23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաման է ստորագրել, որի համաձայն ՌԴ քաղաքացիներն այսօրվանից կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով Վրաստանի կառավարությանը:
ՌԴ քաղաքացիները, որոնք այսօր սովորական չվերթերով ժամանել են Վրաստան, օդականավակայանի անցագրային կետը անցել են առանց վիզայի: Նրանց անձնագրերում դրվել է սահմանը հատելու հաշվառման կնիք:
Ի դեպ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացվել է միակողմանի կերպով:
Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին երկրի խորհրդարանում իր ելույթում առաջարկել էր միակողմանի կարգով վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը. «Ես Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու` նոր նախաձեռնությամբ եմ հանդես գալիս: Պետք է, որ յուրաքանչյուր ռուսաստանյան գործարար իմանա, որ կարող է Վրաստան գալ, ներդրումներ անել, փող բերել, փող տանել, բիզնես անել, արտադրություն հիմնել: Դա պաշտպանված կլինի: Նրանք նաև ազատ կտեղաշարժվեն այնպես ինչպես և մյուս երկրների ներկայացուցիչները: Եվ նրանց համար, ինչքան հնարավոր է, հարմարավետ ռեժիմ կսահմանվի»,- խոստացել է Սաակաշվիլին:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 188-րդ, 205-րդ, 308-րդ հոդվածների հատկանիշներով դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում գտնվող 11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ, որից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 71 953 565 դրամ: Հիշյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձանց:
Մասնավորապես.
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրվող Ա. Հակոբյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառվել է 11 008 684 դրամի վնաս, որը չի վերականգնվել: Քրեական գործը գտնվում է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ս. Մարգարյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 745 225 000 դրամի վնաս, որը չի վերականգնվել: Քրեական գործը գտնվում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Վ. Նազարյանի եւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հ. Նազարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 6 165 230 դրամ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գ. Գեւորգյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը` 9 529 738 դրամ, որից չի վերականգնվել 3 759 901 դրամը, 205-րդ եւ 215-րդ հոդվածների 1-ին (Մաքսանենգություն) մասերով մեղադրվող Ա. Առաքելյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 27 924 120 դրամ, որից վերականգնվել է 10 770 227 դրամ:
Վերջին երեք գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 47 378 989 դրամ, որից նախաքննությամբ վերականգնվել է 20 299 965 դրամ, իսկ 27 079 024 դրամի չափով չի վերականգնվել:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-189-րդ հովածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), 38-206-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելուն օժանդակելը) եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) մեղադրվող Ա. Մարությանի, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Թ. Օգանովայի, Պ. Հովհաննիսյանի, Ա. Հակոբյանի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Ա. Զախարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառվել է 605 704 445 դրամ, որից մինչդատական վարույթում պետական բյուջե վերականգնվել է 10 000 000 դրամ:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) մեղադրվող Ա. Սարգսյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 7 737 460 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Գ. Հարությունյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 65 395 053 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Վերջին երեք քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 678 836 958 դրամ:
Այսօր իռլանդական ավանդույթի համաձայն, աղջիկները կարող են ամուսնության առաջարկություն անել իրենց սիրելիներին: Սա հայաստանյան իրականությանը թերևս օտար է, սակայն անհրաժեշտ օր կարող է դառնալ. Սոցիալական վիճակը տղամարդկանց մի ստվար հատվածի անվստահության ու անլիարժքության բարդույթի է մղում, այնպես որ աղջիկների համարձակությունը կարող է տեղին լինել ու լավ պտուղներ տալ: Օրն էլ կդառնա հերթական սիրելի տոնը:
Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է. «Սիրելի՛ չամուսնացած աղջիկ պարոններ….այսօր’ փետրվարի 29-ին, իռլանդական ավանդույթի համաձայն, աղջիկները կարող են ամուսնության առաջարկություն անել իրենց սիրելիներին: Մերժելու դեպքում տղամարդիկ պարտավորվում են տուգանք վճարել՝ մի կլորիկ գումար:)) Այնպես որ, ամաչել, հարգանք, պատիվ, տենց բաներ էսօր մի կողմ եք դնում և անկեղծանում ձեր միակի հետ: Հեչ որ չլնի՝ փող կկպցնեք:)))))) Այսպիսի հնարավորություն 4 տարին մեկ է լինում»:
Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից։
Օրերս մի խումբ փորձառու իրավաբաններ հայտնել են իրենց մտահոգությունները փաստաբանության օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
«Նշված փոփոխությունների հետևանքով իրավաբանը որևիցե մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր և դրանից հետո նոր խորհրդատվություն տալ:
Նշված փոփոխությունները առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն:
Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փոռձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին` գոծունեությունը դադարեցնելու առջև, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաներին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը առանց հարկատուի:
Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ», — գրում են փաստաբանները: Մյուս կողմից հացի խնդիր լուծող իրավաբանների կողմից խաբված քաղաքացիների թիվը օր — օրի ավելանում է ու որևէ կերպ պետք այս հարցին լուծում տրվեր:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Փաստաբանության մասին օրենքում (հոդված 5) և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում:
Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանը այսուհետ դատարանում անելիք չունի` համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը:
Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլևս բոլոր փատաբանները համարվում են հմուտ և փորձառու, և նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է` հնարավորություն տար փարձառու և դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու և համալրելու փաստաբանների շարքերը:
Հակառակ դեպքում, սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը և հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանը ակամա դառնում է թուղթ մուրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն:
Չնայած այս ամենին դեռևս ուշ չէ իրադրությունը շտկել, պայքարելով նշված փոփոխությունների դեմ, հետևաբար, բոլոր փորձառու իրավաբաններին, որոնք սիրում են իրենց մասնագիտությունը, որոնք տարիներ շարունակ դատարաններում ներկայացրել են իրենց վստահորդներին, պաշտպանելով նրանց իրավունքները և օրինական շահերը առաջարկում ենք միանալ, համախմբվել և պայքարել այս փափախությունների դեմ:
Մենք մի խումբ փորձառու իրավաբաններ հայտարարում ենք բոլոր շահագրգիռ անձանց հավաք:
Մենք նաև նախաձեռնել ենք ստորագրահավաք ընդդեմ նշված փոփոխությունների: Նախապատրաստվել է նաև ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակ, որի բովանդակությունը շուտով կզետեղվի նախաձեռնող խմբի հայտարարություններում:
Բոլորին ովքեր ցանկանում են միանալ մեզ, պայքարեն անարդարության դեմ, ինչպես նաև ստորագրեն Նախագահին ուղղված նամակի տակ առաջարկում ենք արձագանքել սույն հայտարարությանը»,- գրում են փաստաբանները:
Չնայած այս հայտարարության տակ փաստաբաների ստորագրությունը չկար և չկարողացանք պարզել նրանց հմտության աստիճանը, մենք որոշեցինք դիմել իրոք փորձառու և ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանին խնդրելով կարծիք հայտնել այս կապակցությամբ. «Իմ վերաբերմունքը հարցին շատ բացասական է. Եթե մենք այսօր նայենք և փաստաբաների և արտոնագրված իրավաբաների շահած գործերով վիճակագրությունը, ապա կարելի է ասել, որ էական տարբերություն չկա նրանց որակների միջև: Մյուս կողմից փաստաբանական գործունեություն կարող է ծավալել միմիայն փաստաբաների պալատի ներկայացուցիչը: Սա իհարկե մեծ հաշվով սխալ մոտեցում է, քանի որ ամբողջ այս դաշտը հայտնվում է մի կառույցի ենթակայության տակ, որ կարող է շատ անառողջ երևույթներ առաջ բերել: Ես կարծում եմ, որ ցանկացած սահմանափակում պետք է շատ հիմնավորված լինի, որը այս դեպքում ես չեմ տեսնում: Ուղղակի մեկի մտքով անցել է մնացածն էլ ասել են իսկ, ինչու ոչ…. »
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական Վարչությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը:
