23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 31-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացել, որ Ֆիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն.
Տեղեկացնենք, որ հրդեհը մեկուսացվել է 18:23-ին և մարվել 18:54-ին:
Լուրեր են տարածվել, որ Քրիստինա Օրբակայտեի ամուսինը`Միխաիլ Զեմցովը, իրեն այնքան էլ լավ չի զգում հայտնի կնոջ կողքին և ցանկանում է վերադառնալ ԱՄՆ, որտեղ համեստ բիզնես ունի: Քրիստինան և Միխաիլն արդեն մի քանի ամիս է, ինչ միասին չեն ապրում` տեղափոխվել են տարբեր բնակարաններ: Շշուկներ կան, որ շուտով նրանք վերջնականապես կամուսնալուծվեն:
Քրիստինա Օրբակայտեն և Միխաիլ Զեմցովը հրաժարվել են խոսել իրենց անձնական կյանքի մասին: Միգուցե իրենց մոտ ժամանակավոր տարաձայնություններ են` պայմանավորված Քրիստինայի զբաղվածության և ծանրաբեռնված գրաֆիկի հետ, և շուտով ամեն ինչ կհարթվի:
Քսենիա Սոբչակը, կարծես նախանձել էր զույգին` իր միկրոբլոգում գրելով.
«Հոգատար ամուսին է Քրիստինա Օրբակայտեի Միշան. նա ուղեկցում է կնոջն ամեն տեղ և սպասում է մինչ ելույթների ավարտին. Երազանք է»:
Հայաստանի բնակչությունը 10 տարում նվազել է գրեթե 195 հազարով: 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացրած մարդահամարի տվյալներով`Հայաստանում մշտական բնակվում է 3 018 854 մարդ, նրանցից փաստացի բնակվողների թիվը 2 871 771 մարդ է. մինչդեռ, նախորդ մարդահամարի (2001թ.) տվյալներով երկրում մշտական բնակվում էր 3 213 011 մարդ, որոնցից փաստացի բնակվողների թիվը 3 002 594 էր. այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2011 թվականի մարդահամարի նախնական արդյունքները, տեղեկացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
« Ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական արդյունքների` ՀՀ մշտական բնակչության 36.7 % կազմում է գյուղական բնակչությունը, իսկ 63.3 %` քաղաքայինը, ինչի գերակշիռ մասը (55.5 %) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին»,- նշել է նա:
Սանկտ Պետերբուրգում շուրջ 100 ոստիկան է ազատվել պաշտոնից թմրանյութերի օգտագործման պատճառով, հայտնում է Интерфакс-ը` հղում տալով ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությանը:
Պետերբուրգյան ղեկավարն ասել է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք տհաճ փաստեր՝ կապված ՆԳ աշխատակիցների կողմից թմրանյութերի օգտագործման հետ:
Ադրբեջանի Շիրվանի մարզում սպանվել է ադրբեջանական բանակի կապիտան Ֆարիդ Կակավան ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 49-ամյա ադրբեջանցի Մահարեթ Աբդուլաևը կրակել է 32 -ամյա Ֆարիդին, որը տեղում մահացել է։
Ըստ նախնական վարկածի՝ միջադեպը տեղի է ունեցել պարտքի պատճառով։
Հարուցվել է քրեական գործ։
Աչքն ու բերանը կարելը դատապարտյալների համար այնքան սովորական է, ինչքան աղջիկների մոտ ականջօղեր կախելը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա սովորական երևույթներ է համարել ազատազրկվածների հետ տեղի ունեցած միջադեպերը` ճկույթը կտրել կամ աչքը կարել :
«Աչքն ու բերանը կարելը նրանց համար սովորական բան է։ Ասենք, այնպես, որ աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ կան»,– նշել է նա:
Նրա խոսքով, քրեակատարողական համակարգում եղած խնդիրները թաքցնելու մարտավարություն ՀՀ արդարադատության նախարարությունը երբեք չի իրականացրել:
