29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Յոթի խումբը»` աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարների ոչ պաշտոնական ֆորումը կանցկացնի տնտեսական հարցերի քննարկում, որին կմասնակցեն ֆինանսների յոթ նախարարներ և Կենտրոնական բանկերի ղեկավարներ:
Ֆինանսական յոթնյակի հանդիպումը տեղի կունենա ֆրանսիական Մարսել քաղաքում՝ սեպտեմբերի 9-10-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասված է, որ հանդիպմանը կբարձրացվեն գործազրկության, աշխարհում ֆինանսական վիճակի, համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր: Քննարկվելու է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում:
Այսօր լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պատմությանը, «որի մերկ լուսանկարները հայտնվել էին ինտերնետում»:
Հարկ է նշել, որ այս պատմությունը նոր չէ, և դրան ծանոթ էր որոշակի շրջանակ, սակայն խուսափում էր քննարկել, համարելով դա անվայել. Ի վերջո, ինտերնետ ցանցում մարդկանց ինտիմ կյանքը տարածելու գարշելի և անթույլատրելի քայլը, էլ ավելի անթույլատրելի է ու տգեղ, դարձնել լայն հանրության սեփականությունը:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է Անժելայի հեռանալը բացատրել նրա առողջական խնդիրներով և լուրեր է տարածում, իբր թե դերասանուհին մինչ այս պատմությունն էր հրաժարվել ներկայանալ աշխատանքի, և իրենք ստիպված են եղել նրան փոխարինել ուրիշով»,- հավելում է թերթը: Սակայն դա իրոք, այդպես է Անժելան ծանր դեպրեսիայի մեջ հայտնվել է հիվանդանոցում:
«Պարզվում է, այդ նկարներն իրենց սև գործն արել են` նրան հեռացրել են սերիալի նկարահանումից: Ավելին`սերիալի սցենարի հեղինակն օգտագործել է նախկին դերասանուհու շուրջ խոսակցությունները և գրեթե նույն պատմությունը ներկայացրել է վերջին սերիաներից մեկում: Ինչպես և կյանքում, նրա գործընկերուհիները սերիալում քննարկում են կատարվածը, քարկոծում նրան», -ասված է հրապարակման մեջ:
Ոչ ոք ապահովագրված չէ չարության թիրախ դառնալուց, և այս լուրը տարածողները կամ դրանով էժանագին սենսացիա անողները, չպետք է մոռանան,որ իրենք կամ իրենց մերձավորները արդեն հայտնվել, կամ կարող են հայտնվել նման իրավիճակում:
Ցավոք, նախանձը, չարությունն ու մերձավորի դավաճանությունը, դիմացինին տրորված տեսնելու հաճույքը դարձել է բնականոն մեր կյանքում: «Ընկածին չեն խփում», արժանապատիվ այս ճշմարտությունը մեզանում շրջվել է 180 աստիճանով`մեզ մոտ հենց ընկածին են խփում, մոռանալով աստվածաշնչյան փառահեղ ` «Ով որ մեղք չունի թող առաջինը քարը վերցնի» ասույթը:
Հայկական վարկած
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 1–ի առիթով շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՜ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ։ Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը։
Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է։ Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը։
Սիրելի՜ դպրոցականներ, այս հանդիսավոր օրը ողջունելով բոլորիդ, լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան։
Սիրելի՜ մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում՝ Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու պատասխանատու առաքելությունը պատվով կատարելու համար»:
«Աշտարակ կաթ» ընկերությունը խոստացել էր պարզաբանել սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների թանկացման իրական պատճառները, արձագանքելով գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումներին.
