29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին սահմանը հատած ադրբեջանցի Թելման Ջավանշիր Օղլու Ալիևի հանձնումը ադրբեջանական կողմին:
Նա, մառախուղի պատճառով, շփոթել էր ճանապարհը և, անասուններին փնտրելիս,մոլորվել ու հայտնվել էր Հայաստանում:
41-ամյա հովիվը, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, խուլ ու համր է, բայց նա հաղորդակցվում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Ի դեպ, հանձնումից հետո, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ ադրբեջանցիների հետ գերին հաղորդակցվել է:
Փաստորեն, ստացվում է, վերջինս կարողացել է խաբել հայ բժիշկներին: Սակայն մամուլի խոսնակը նշել է, որ, Հայաստանում նրան հետազոտելով` հայկական կողմը եզրահանգել է, որ նա լսելու և խոսելու հետ կապված խնդիրներ ունի:
Նշենք, որ այժմ Հայաստանում կա ադրբեջանցի մեկ ռազմագերի` Միրզաօղլի Ֆուրջանովը, որը չի ուզում հետ վերադառնալ Ադրբեջան, և ներկայումս բանակցություններ են վարվում 3-րդ երկրի հետ:
Ի դեպ, հանձնման ժամանակ, ներկաների պատմելով, ադրբեջանցու հագուստները մոռացել էին: Բանակցությունների ընթացքում հետ եկան ու տարան տոպրակը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Բուհական կրթության համար նախատեսված «Հայոց պատմություն» դասագրքում 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին պատմող հատվածի վերաբերյալ.
Հայտարարության մեջ ասվում է.
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ Մարտի 1-ին վերաբերող հատվածը։ Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու և օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է Մարտի 1-ի և հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի, ինչը նրանք հրապարակեցին անմիջապես։ Դրանք շինծու, կեղծ մեղադրանքներ էին, այնքան, որ անհնար եղավ այդ հոդվածներով ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկի վրա գործ հարուցել, դատավճիռ կայացնել։ Ավելին՝ Հայ Ազգային Կոնգրեսի ջանքերով 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ հերքվեց Մարտի 1-ի իշխանական վարկածը, ինչն իր արտահայտությունը գտավ ինչպես ԵԽԽՎ բանաձևերում և միջազգային այլ փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներսում՝ դառնալով ողջ հանրության համոզմունքը։ Հենց այս հիմքի վրա է, որ կալանավորված ու դատապարտված 100-ից ավելի ընդդիմադիրներ ճանաչվեցին քաղբանտարկյալներ և ազատ արձակվեցին ոչ միայն հասարակական, այլև միջազգային ճնշումների շնորհիվ։
Դասագրքի հեղինակները, սակայն, աչք փակելով այս ամենի վրա, պատճենել են վաղուց ամբողջությամբ հերքված իշխանական վարկածը և այն ներկայացրել ուսանողին՝ որպես պատմական ճշմարտություն։ Ուստիև՝ նրանք իրավացիորեն մեղադրվում են պատմական փաստերն աղավաղելու, պատմությունը կեղծելու մեջ։ Եվ քանի որ սույն դասագիրքը մինչև հրապարակվելը մի քանի խմբագրական «ֆիլտրեր» է անցել համալսարանում և նախարարությունում, կեղծարարության մեջ իրավացիորեն մեղադրվում են դասագրքի հիշյալ հատվածի շարադրող հեղինակից սկսած՝ մինչև ԵՊՀ ռեկտորը և կրթության ու գիտության նախարարը։
Ամոթալի այս կեղծիքի իրական հեղինակը գործող ռեժիմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որ նաև ԵՊՀ խորհրդի նախագահն է։ Մյուսները՝ շարադրանքի հեղինակից սկսած՝ մինչև նախարար, կեղծիքի իրականացման միջոցները, գործիքներն են։ Մի ռեժիմ, որը հիմնովին կեղծում է ընտրությունները, ապավինում կես միլիոնից ավելի կեղծ անձնագրերի, անցկացնում կեղծ մրցույթներ, հրապարակում կեղծ թվեր, իհարկե, պետք է շտապի կեղծել նաև պատմությունը։