«Ազգ» օրաթերթի զրպարտիչ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործից պարզ երևում է, որ այն շինծու է, քանի որ ՀՀ Ոստիկանությունը չունենալով իր ձեռքի տակ ՀՌԱԿ Գորիսի գրասենյակի սեփականատիրոջ` ՀՌԱԿ Հանրապետական Վարչության որոշումով կայացրած որևէ բողոք իբրև տուժող, կատարել է անօրենություն: Ոստիկանությունն իրեն վերագրել է դատարանի գործառույթներ և «սրտացավություն» ցուցաբերել ՀՌԱԿ-ին պատկանող ոչ պետական ունեցվածքի հանդեպ և այդ կապացությամբ կազմակերպել Գորիս քաղաքում գտնվող գույքի «անկախ» գնահատում` արժեքը հասցնելով երևանյան գներին, որպեսզի ոստիկանական շոուն հայտարարվի առավել խոշոր չափերի հասնող: Հայաստանի քաղաքացիների համար մեծ ուրախություն կլիներ, եթե հարկատուների հաշվին իր գոյությունը պահպանող դատախազական-ոստիկանական համակարգը սրտացավություն ցուցաբերեր օֆշորային ընկերության կողմից տանուլ տված պետական ունեցվածք հանդիսացող «Նաիրիտ» գործարանի նկատմամբ, որի մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարարը` ապացուցելով Հարություն Առաքելյանի ահազանգերը գործարանի կորստի և հազարավոր նոր գործազուրկների ի հայտ գալու մասին: Հանրության համար պարզից էլ պարզ է, որ “Նաիրիտի գործով” տասնյակ միլոնավոր դոլարների հասնող վնասարարության բացահայտումների պատճառով ՀՌԱԿ-ի հնադեպ իրականացվում է «պետականորեն» կազմակերպված հաշվեհարդար:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը նախընտրական շրջանում կուսակցության ղեկավարի ձեռբակալությունը որակում է պետական սանձարձակություն, հաշվեհարդար կուսակցության և մասնավորապես նորընտիր ղեկավարի հանդեպ: ՀՀ կառավարության բռնապետական վարվելակերպով օժտված գործիչները նույնիսկ հաշվի չեն առել այն փաստերը, որ ՀՌԱԿ ատենապետ Կարեն Կակոյանի կինը հղի է և մոտ օրերս ծննդաբերելու է, հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ` պարկինսոն հիվանդությամբ տառապող մայրը և յոթ տարեկան զավակը: Ինչպես նաև հաշվի չի առնվել այն փաստը, որ Կարեն Կակոյանը 2-րդ խմբի հաշմանդամ է /տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով/: Այս ամենի զավեշտալին նաև այն է, որ ՀՌԱԿ ատենապետը ամիսներ շարունակ պարտաճանաչ հաճախել է ոստիկանական Կենտրոնականի քննիչների կազմակերպած հարցաքննություններին և որևէ անգամ չի խոչընդոտել քննությունը, հետևաբար Կարեն Կակոյանի հանդեպ իրականացրած բռնարարությունը և դաժանությունը` ապացուցում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բռնապետությունը ծաղկունքի մեջ է:
Ելնելով վերոգրյալից ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին, լրատվամիջոցներին, ազգային մտավորականությանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել 127 ամյա ազգային գործունեության վաստակ ունեցող համահայկական կառույցին` Ռամկավար Ազատական կուսակցությանը:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչություն
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ձերբակալվել է ՀՌԱԿ կուսակցության ատենադպիր Կարեն Կակոյանը: Ոստիկանության հասարակայնության և լրտվության վարչությունից Արմեն Մալխասյանը հաստատեց այս տեղեկությունը: Քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Կակոյանը կապված է ՀՌԱԿ կուսակցության անշարժ գույքի առք ու վաճառքի հետ: Նա կասկածվում է 179 հոդվածի 3-մասի 1-ին կետով` յուրացում կամ վատնում:
Ի դեպ այս հարցի շուրջ պարզաբանումներ էր ցանկանում տալ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:
Այսօր «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը իր կուսակցության 8-րդ համագումարում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական ցուցակով հանդես գալու՝ ՄԱԿ–ի ղեկավարության որոշման մասին։
Որոշման մասին իր հայտարարությունը Արսենյանը ընդհատեց՝ դիմավորելու նիստերի դահլիճ ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրան ուղեկցող կուսակցության ներկայացուցիչներին, որոնց թվում էին նաև Նաիրա Զոհրաբայանը և կուսակցության շարքերը վերջերս համալրած Վարդան Օսկանյանը։
Դահլիճը հոտնկայս ծափահարություններով դիմավորեց ԲՀԿ–ի առաջնորդին: Ծառուկյանը ողջունեց ՄԱԿ–ի որոշումը և համոզմունք հայտնեց, որ կարող են միասին իրականացնել իրենց նպատակները։
«Հավատքը, որ կա հանրության մեջ մենք պետք է կարողանանք ոչ միայն կյանքի կոչել, այլ կրկնապատկել միասին։ Ժողովուրդը պետք է իմանա, որ իր քվեն պարտադիր է և տեղ է հասնելու»,- ասաց Ծառուկյանը, նշելով, որ ՄԱԿ-ն իր քայլով համալրում է Բարգավաճ Հայաստանի մեծ ընտանիքը, որ ՄԱԿ-ի հետ միասին ուս-ուսի տված կարող են իրականացնել իրենց ծրագրերը։
