29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մհեր Սեդրակյանի նամակը Ձմեռ պապիկին.
Ձմեռ պապ՝ ախպերս, ես քեզ չեմ հավատում: Ու քանի որ չեմ հավատում, դրա համար էլ չեմ փոխվում: Բայց վսյո ժե, ախպերս, ուզում եմ մի բան խնդրեմ էս Նոր տարվա բերան, որ կատարես դունչդ չեմ պոկի: Երեխա վախտ, Թոխմախ սաղ Զեյնաբ Խանլարովա էին սիրում, մենակ ես էն ուզբեկական Յալլան էին սիրում: Ուզում եմ էս աշխարհի վերջի մոմենտով էլի էդ Յալլան լսեմ: Որ խնդրանքս կատարես, մյուս անգամ իմ ընտրատարածքից քեզ եմ դեպուտատ սարքելու:
Հարգանքներով ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Թ. Սեդրակյան
Վարդան Օսկանյանի նամակը Ձմեռ պապիկին.
Հարգելի Սանթա Կլաուս: Խնդրում եմ, որ գոնե մույս տարի կատարվի իմ որևե ցանկությունը, որովհետև այս տարի ոչ մեկը չկատարվեց: Ու խնդրում եմ ճիշտ գրանցեք իմ խնդրանքները: Օրինակ, անցյալ տարի ես լվացքի մեքենան ուզել է կնոջս համար, բայց դու ինձ էին բերել: Էլ չեմ խոսում youtube մասին: Ես խնդրել էի մենակ Զուրաբյանի հատվածը դնես: Իսկ դու համ իմն էիր դրել, համ իրենը:
Կանխավ շնորհակալ եմ ԲՀԿ 2-րդ համար Վարդան Օսկանյան
Հրանտ Բագրատյանի նամակը Ձմեռ պապիկին.
Հարգելի պապիկ: Կողմնորոշվի եթե դու չես դնում քո թեկնածությունը, ես՝ դնում եմ: Էն կոնգրեսին էլ ասա, որ լրիվ գծից ընկել են: Չնայած էլ գիծ են թողել որ: Սաղ տրամվայի գծերը ծախեցին պարսիկներին, թողեցին միայն երթուղայինները: Գալուստի աչքը լույս: Հա մեկ էլ չմոռանամ, մյուս տարի ինձ մի քանի բլոկ Մալբորո ուղարկի, վարչապետությունից հետո կարոտել եմ: Պապի ես իմ ասած ասեցի, մնացածը դու գիտես:
Հրանտ Բագրատյան (քիչ էր մնում գրեի ՏԱԲԱԿՈ)
Արտաշես Գեղամյանի նամակը Ձմեռ պապիկին.
Մեծարգո Ձմեռ պապիկ: Կլինի, որ այս տարի ես չառաջադրվեմ թեկնածու, բայց 300.000 դու նորից տաս:
С уважением Арташес Мамиконович Гехамян
Տիգրան Ուրիխանյանի նամակը.
Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը, վիզ 1000000 փող ա պետք:
Հարգանքներով առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը.
Բարև, պարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնուն է խոսք տաս, թե չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միասին այսբերգներ ենք շարժելու: Մնացածը կգրեմ mail-ով:
Հարգանքներով Րաֆֆի@Հովհաննիսյան. am
Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը.
Բարև Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ «12 ամիս» հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերվում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի կուղարկեմ>:
ՀՀ հիմնադիր պապիկ Լևոն Տեր-Պետրոսյան
Սամվել Ալեքսանյանի նամակը.
Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ «Կերֆուր» սուպերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ Երևանը city-ից կվերածվի village-ի, ոււ իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան:
Հարգանքներով Տիրի Սամվել Ալեքսանյան
Արթուր Բաղդասարյանի նամակը.