ՀՀ արդարադատության նախարարը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկների վերանորոգման ու պայմանների բարելավման խնդիր կա, բայց միջոցներն ուղղել դրա բարելավմանը նման կլինի ծակ դույլի մեջ ջուր լցնելուն: Ըստ Հրայր Թովմասյանի` Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է:
«Կարող եմ բացահայտ ասել` երբ ես նշանակվեցի, մենք ունեինք մոտ մեկ միլիարդ գումար։ Շատերն ասում էին, որ այդ գումարը պետք է ուղղել հենց գործող քրեակատարողական հիմնարկների վերանորոգմանն ու պայմանների բարելավմանը: Դրա անհրաժեշտությունը կա, բայց ենթակառուցվածքների նորոգումն ու բարելավումը նման է ծակ դույլի մեջ ջուր լցնելուն»,- նշել է նա:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մի քանի օր է, ինչ փորձում ենք ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով և սնունդով։ Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ։ Հարկ ենք համարում նշել նաև, որ երեխան բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաև մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:
Չունենալով սոցիալական օգնություն տրամադրելու ո´չ իրավասություններ, և ո´չ էլ միջոցներ՝ երեխայի ցերեկային խնամքի ապահովման համար դիմել ենք նման խնդիրներով զբաղվող շուրջ 18 կառույցների՝ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների։ Նրանց մի մասը մերժել են երեխային ընդունել իրենց հաստատություն նրա հիվանդության պատճառով, մյուս մասը մերժումը հիմնավորել են գերծանրաբեռնվածությամբ, երրորդներն էլ պատճառաբանել են, որ իրենց հաստատությունում կան նաև այլ երեխաներ, ում առողջության համար փոքրիկը վտանգ կարող է ներկայացնել:
Հասկանալով, որ որոշ համաքաղաքացիների համար երեխայի ներառումը համապատասխան մանկապարտեզներում սեփական երեխաների առողջության համար կարող է վտանգավոր համարվել, այդուհանդերձ վստահ ենք, որ երեխային անօգնական թողնելը հակաիրավական է և անմարդկային: Այս, ինչպեսև բոլորիս երեխաներին, ծայրահեղ անհրաժեշտ է սնունդ, կացարան և խնամք։ Չնայած որոշ հասարակական կազմակերպություններ արդեն տրամադրել են որոշակի հագուստ և սնունդ, սակայն երեխայի ցերեկային խնամքի խնդիրը դեռ մնում է չլուծված, որի պատճառով մայրը չի կարողանում աշխատել և այլևս չզբաղվել մուրացկանությամբ։
Պահանջում ենք բոլոր համապատասխան պետական կառույցների շուտափույթ միջամտությունը, ինչպես նաև խնդրում բոլոր բարեսեր կազմակերպություններին և անհատներին հնարավոր աջակցություն տրամադրել դժվարին պայմաններում հայտնված փոքրիկին: Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ’ 116 հեռախոսահամարով»:
2013 թ. պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերն ավելացել են ընդամենը 20 մլն դրամով: Այս մասին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Շատ խիստ խնայողական մոտեցում է ցուցաբերվել, բոլոր հոդվածներում կրճատում է եղել, սակայն 164 մլն դրամով ավելացել է աշխատավարձը՝ միասնական եկամտային հարկի հետ կապված»,- նշել է նա և ներկայացրել, թե որ ոլորտին ինչքան գումար է ավելացվել:
«8,02 մլրդ ավել պաշտպանության ոլորտ է գնացել, 3,14 մլրդ համահարթեցման դոտացիային, 364 մլն–ով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի հատկացվող գումարները, կրթությանը լրացուցիչ հատկացվել է 2,6 մլրդ դրամ, երիտասարդական ծրագրերին 42 մլն, սպորտին 75 մլն, 571 մլն ավելացվել է առողջապահությանը, 143 մլն սոցիալական ապահովությանը, 806 մլն սպայական անձնակազմին, 1 մլրդ ավելացել են գիտության ծախսերը, պետական ապարատի կառավարմանը 4,4 մլրդ, 5 մլրդ կառավարությանն առընթեր ոստիկանությանը, 2,5 մլրդ ազգային անվտանգության, 952 մլն Արտակարգ իրավիճակների նախարարությանը, 3,7 մլն հանրապետական պարտատոմսերին և այլն և այլն»,- տեղեկացրել է Պավել Սաֆարյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ բացի աշխատավարձի բնականոն և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված աճից, «այլ ծախսեր» հոդվածով նույնպես աճ է պլանավորվել` ՀՀ նախագահի աշխատակազմին բոլոր ծրագրերի գծով 2013 թ. հատկացնելով 3,99 մլրդ դրամ:
Նրա խոսքով, դա պայմանավորված է մրցանակային ֆոնդի ավելացմամբ: Երկու տարին մեկ անգամ պետական մրցանակներ են շնորհվում, որն այս տարի կազմում է 35 մլն դրամ: «Պետական մրցանաների հանձնաժողովները մեծ խստությամբ են աշխատել, և 7 անվանակարգերից 3-ում անցյալ անգամ չի շնորհվել; Այնպես չէ, որ այս ֆոնդը անպայման ամբողջությամբ պետք է սպառվի»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշել է, որ պատգամավորի աշխատավարձը չի բավականացնում մեկ որակյալ բաճկոն գնելու համար՝ ադրբեջանական պատվիրակության առջև որևէ միջազգային միավորմանը մասնակցելու համար։
«Հասկանում եմ, որ սա այն հիմնարկն է, որտեղ գալիս հետդ պետք է բերես սեղան, աթոռ, գիրք, գրիչ, տպիչ և այլն, բայց, այդուհանդերձ, հույս կապելով ձեր պաշտոնավարման նոր դարաշրջանի հետ՝ համապատասխան և որակական փոփոխությունների հետ, հետաքրքիր է՝ նախատեսվե՞լ են դրանք, թե՝ ոչ»,- ընդգծել է նա:
Տիգրան Ուրիխանյանը դիմելով ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գուրգեն Դումանյանին, խնդրել է տրամադրել իրեն գոնե մեկ բազկաթոռ` սեղանի մոտ նստելու համար, որը, նրա խոսքով, բերել է իր միջոցներով:
Գուրգեն Դումանյանն ի պատասխան նրան, նշել է, որ չնայած պետբյուջեի միջոցներով նման ծախսեր նախատեսված չեն, բայց միջազգային գործընկերներից ակնկալիքներ ունեն:
«Մենք ակտիվ համագործակցում ենք մեր միջազգային պաշտնյաների հետ, որի շրջանակներում այս պահին ձևավորում են ԱԺ-ի կահույքի կարիքը, մասնավորապես՝ կահույքի ծավալների մասին շուտով մեր պահանջը ձևավորած կլինենք և համապատասխան մասով ԾԻԳ-ը կիրականացնի մրցույթ»,- ավելացրել է նա:
Եկամուտներից հանելով գնաճը, տնտեսական աճը և մյուս ցուցանիշները, նկատում ենք, որ չնայած ներկայացված թվերին՝ 2013-ի բյուջեն պակասել է 2012-ի համեմատ, նման կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ :
«Եթե կա աճ, որտե՞ղ է երևում այդ աճը, եթե 150 մլրդ դրամի աճ կա արտաքուստ, ի՞նչ է ուրեմն լինում, եթե ոչ մի տեղ աշխատավարձ չի բարձրացվում», -նկատել է նա:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ վարչապետն իրավունք չունի նման հայտարարություններ անել. «Ի՞նչ իրավունք ունի վարչապետը նման հայտարարություն անել: Բնականոն աճը մի կողմ դնելով, կառավարման ոլորտում թեկուզ մի դրամի իրական աշխատավարձի աճ կա՞, թե՝ ոչ: Ո՞ւմ վրա է գնում այդ աճը»,-ընդգծել է Բագրատյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.