««Աշտարակ կաթ» ընկերությունը, սերտորեն համագործակցելով կաթ մթերող 6000-ից ավելի ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ, նրանցից 2011թ–ի ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում: Անգամ հաշվի առնելով սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի (թե աճի, թե նվազման ուղղությամբ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա:
Գաղտնիք չէ նաև, որ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի և վառելիքի գները: Հատկանշական է, որ ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա: Պատճառն այն է, որ ընկերությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել իր սպառողների շահերը, գների կայունությունը պահպանելով զուտ իր շահույթի նվազեցման հաշվին, իսկ որոշ դեպքերում նաև` վնասներ կրելով:
Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետևանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը:
«Աշտարակ կաթը» հանդիսանալով հայրենական արտադրող և խոշոր հարկատու ընկերություն` այսուհետ ևս ջանք չի խնայելու տեղական արտադրության զարգացմանը նպաստելու գործում` միևնույն ժամանակ շարունակելով հաշվի առնել թե’ սպառողների, թե’ գործընկերների, և թե’ ընկերության շահերը»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Անցյալ շաբաթ թուրք ղեկավարները դիմեցին մի նոր խորամանկության՝ փորձելով իրենց երկրի՝ բազմիցս ճնշված փոքրամասնությունների նկատմամբ կեղծ վեհանձնությամբ դրական տպավորություն թողնել միջազգային հանրային կարծիքի վրա։
Անցյալ շաբաթ վարչապետ Էրդողանը ստորագրեց մի հրամանագիր, որով իբրթե պետք է վերադարձվեին քրիստոնյա ու հրեական համայնքների հիմնադրամներին կամ բարեգործական կազմակերպություններին պատկանող հարյուրավոր կալվածներ: Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունում գոյություն ունի 162 նմանատիպ հիմնադրամ (vakf):
Դեռևս 1936 թվականին Թուրքիայի կառավարությունը պահանջեց, որ բոլոր ոչ մուսուլմանական հիմնադրամները հայտարարագրեն իրենց սեփականությունը։ 1974 թվականին Թուրքիայի դատարանները ապօրինաբար խլեցին այս հիմնադրամներից 1936 թվականից հետո ձեռք բերված կալվածները և նույնիսկ մինչ այդ նրանց պատկանող գույքի որոշ մաս։ Անցյալ շաբաթվա որոշման համաձայն հիմնադրամներից պահանջել են 12 ամսվա ընթացքում կառավարություն ներկայացնել նրանցից առգրավված գույքը (այժմ միլիարդավոր դոլար արժողությամբ)` ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, մանկատներ և գերեզմանատներ: Եթե և երբ պառլամենտը ընդունի որոշումը, Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է կամ վերադարձնել առգրավված գույքը կամ վճարել փոխհատուցում այն գույքի դիմաց, որը վաճառվել է երրորդ անձանց։ Հատկանշական է, որ այս որոշումը չի տարածվում Թուրքիայի իշխանությունների կողմից հայերից և այլ փոքրամասնություններից առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո առգրավված հարյուր հազարավոր մասնավոր սեփականության վրա։
Մինչև Թուրքիայի ղեկավարությանը իր փոքրամասնությունների հանդեպ «բարի» կամ «արդար վերաբերմունքի» համար շնորհակալություն հայտնելը, անհրաժեշտ է պրպտել Անկարայի դրդապատճառները և հնարավոր հետագա քայլերը։
Թեև Էրդողանի իշխող կուսակցությունն ունի Պառլամենտում առաջարկված որոշումն անցկացնելու համար անհրաժեշտ ձայները, այնուամենայնիվ չպետք է զարմանալ, եթե այս «առատաձեռն» առաջարկը զգալիորեն թուլանա դրանում ընդգրկված գույքի քանակի և տեսակի, ինչպես նաև ընթացիկ արժեքի առումով՝ մեղարդրելով այդ սահմանափակումների համար ընդդիմադիր կուսակցություններին։ Փոքրամասնությունների հիմնադրամներին առգրավված գույքը վերադարձնելու Էրդողանի նախկին խոստումները, սուզվելով «բյուրոկրատական ճահիճի մեջ», երկարատև ձգձգումներից հետո չեն իրականացվել։
Ամենայն հավանականությամբ թուրք պաշտոնաարները որոշել են արձակել այս որոշումը այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց հայկական և հունական հիմնադրամների կողմից ներկայացված մի քանի խոշոր գույքային հայցերը։ Ակնհայտորեն, Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ կորցնել նմանատիպ հարյուրավոր հայցեր։ Թուրքիայի բարեգործական հիմնադրամների վարչակազմի ղեկավար Ադնան Էրթեմն ասել է «Սաբահ» թերթին, որ ոչ մուսուլմանական հիմնադրամների հետ հարցերը ներքին ձևով լուծելով՝ կառավարությունը կխուսափի ավելի մեծ գումարներ վճարելուց, ներառյալ վնասի հատուցումից և դատական ծախսերից, եթե Եվրոպական դատարանում գործերը տանուլ տա։ Էրթեմը նշեց, որ կան թվով 370 առգրավված գույք, որոնք պետք է վերադարձվեն փոքրամասնությունների հիմնադրամներին։