Հարգելի Ձմեռ պապիկ, խնդրում եմ, պարզապես աղաչում եմ, Արմեն Երիցյանին այս տարի մի քիչ թեթև քաշի հեռախոս բեր: Ու մեկ էլ այդ անաղուհաց ընդդիմությանն ու լրագրողներին հասկացրու, որ ոչ թե ԱԽՔ է, այլ ԱԱԽՔ:
Բարոյական հարգանքներով Արթուր Բաղդասարյան
Միքայել Մելքումյանի նամակը.
Ձմեռ պապ, դու հենց ինձ տենաս միանգամից կճանաչես: Դրա համար խնդրում եմ, որ Նոր տարում ինձ վերջապես մի հատ բրոկեր բերես: Հոգնելե եմ, ճղվում եմ: Ինչքան կարելի է միաժամանակ աշխատել Կոմիտասում, Քոչարում, Ցիտադելի դեմը, տնտեսագիտական համալսարանում և Ազգային Ժողովում:
Հարգանքներով, ղարաբաղցի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյան
Ռուբեն Թովմասյանի նամակը.
Բարև Լենին պապիկ: Էս ախմախները մինչև հիմա ձմեռ պապիկին են հավատում: Խնդրում եմ Քեզ մի երկու հատ կոմունիստ ուղղարկի մեզ: Հա մի երկու կոպեկ էլ փող, որ գրասենյակի վարձերը կարողանանք փակել
Հարգանքներով, ՀԿԿ առաջին քառտուղար Ռուբեն Թովմասյան
Տարոն Մարգարյանի նամակը.
Մեծարգո Ձմեռ պապիկ: Ինչ ուզում ես բեր, բայց էլ ձյուն չբերես:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Ստյոպա Սաֆարյանի նամակը.
Հարգելի Ձմեռ պապ, ինչքան կարաս շատ ձյուն բեր, որպեսզի հասկանան, որ պարտադիր չէ «Ժառանգությունը» աներձագին թողնել:
Քեզ միշտ համատարիմ Ստյոպա Սաֆարյան
Սամվել Բալասանյանի նամակը.
Ձմեռ պապ: Բարև: Խնդրում եմ էս տարի մի հատ նոր Ճակադ բերես ընձի: Էնքան եմ գրել-ջնջել հինը արդեն մաշվելա: Որ մի հատ էլ ջնջեմ, կծակվի: Իսկ առջևում դեռ շատ կուսակցություններ և անելիքներ կան: Պայմանավորվեցի՞նք Ձմեռ պապ՝ ճակատը քեզանից, պիվեն՝ ինձանից:
Գյումրվա հարգանքներով՝ Սամվել Բալասանյան
Գագիկ Ծառուկյանի նամակը.
Բարև ժողովուրդ ջան, Ձմեռ պապ: Ձմեռ պապ, գիտես, որ Գագիկ Ծառուկյանին ոչ մի բան պետք չի, Գագիկ Ծառուկայնն ամեն ինչ ունի: Ընենց որ ասա, ինչ ա քեզ պետք, իմ բարեգործական հիմադրամից կուղարկեն: Իսկ քեզանից մի բան եմ ուզում, նենց արա, որ ֆուտբոլն ու շախմատը վերանան:
Հարգանքներով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյան
Խաչիկ Ասրյանի նամակը.
Ախթունգ, ախթունգ Ձմեռ պապ: Էն տաս սպորտսմենի մոմենտով, ոնց որ կպելա: Կարողա էս ջահելին հանեն, ես դառնամ նախարար: Շնորհակալություն, բայց մի հատ նոր խնդրանք ունեմ: Այնպես արա, որ Հայաստանի զինանշանի վրա առյուծի փոխարեն, երկու արծիվ լինի:
Կանխավ շնորհակալ եմ, սյունյաց փոխնախարար Խաչիկ Ասրյան
Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ նամակը.
Ձմեռ պապ, դու քանի՞ տարեկան ես:
Վլադիմիր Գասպարյանի նամակը.
