23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ:
Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու նրանց հետաքրքրող հարցերն ու խնդիրները:
Ընդգծելով հանդիպման առանձնահատուկ նշանակությունը` պատվիրակության անդամները շեշտեցին ՀՀ ոստիկանության հետ համագործակցության կարևորությունը, հատկապես Քաթարի պետությունում ՀՀ քաղաքացիների գործունեության կանոնակարգման և իրավական հարցերի կարգավորման համատեքստում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, քննարկվեցին նաև անձնագրերի և վիզաների տրամադրման հետ կապված հարցեր:
Ոստիկանության պետի տեղակալը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու այդ հարցում և քննարկելու ցանկացած խնդիր: Արթուր Օսիկյանը նաև ընդգծեց կողմերի միջև իրավական համագործակցության, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների համագործակցությանը և բարեկամական կապերի ամրապնդմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար:
Մայիս ամիսը մեկնարկեց լավատեսությամբ, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայի խնդրով միջազգային գագաթնաժողով հրավիրելու հարցում:
Մարդկանց մեջ հույս արթնացավ, որ վերջապես հնարավոր լինի կանխել մարդակուլ քաղաքացիական պատերազմը, որին զոհ են գնացել արդեն 70000-ից ավել մարդիկ. երբեմնի ծաղկուն երկիրը կանգնել է իսկական հումանիտար աղետի առաջ:
Սակայն խորհրդաժողովի հրավիրման համատեքստում՝ հատկապես վերջին օրերին, գնալով ավելի են սաստկանում միտումները, որոնք վկայում են արաբական երկրում ճգնաժամի խորացման, պատերազմի աշխարհագրության հնարավոր մեծացման մասին:
Նախ, առայժմ հաստակեցված չէ միջազգային համաժողովի մասնակիցների ձևաչափը: Օրինակ, պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել համաժողովին՝ ընդսմին հասկացնելով, որ նախագահ Ասադի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող:
Սիրիական ընդդիմության շարքերում կատարյալ խառնաշփոթ է, մասնավորապես՝ դրա արմատական թևը պնդում է, որ գագաթնաժողովին կմասնակցի միայն Ասադի հրաժարականից հետո:
Գագաթնաժողովի մասնակցության մասով այլ խնդիրներ էլ կան: Օրինակ, Իրանը մտադիր է մասնակցել դրան, Ֆրանսիան կտրականապես ընդդիմանում է Թեհրանի ներկայությանը:
Երկրորդ. խորհրդաժողովին ընդառաջ՝ միջազգային խաղացողները փորձում են ուժեղացնել իրենց հաղթաթղթերը:
Ռուսատանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Սիրիային ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգեր և 10 հատ ՄիԳ-29 կործանիչներ տրամադրելու հարցում: Պարզ է, որ Մոսկվայի հնարավոր մատակարարումները մեկ-երկու օրվա հարց չեն, սակայն հարուցել են Իսրայելի և միջազգային հանրության լուրջ անհանգստությունը:
Եվրամիությունն, իր հերթին, վերացրել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն: Սա, իր հերթին, լարվածություն է առաջացրել Ասադին աջակցող երկրների մոտ, թեև եվրոպական որևէ երկիր չի շտապում զինել սիրիական ընդդիմությանը:
Երրորդ. էապես մեծացել է սիրական պատերազմի աշխարհագրությունը: Լիբանանյան «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը բացահայտորեն մասնակցում է ռազմական գործողություններին՝ ունենալով Ասադի ռեժիմի և Իրանի աջակցությունը:
Սա պարարտ հող է ստեղծում, որ Իսրայելն ուղղակիորեն ներքաշվի ռազմական գործողությունների հորձանուտում:
Սիրիային սահմանակից Լիբանանում սկսվել են բախումները՝ Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև՝ պատճառ դառնալով զոհերի:
Հորդանանը կանգնած է կոլապսի առաջ. այստեղ են հանգրվանել Սիրիային լքած հազարավոր փախստականներ՝ իրենց պրոբլեմներով և հակասություններով:
