության մտահոգությունների կիզակետում էր, ապա, Նախագահի խոսքով, այժմ հասարակական քննարկումներում բյուջեն վաղուց արդեն պարզապես դուրս է մնացել, ինչը համակարգի կայացվածության մասին է վկայում:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև բյուջեի արդյունավետ կատարման՝ հավաքագրվող միջոցների արդյունավետ տնօրինման անհրաժեշտության մասին:
«Մյուս հարցը, որ պիտի առանձնացնեմ, տարվա ընթացքում բյուջե-տային գործընթացներին առնչվող քննարկումներին, վերլուծություններին, անգամ բամբասանքներին ավելի հստակ ու ժամանակին արձագանքելն է»,-ասել է Նախագահը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին ամբողջական և խորը հաշվետվությամբ Ազգային ժողովում հանդես գալուց, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանրությանը տեղեկատվություն ներկայացնելուց զատ, Ֆինանսների նախարարությունը հստակ ու ժամանակին պատասխանի նաև հրապարակավ առաջ քաշվող բոլոր հարցերին, անգամ եթե դրանք ակնհայտ անհիմն են. «Ապատեղեկատվությունը պիտի մատնանշվի, պարզաբանման կարիք ունեցող հարցերը` հիմնավոր բացատրություն ստանան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության ժամանակ Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես նախարարության խնդիրներին, այնպես էլ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը:
Աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, որին մասնակցում էր Հանրապետության Նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, և՛ մեզ համար, և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության: Իսկ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաև փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին:
Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, և՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, և այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ:
Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ և ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Այվազյանը, տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժորա Ասատրյանը, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին արևմտյան` 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում ևս` դեկտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հնարավոր են տեղումներ:
Իրանի և ԱՄՆ-ի խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամանակահատվածում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Financial Times-ին, Ռոհանին բացառել է երկրի միջուկային օբյեկտների ոչնչացման հնարավորությունը
Պարբերականի այն հարցին, թե թույլ կտա՞ Թեհրանը ոչնչացնել իր միջուկային օբյեկտները, Իրանի նախագահը պատասխանել է՝ «100 տոկոսով ոչ»:
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն: «Հարկային տեռորի» կամ «գործ սարքելու» մասին նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական մեղքը թաքցնելու համար նախահարձակ լինելու վկայություն: Տեսչություն ներխուժել ցանկացող անձանց խմբին առաջնորդող անհատ ձեռնարկատեր Ռայա Մուշեղի Ղահրամանյանը փորձել է այսպիսով խուսափել իր անօրինական գործելաոճը բացահայտած հարկային մարմնի օրինական պահանջի կատարումից:
Խնդիրը հետևյալն է.
Հիմք ընդունելով մանրամեծածախ առևտրով զբաղվող Ռայա Ղահրամանյանի ներկայացրած տվյալները` Կոտայքի տարածքային հարկային տեսչության իրականացրած հսկողական և վերլուծական աշխատանքների արդյունքում անհատ ձեռնարկատերը հայտնվել է ռիսկային համարվող հարկ վճարողների ցանկում: Տեսչությունը գրավոր ծանուցել է հարկ վճարողին, որպեսզի վերջինս հայտարարագրի իրական իրացման շրջանառությունները և վարձու աշխատողների թվաքանակը, սակայն հարկ վճարողն անպատասխան է թողել ծանուցումները: Այնուհետև 26.02.2013թ.-ին և 18.11.2013թ.-ին անհատ ձեռնարկատիրոջ մոտ իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներ, և 2 դեպքում էլ արձանագրվել է խախտում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը պետք է կասեցվեր, սակայն հարկային տեսչության կողմից հարկ վճարողին առաջարկվել է գործունեության կասեցումը փոխարինել տուգանքի վճարմամբ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ենթակետի դրութների համաձայն:
Հարկային վարչարարության շրջանակներում Կոտայքի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատիրոջ երեք հսկիչ-դրամարկղային մեքենաները` գրանցված Աբովյան Հանրապետության 20 հասցեում, չեն գտնվում նույն տարածքում, այլ տեղադրված են տարբեր հեռավորությունների վրա գտնվող և առանձնացված տարբեր մուտքերով շինություններում, որից ակնհայտ է, որ հարկ վճարողը միաժամանակ երեք խանութներով չի կարող գործունեություն ծավալել` ունենալով 1 վարձու աշխատող, ինչպես հայտարարգրել էր Ռ. Ղահրամանյանը: Բացահայտումների մասին հարկային տեսչության աշխատակիցները տեղեկացրել են անհատ ձեռնարկատիրոջը և այդ պահին խանութներում արձանագրել 7 աշխատող:
Ակնհայտ է, որ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջից, և որևէ միտում, քան օրինականության պահպանումն է, չի կարող լինել: Հարկային մարմինը կատարում է իր աշխատանքը:
Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար հարկային մարմնի օրինական գործողություններն ընդունել չցանկացող անձանց անհիմն բողոքը չի կարող հիմք լինել, որպեսզի հարկային ծառայությունը չկատարի օրենքի պահանջը:
ՊԵԿ-ը բոլոր դեպքերում անընդունելի է համարում ոչ օրինաչափ գործողությունների քողարկումը զրպարտության և ամբոխավարության մեթոդներով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման վարվելակերպը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է իրավական գնահատականի»:
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը.