Բարև Ձմեռ պապ: Չա-չա-չա: Ձմեռ պապ, այնպես արա, որ այս տարի ոստիկանը չլինի միլիցա-պեպելնիցա, այլ գնա Նիցցա և ուտի պիցցա: Չուտի մարդու միս: Ամեն:
ՀՀ Ոստականապետ Վլադիմիր Գասպարյան
Հովիկ Աբրահամյանի նամակը.
Բարև Ձմեռ պապիկիչ: Մենք իրարից միայն մի բանով ենք տարբերվում՝ Դու գարնան սկզբին գնում ես, հետո աշնան վերջին գալիս, իսկ ես աշնան վերջին գնում եմ, հետո գարնանը գալիս: Հա ու մի խնդրանք. այնպես արա, որ այս տարի ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բարիշեն: Թե չէ գիտես էլի…
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արգամի Աբրահամյան
Տիգրան Սարգսյանի նամակը.
Հարգելի Ձմեռ պապ: Բացատրեք խնդրեմ, թե ինչպես եք Դուք Լապլանդիայից հասել Հայաստան: Չէ որ Լապլանդիան ու Հայաստանը ընդհանուր սահման չունեն: Թեև ըստ Համաշխարհային բանկի Doing Business-2012 տարեկան զեկույցի Հայաստանը Ձմեռ պապիկների քանակով բարելավել է իր ցուցանիշը 16 կետով և այժմ զբաղեցնում է 34-րդ տեղը աշխարհում: Խնդրանքս մեկն է՝ այնպես արա որ այս տարի մեր բոլոր Ձմեռ պապիկները դուրս գան օլիգոպոլիաներից և մենք այլևս պրոբլեմ չենք ունենա:
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան
Սերգո Կարապետյանի նամակը.
Ձմեռ պապ: Օրհնվի էն սհաթը, որ քո ոտը կպավ հայոց դաշտերին: Էդ սհահից ի վեր, ես դարձա տարվա անփոփոխ նախարար: Հա մեկ էլ ինչ գործ ունի մեզ մոտ սիբիրախտը: Մի հատ ազգային հիվանդություն չկա, օրինակ՝ սիսիանախտ: Համ սիբիրից ցուրտ ա, համ հայրենասիրական ա:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյան
Արամ Հարությունյանի նամակը.
Բարև Ձմեռ պապ: Այս տարի ես գրել-կարդալ սովորեցի և իմացա, որ Ռոստովի համալսարանի ինիստուտ կա: Հետո իմացա, որ Խոսրովի անտառում որս անել չի կարելի: Բայց չհասկացա, թե ինչու չի կարելի: Խնդրում եմ ինձ մի հատ տոնածառ բեր ու մի հատ բուլկի: Մերսի:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան:
«Հայկական Վարկած»-ի խմբագրակազմը շնորհավորում է իր ընթերցողների և համայն հայության Նոր տարին. մաղթում՝ հույս, հավատ, սեր:
Թող խաղաղությունն ու հաջողությունը միշտ ուղեկից լինեն մեզ:
2013 թվականը սև ջրային օձի տարի է, և այս տարի շատ նորաձև է մուգ կապույտը, կանաչը: Նորաձև է նաև փայլը` ոսկեգույնը, արծաթագույնը, թավիշը:
Դիզայներները խորհուրդ են տալիս Ամանորին, ինչպես նաև ողջ տարվա ընթացքում կրել արծաթագույն և ոսկե նրբերանգներով շրջազգեստներ` մեղրագույնի տարբեր համադրումներով:
Ինչ վերաբերում է նորաձև սանրվածքին, ապա դիզայներներն այն թողնում են կանանց հայեցողությանը: Սակայն, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս հատկապես տոնական շրջազգեստների հետ մազերն ուսերին չթափել և բարձր սանրվածք անել: Նախընտրելի են երկար և ուղիղ մազերը:
Ի՞նչ է սպասվում մեզանից յուրաքանչյուրին 2013թ.-ին` ըստ ճապոնական հորոսկոպի.
