29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
Բոստոնի մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին կառավարության պաշտոնյաների և լրագրողների կողմից:
Առավել առեղծվածային անձնավորությունը «Միշան» է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաև եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը և նրան դարձրել արմատական: Ռուսլանը «Միշային» բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ և երկար շիկամորուսով մի դիվահալած:
Սկզբում ոչ ոք չէր կարողանում գտնել «Միշային»: Մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում, իշխանություններից տասն օր պահանջվեց հայտարարելու համար, որ իրենք գիտեն, թե ով է «Միշան», և նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ:
Անցյալ կիրակի «Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս» երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին վերջապես հաջողվեց գտնել և հարցազրույց ունենալ աներևութացած «Միշայի» հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Անգամ այն բանից հետո, երբ Քերիլը բացահայտեց, որ «Միշան» Բաքվից է, հայ հոր և ուկրաինացի մոր զավակ, և նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես «հայ»: Հատկանշական է, որ ոչ Քերիլը, ոչ էլ մեկ ուրիշը չի նշել, որ քրիստոնեական «Միշա» կամ «Միքայել» անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Շատ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա «Միշան» փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, Ամերիկայում կրոնափոխ է եղել:
Հետաքրքիր է, Քերիլը հաղորդում է, որ «Միշան» ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները Քերիլի համար կապ էին ստեղծել «Միշայի» հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է «Միշան» եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է:
Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, որը մեղադրում է «հայազգի Միշային» Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Ռուսլանն ունեցել է շատ խայտաբղետ անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում
Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում, այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով Ռուսլանի ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ, նրա աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաև ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել:
Անցյալ շաբաթ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատեց Ռուսլան Ցարնիին, առաջարկելով, որ «մեկը պետք է ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է»: Կիրակոսը ցասման մեջ էր, որովհետև Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր «հայազգի Միշայի» հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այնուհետև Ռուսլանը փորձել էր հեռախոսով կապվել Կիրակոսի հետ, ցանկանալով «հստակեցնել» իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն Կիրակոսը մերժել էր ընդունել նրա զանգը:
Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում և Դաղստանում նրա անցկացրած վեց ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին և բավարար պատասխան չստանալով Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը և հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատև այցելության ընթացքում:
Այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը: Նման ենթադրությունն ավելի արժանահավատ է, քան թե այն, որ ՀԴԲ-ը և ԿՀՎ-ն ի զորու չեն եղել կամ շատ զբաղված են եղել Թամերլանի անցյալի մանրակրկիտ հետաքննությունն անցկացնելու համար, երբ ռուսական գաղտնի ծառայությունները նրանց ուշադրությունը հրավիրել են Թամերլանի անվան վրա: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ լավ գիտեին Թամերլանին և հնարավոր է նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:
Վերջապես, կան նաև այնպիսի վերլուծաբաններ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թամերլանը դավաճանեց թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը որոշելով աջակցել արմատական իսլամիստական խմբավորումներին՝ «Իրաքում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված»՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:
Իհարկե, տարբեր վերլուծաբանների կողմից առաջ քաշված այս ենթադրությունները՝ հիմնված նախնական տեղեկատվության վրա, ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար: Բոստոնի պայթյուններից սպանված և խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մամուլում պատեհ կամ անպատեհ քննադատում են հայոց բանակն ու նրա բարձրաստիճան սպաներին առանց լուրջ ու համակողմանի վերլուծության, որովհետև չեն պատկերացնում բանակի խնդիրներն ու գործընթացները և հասարակության ազդեցության աստիճանն այդ ոլորտում:
1994 թվականից ցայսօր նորաստեղծ հայոց բանակը հերոսաբար ու նվիրվածությամբ ինքնազոհողությամբ ու գիտակցորեն պաշտպանել ու պաշտպանում է մեր պետության սահմաններն ու ժողովրդի գոյության իրավունքը:
Հայ-ադրբեջանական սահմանի շփման ողջ երկայնքով բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրները և թելադրում է իր կամքը հակառակորդին:
Քննադատության սիրահարներին հիշեցնում եմ, որ եթե Հայաստանի պաշտպանության բյուջեն կազմում է տարեկան 400 մլն դոլար, ապա միայն 2012թվականին Բաքվի ռազմական ծախսերը կազմել են 1մլրդ 770 մլն դոլար:
Ադրբեջանն այսօր իր 9մլն ազգաբնակչությունից ունի մոտ 1մլն պահեստազորային և հնարավորություն միանգամից զենքի տակ կոչելու 500.000 զինծառայող: Հայաստանի հնարավորությունները մի քանի անգամ պակաս են դրանից: Անգամ այդպիսի հարաբերությամբ Ադրբեջանն այսօր չի կարող հաղթել հայոց բանակին:
Բանակը քննադատել սիրողներին, բերեմ մի քանի օրինակներ, որպեսզի նրանք պատկերացում կազմեն, թե ինչպիսի հսկայական հայրենասիրական դաստիարակչական աշխատանք է կատարվում, որն ապահովում է մեր բանակի բարձր մարտունակությունը:
Բանակ զորակոչված զինծառայողների մոտավորապես 10 %-ն անգրագետ են, ևս 30 — 40%-ը չունեն միջնակարգ կրթություն, և նման պայմաններում հասկանալի է, թե ինչ հսկայական ջանքեր են պահանջվում բանակի սպաներից, որպեսզի կարճ ժամանակում պատրաստեն զինվորական ու ազգային հոգեբանությամբ դաստիարակված զինվորներ:
Հասարակությունը պահանջում է բանակից կատարելություն, սակայն ինչո՞ւ այդ նույն հասարակությունը՝ իր պարտքի սահմաններում չի նախապատրաստում իր միակ պաշտպանին՝ հայոց բանակի զինվորին: Այսօր հաճախ կարելի հանդիպել ոչ հարիր պիտակներ բանակի սպաների հասցեին: Օրուգիշեր սահմաններում և զորանոցներում ծառայող հայոց բանակի սպաների աշխատուժի արժեքն այսօր ամենացածրն է գնահատվում մեր պետության և հասարակության կողմից:
Վերջին երեք տարիների ընթացքում, բուռն գնաճի պայմաններում, սպաների աշխատավարձը ոչ մի լումայով չի ավելացել: Այնպիսի տպավորություն է, որ հայրենիքի պաշտպանությունը միայն բանակի խնդիրն է:
Բանակն այսօր կարողանում է իր խնդիրները լուծել, որովհետև հայոց բանակը համալրված է մարտական գործողությունների մասնակից փայլուն բարձրագույն ու ավագ սպայակազմով, բանիմաց ու հայրենասեր կրտսեր սպաներով ու հայրենանվեր ու ազգապաշտ զինվորներով:
Ճիշտ է, կան ընթացիկ և ցավալի շատ թերություններ ու բացթողումներ, որոնք հաճախ հանգեցնում են տխուր ու ցավալի միջադեպերի ու պատահարների, սակայն մենք պաշտպանված ենք և ունենք այն բանակը, որին արժանի ենք:
Բավական է մեկ օր անցկացնել Աղոթարանի կամ Օմարի դիրքերում, Հորադիզի կամ Եղնիկների խրամատներում, և հավատացնում եմ բանակին կնայեք հարազատի աչքերով: Եթե ուզում ենք իրապաես պաշտպանված լինել, պետք է ողջ ժողովրդով պահենք մեր բանակը, փառաբանենք հայ զինվորին, մեծարենք հայ սպային և պահանջենք նրանից ազնիվ ու հայրենանվեր ծառայություն:
Բրիտանացի փորձագետները գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի բանակների մարտունակության աստիճանը պարզել են, որ Հայաստանի ԶՈւ-ն ավելի մարտունակ են:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ, պատմական գիտությունների թեկնածու
Հույսը մեր կյանքի միակ հավատարիմ ուղեկիցն է, այն միշտ մեզ հետ է, ինչ էլ, որ պատահի: Քանի դեռ մարդը ողջ է, նա երբեք չպետք է կորցնի հույսը.
