23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ցանկանում է վրեժ լուծել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից։
Այս համոզմունքն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է Սուրիկ Խաչատրյանը։
«Սամվել Հարությունյանը կարող էր էս 19 տարիներին խոսել էն ամենի մասին, ինչ լրատվամիջոցներում կա։ Էս ամենը խոսում է իր ոչ մարդկային պահվածքի մասին։ Իրա մոտ խոսում է վրեժխնդրությունը։ 1994 թվականին քաղխորհրդի 41 պատգամավոր անվստահություն հայտնեցին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, էդ ժամանակից ինքը փորձեց վրեժխնդիրլինել և իրա վրեժխնդրությունը ինքը երևի թե ներկայացրեց էս վերջին ամիսներին։ Եթե ինքը խնդիր ուներ, ասելու բան ուներ, կարող էր էս 19 տարիներին ասել։
Այն, որ պատգամավորներն անվստահություն հայտնեցին, Սամվել Հարությունյանն ինձ է մեղադրում, ինքը համարում է, որ դրա կազմակերպիչը ես էի, բայց ես էլ չեմ հրաժարվում, որ ես էի կազմակերպիչը։ Գործնական խնդիրները թողած, ինքը քաղաքական խնդիրներով էր զբաղված, իսկ էդ ժամանակ Գորիսը հանդիսանում էր ամենաթեժ կրակակետը Հայաստանի և Արցախի միջև, իսկ էդ ժամանակվա տեղական իշխանությունները պետք ա լինեին բարեխիղճ, զինվորի հոգեբանությամբ, պատերազմի ոգով, ոչ թե իրենց խնդիրը լիներ քաղաքականությունը։
Պատգամավորներն էլ էդ ամեն ինչը տեսնելուց հետո իրեն անվստահություն հայտնեցին»,-նշել է Սուրիկ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Սամվել Հարությունյանի այն մեղադրանքներին, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը ոչ թե պաշտպանել է հայրենի հողը, այլ թալանով է զբաղված եղել, Սուրեն Խաչատրյանը հերքում է.
«Եթե էդ մարդը ինքն ա ձեւավորված հերյուրանքների վրա, էդ մարդու կենսագրությունը էդպիսին ա, էդ մարդն ուրիշ ինչ կարող էր ասել, բա ո՞վ ա մասնակցել, ո՞վ ա գումարտակի ղեկավարը եղել, ո՞վ ա գումարտակը ստեղծել, ո՞վ ա Հորադիզում կռվել, եթե ես չեմ կռվել, կարող ա՞ ինքն ա կռվել, թե՞ իրենցից մեկն է կռվել։ Ինքը որ ոչ մի բանի չի մասնակցել, ինքը ստիպված ա ուրիշներին ցեխ շպրտի»,-ասել է Սյունիքի նախկին մարզպետը։
Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ ինքն այսօր չի մասնակցել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նախնական դատական առաջին նիստին. «Ես լիազորված մարդ ունեմ էնտեղ, ինքը լիազորված է որպես և իրավաբան, և գիտնական, և գործին տեղյակ մարդ, և բոլոր խնդիրները կլուծի»։
Դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի անձնական չճշտված տվյալների պատճառով։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, որին Սուրիկ Խաչատրյանի ներկայությունը պարտադիր է։
Սուրիկ Խաչատրյանի հայցը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ՝ Սյունիքի նախկին մարզպետի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պահանջով է։
Հայցվոր Սուրիկ Խաչատրյանը հայցով նախ պահանջել է հերքել իր հասցեին հրապարակայնորեն հնչեցրած հայտարարությունները, ինչպես նաև պահանջել իր օգտին բռնագանձել նվազագույն աշխատավարձի 1500-ապատիկի չափով՝ 1,5 մլն դրամ։
«Ես էդ 1,5 մլն դրամը հո իմ համար չեմ ուզել, մանկատանն է տրվելու։ Երևանի մանկատներից մեկին»,-հայտնեց Սուրիկ Խաչատրյանը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, որին Սուրիկ Խաչատրյանի ներկայությունը պարտադիր է։
Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը, այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը: Այն, սակայն, ավարտին չհասցվեց, քանի որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը Սուրիկ Խաչատրյանը: Դատական նիստին հնարավոր չէր պարզել հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը: Ուստի, դատական նիստն ընդմիջվեց և հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը՝ այդ նիստին հայցվոր անձամբ պետք է ներկայանա և ներկայացնի իր ճշմարիտ անձնագրային տվյալները:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով:
Փաստինֆո