Եվ վերջապես, գնալով ընդգծվում է արյունոտ այս պատերազմի կրոնական ասպեկտը՝ հակամարտությունը շիաների և սունիների միջև:
Այս ամենը մաշում է այն լավատեսությունը, որ կար միջազգային գագաթնաժողովի նկատմամբ:
Այնպիսի տպավորություն է, որ սիրիական ճգնաժամն՝ ոչ թե կարգավորվելու է, այլ՝ ընդլայնելու է իր մասշտաբները:
Սուրեն Սուրենյանց
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Ս.Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու, դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Հովհաննիսյանը, ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու իրավունքներ, այդ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի` թվով երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի առուվաճառքի գործարքներ և խարդախությամբ հափշտակել բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:
Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների` իմանալով, որ մի անձ, վրեժխնդրության շարժառիթով դրդված, 30 000 ԱՄՆ դոլարով մտադիր է պատվիրել եղբոր սպանության համար դատապարտված և «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը, Ս.Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանություն կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։
Սպանությունն իրագործելու նպատակով` Ս.Հովհաննիսյանը պայմանավորվել է նախկինում երկու անգամ դատապարտված մի քաղաքացու հետ, ով համաձայնության է եկել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող մեկ այլ դատապարտյալի հետ` 7.500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց Ջ.Սլոյանի սպանությունն իրականացնելու շուրջ: Նախաքննության նյութերի համաձայն` սպանությունը պետք է իրականացվեր` Ջ.Սլոյանին ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու և այդկերպ թունավորումն իրականացնելու միջոցով:
ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Իսկ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օպերատիվ հետախուզական մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Զաքարե և Իվանե Զաքարյանները մոտավորապես 1197 թ. (երբ դեռ Անին չէին գրավել) Հառիճի վանքը գնեցին նախկին հայերնետերերից և սկսեցին Ս. Աստվածածին մեծադիր եկեղեցու կառուցումը, որն ավարտել են 1201-ին։ Այդ տարիներին Հայաստանում չի կատարվել ավելի նշանակալից մեկ այլ եկեղեցաշինական իրագործում, քան Հառիճի փառահեղ եկեղեցու կառուցումն էր։ Զաքարյաններն առանձնահատուկ նշանակություն են տվել Հառիճին՝ պատվիրելով նաև իրենց բարձրաքանդակը եկեղեցու արևելյան ճակատին։ Այն կերպարների տեղադրման առումով կատարվել է Հաղբատի ու Սանահինի թագավորական քանդակների նմանությամբ, իսկ ընդհանուր հորինվածքով (վերին մասում ունենալով հովանավոր խաչ) հիշեցնում է Անիի հայտնի զինանշանը։ Հենց այդ տիրական՝ թագավորական շունչն էր, որ պիտի զգային այն ժամանակվա Հայոց պետության ոստանի՝ Շիրակի բնակիչները, ինչպես և օտարազգի ամիրաները, տեսնելով Զաքարյանների վեհաշուք ձեռակերտը Հառիճում։ Դրանից հետո մի քանի տարում Զաքարյանները սելջուկներից մաքրեցին ողջ Հյուսիսային Հայաստանը։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում որոշեց լրացուցիչ վկաներ դատակոչել դատարան:
Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդել են որպես լրացուցիչ վկաներ հարցաքննել զգալի թվով անձանց: Լրացուցիչ վկաների թեկնածուներին, ըստ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանի, կարելի է բաժանել երկու խմբի՝ արդեն հարցաքննված և չհարցաքննված անձինք: Մեղադրողն ընդգծեց, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման տեսանկյունից: Մեղադրողը նկատեց, որ մինչ դատարանում հարցաքննելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», սակայն այդպես տեղի չունեցավ: Մեղադրողի գնահատմամբ, ավելի բովանդակային ու ընդարձակ էին Ռ.Հայրապետյանի նախաքննական ցուցմունքները:
Մեղադրողը չառարկեց երեք վկաների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ Մամիկոն Հարությունյանին, Արթուր Մանուկյանին և Աշոտ Սնջոյանին դատարանում հարցաքննելու տուժողների ներկայացուցիչների միջնորդության դեմ, նրանց և ամբաստանյալների հեռախոսների միջև հեռախոսազանգեր են արձանագրվել: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը, ինչպես նաև համալիրի մի շարք մատուցողների դատարանում հարցաքննելու տուժող կողմի միջնորդությունները: Մյուս միջնորդությունների քննարկումը դատարանն առայժմ հետաձգեց՝ մինչև կպարզաբանվեն նրանց հարցաքննելու համար էական հանգամանքներ:
ՀՀ տարածքում` հունիսի 1-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ից 4-ը` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:
Երևանում ևս` հունիսի 1-ին` երեկոյան ժամերին և 2-ից 4-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 31-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարներն «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարի ջրատարի խողովակների մոտակայքից դուրս են բերել Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ՝ 1957թ. ծնված Ս. Հովհաննիսյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Ոստիկանապետ աշխատելու տարիներին՝ ամենևին էլ փայլուն չեն եղել Ալիկ Սարգսյանի և նրա ենթակա՝ Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի հարաբերությունները: Այդ մասին իմացել են թե երկրի բարձրագույն ղեկավարությունը, թե համակարգի ներսում և թե դրանից դուրս:
Նազարյանն, ըստ էության, գործել է ավտոնոմ ռեժիմով և նույնիսկ հրապարակավ չի թաքցրել ոստիկանապետ դառնալու իր մտադրությունը:
Ժամանակներն անցել են, երկուսն էլ արդեն նախկին են՝ համակարգում աշխատելու իմաստով:
Լրագրողն Ալիկ Սարգսյանին, որը հիմա ՀՀ նախագահի խորհրդականն է, հարցրել է՝ արդյո՞ք Ներսիկի պաշտոնանկությունից հետո՝ հանդիպել է վերջինիս:
Ալիկ Սարգսյանը պատասխանել է. «Ինչի՞ համար: Հանդիպեմ` ի՞նչ ասեմ: Հանդիպեմ, որ իբր ինչ—որ բանով ուզում եմ նրան հովանավորել կամ աջակցե՞լ: Անունը ի՞նչ դնեմ: Եթե նա իմ կարիքն ունենա, կզանգի: Այն ժամանակ, որ աշխատում էինք, էլի չէինք հանդիպում: Հանդիպեմ, որ իբր մարդուն կարեկցո՞ւմ եմ: Նա իմ կարեկցանքի կարիքը չունի: Ի՞նչ է եղել, 10 տարի վարչության պետ է եղել, գեներալ մարդ է, հիմա էլ թող մի քիչ հանգստանա: Վաղը, մյուս օրը նորից գործի կնշանակվի ու կաշխատի»:
Որ հիմա ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիպում՝ նորմալ է, մանավանդ որ՝ նրանց հարաբերություները, մեղմ ասած, բարեկամական չեն:
Ցնցող է Սարգսյանի այն բացահայտումը, թե «այն ժամանակ, որ աշխատում էինք, էլի չէինք հանդիպում»:
Փաստորեն, Ալիկ Սերգեյիչն անուղղակիորեն խոստովանում է, որ իր ենթական ինքնուրույն է գործել՝ այն աստիճանի, որ հանրապետության ոստիկանապետն անիմաստ է համարել նույնիսկ նրա հետ հանդիպելը:
Ընդհանրապես, Սարգսյանի վերջին հարցազրույցներն աչքի են ընկնում հետաքրքիր, հաճախ՝ սկանդալային բացահայտումներով:
Ըստ այդմ, երևի թե՝ համապատասխան մարմինները պետք է մտածեն, ինչ-որ պատրվակով, նրա հարցազրույցները սահմանափակելու մասին:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.