Սա շատ մեծ գործնական նշանակություն ունի ռեժիմի համար, եթե նկատի ունենանք, որ Հայ ժողովրդի պատմությունը, որպես առարկա, դասավանդվում է բոլոր բուհերում։ Կեղծիքը կատարվել է հատկապես այն դասագրքում, որը հանձնարարվելու, որով քննություն են հանձնելու 16-18 տարեկան բոլոր նրանք, ովքեր բարձրագույն կրթություն են ստանալու որևէ մասնագիտությամբ՝ տարեկան ավելի քան 20.000 երիտասարդ։
Սա հանցագործություն է։ Սա անարգանք է մայր բուհին՝ Երևանի պետական համալսարանին։ Սա հանցանք է երիտասարդ սերնդի նկատմամբ։
Վերջին առնվազն 10 տարին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, ընդհանրապես չպետք է մտնի պատմության դասագիրք. այն քաղաքականության ոլորտ է՝ իր սկսված ու դեռ չավարտված քաղաքական գործընթացներով։ Այնպես որ՝ ուրիշներին խնդիրը քաղաքականացնելու մեջ մեղադրողները, պատմության մեջ մտցնելով այդ շրջանը՝ իրենք են քաղաքականացրել դասագիրքը՝ այն դարձնելով հօգուտ իշխանության՝ քաղաքական պրոպագանդայի ձեռնարկ, որով կեղծիքը քարոզվելու, պարտադրվելու է տարեկան առնվազն 20.000 ուսանողի։ Սրանով Հայ ժողովրդի պատմություն դասավանդող դասախոսներին անարգ դեր է պարտադրվում. իրականությունը կեղծելով՝ քարոզել հօգուտ ռեժիմի զուտ քաղաքական այն հարցերում, որոնցում ինքը պարտվել է և ասելիք չունի այլևս ։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին, առաջին հերթին՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.
«1988-ին սկիզբ առած` լույսի և խոստումնալից ապագայի համար ազատագրական պայքարը վկայում էր վերածնված հայ ժողովրդի հավաքական անխոնջ ջանքերի ու կամքի, փոխադարձ վստահության և անկեղծության մասին:
Հայ ժողովուրդն իր պատմական ընթացքի վերջին 20 տարիներին բեկում մտցրեց իրեն պարտադրված հերթական՝ թուրքական պատերազմում: Մենք ազատագրեցինք մեզ պատկանող հայրենիքի մի մասը և 1994-ին պարտադրեցինք, որ մեզ հետ թուրքական քաղաքականություն վարողները ստորագրեն զինադադարի փաստաթուղթ: Մեր պատմության այս էջը անկասկած լուսավոր է և խոստումնալից:
Ցավոք, մեր հաղթանակից ընդամենը մեկ տարի անց՝ 1995-ին, սկսվեց մեր երազանքներից մեզ հեռացնելու կործանարար ժամանակաշրջանը, որն այսօր էլ դեռ շարունակվում է: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» անվամբ մեզ պարտադրվեց սառը, ինքնակալ, հրեշավոր պետական կառավարման համակարգ, որն այլևս մերժում էր հայ ժողովրդի հավաքականությունը:
Սառը, ինքնակալ, հրեշավոր, ազգի հավաքական համոզմունքը խաթարող պետական կառավարումը և նրա գլխին կանգնած հրեշն առաջին անգամ իր գոյության մասին սարսափ տարածեց 1996-ին:
Այսուհետ ստի, կեղծիքի և խարդախության միջոցով հրեշը շարունակեց վարել իր քաղաքականությունը: Ինչ որ նա ուներ և ունի, գողացված է: Նա կծում էր` ուժ էր գործադրում և շարունակում է նույնն անել գողացված ատամներով` հայկական բանակով: Հրեշը գրավեց շատ-շատերին, այդ թվում՝ նաև վերածնված հայ ժողովրդի հավաքական կամքի վառ արտահայտողներին, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության երեք նախագահները: Նա պատրաստ էր և պատրաստ է ամեն ինչ տալ բոլոր նրանց, ովքեր կխոնարհվեն և կպաշտեն նրան՝ հրեշավոր կուռքին, նա նաև ջանքեր չի խնայում՝ գնել առաքինության փայլը ու հպարտ աչքերի հայացքը, քանի որ հրեշավոր սառնությունը իր կյանքը շարունակելու համար կարիք ունի ջերմության:
Հրեշին շրջապատողները պարտավոր են կորցնել մարդկայինը: Այստեղ դանդաղ ինքնասպանությունը կյանքի է կոչվում: Գողությունը տաղանդ է, գողացածի ցուցադրումը՝ իբրև իրենց պատկանող մշակույթ: Մարդկային արյամբ ձևավորված և գոյատևող հրեշի գահը մարդկային ոգիների նեխման պատճառով դարձել է գարշելի, նրա գարշելիության հոտն անտանելի է, սակայն նրա վերջը տեսանելի է և անխուսափելի, քանի որ բնության ոսկե օրենքն է՝ նեխելուց հետո ծնվում է նորը:
Հավատացած եմ՝ մենք նորից ականատեսն ենք լինելու հայ ժողովրդի հավաքական ջանքերը գործադրելուն: Սկիզբ առնող նոր կյանքը կրկին մեզ մոտեցնելու է մեր երազանքին:
Մենք ապրելու ենք Նոր Հայաստանում, որը մեր բացարձակ իրավունքն է, անժամկետ պատկանում է մեզ և անօտարելի է»:
Հերթական այցով Հայաստանում գտնվող անձնակազմի կառավարման հարցերով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամները ս.թ. նոյեմբերի 30-ին հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից
Փորձագետները ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել են խորհրդատվական այցի ընթացքի մասին, անձնակազմի կառավարման ոլորտում առաջադեմ փորձը տեղական պայմաններին ու իրականությանը համապատասխանեցնելու միջոցով Հայաստանի Հանրապետության համար յուրահատուկ լուծումներ գտնելու նպատակով ներկայացրել նկատառումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստավարաժ սերժանտական և սպայական կազմերի միջև գործառույթների ու պարտականությունների բաշխման, արհեստավարժ սերժանտների դրամական բավարարման, սերժանտական կազմի ընտրության, կոչումային ու պաշտոնեական առաջխաղացման և նրանց համար ուսումնակրթական հնարավորություններ ապահովելու խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման արդյունքներով կողմերը նախանշել են անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներում ՀՀ պաշտպանության նախարարության և համատեղ փորձագիտական խմբի միջև համագործակցության հետագա ուղիները:
«Մեր եկեղեցին դժվար է նյութական պաշարներից բաժանվում», այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի «Եհովայի վկաների» տարած հերթական հաղթանակի մասին խոսելով, ասել է, պրոֆեսոր, գրականագետ Արտեմ Հարությունյանը:
Նա շեղվել է թեմայից, խորանալով Հայ առաքելական եկեղեցու գործառույթների մեջ, որը գրականագետի համոզմամբ, չի արդարացնում իրեն:
«Եհովան (կրոնական կազմակերպությունը) ահագին գումարներ է ծախսում հոգիներ գնելու համար, իսկ մեր եկեղեցին քնած է: Առաքելական եկեղեցին հզոր է և դարերով է եկել հասել, բայց այսօր արագ բուրժուականանում է»:
Ասուլիսի թեման նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայաստանցի 17 «Եհովայի վկաների» ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցի բավարարումն էր:
Խոսքը վերաբերում է իրենց կրոնական համոզմունքների դեմ ՀՀ զինված ուժերում ծառայելուն, որը, համարելով անթույլատրելի, ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000–ական եվրո և նրանց բոլորին միասին վճարել 10 000 եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:
Սա, իհարկե, թերացում է, բայց իրավական ոլորտի: Եթե մենք ստորագրել ենք կոնվենցիային միանալու համաձայնագիրը, պետք է բարի լինենք կատարելու դրա պահանջները, և չբողոքելու, որ «Եհովայի վկաներին» անդամակցողները ցուցում ունեն չծառայելու Հայոց բանակում:
Իսկ ինչ նշել է պրն Հարությունյանը ասուլիսում, կապ չունի այս ամենի հետ:
Սակայն Արտեմ Հարությունյանն առիթը բաց չի թողել նկատելու, որ եկեղեցում այսօր այն չէ, ինչ պատշաճ է, որ լինի.
