23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի տիտանների վարկանիշային աղյուսակը:
Առաջին 30 ներկայացուցիչներից 3-ը հայեր են։
3-րդ հորիզոնականում է «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացվող նրա տարեկան եկամուտը կազմում է 720 մլն դոլար։
« Տաշիր» գրուպի սեփականատիրոջ ամենախոշոր օբյեկտներն են Մոսկվայում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը՝ 300.000 քմ տարածքով, և «Երևան պլազա»-ն՝ 80.000 քմ տարածքով։
Ցուցակի 25-րդ տեղում է Դանիլ Խաչատուրովը, որը «Լեգիոն դեվելոփմենթ» ընկերության սեփականատերն է։ Մոսկվայում գործող միլիոնատիրոջ միայն վարձավճարներից գոյացած տարեկան եկամուտը 80 մլն դոլար է։
Խոշոր օբյեկտներն են՝ բազմաֆունկցիոնալ համալիրներ «Լեգիոն I» և «Լեգիոն III»-ը՝ ընդհանուր 130.000 քմ տարածքով։
Նա «Ռոսգոստրախ» բանկի համասեփականատերն է։
26-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Ադիբեկյանը։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 70 մլն դոլար է։ Գործում է Մոսկվայում։
Խոշոր օբյեկտներն են «Ռոմանով դվոր» (43.500 քմ) և «Վրեմենա գոդա» (64.000 քմ) բիզնես կենտրոնները։
Իսկ Forbes-ի ցուցակը գլխավորում է «Киевская площадь» ընկերությունը, որի սեփականատերերն ադրբեջանցիներ Զարահ Իլիևը և Գոդ Նիսանովն են: Նրանց տարեկան եկամուտը վարձավճարներից կազմում է 1.1 մլրդ դոլար։
Երկրորդ տեղում «IKEA Мос» ընկերությունն է, որի սեփականատերն են ազգությամբ շվեդ Ինգվար Կամպրադն ու իր ընտանիքը։
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայացուցիչները որոշել են մինչև մարտի 21-ը լքել Թուրքիան, գրում է Russia Today-ը:
Մոտ օրերս քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանը պաշտոնապես կոչ կանի քուրդ զինյալներին՝ զինված պայքարը դադարեցնել և լքել Թուրքիան:
Զինյալներն առանց զենքի կուղևորվեն Հյուսիսային Իրաք, իսկ Թուրքիայի իշխանությունները խոստացել են նրանց հանդեպ պատիժ չկիրառել: Մոտ 100 ծայրահեղական քրդերի հեռացմանը կհետևեն մի շարք հասարակական կազմակերպությունների դիտորդներ: Այս կերպ կավարտվի բանակցությունների առաջին փուլը:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հատուկ մեր բացառիկ լուսավոր գլուխների համար եմ ներկայացնում: Հերթական անգամ մարդիկ չեն հավատում պաշտոնական ու ինչն ավելի վիրավորական է զինվորական ղեկավարությանը, ով հուսալիորեն ապահովում է երկրի անվտանգությունը: Նախագահը հայտարարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվելու է, իսկ պաշտպանության նախարարը ասել է, որ եթե նման թռիչք իրականացվի ապա մենք կարող ենք ապահովել այդ թռիչքների անվտանգությունը: Բայց մեր շաաաաաաաաաաաատ խելացիները այս ամենը առանց որևէ խելամիտ փաստարկի հաշվի չառնելով կասկածի տակ են առնում և շարունակում են թուրք-թաթարական բաշիբոզուկները հոխորտանքը արտատպել տարբեր տեղերում, խոսել ինչ որ տանուլ տալու մասին և այլն: Ադրբեջանցիները ասում են որ կատակ չեն անում, Բորդյուժային են դասեր տալիս և այլն:
Իսկ ով է ասո՞ւմ, որ Ադրբեջանը կատակ է անում, ոչ Ադրբեջանը կատակ չի անում, ինչպես կատակ չէր անում 1992, 1993, 1994 թվականներին, երբ Շուշիից բազմապատիկ ավելի մեծ ուժերով փախչում էին, երբ հազարավոր մոջահեդներով հարձակում էին անում ու ատամները կոկորդներն էր մնում: Կատակ չեն անում, երբ հիմա դիվերսանտները իրենց ոտքով գալիս են, բայց մեջքի վրա հետ են գնում:
Շաաաատ երկար ու բարակ կարող եմ բացատրել ցանկացած մեկին թե ադրբեջանցիները լավագույն դեպքում ինչ կարող են անել կամ ինչի են ընդունակ, բայց այդ կապակցությամբ մի բան ասեմ միայն:
1992թ., երբ նույն օդանավակայանը ազատագրվեց ու վերսկսվեցին ՅԱԿ-40 երի թռիչքները այդ ժամանակ էլ Ադրբեջանը ուներ իբր 250 կմ հեռահարությամբ Ս-200, իսկ ինչո՞ւ ոչ մի անգամ չկարողացավ ինքնաթիռ խոցել»:
Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, այսօր` հունվարի 31-ին, գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:
Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ»:
Նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:
«Ռադիո Հայ» ընկերությունից հայտնում են, որ 2013թ. փետրվարի 1-ից դադարեցվելու է «Ռուսաստանի Ձայն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում:
«Ռուսաստանի ձայնը» խախտելով պայմանագրային դրույթները` միակողմանիորեն խզել է գոյություն ունեցող պայմանագիրը:
«Ռադիո Հայ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Պայմանագիրը խզելու դրդապատճառ է հանդիսացել «Ռադիո Հայ» ՍՊԸ նախագահ, ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը Հայաստանում շինծու ընտրությունների դեմ»:
Ստացվում է, որ Անահիտ Թարխանյանի ամուսնու գործունեությունը վնաս է պատճառում կնոջ բիզնեսին: Իսկ թե հետագայում Անդրեաս Ղուկասյանի քայլը ինչ շահ կբերի Անահիտին կամ նրա ընտանիքին, ցույց կտա ժամանակը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել` ԿԸՀ-ից պահանջելով, որպեսզի չեղյալ հայտարարվի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:
Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ Վճռաբեկ դատարանը (17 մարդ) և ՀՀ Արդարադատության խորհրդը (11 մարդ): Շատերը չգիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, ում պատճառով ծանր վիճակում է մի ամբողջ ժողովուրդ և հիմա արդեն մեկ օրաթերթ (www.court.am կայքում կարող եք տեսնել նրանց): Շատերն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կապ ունեն այդ 28 մարդը իրենց բիզնեսը սպանող մաքսավորի հետ, իրենց գործազուրկ թողած գործատուի հետ, իրենց տունը խլող մեծահարուստի հետ, իրենց ծեծող ոստիկանի հետ, իրենց աղքատացրած մենաշնորհատերերի հետ, մի խոսքով՝ իրենց արտագաղթի դրդողների հետ: Այդ ամենի համար հաստատ նրանք են մեղավոր (իրականում նրանց որոշումներ ընդունող մեծամասնությունը):
Այսօր լրատվամիջոցը գտնվում է փակման վտանգի առաջ, որովհետև առաջին ատյանի դատավորը կայացրել է հակաիրավական որոշում, որը ոչ միայն հակասում է Հայաստանի Սահմանադրական դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշմանը, այլև միջազգային իրավունքի մի շարք նորմերի: Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հստակ սահմանել է, որ «վնասի փոխհատուցման պահանջի իրավաչափությունը որոշելիս դատարանները պարտավորվում են հաշվի առնել լրագրողի միջոցները, եկամուտների չափը, որպեսզի չսահմանվի վերջիններիս համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա լրագրողի գործունեության համար»: Նմանատիպ դատական որոշումներն են, որ հետո Ստրասբուրգի դատարանում դառնում են մեծ նյութական և բարոյական վնաս մեր պետության համար: (Դատական համակարգից սպասելի հակադարձումների գոնե մի մասը կասեցնելու համար նշենք, որ մենք գործին, ըստ էության, չենք միջամտում, և մեր այս գնահատականը վերաբերում է բացառապես ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտին:)
Հայաստանում որևէ դատավոր իրեն թույլ է տալիս հակաիրավական որոշում կամ վճիռ կայացնել, քանի որ միշտ չէ, որ Վճռաբեկ դատարանը այդ ակնհայտ ապօրինի վճիռը կբեկանի, իսկ Արդարադատության խորհուրդը դրա համար դատավորին կենթարկի պատասխանատվության: Դատավորը կարող է անկախ լինել բոլորից և ամենից, բայց ոչ երբեք այդ երկու մարմինների «հզոր» անդամներից: Դատավորը կարող է արհամարհել օրենքը, սահմանադրական դատարանի որոշումը, միջազգային իրավունքի նորմը, բայց ոչ երբեք Վճռաբեկի «զոնալ» դատավորի շատ հաճախ հակաիրավական ներքին ցուցումը: Այս անգամ նույնիսկ չանդրադառնալով դատական կոռուպցիային, դրա դրսևորումներին, ծավալներին ու մեխանիզմներին` կարող ենք դարձյալ կրկնել, որ այս համակարգը խարան է մեր պետության համար, բոլոր ցավերի աղբյուրն է մեր քաղաքացու կյանքում, և ինչպես նշել է Հրայր Թովմասյանը` գարշապար է մեր արդարադատության համակարգում:
Մեր զորակացությունն ենք հայտնում Ժողովուրդ օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին և Վճռաբեկ դատարանի ու Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին:
Կարեն Անդրեասյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Գիտությամբ զբաղվելը Ռոմանի ամենամեծ հետաքրքրությունն է, հոբբին, նաև՝ վաստակի աղբյուրը: Նրա խոսքով՝ «Բոլորս էլ գիտենք, որ ներկայումս Հայաստանում գիտությունը, մեղմ ասած, ամենահարմար զբաղմունքը չէ՝ վաստակելու համար: Երբ վիճակը շատ էր վատանում, սկսում էի լրջորեն մտածել աշխատանքս փոխելու մասին, բայց երբեք չեմ լքել գիտությունը որևէ պատրվակով, քանի որ գիտեի, որ վերադարձը դժվար կլինի, միգուցե` անհնար»: Նրան կանխող մյուս հանգամանքն այն է եղել, որ իր դուրս գալով՝ գիտության տվյալ ոլորտը Հայաստանում կմնար «անտեր», իսկ արարքն այդ դեպքում եսասիրություն կլիներ:
Գիտական հետազոտությունների որևէ ոլորտ ընտրելիս երբեք ուշադրություն չի դարձրել՝ որքանով է վերջինիս նշանակությունը գործնական և որոշակի ոլորտում ակտիվ հետազոտությունները շարունակում է՝ մինչև հարցերի պատասխանները գտնելը, որից հետո հետաքրքրությունը զգալիորեն մարում է և առաջ է գալիս նոր բան սովորելու ու ուսումնասիրելու կարիք: Մասնագիտական կյանքն առանց նորությունների չի պատկերացնում:
2008 թ.-ից սկսած մասնակցել է միջազգային գիտաժողովների` ժամանակ և ֆինանսական աջակցություն գտնելու հնարավորություններին համապատասխան: Ամենակարևոր գիտաժողովները, որոնց մասնակցել է, նա համարում է Պալեոէթնոբուսաբանության միջազգային աշխատախմբի գիտաժողովներն են (Conference of the International Work Group for Palaeoethnobotany), որոնք տեղի են ունենում 3-4 տարին մեկ անգամ պարբերականությամբ և համախմբում են այդ ոլորտում աշխատող աշխարհի մասշտաբով լավագույն մասնագետներին:
Կովկասի սահմաններից դուրս մասնակցել է նաև հետևյալ գիտաժողովներին. 77th Annual Meeting of the Society for American Archaeology, Memphis, Tennessee, USA, 18-22 April, 2012; 2nd International Workshop on Archeology of European Mountain Landscapes. Maison de la Recherche – Toulouse 2 University, France, 8-11 Oct. 2009; New methods and results of the pluridisciplinary research of the cultural heritage. Slobozia, Romania, 6-8th Nov. 2008:
Հայաստանում և առավել ևս՝ դրսում միշտ կարևորվել են Ռոմանի կատարած աշխատանքները, քանի որ այս ոլորտում կատարված մասնագիտական հետազոտությունները շատ չեն, և Կովկասի, որը բույսերի մշակության կարևորագույն կենտրոններից մեկն է, նախապատմության այս կարևոր ասպեկտի մասին մեր ունեցած գիտելիքները շատ սահմանափակ են: Ոլորտի առաջատար բոլոր մասնագետները հետևում են նրա աշխատանքներին և պարտադիր կերպով հղում են մեր տարածաշրջանի հետ և բույսերի որոշակի խմբերի հետ առնչվող բոլոր աշխատանքներում: «Կարևորագույներից կնշեի «Բույսերի ընտելացումը Հին Աշխարհում» («Domestication of Plants in the Old World») գիրքը (հրատ. 2012 թ., հեղինակներ` D. Zohary, M. Hopf և E. Weiss) մեր ոլորտի «ավետարանը»` կարևորագույն աշխատություն, որով սովորում են և որով ծանոթանում են Հին Աշխարհում բուսական տնտեսության և մշակույթի վերաբերյալ մարդկության ներկայիս գիտելիքներին»: Ցավով նշում է, որ, մինչև իր մասնագիտական գործունեությունը, Հայաստանը որևէ կերպ արտահայտված չի եղել այդ առանցքային նշանակության աշխատանքում:
–Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Այս հարցին մասնավոր պատասխաններ տալը շատ ծավալուն կլինի, քանի որ 40-ից ավել աշխատանքներ ունեմ: Ասեմ, որ հիմնականում երկու տիպի հրատարակումներ ունեմ. 1) իմ մասնագիտական ոլորտի աշխատանքներ, որտեղ միայն ես եմ հեղինակ կամ գլխավոր հեղինակն եմ և որտեղ աշխատանքը գլխավորապես իմ կողմից է կատարված, և 2) ավելի ընդհանուր ու ընդգրկուն աշխատանքներ, որտեղ տվյալ լայնածավալ և բազմակողմանի հետազոտությունում մասնակցություն ունեցած բոլոր մասնագետները, ներառյալ ես, ներկայացված են՝ որպես հեղինակներ: Այս երկրորդ դեպքում իմ մասնակցության աստիճանը տարբեր է` մի քանի նախադասությունից մինչև մի քանի էջ: Այդ ընդհանուր բնույթի հոդվածներում իմ կողմից նույնիսկ մի քանի նախադասությունով ներդրում ունենալու պարագայում վերջիններս կարևոր և անփոխարինելի ինֆորմացիա են տալիս:
–Ի՞նչ գիտական դրամաշնորհներ և մրցանակներ եք ստացել։
–Ունեցել եմ անհատական երկու փոքր դրամաշնորհներ Project Discovery-ի (ԱՄՆ) կողմից: 2011-2012 թթ. եղել եմ Ֆուլբրայթ ծրագրի հետազոտող (Fulbright Visiting Scholar) ԱՄՆ-ում: Առայժմ միայն մեկ մրցանակ ունեմ` «Ծառուկյան» հիմանդրամի կողմից տրված խրախուսավճար` ազդեցության գործակից ունեցող միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրված աշխատանքների համար:
Թե որ չափանիշն է ավելի ճիշտ արտացոլում գիտական աշխատանքի արժեքը՝ ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, խնդրի հարցում իր կարծիքը որոշակի է` հղումների թիվը ավելի կարևոր չափանիշ է, քանի որ դա արտահայտում է կատարված աշխատանքի կարևորությունը, այլ մասնագետների հետաքրքրվածությունը տվյալ աշխատանքով և իհարկե որակը, եթե իհարկե չեն հղում, որպեսզի ասեն, օրինակ, որ այդ աշխատանքի արդյունքները սխալ են:
Կարծում է, որ հետագա տարիներին մրցանակների թեկնածուներից արժե նաև պահանջել միջազգային հեղինակություն վայելող մասնագետների կողմից երաշխավորագիր ներկայացնել: Սակայն սա պակաս օբյեկտիվ չափանիշ է, քան հղումների քանակությունը։ Բացի այդ, անհարաժեշտ է համարում նաև աշխատանքների գնահատումն իրականացնել ըստ բնագավառների։ «Ընդհանրապես, տարբեր ոլորտների մասնագետներին և իրենց կատարած աշխատանքները գնահատելու համար միևնույն չափանիշները կամ արժեքները օգտագործելը համարում եմ սխալ և կուզենայի այս թեմային առանձին անդրադառնալ»:
Վերջին շրջանում Հայաստանում իրականացված և իրականացվող մրցանակաբաշխություններին և խրախուսական միջոցառումներին շատ դրականորեն է վերաբերվում. համարում է, որ մեծ գործ է արվում: Այդ միջոցառումները իհարկե ոչ մի հարցի արմատական լուծում դեռևս չեն տվել, բայց, զարգացնելու և շարունակական լինելու դեպքում, տարիների ընթացքում շատ բաներ կփոխեն՝ թե՛ հասարակության կողմից գիտնականների նկատմամբ հարգալից և արժևորող վերաբերմունք ձևավորելու և թե՛ հենց գիտնականների սեփական անձը և իրենց կատարած աշխատանքը արժևորելու և գնահատելու առումներով:
Ռոմանի համոզմամբ՝ մարդիկ պետք է տեսնեն, որ կառավարությունը արժևորում է գիտնականներին` գոնե նորմալ աշխատավարձ վճարելով, գիտական ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ, խրախուսավճարներ և մրցանակներ տալով և մեծարելով: Գոնե մեկ տասնամյակ նման ռազմավարություն իրականացնելու դեպքում հասարակության վերաբերմունքը զգալիորեն խփոխվի գիտության նկատմամբ, և այդ ամենը կշարունակվի` արդեն առանց կողմնակի դրդման, իսկ գիտությունն էլ իր հերթին զարգացում կապրի և հասարակությանը կապահովի անհրաժեշտ գիտական արդյունքով:
Թվարկելով Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած խնդիրները, որպես հիմնական խնդիր, որը վերաբերվում է բոլոր երիտասարդ գիտնականներին, առանձնացնում է անգամ գոյատևելու համար անբավարար, ցածր աշխատավարձը, որը թույլ չի տալիս լիարժեք կերպով կենտրոնանալ գիտական աշխատանքի վրա: Կան նաև հետևյալ հարցերը, որոնք, սակայն, հնարավոր է, որ բոլորին չեն վերաբերվում:
1) Միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ անելու համար անհրաժեշտ միջոցների և միջավայրի բացակայություն:
2) Որոշ ավագ սերնդի գիտնականների կողմից երիտասարդների մասնագիտական աճը ճնշելու հակվածությունը:
3) Ղեկավարության կողմից երբեմն տեղ գտնող խտրական վերաբերմունքը, երբ հարցը վերաբերվում է ավագ և երիտասարդ մասնագետներին:
Ինչ վերաբերվում է երիտասարդ գիտնականների կողմից ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում իրենց խնդիրների բարձրաձայնմանը, դրան դրական է վերաբերվում և համարում, որ դեռ ավելի շուտ էր պետք սկսել դրանով զբաղվել: Երիտասարդների այդ ակտիվությունը ինքնանպատակ չի, ծայրահեղ վատ վիճակն է, որ երիտասարդ գիտնականներին դրդել է՝ տարբեր հարթակներում բարձրաձայնել իրենց խնդիրները, և կառավարությունից պահանջել դրանց լուծում կամ գոնե օգնություն՝ դրանք լուծելու համար: «Թող ես սխալվելիս լինեմ, բայց կարծում եմ, որ եթե երիտասարդ գիտնականների խնդիրները չբարձրաձայնվեին, մենք դեռ շատ երկար տարիներ կառավարության կողմից որևէ ուշադրության չէինք արժանանա: Հիմա նկատում եմ մի փոքր ուշադրություն և շարժ: Հույսով եմ այն շարունակական կլինի և անընդհատ կավելանա»,– ասում է նա։
–Նշանակում է՝ վերջին տարիներին տեսնո՞ւմ եք դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։
–Իհարկե, վերջին տարիներին տեսնում եմ դրական միտումներ։ Գիտեմ, որ դրանք հիմնականում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախեռնության ներկայացուցիչների ակտիվ աշխատանքի և բանակցությունների շնորհիվ են իրականացել: Բարձր եմ գնահատում այս նախաձեռնության հեղինակների աշխատանքը, նրանք կարողացան կայծ հանդիսանալ մյուսների համար, խոսել պրոբլեմների մասին և ունենալ որոշ արդյունքներ, երբ մյուսները լռում էին և չէին գործում` համարելով, որ դա անարդյունավետ և անհույս գործ է:
Արտերկրում աշխատել է 2008 թ.-ից, հիմնականում կարճ ժամանակահատվածներով, ամենատևականը՝ ինն ամիս, իսկ գումարայինում` շուրջ մեկուկես-երկու տարի: Եղել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռումինիայի երկու տասնյակից ավել համալսարաններում և գիտահետազոտական հիմնարկներում: «Առաջ ամեն անգամ արտերկրի որևէ գիտական հիմնարկությունում հայտնվելիս՝ շոկ էի ապրում իրենց վերաբերմունքից և տրամադրած աշխատանքային պայմաններից, ռեսուրսներից և իհարկե վարձատրությունից: Հայաստանում սովոր էի ինքս իմ համար ստեղծել աշխատանքային միջոցներ և պայմաններ, աշխատել ամենաաներևակայելի պայմաններում՝ որպես աշխատանքային գործիքներ օգտագործել ձեռքի տակ եղած ամեն ինչ»,– պատմում է Ռոմանը:
–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
–Իմ մասնագիտական աշխատանքի կարիքը Հայաստանում կա: Եթե իմ նման մի քանի հոգի էլ լինեին` աշխատելու նյութ կլիներ: Սակայն աշխատանքային պայմաններ չկան և աշխատանքն էլ նորմալ չի վարձատրվում: Կարելի էր անգամ Հայաստանում հնակենսաբանական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, ինչպես Վրաստանում ունեն՝ դեռևս խորհրդային ժամանակներից: Սակայն ներկայում անգամ հասարակ լաբորատորիա ստեղծելու համար աջակցություն չունեմ, և այս իրավիճակն ինձ հաճախ մտորումների մեջ է գցում…
Մանե Հակոբյան
Վաղը ՝ փետրվարի 1-ին, ժամը 11. 00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 5-րդ հարկ, 527 սենյակ) հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին օմբուդսմեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:
Թեման՝ ներքաղաքական իրավիճակը և նախագահական ընտրությունները:
Գարնանային նստաշրջանից Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի ՀԱԿ-ական մեկ այլ պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Այս տեղեկությունը News.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջանգիրյանը:
«Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն է եղել, որ իր լիազորությունները ավարտվում են, եւ ինքը ցանկանում է վայր դնել Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, մենք էլ առաջարկել ենք Լյուդմիլա Սարգսյանին»,- ասաց նա:
Նշենք, որ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի համաձայն` Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, այնուհետեւ ԱԺ նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը: Առաջինը Էթիկայի հանձնաժողովը ղեկավարել է Դավիթ Հարությունյանը, այնուհետեւ` Նիկոլ Փաշինյանը:
News.am
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով և թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նախապատրաստված 326 նյութերից 89-ով հարուցվել են քրեական գործեր, 189-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (187-ը` արդարացման, 2-ը` ոչ արդարացման հիմքով), ըստ ենթակայության ուղարկվել են 6 նյութեր, իսկ 42 նյութեր մնացել են անավարտ:
Վարչության դատախազների կողմից 2 նյութերով վերացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կայացրած որոշումներ, տրվել են 5 գրավոր ցուցումներ:
2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում իրականացված 134 քրեական գործերից նախաքննությամբ ավարտվել են 59-ը, որոնցից 17-ը կարճվել են, իսկ 42-ը` 58 անձի նկատմամբ, ուղարկվել են դատարան` 55 անձին դատի տալու, իսկ 3 անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:
Վարչության դատախազների կողմից ստուգվել է 51 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից մեկով վերացվել է կայացված որոշումը:
4 քրեական գործեր ուղարկվել են ըստ քննչական ենթակայության, վարույթում անավարտ են մնացել 20 գործեր: Դատախազների կողմից տրվել է 7 գրավոր ցուցում:
Հետաքննության մարմինների կողմից թույլ տրված խախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու կապակցությամբ բերվել են 6 միջնորդություններ, որոնցով հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին ուղարկվել է 2 հաղորդում, որոնցից մեկը վերաբերել է քրեակատարողական համակարգում տիրող հանցավորության վիճակին, իսկ մյուսը` ՔԿՀ-ում արձանագրված ինքնավնասումների կատարմանը ծնող պատճառներին և նպաստող պայմաններին:
Վարչության դատախազները 44 քրեական գործերով պաշտպանել են մեղադրանքը, մասնակցել 502 դատական նիստի, այդ թվում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վեաբերյալ գործերով` 257, պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելու վերաբերյալ գործերով` 5, հարկադիր բուժումը փոխելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ` 61, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը փոփոխելու կամ դադարեցնելու գործերով` 115 և այլ գործով` 19 դատական նիստերի:
2012թ. ընթացքում վարչության կողմից պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմիններում կատարվել են 12 ստուգումներ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկվել են 6 հաղորդումներ:
Վարչության դատախազների կողմից կայացված 7 որոշումներով կասեցվել են օրենսդրությանը հակասող ակտերի գործողությունը և դրանք վերանայելու միջնորդագրեր է ներկայացվել, որոնց արդյունքում համապատասխան ակտերը վերանայվել են:
Պետական շահերի պաշտպանության բնագավառում կատարվել են 13 ուսումնասիրություններ, որոնցով ներկայացվել է 1 հաղորդում և թվով 10 հայցադիմում է ներկայացվել դատարան` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար, որոնցից 6-ը բավարարվել են, 1-ը մերժվել է 3-ը ընթացք մեջ են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.