Ի դեպ, Վարդան Օսկանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին թե` սա Գուրգեն Արսենյանի գլխավորած կուսակցության համագումարն է եւ թող ինքն էլ պատասխանի:
Վերջին օրերի խոսակցությունները կապված Հայոց ցեղասպանության թանգարան — ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական աստիճան ստանալու շուրջ կարծես մարեցին:
«Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
«Ատենախոսության մեջ առկա բազմաթիվ սխալները, թերություններն ու իրարամերժ կարծիքները, անգամ ռուսերեն լեզվի անհասկանալի գերակայությունը չխանգարեցին Դեմոյանին ստանալու պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան», — գրում է «Ազգ» -ը:
Հայկ Դեմոյանը, իհարկե, բոլոր դիտարկումներին տվեց իր պատասխանները, չնայած հայերեն չգրելու վերաբերյալ բացատրությունը համոզիչ չէր. «Ես ստացել եմ հայերեն կրթություն: Բայց եթե ես այս աշխատանքը գրեի հայերեն լեզվով, մենք այստեղ նստած կլինեինք երևի 5-6 տարի առաջ, դա հեշտ տարբերակն էր: Որպես գիտնական` ես խնդիր եմ դրել գնալ ավելի բարդ ճանապարհով: Եթե ես աշխատանքը չգրեի ռուսերեն, չէի ստանա ԱՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ: Բայց որպես հեղինակ գտնում եմ` աշխատանքը պետք է ներկայացվի նաև մայրենի լեզվով»:
Հայկ Դեմոյանը, սակայն, համոզիչ կերպով չբացատրեց, թե ո՞րն էր հայերեն թարգմանելու դժվարությունը և ինչո՞վ է պայմանավորված ատենախոսությունը ռուսերեն ներկայացնելու հապճեպությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը պատմաբան Գեւորգ Յազըճյանն ասուլիսի ժամանակ ասել էր` կհրաժարվի իր գիտական աստիճանից, եթե մասնագիտական խորհուրդը Հայկ Դեմոյանից չպահանջի ատենախոսությունը հայերեն: Իր պայմանի համաձայն` Գեւորգ Յազըճյանը երեկ հրաժարվել է գիտական աստիճանից»,- գրում է «Ազգ»-ը:
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ չի ավարտել փնտրտուքը, նա ամենայ հավանականությամբ գտնվում է տարբեր կուսակցությունների հետ բանակցությունների շեմին, Նրա համար ամենացանկալին`ՀՀԿ-ն կարծես թե չի համաձայնվում իր շարքերն ընդունել բավականին կասկածելի անցյալ ունեցող տիկնոջը: Ըստ «Երկիր» թերթի` այն դիտարկմանը, թե առավել հավանական տարբերակը, կարծես, ՀՀԿ-ն է, գործարարի մամլո քարտուղարը վստահեցրել է, որ դա միայն մամուլի ենթադրությունն է…
Սիլվա Համբարձումյանը մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Մեղրիում` թիվ 38 ընտրատարածքում: «Այս մասին «Երկրի»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Տիկինը արդեն նոր աշխատաոճ է ընտրել. Ցանկացած լրագրողի հետ պատրաստակամ զրուցող գործարարը այժմ գերադասում է մամուլի հետ շփվել միայն քարտուղարի միջոցով: Այդ համատեքստում էլ վերջինս հրաժարվել է անձամբ պատասխանել թերթի թղթակցի հարցերին:
Ահարոնյանը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում մամլո ասուլիս կհրավիրվի, որի ժամանակ էլ Սիլվա Համբարձումյանը կհայտարարի, թե որ կուսակցությանն է պատրաստվում անդամակցել: Հարցին, թե բավականին կարճ ժամանակ է մնացել մինչեւ շաբաթվա վերջ, ո՞ր կուսակցություն տարբերակն է ավելի հավանական, Ահարոնյանը նշեց, որ այս պահի դրությամբ ոչինչ ասել չի կարող, «քանի որ իրավիճակն ամեն պահի փոխվում է եւ կարող է փոխվել»,- գրում է «Երկիր»-ը:
Ազգային Ժողովում քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում 30 կողմ, 56 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Օրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորները, ինչպես նաև մի քանի պատգամավորներ ԲՀԿ–ից։
Հիշեցնենք, որ օրինագիծն առաջադրվել էր ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների կողմից։ Մասնավորապես, օրենքի հեղինակներներ էին հանդես եկել պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Մարտիրոսյանը։
Օրինագիծը թեժ քննարկումների առիթ դարձավ հասարակության, մասնավորապես՝ քաղաքական շրջանակներում։ Խնդրի կապակցությամբ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկումներ եղան։ Օրինագիծը հավանություն էր ստացել գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում և պայմանականորեն ստացել «Կոնսեսուս –1» անունը՝ «-1»–ի տակ նկատի ունենալով իշխող «Հանրապետական» կուսակցությանը։
ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների կողմից օրինագիծը ԱԺ–ում լսումներ անցկացնելու նամակի տակ իր ստորագրությունն էր դրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.