23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթևեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերը՝ երթևեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:
Հավելենք, որ համաձայն ոստիկանության պետի ցուցումի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող և գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով՝ ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլև ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների և մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:
Միամսյակի շրջանակներում և ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:
Երեխայի անվտանգությունը պետք է ապահովվի ամեն օր, ամեն ժամ, ուստի ծնողներին կոչ ենք անում խոսել, աշխատել երեխաների հետ, բացատրել անվտանգության կանոնները, տարրական գիտելիքներ տալ, թե իրենց ինչպես պետք է պահեն փողոցում, բակում, դպրոցում, անհրաժեշտության դեպքում ինչպես դիմեն ծառայություն կատարող ոստիկանին և այլն:
Միևնույն ժամանակ, ծնողներին հորդորում ենք երեխաներին չտալ թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ կամ ոսկե զարդեր: Նման դեպքում երեխան կարող է հանցագործի թիրախ դառնալ:
Շրջահայացությունն ու զգուշությունը երբեք ավելորդ չեն, իսկ ծնողների մտերմությունն ու անկեղծությունը երեխաների հետ, նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը, գումարվելով ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն միջոցառումներին, իրական անվտանգություն կապահովեն այսօրվա դեռահասի՝ երկրի վաղվա քաղաքացու համար:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. երկրորդ եռամսյակի դրությամբ։ Ըստ այդ թվերի` տնտեսական աճ կոչվածը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0,6%, այսինքն` գրեթե չի փոխվել։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Հետաքրքիրն այն է, որ այս աճն էլ ստացվել է արդյունաբերությունում ու… գյուղատնտեսությունում։ Ստացվում է, որ վերջապես «կարկուտները օգնեցին» գյուղատնտեսության ոլորտում մի լավ աճելու համար։ Ավաղ, կարկուտներն էլ ի վիճակի չեն եղել լուծելու հարցը։
Այնուամենայնիվ, տնտեսության մյուս ճյուղերում չի ստացվել նույն հաջողությամբ թվեր նկարել։ Ի դեպ, կրկին դիմում եմ գյուղնախարարին ու ԱՎԾ պետին իբրև պատգամավոր՝ խնդրում եմ տրամադրել գյուղ առ գյուղ գյուղատնտեսական մթերքների արտադրության, անասնագլխաքանակի ու ցանքերի վերաբերյալ բոլոր թվերը։ Հիմա, ըստ նույն ԱՎԾ-ի այդ 100.6%-ն էլ ստացվել է այն պարագայում, երբ առաջին կիսամյակի համար 12-ամսյա գնաճը եղել է 6.5%, իսկ միջին գնաճը’ 4.1%։ Բայց արի ու տես, որ դեֆլյատորը եղել է … 1.3%։ Հիշում եք 2012-ին էլ 7.2% տնտեսական աճ ապահովելու համար ԱՎԾ-ն 2.6% գնաճի դեպքում նկարել էր բացասական՝ -1.5% դեֆլյատոր։ Դեֆլյատորի արհեստական իջեցումը թույլ է տալիս աճեցնել ՀՆԱ-ն։ Ասել կուզի, որ նույնիսկ այդ չնչին 0.6% աճը չափազանցված է։
Մյուս «նորությունը» 2013-ի օգոստոսի դրությամբ գնաճն է. միջին գնաճը 5.3%, իսկ 12-ամսյա գնաճը՝ 9.3%։ Այդ թվում պարենային ապրանքներինը՝ 10%։ Այստեղ մենք արդեն այսպես կոչված վարգային գնաճ ունենք, երբ թոշակների, աշխատավարձերի (ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականններ) ոչ մի բարձրացում չի եղել։ Հիմա եկեք հիշենք վարչապետի խոստումներն ԱԺ-ում ընդամենը 3 ամիս առաջ։ Ինձ մնում է միայն ներողություն խնդրել, որ առայժմ ի վիճակի չեմ ոչինչ փոխելու։ Ստացվում է, որ վերջապես «կարկուտները օգնեցին» գյուղատնտեսության ոլորտում մի լավ աճելու համար»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):
Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Սասուն Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ներիր ինձ, Սպարապետ, երբևէ չէի մտածի, որ որոշ ուրացողների համար հիմա այս մանրամասները ստիպված եմ պատմել: Վազգենը անվախ էր և լինելով պաշտպանության նախարար, երբեք չի խուսափել հայտնվել այն թեժ գոտում, որտեղ իր անհրաժեշտությունը կար: Նրա այդ նույն գործելաոճը եղել է մահապարտների հետ կապված և նման շատ պահերի: Ես անհարմար եմ զգում, որ հատկապես Կոմանդոսը նման բաներ է խոսում Վազգենից: Կոմանդոսը մի քանի ամիս առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր խոսում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Անհարմար է նման բան խոսել: Ո՞նց կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել: Կամ թե դուք այն ժամանակ ո՞վ էիք, որ առանց նրա գիտության նման բան անեիք կամ նման ձևով արտահայտվեիք: Եվ վերջիվերջո, Արկադի Իվանովիչ, դուք լավ գիտեք, թե ես ինչի համար եմ այդ հարցը տվել’ տեսե՞լ եք Քոչարյանին’ զենքը ձեռքին: Չեմ ուզում փակագծերը բացել: Ես հարցը ձեզ եմ ուղղել, ոչ թե Ֆելիքս Գզողլյանին: Ես չեմ ժխտում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր լուման, բայց ոչ մարտական գործողությունների ժամանակ: Եվ ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախի ազատագրման ժամանակ հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ամեն անգամ դուք ինչ-որ պատվերներ եք կատարում: Մենք եղել ենք մարտական ընկերներ, ես ձեզ հորդորում եմ, հանգիստ թողեք Վազգենին, մի մտեք այդ խաղերի մեջ»:
Կից նյութն` այստեղ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Այսօր «Միսս Հայաստան-2003» և «Վիցե միսս Եվրոպա-2005» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանի հարսանիքն է: Գեղեցկուհու ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, որն ավարտել է ԱՄՆ Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը:
Նշենք, որ նրանք ծանոթացել են Ծաղկաձորում:
[nggallery id=79]
Լուսանկարները՝ kamoblog -ի
Այս պահին լարված իրավիճակ է «Փակ շուկայի» մոտ. «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մասնակիցների և որպես տարածքի բնակիչ ներկայացած անձանց միջև բախում է սկսվել:
Ծեծկռտուքն ու քաշքշոցները կանխելու նպատակով ոստիկանները՝ ոստիկանական պատով փակել է դեպի փակ շուկա տանող ճանապարհը:
Նշենք, որ ակտիվիստների թվում են դերասան Հովհաննես Ազոյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Քիչ առաջ ոստիկանական մեքենայով բերման է ենթարկվել ակցիայից մասնակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:
————
Եվս երեք մարդ բերման է ենթարկվել: Նրանցից մեկը մի բնակչուհի է, որը պարբերաբար կռիվ էր հրահրում՝ հայտարարելով, թե Սամվել Ալեքսանյանը «փրկել է շենքը՝ դիզայնը մի քիչ փոխելով»: Բերման ենթարկվածների մեջ են նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը
Նախախորհրդարանից Գարեգին Չուգասզյանն իր ելույթում հայտարարել է.«Այսօր հուշարձանների պահպանության միջազգային օրն է, և ամբողջ Եվրոպան այսօր գնում է ի իր հուշարձանները տեսնելու: Իսկ մենք չենք կարողանում տեր կանգնել մեր հուշարձանին: Եվ չնայած երեկ մշակույթի փոխնախարարը հայտարարեց, որ «Փակ շուկայի» շինարարությունն ապօրինի է, սակայն պատկան մարմիններից այստեղ ոչ ոք չկա: Մշակույթի նախարարությունը ողջ կազմով պետք է Մաշտոցի 5 հասցեում նստացույց աներ և չհեռանար մինչև հարցը լուծում չգտներ»։
Ըստ Չուգասզյանի, այս ամենը ապացուցում է, որ Հայաստանը պետություն չէ, այլ միայն՝ ադմինիստրացիա
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը և նրա թիկնազորի 3 անդամները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թևոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը և 41-ամյա Նորայր Առաքելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Գալուստյանը եղել է Mercedes մակնիշի 001 ԼT 01 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցող թիկնապահները՝ Range Rover մանկիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենայով: Վերջիններս Երևան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները այնքան ժամանակ, մինչև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից նրանց բերման են ենթարկել:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ անընդունելի է թիկնապահների ուղեկցությամբ շրջելը, իսկ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խիստ հանձնարարական է տվել, որ ցանկացած տիպի անօրինական ուղեկցումները ոստիկանության կողմից կկասեցվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի ցուցումով վարչական պատասխանատվության էին ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վարորդները: Ոստիկանությունը շարունակելու է օրենքի շրջանակում խիստ գործողություններ կատարել այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն անօրինական շրջել թիկնապահների ուղեկցությամբ՝ անկախ նրանից՝ պատագամավորներ կլինեն, պետական պաշտոնյաներ, հայտնի օլիգարխներ, թե մի քանի կոպեկ ձեռքներն ընկած սուտի գործարարներ, ովքեր «լավ տղու իմիջ» ձեռք բերելու համար շրջում են ապառիկով ձեռք բերած թանկարժեք երկաթյա նժույգներով:
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ աստղային զույգի միջև տարաձայնություններ են առաջացել՝ տարբեր կրոնական հայացքներ ունենալու պատճառով, գրում է Star ամսագիրը:
Բանն այն է, որ Փիթը վերականգնել է սայենթոլոգիայի նկատմամբ նախկին սերը, և այդ պատճառով ընտանիքում լարված իրավիճակ է:
Ջոլիին լրջորեն բարկացրել է այն, որ ամուսինն իրենց տուն է հրավիրել դերասան, սայենթոլոգ Ջովանի Ռիբիզին:
Զույգին մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ, օգոստոսի սկզբին Ջոլին իրենց տանը Ջովանիի թողած սայենթոլոգիայի վերաբերյալ բրոշյուր էր գտել և պահանջել էր, նման բան չկրկնվի:
Նշենք, որ Փիթը նախկինում տարված էր սայենթոլոգների գաղափարախոսությամբ՝ հատկապես 1991-1993 թթ.-ին, և նույնիսկ դասախոսությունների երկու կուրս է անցել:
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է ռեկորդակիր՝ իր թիմի՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ:
Իսպանացի մասնագետը աշխարհում միակ մարզիչն է, ում հաջողվել է 3 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Գվարդիոլան 2 անգամ այս տիտղոսը նվաճել է «Բարսելոնայի» (2009, 2011), և 1 անգամ՝ «Բավարիայի» (2013) հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.