«Շքեղ ծիսական պատարագներ անել չի նշանակում՝ քարոզ է անում: Եկեղեցին իր վիթխարի հարստությունը փակել է սեյֆերում: Գիրուկ սրբազաններ ունենք, ոնց որ դինոզավրիկ սրբազաններ լինեն, բոլորին չեմ մեղադրում, բայց … մեղա, մեղա»:
«Որովհետև վիլաներ են սարքում և չանչիկից բուլդոզերով չես կարող հանել այդ գումարները: Վերջերս Էջմիածին էի գնացել, դարպասները բացվեցին և ամերիկյան ամենաշքեղ մեքենան դուրս եկավ ու մեջը նստած էր հոգևոր հովիվը»,- ասում է գրականագետը՝ հորդորելով Հայ առաքելական եկեղեցուն գործել. «Ո՞ւր են եկեղեցու խոհանոցային կաթսաները, ինչո՞ւ աղքատներին տոնական օրերին հաց չեն բաժանում։ Ինչի՞ Լոնդոնում հազարավոր մարդկանց իրենց եկեղեցին նման ճաշեր կբաժանի, իսկ մենք՝ ոչ: Իհարկե, հասկանալի է, որ դրանով չես փրկի աղքատությունը, համենայնդեպս, հույս է տալիս»:
Ըստ նրա, լավ ծրագրեր ունենք, սակայն, ինչպես Հայաստանում ընդունված է՝ դրանք մնում են թղթի վրա:
Հարությունյանը կարևորել է նաև հեռուստատեսության դերը, որը ևս իր բարձրության վրա չէ և նույնպես պրոպագանդա չի տանում ընդդեմ աղանդների. «Դե եթե հեռուստատեսության նախագահը ֆուտբոլի և բասկետբոլի թիմ առնի, պարզ չի՞, որ նման վիճակ կլինի»,- ասել է նա, հավանաբար, ի նկատի ունենալով Ալեքսան Հարությունյանին, որը, «Ուլիս» ֆուտբոլային թիմի նախագահն է:
Այսօր աստղագետ Էլյա Հովհաննիսյանը «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ի՞նչ է սպասվում մեզանից յուրաքանչյուրին 2013թ.-ին` ըստ ճապոնական հորոսկոպի.
Այսպես` ըստ կենդանակերպի նշանների.
Եզի, կամ ցուլի տարում ծնվածները` երեխաների հետ կապված խնդիրներով կզբաղվեն:
Վագրերը` իրենց ծնողների հետ կապված շահադիտական հարցերի լուծումների մեջ կընկնեն: Ծնողները կամ կօգնեն կամ կզրկեն:
Ճագարի տարում ծնվածները` եղբայրների հետ բարդությունների մեջ կգտնվեն:
Վիշապի տարում ծնվածները ֆինասական հաջողություններ կունենան:
Օձի տարում ծնվածները կանեն ինչ ուզում են և նրանց սպասում է աներկյուղ կյանք:
Ձիերի թշնամիները կշատանան, որոնք տեսանելի չեն և գործում են տակից, ինչը վերաբերում է նաև քաղաքական դաշտին:
Այծի տարում ծնվածների համար սիրելու տարի է, կարող են սիրել և սիրվել:
Կապիկի տարում ծնվածները մեծ հաջողություններ կունենան:
Աքաղաղներին հաջողություններ կտան ճամփորդությունները:
Շան տարում ծնվածների մոտ` տագնապ ու անհանգստություն կառաջանա կյանքի և առողջության մասով:
Խոզի կամ վարազի տարում ծնվածներն ամուսնական հարցերի հետ կապված լուծումների մեջ կլինեն:
Առնետի տարում ծնվածները պետք է անհանգստանան իրենց առողջական վիճակի համար:
Իշխանափոխությունը և բոլոր որոշումներն այդ ուղղությամբ, տիեզերքի արժեք են, եթե մտածում եք, որ ինչ-որ մեկը կարող է խարդախությամբ տեղ գրավել, սխալվում եք: Եթե մարդն իր պաշտոնին արժանի չէ, դա փորձություն է իր համար. այս մասին այսօր «Վարկած» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
«Բողոքի ակցիաները բերեք ծալենք, դնենք մի կողմ, մեզնից ինչ պահանջվում է դա անենք: Պետք չէ ուշադրություն դարձնել անհատների բողոքներին»,- ասաց նա:
Անդրադառնալով սոցիալապես անապահով խավին, աստղաբանը նշեց, որ անապահով է այն խավը, որը չի ուզում աշխատել և ցանկանում է շատ գումար ունենալ: Սակայն մի բան հստակ է, ուրախացողները հետո տուժելու են, իսկ տխրողները` շահելու:
Ըստ տիկին Էլյայի, ինքը գուշակությամբ չի զբաղվում, նա հաշվարկում է:
Այն հարցին, թե աստղերը ինչ են կանխատեսում 2013թ.-ին, քանի որ տարին մեզ համար նոր նախագահ է բերելու, Էլյա Հովհաննիսյանը, մի տեսակ խուսափեց ուղիղ պատասխանից, նա ասաց, որ թեև բոլոր թեկնածուների համար հաշվել է, սակայն անուններ տալ չի ցանկանում: «Կան թեկնածուներ, որոնք իզուր են դրել իրենց թեկնածությունը , չգիտեմ ինչ նպատակով են դրել»,-ասաց նա:
Աստղագետի խոսքով, նրանք, որոնք հաջողությունների մեջ են, սահմանը 2 տարի է, 2 տարուց հետո իշխանության եկողին դժվարություններ է սպասվում:
Աշխարհի վերջի մասին արդեն ավանդական դարձած հարցին. տիկին Էլյան մխիթարող պատասխան տվեց. Լինելու է բայց…. «Մեզ չի վերաբերում, դա անհնար է: Ինչ-որ շաման, որ կցկտուր բաներ գիտի, գիտությունից անտեղյակ` գտել է, որ դեկտեմբերի 21 –ին արեգակը մտնում է զրոյական դաշտ, բայց արեգակը դեկտեմբերի 21-ին կմտնի Այծեղջուր, առաջին աստիճանի վրա կլինի այնտեղ, սակայն այնտեղ են նաև Պլուտոնն ու Մարսը. Մերկուրին և Արեգակը այնտեղ են մտնում պաշտպանության համար, ոչ թե կոտորածի: Իսկ Այծեղջուրը գտնվում է ուղիղ Երկնքի կենտրոնում»:
Ըստ աստղագետի, աշխարհի վերջի գաղափարը կա, դա ոչ ոք չի ժխտում, ամբողջ նյութական աշխարհն է վերանալու և ոչ մի Նոյան Տապան չի լինելու, որ փրկի, սակայն, նրա խոսքով, դեռ 100 տարի կա աշխարհի վերջին:
«Ժողովրդի մեջ տագնապ առաջացնելը, դա չարի գործն է, բիզնեսի նպատակ է հետապնդում»,-գտնում է Էլյա Հովհաննիսյանը:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 30-ին, հրապարակվել է սկեսրոջ և ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը:
Ըստ այդմ` Մարիամ Գևորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: Հայկանուշ Միքայելյանն արդեն մեկ տարի է՝ կալանավորված է, ինչը նշանակում է, որ նրան մնում է անազատության մեջ մնալ 1 տարի, 2 ամիս:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով:
Հուլիսի 26-ին հայկական կողմն անցած և գերի ընկած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը չի ցանկանում հայրենիք վերադառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին Ադրբեջանի Զինված ուժերում 4 ամիս ծառայած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը գտնվում է հայկական կողմում: Նա երրորդ երկրի հանձնվելու ցանկություն է հայտնել, քանի որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք», — տեղեկացրել է Հովհաննիսյանը և ավելացրել, որ այս հարցով արդեն իսկ Կարմիր խաչի հետ բանակցություններ են տարվում:
Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Լիբանան որոշ դիտարկումների առիթ է տալիս բնականաբար: Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների եւ տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մեջ։ Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաեւ Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը, ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին ուղղված, նկատի ունենալով նաեւ Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձեւի նախագծերի նկատմամբ:
Այցը իբրեւ խթանող գործոն կարեւոր էր նաեւ Երեւան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դժվար արդարանալի անաշխուժ վիճակ է տիրում այսօր միջպետական հարաբերությունների գործընթացոմ: Երկու տասնյակից ավել երկկողմ պայմանագրերի մեծամասնությունը մնացել է թղթի վրա եւ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող համաձայնությունները կյանքի կոչելու մղումները բացակա են փաստորեն: Այստեղ խնդիրը հայկական կողմի համար կրկնակի նշանակություն ունի, երբ մանավանդ նկատի ենք առնում հակառակորդի գերաշխուժ քաղաքականությունը այս ուղղությամբ: Լիբանանը հստակ աշխատանքային թիրախ է Անկարայի համար, որ հյուսիսից մինչեւ հարավ, անցնելով Բեյրութից բազմաթիվ ոլորտներում թափանցման հսկայածավալ ծրագրերի իրականացման գործնական քայլերի է դիմել: Մեր առավելությունը այս դեպքում կամրջի դեր կատարելու հանգամանք վայելող կազմակերպ համայնքի գոյությունն է, որ պետական նախաձեռնությունների հաջողության համար հիմնական գրավականն է: Անկարան փաստորեն զուրկ է կարեւոր այս երաշխիքից:
Նախագահ Սարգսյանի այցելության առիթով այն երկու նորագույն պայմանագրերը, որոնք կնքվեցին հեռահար բնույթով ռազմավարական նշանակություն կունենա՛ն, եթե նախկինների ճակատագրին չմատնվեն: Փոխադարձ մուտքի արտոնագրերի դրության ջնջումը կնպաստի ոչ միայն լիբանանահայ համայնք-հայրենիք կապերի սերտացմանը, այլ հիմնականում լիբանանյան եւ հայաստանյան հասարակությունների միջեւ կապերի զարգացմանը: Համաձայնագիրը առանձին չի կարող շարժել այս թղթածրարը, եթե համապատասխան կառույցներ եւ ծառայություններ չաշխատեն ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաեւ տնտեսությունը գրավիչ դարձնելու եւ այդ բոլորի համար ներդրումային իրավական դաշտը կայացած ներկայացնելու համար:
Բարձրագույն կրթության համար վկայականների փոխճանաչման համաձայնագիրը լիբանանահայ ուսանողության հայացքները կարող է առաջնորդել դեպի հայրենիք, այնտեղ մասնագիտանալու համար: Դեռևս վաղ է խոսել լիբանանցի ուսանողի մասին, որ կարող է Երեւանի ամերիկյան եւ ֆրանսիական համալսարաններում շարունակել իր մասնագիտությունը: Բարձրագույն կրթական համակարգի ներկայացումը, տարբեր համալսարանների մասին լիբանանցի ուսանող խավի իրազեկումը նախապայմանային բնույթի աշխատանքներ են, որոնք պետք է ձեռնարկել այդ համաձայնագրերը իմաստավորելու համար:
Իսկ այս աշխատանքը անշուշտ զուտ կրթական բնույթ չունի, մանավանդ երբ նկատի առնենք, թե կրթական ոլորտում Անկարան ի՛նչ տեսակի քաղաքականություն է փորձում իրականացնել մայրիների երկրում:
Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր պարունակում պետք է դիտարկել նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան եւ հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին: Չմոռանանք. Լիբանանը միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ Նահատակաց հուշարձան այցելության քաղաքական ուղերձը պարզ է:
Հասկանալի է, որ իր գործընկերոջ հրավերին ընդառաջ, փոխադարձ պաշտոնական այցելություն էր նախագահ Սարգսյանի ժամանումը Բեյրութ. եւ իբրեւ այդպիսին ներազգային մակարդակի վրա օրակարգեր, հանդիպումներ եւ նիստեր նախատեսված չէին: Թեեւ համայնքի հոգեւոր եւ կրթական հաստատությունների շրջագայությունը առիթ եղավ անդրադառնալու հայության եւ հայրենիքին վերաբերող հրատապ խնդիրներին: Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը: Անդրադառնալով Երեւան-Անկարա արձանագրությունների ճակատագրին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչեւ ստորագրությունների հետ կանչումը Երեւանի կողմից: Առաջին անգամ լինելով նման մի ակնարկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից: Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երեւույթը նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարեւորության մասն է կազմում:
Նախագահի բեյրության այցի կարեւորագույն ուղերձն էր սա։ Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.