1.Այն աջակցությունը, որից մարդ առավել հաճախ է օգտվում կյանքում, հույսն է:
Ա. Ֆ. Վելտման
2. Ի՞նչն է ամենաընդհանուրը բոլորի համար՝ հույսը: Քանի որ եթե որևէ մեկը ոչինչ չունի, ապա հույս ունի: Թալես
3. Հույսը և ցանկությունը փոխադարձաբար հրահրում են միմյանց, այնպես որ, երբ մեկը սառչում է, մյուսն էլ է պաղում, և երբ մեկն սկսում է թեժանալ, ապա մյուսն սկսում է եռալ:
4. Առանց հույսի մարդը նույնն է, ինչ առանց խարսխի նավը: Է. Թելման
5. Հոգնած մարմնի և տանջահար հոգու համար ոչ մի բժիշկ չգիտի այնպիսի դեղ, ինչպիսին հույսն է: Ս. Ցվայգ
6. Հույսը, որքան էլ այն խաբուսիկ լինի, այնուամենայնիվ, ծառայում է նաև այն բանին, որպեսզի ընդունված ճանապարհով մեր կյանքը հասցնի մինչև վերջ: Ֆ. Լարուշֆուկո
7. Հույսը միակ բարիքն է, որից անհնար է գերհագենալ: Լ. Վովենարգ
8. Որտեղ մահանում է հույսը՝ այնտեղ առաջանում է դատարկություն: Լեոնարդո դա Վինչի
9. Հույսն օղագոտի է, որը սրտին թույլ չի տալիս պայթել: Թ. Ֆուլլեր
10. Հույսը, որ մեզ ուղեկցում է ամբողջ կյանքում, մեզ չի լքում նույնիսկ մահվան ժամին: Ա. Պոպ
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
Ապրիլի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում` Գեղամաբակ-Ջաղացաձոր ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Գյուլիզար Տեր-Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արման Մեխակյանը ներկայացրեց իր բողոքն ընդդեմ համալիրի տնօրինության:
Մեխակյանը տնօրինությունից պահանջել է 4 ամսվա չստացած աշխատավարձը, փոխարենը՝ ընկերության տնօրեն Հարություն Մուրադյանը գումարների յուրացման մեղադրանքով աշխատակցի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կորուստի գումար պահանջելով շուրջ 57 միլիոն 290 հազար ՀՀ դրամի չափով գումար:
«Իբրև 2009թ-ից մինչ 2010թ-ի դեկտեմբերը ես ստացել եմ նման գումար և ոչ մի ծառայություններ և նյութեր ձեռք չեմ բերել: Սակայն ընկերության հաշվապահություն փաստերը և թղթերը նայելուց հետո պարզեցինք, որ իմ կողմից ստացված յուրաքանչյուր լումա ծառայել է իր նպատակին: Ընկերության հետ փոխվստահությամբ աշխատելով` ինձ մոտ միայն չի եղել դրամարկղի հետմուտքի մնացորդային` 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Փոխվստահությամբ ես մուտք եմ արել դրամարկղ, սակայն անդորրագիրը չեմ վերցրել: Այդ փաստն ինձ մոտ չլինելու պատճառով դատարանը որոշում կայացրեց իմ դեմ` ինձանից բռնագանձելով այդ 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Ես դիմեցի Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ՝ պահանջելով ընկերության դրամարկղի գրքի պատճենը, որտեղ երևում է, որ ես գումարը մուտք արել եմ, բայց մերժվեց դա, և հիմա հարկադիրը բնակարանս գրավի տակ է դրել»,-պատմեց Արման Մեխակյանը:
Մեխակյանի փաստաբան Մարինե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Վճռաբեկ դատարանը կարող էր վճիռը հետ վերադարձնել Առաջին ատյան, սակայն դատախազությունը հրաժարվել է վճիռը բեկանել՝ պատճառաբանելով, որ փաստերը պետք է ներկայացվեին Առաջին ատյանի դատարանում, այդ պատճառով որոշել է չքննել նոր փաստերի առկայությունը:
Արման Մեխակյանը բաց նամակով դիմել է նաև ՀՀ նախագահին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին:
Նամակում ասվում է.
«Բազմիցս դիմել էի Ձեզ՝ աջակցություն խնդրելով ազատել ինձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Մուրադյանին կրկնակի գումար վճարելուց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքս, չի գնահատել ֆինանսական տնօրենի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ես իրականում վճարել եմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից պահանջված 1.252.918 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր իրավասության դատարանում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն թաքցրել է իրականությունը և սուտ տեղեկություններ ներկայացրել, իսկ իմ կողմից ներկայացված վճարման ապացույցները ձեռք են բերվել վճիռ կայացնելուց հետո:
Դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն մեզ պատասխանել է, որ դա քաղաքացիաիրավական հայց է և պետք է դիմել դատարան:
Այս պահին թույլ տրված դատական սխալի արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սեփականությունս դնում է հրապարակային սակարկության, և կանգնած եմ բնակարանս կորցնելու վտանգի առջև:
Այժմ իրավասու մարմինների կողմից չստանալով օրենքի պաշտպանություն՝ կրկին անգամ խնդրում եմ Ձեր աջակցությունը նշված իրավիճակին լուծում տալու համար»:
Այսօր աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը: Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օր սահմանելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է 2011թ–ին:
Ջազը, որն իր մեջ հավաքում է ԱՄՆ աֆրիկյան ու եվրոպական ծագմամբ բնակչության երաժաշտական ավանդույթները՝ էական դեր է կատարել միջռասայական անհանդուրժողականության վերացման համար: Հետաքրքիր է, որ մինչ այժմ անհայտ է ջազ բառի բացատրությունը:
Հետազոտողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ դա նշանակում է ներշնչում, ոգեշնչում:
Ռոսավիացիան դիրեկտիվ է հղել, որով արգելում է Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածքի օգտագործումը՝ նպատակ ունենալով ապահովել ՌԴ-ի քաղավիացիայի օդանավերի, անձնակազմերի անդամների և ուղևորների անվտանգությունը:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, պատճառը նախօրեին տեղի ունեցած միջադեպն էր. Եգիպտոսից Մոսկվա թռչող ռուսաստանյան օդանավը Սիրիայի տարածքով անցնելիս հրթիռակոծության թիրախ էր դարձել:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում ՝ Սիրիայի միգրացիոն ծառայության շենքի մոտ, խոշոր ահաբեկչության հետևանքով զոհվել է 13, վիրավորվել 70 մարդ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախնական տվյալներով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։
Դամասկոսի Մարջա հրապարակում է տեղակայված մեծաթիվ զբոսաշրջային և առևտրային կենտրոններ, հյուրանոցներ։ Հրապարակը միշտ մարդաշատ է լինում, առաժմ հայտնի չէ՝ պայթյունի հետևանքով տուժածների թվում օտարերկրացիներ կան, թե ոչ։
Երեկ Հատուկ Քննչական Ծառայությունը հաստատեց այն, ինչի մասին շաբաթներ շարունակ գրում էր մամուլը. Ոստիականության համակարգում գործել է բարձրաստիճան սպաների խումբ, որը զբաղված է եղել անօրինական գորոծունեությամբ:
ՀՔԾ հաղորդագրության մեջ ասված է. «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն»:
ՀՔԾ-ն առայժմ անուններ կամ կոնկրետ հանգամանքներ չի նշում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը:
Կասկածից վեր է, սակայն, որ մոտ ապագայում ԱԱԾ-ի մեկուսարանում կավելանա «էլիտար» ոստիկանների թիվը: Ըստ ամենայնի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության հարցում ծանրակշիռ դեր է խաղացել հենց հիշատակվող ֆինանսական բուրգին նրա մասնակցությունը:
Ասում են, որ առաջիկա օրերին, նույն պատճառով, պաշտոնանկ կարվի նաև Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որն, ի դեպ, ազգակցական կապեր ունի Նազարյանի հետ:
Այս պատմությունը շատ նման է Ռուսաստանի ՊՆ-ում ֆինանսական չարաշահումների արդեն բացահայտված գործին: Դրա արդյունքում՝ նախարար Անատոլի Սերդյուկովը, որը բավական ազդեցիկ կլանի ներակայացուցիչ էր, պաշտոնանկ արվեց:
Հայաստանի ոստիկանապետին պաշտոնանկության վտանգ չի սպառնում: Հենց միայն այն պատճառով, որ նրա գործուն ջանքերով է բացահայտվել ֆինանսական բուրգը: Ակնհայտ է, որ ոստիկանության համակարգում ստվերային այս կառույցը ստեղծվել և գործել է Գասպարյանի պաշտոնավարումից առաջ, գուցե՝ Ալիկ Սարգսյանի, կամ նույնիսկ՝ Հայկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին:
Արդյո՞ք ոստիկանության հիշատակված պետերը տեղյակ են եղել կամ մասնակից են այդ կառույցին, թե՞ կառույցի ենթադրյալ և մամուլում հիշատակվող անուններն ավելի բարձր տանիք են ունեցել քաղաքական իշխանության կամ օլիգարխիայի շրջանակներում: Արդյո՞ք նախաքննությունը կսահմանափակվի միայն ոստիկանության ներսի բացահայտումներով, թե՞ ավելի «վերև» կգնա:
Նայած՝ ինչ կորոշի Սերժ Սարգսյանը:
Եթե որոշեն աղբը դուրս չհանել ոստիկանության ներսից, կադրային փոփոխությունների նոր ալիք պետք է սպասել հենց այս գերատեսչությունում: Ընդ որում, ըստ ամենայնի, ոմանք հրաժեշտ կտան ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև՝ ազատությանը: Գոնե՝ առժամանակ:
Սակայն՝ հայտնի է, որ ֆինանսական բուրգի ենթադրյալ կոորդինատոր Ներսիկ Նազարյանը հաճախ չի ենթարկվել իր վերադասին՝ «թիկունք» փնտրելով «վերևներում»:
Ըստ այդմ՝ չի բացառվում, որ նախագահ Սարգսյանն այս քրեական գործն օգտագործի ավելի գլոբալ՝ քաղաքական նշանակության, փոփոխություններ կատարելու համար:
Մանավանդ որ՝ հասարակության մի զգալի հատված սպասելիքներ ունի, որ իր պաշտոնավարման երկրորդ փուլում նախագահը համակարգային բարեփոխումներ է իրականացնելու:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.