ԱԶԳԸ ԻՐ ՄԵԾԵՐՈՎ Է ՄԵԾ….Մեծութիւններն են որ ՈՒՂԵՑՈՅՑ կը դառնան ազգին, լուսատու փարոս՝ իրենց վարք ու բարքով, բարոյական ըմբռնումներով, ապրելաձեւով…իրենց դաւանած եւ սեփական կեանքով ապրուած ԱՐԺԷՔՆԵՐՈՎ, ստեղծագործական տաղանդով, ազգի սրտին հետ խօսելու ճշմարիտ անկեղծութեամբ….Անոնք ազգի, ժողովուրդի ԽԻՂՃՆ են, ՈԳԻՆ ու ՀՈԳԻՆ, անոր արժանապատուութեան արթուն ՊԱՀԱՊԱՆԸ…Անոնց ներկայութեան, մենք կը ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ՄԵՆՔ ՄԵԶԻ ԿՈՒ ԳԱՆՔ, մեր սխալներուն համար ԱՄՕԹԱՀԱՐ ու ՄԵՂԱՒՈՐ կը զգանք: Իսկ անոնց բացակայութեան, մենք ԿԸ ՈՐԲԱՆԱՆՔ հոգեպէս, բարոյապէս…ԿԸ ՈՐԲԱՆԱՆՔ մեր հաւաքական ԽՂՃԻՆ ու ՈԳԻԻՆ ՄԷՋ….Այս մտորումները կ’ունենամ, ամէն անգամ որ մեր ՄԵԾԵՐԷՆ ՄԷԿԸ կը հեռանայ մեզմէ, այս աշխարհէն, զրկելով մեզ իր ԲԱԲԱԽՈՒՆ, ԽՕՍՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵՆԷՆ:
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Սարգյսանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն)»:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը դեսպանի պաշտոնը զբաղեցրել է նաև 1992-ից 1993թթ. և 1998-2000 թվականներին, իսկ 1996-1997թթ. եղել է Հայաստանի վարչապետ:
Google-ը հիմնադրվել է 1998թ. Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից, Բրինը և Փեյջը որոնման սեփական համակարգը մշակում էին 1996թ.-ից սկսած. սկզբում այն գործածվում էր միայն Սթենֆորդի կայքում:
Google-ը երկրների մեծ մասում ամենատարածված կայքն է, իսկ նրա բրոուզեր Google Chrome-ը մրցակիցներից հիմնականում առաջ է անցնում: Google-ին է պատկանում աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը, իսկ նրա բջջային Android պլատֆորմը սմարթֆոնների շուկայում առաջին տեղն է զբաղեցնում, պլանշետների հատվածում` 2-րդը:
Google-ի ստեղծած ծառայություններից են փաստաթղթերի հետ աշխատանքի Google Docs հավելվածը, Google Maps քարտեզագրական ծառայությունը, էլեկտրոնային Gmail փոստը, Google Drive ծառայությունը և այլն: Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում 250 մլն օգտատեր ունեցող Google+ սոցցանցի մշակմանը:
Google-ն ամսական ընդունում է ավելի քան 41 մլրդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 մլրդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին:
Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:
ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:
Ս.թ. հուլիսի 22-ին Նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ ՀՀ Նախագահի կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 5 հասցեում` «Փեթակ» տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Բաքուն հետեւողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երեւույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրեւ տարանցիկ կետ Իրաքից Երեւան եւ ապա Արցախ ուղեւորվող եւ հաստատվող իրաքահայ ընտանիքների համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով:
Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։ «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ եւ համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետեւ ՄԱԿ-ը որեւէ առնչություն չունի այս հարցի հետ»:
Ուրեմն. նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաեւ ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետեւ կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որեւէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:
Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրեւ փախստականներ բնութագրող բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից եւ մեկնաբանվում է իբրեւ փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը եւ այսպիսով նաեւ մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որեւէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից:
Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երեւան-Արցախ եւ այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սեւ ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների եւ պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է եւ առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձեւով: Դիոն հայտնում է, թե ինքը սեւ ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որեւէ ձեւով Կանադայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն ստեղծելը չէ, եւ ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձեւումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է եւ որեւէ ձեւով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ:
Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք սակայն հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.