Այսպես` ըստ կենդանակերպի նշանների.
Եզի, կամ ցուլի տարում ծնվածները` երեխաների հետ կապված խնդիրներով կզբաղվեն:
Վագրերը` իրենց ծնողների հետ կապված շահադիտական հարցերի լուծումների մեջ կընկնեն: Ծնողները կամ կօգնեն կամ կզրկեն:
Ճագարի տարում ծնվածները` եղբայրների հետ բարդությունների մեջ կգտնվեն:
Վիշապի տարում ծնվածները ֆինասական հաջողություններ կունենան:
Օձի տարում ծնվածները կանեն ինչ ուզում են և նրանց սպասում է աներկյուղ կյանք:
Ձիերի թշնամիները կշատանան, որոնք տեսանելի չեն և գործում են տակից, ինչը վերաբերում է նաև քաղաքական դաշտին:
Այծի տարում ծնվածների համար սիրելու տարի է, կարող են սիրել և սիրվել:
Կապիկի տարում ծնվածները մեծ հաջողություններ կունենան:
Աքաղաղներին հաջողություններ կտան ճամփորդությունները:
Շան տարում ծնվածների մոտ` տագնապ ու անհանգստություն կառաջանա կյանքի և առողջության մասով:
Խոզի կամ վարազի տարում ծնվածներն ամուսնական հարցերի հետ կապված լուծումների մեջ կլինեն:
Առնետի տարում ծնվածները պետք է անհանգստանան իրենց առողջական վիճակի համար:
Երեկ, «Էջմիածին» ռեստորանում, գեներալ Մանվելի գլխավորությամբ, հավաքվել էր Էջմիածնի էլիտան: Նախաձեռնությունը, բնականաբար, գեներալին էր պատկանում, որը հավաքել էր Էջմիածնի պատգամավորներին և շատ ճոխ ճաշկերույթի ընթացքում նրանց փողկապներ նվիրել:
«Այս տարի Ձմեռ պապը ես եմ. Քանի ես կամ, դուք հա պիտի շոկոլադ ուտեք», -հայտարարել է գեներալ Մանվելը:
Քիչ առաջ «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահական ընտրությունների իր թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հայտնում են ԿԸՀ-ից:
Նշենք, որԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 10 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Պավլիկ Սարգսյանը, Անդրեաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը:
Այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Չեխիայից ժամանած Ту-204 օդանավը, որը պատկանում է Red Wings ավիաընկերությանը, ընկել է վայրէջքի ժամանակ, այնուհետև այրվել, սակայն հաջողվել է արագ մարել կրակը. տեղեկացնում է BBC-ն:
Նախնական տեղեկություններով օդանավում 12 մարդ է եղել: Россия-24-ի փոխանցմամբ, զոհվել է 3 մարդ:
«Վնուկովո» օդանավակայանը փակ է, դադարեցված է նաև Կիևյան ավտոմայրուղով երթևեկությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից շարունակվում են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկություններն հերթական անգամ ամփոփվել են 2012 թ. դեկտեմբերի 28-ին:
Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 9641 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 7175-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2484-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ 28.12.2012 թ. դրությամբ 1069 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 715 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չէր տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ, բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:
Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 8774 հասցեներ, որոնցից 746-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:
Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները:
ՀՀ ոստիկանություն
Այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: Այս մասին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Փաստաթղթերը ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ` Էլեոնորա Ասատրյանը:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Շուշանիկ Աղասարյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, կատարվում է քննություն:
Այսօր՝ ժամը 10.37-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 30 շենքի 30 բնակարանում հայտնաբերվել են բնակիչներ` Վահագ (1927 թ.) և Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վերջիններս, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.