1 Մագնուս Կարլսեն 2872
2 Լևոն Արոնյան 2803
3 Վլադիմիր Կրամնիկ 2793
4 Հիկարու Նակամուրա 2786
5 Վեսելին Տոպալով 2785
6 Ալեքսանդր Գրիշչուկ 2783
7 Ֆաբիանո Կարուանա 2782
8 Բորիս Գելֆանդ 2777
9 Վիշվանաթան Անանդ 2773
10 Պետեր Սվիդլեր 2758
100-յակում տեղ են գտել նաև Սերգեյ Մովսեսյանը` 56-րդ հորիզոնական (2689), Վլադիմիր Հակոբյանը՝ 61-ը (2684), Գաբրիել Սարգսյանը՝ 72-ը (2675):
Այսօր՝ Երևանի ժամանակով 21:45-ին, Կիևի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի 11-րդ մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանը ներկայացնող մասնակից Մոնիկա Ավանեսյանը, «Choco Factory» երգով, ելույթ կունենա երրորդ համարի ներքո:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 12 երկիր:
1. Հայաստան — Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»
2. Բելառուս — Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»
3. Վրաստան — Սմայլ Շոփ, «Give your smile»
4. Մոլդովա — Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»
5. Մակեդոնիա — Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»
6. Մալթա — Գայա Կոչի, «The Start»
7. Նիդերլանդներ — Միլենե եւ Ռոզանե, «Double Me»
8. Ռուսաստան — Դայանա Կիրիլովա, «Dream on»
9. Սան Մարինո — Միշելե Պերնիոլա, «O-o-O Sole intorno a me»
10. Շվեդիա — Էլիաս, «Det är dit vi ska»
11. Ուկրաինա — Սոֆիա Տարասովա, «We Are One»
12. Ադրբեջան — Ռուստամ Քարիմով, «Me And My Guitar»
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրականները բարձրաձայնում էին, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանը հրաժարվեց ընդունել բողոքի մասնակիցներին, ում վերաբերմունքից նյարդայնացած կանայք ճեղքեցին հարկային տեսուչների պատնեշը և մտան պետի աշխատասենյակ: Տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Վ. Սահակյանն ահազանգել է ոստիկանություն, և կարճ ժամանակ անց այնտեղ են ժամանել մեծ թվով ոստիկաններ: Ցուցարարները հայտարարել են, որ չեն լքի շենքը, մինչև պետը չընդունի իրենց, սակայն Վ. Սահակյանը «երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ»՝ հրաժարվել է կատարել առևտրականների պահանջը՝ ասելով, թե «իմ գործողություններն օրինական են, պարզաբանումների համար էլ դիմեք պետեկամուտների նախարարության լրատվական ծառայությանը»:
Բողոքի ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են նաև, որ եթե հարցը չլուծվի, իրենք դիմելու են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ պատգամավորը նախկինում էլ հարկային տեսչության նման աշխատաոճի դեպքում ձեռք է մեկնել առևտրականներին, և իրենք հուսով են, որ այս անգամ էլ նա կկանգնի աբովյանցիների թիկունքին:
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին և դիմել փախուստի:
Կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 14.00-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 1989 թ. ծնված Աշոտ Մ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Ժողովուրդ մը որ կորսնցուցած է իր զաւակներուն մէջ՝ անհատական եւ հաւաքական մակարդակներու վրայ ալ, ԱՆՎԱԽ, ԱՆՎԵՀԵՐ ՈԳԻԻ ԽՈՅԱՑՈՒՄՆԵՐՈՒ ՃԱՇԱԿԸ, ԱՐԺԱՆԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ, կը թակարդուի վախի ճիրաններուն մէջ, կը ստրկանայ գետնամած խոնարհութեամբ, չի կրնար գլուխ բարձրացնել զինք ճորտացնել փորձող ԱՆԱՐԳ ԹՇՆԱՄԻԻՆ ԴԷՄ, ներքին թէ արտաքին, կ’ապրի նուաստ կեանքով….ի վերջոյ անհետանալու կը դատապարտուի պատմութեան թատերաբեմէն….Դէմ ելլել ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, նոյնիսկ մէն-մենակ, բարձրագոյն հոգիներուն միայն յատուկ է…Նմաններն են որ կը հերոսանան եւ պատմութիւն կը կերտեն….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.