Գումար խնայելուց բացի, ինչն առավել կարևոր է, Թուրքիան կարող է խույս տալ հարյուրավոր դատական գործեր տանուլ տալու խայտառակությունից, որը վարկաբեկում է նրան աշխարհի աչքերում, հատկապես այն ժամանակ, երբ փորձում է անդամակցել Եվրոպական միությանը։ Ավելին, Թուրքիան արդեն իսկ քարոզչական մեծ հաջողության է հասել՝ կալվածները վերադարձնելու լոկ խոստում տալով։ Միջազգային լրատվամիջոցները Թուրքիայի այս «վեհանձն» արարքը գունեղ ներկայացրեցին նախքան փոքրամասնություններին գույքի որևէ կտոր վերադարձնելը։ Պետք է չէ զարմանալ, եթե Թուրքիան այս նոր որոշումը դարձնի քարոզչության գործիք ընդդեմ ԱՄՆ կոնգրեսականների կողմից վերջերս ներկայացրած՝ եկեղեցական գույքը իրենց օրինական տերերին վերադարձնելու պահանջին:
Նմանապես, չպետք է զարմանալ, եթե թուրք ղեկավարները անամոթաբար պահանջեն, որ Հայաստանի, Հունաստանի և Իսրայելի կառավարությունները փոխադարձ ժեստ անեն Թուրքիայի նկատմամբ։ Պետք է հիշեցնել թուրք պաշտոնյաներին, որ առգրավված գույքը վերադարձնելով, նրանք բարեգործություն չէ, որ անում են կրոնական փոքրամասնությունների համար։ Նման անտեղի շնորհակալությունը նման է այն բանին, որ կողոպտված անձը շնորհակալություն հայտնի գողին, ով, անձնական նկատառումներից ելնելով, որոշում է վերադարձնել նրանից գողացված գույքի մի փոքր մաս։
Թեև թուրքական մամուլը շտապեց բնութագրել Էրդողանի որոշումը որպես «պատմական» և «հեղափոխական», այնուամենայնիվ, գործնականում այն ավելի նվազ կիրառելի է, քան Լոզանի համաձայնագրով ստանձնած Թուրքիայի կառավարության պարտավորությունները, որն ավելի մեծ պաշտպանություն է ապահովում հայ, հույն և հրեա փոքրամասնությունների համար միջազգային իրավունքի ներքո։ Թեև ներքին օրենքները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ, Թուրքիայի միջազգային պայմանագրի պարտավորությունները չեն կարող սահմանափակվել կառավարության որոշմամբ։ Վախենալով իրենց կյանքը վտանգելուց՝ ոչ մուսուլմանական համայնքներից ոչ մեկը չի համարձակվել բողոք ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպություն կամ միջազգային ատյաններ, չնայած այն փաստին, որ հաջորդական բոլոր թուրքական կառավարությունները խախտել են Լոզանի պայմանագրի դրույթները՝ 1923 թվականին դրա վավերացումից ի վեր։
Իմ խորհուրդը Թուրքիայի փոքրամասնություններին՝ ետ չվերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված իրենց դատական պահանջները մինչև չստանան իրենցից առգրավված գույքը կամ համապատասխան ֆինանսական հատուցում։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
«Կոնկրետ ինձ համար տհաճ է ՀԱԿ-ի հետ երկխոսության նստելը, որովհետև էդ մարդկանց ճանաչում եմ»,- այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Թե ինչի պետք է քաղաքական երկխոսությունը Գալուստ Գրիգորիչին հաճույք պատճառեր հասկանալի չէր: Սակայն նա համոզված է, որ երկխոսությունն ամենից շատ շահեկան էր ՀԱԿ-ի համար. «Նախ սա իրենց կարողացավ հանել քաղաքական ճահճից, քան թե խնդիրներ լուծել կոալիցիայի համար։ Երբեք չի եղել, որ կոալիցիան որևէ քաղաքական ուժի հետ չցանկանա խոսել։ Նա (ՀԱԿ-ը) փորձեց մտնել քաղաքական դաշտ և ցիվիլ մասնակցել ընտրություններին»:
Իսկ եթե նույն ֆորմատով երկխոսություն չվերսկսվի՞ հարցին նա ասաց. «Եթե չերկխոսեն, ՀԱԿ-ը նորից դուրս կմնա քաղաքական դաշտից ու կհայտնվի լուսանցքում։ ՀԱԿ-ը բավականին մեծախոսությամբ մի կերպ համաձայնեց երկխոսել իշխանության հետ, բայց այլ քաղաքական ուժերի հետ երկխոսել չի համաձայնի, քանի որ ինքը ամենաուժեղն է, ինքը զորեղ է, երկնքից է իջել…»:
Ըստ Սահակյանի՝ երկխոսության համաձայնող քաղաքական ուժը պիտի հաշվի առներ, որ իր ներկայացրած բոլոր պահանջները չեն ընդունվելու: Իշխանություններն էլ ի սկզբանե ասել են, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, բայց պատրաստ են քննարկել այդ հարցը, քանի որ հնարավոր է հասարակությանը հետաքրքիր լինի:
Պարզվում է` ինչ անում են անում են ժողովրդի համար.Սահակյանի կարծիքով՝ երկխոսությունն անհրաժեշտ էր նաև ժողովրդին, որպեսզի «ինքն էլ մասնակցություն ունենա քաղաքական կյանքին»:
Ինչ վերաբերվում է. ՀԱԿ ակտիվիստների եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպին, Սահակյանը կրկնեց իր կուսակիցների տեսակետը. «Իհարկե, մենք էլ ենք մտածում, որ երիտասարդներ են, փորձության ճանապարհով են անցել, օրենքի առանձին հոդվածներ կան, որոնք հնարավորինս մեղմ դրսեւորումներ կարող են ունենալ։ Սակայն դա դատարանի խնդիրն է եւ ոչ թե կոալիցիայի կամ ՀԱԿ-ի։ Սակայն մենք ինքներս էլ բազմիցս հայտարարել ենք, որ որեւէ խտրականություն չի լինելու»:
«Այսօր հնչում է, թե երկխոսությունն էլ առաջ չի գնում, ես կարծում եմ, եթե քաղաքական ուժեր են, ուրեմն գործընթացն ընթանում է. պարզապես ձևն է փոխված, միջավայրն է փոխված, բայց միևնույնն է, մարդիկ փորձում են իրենց դրսևորել:Հիմա երկխոսությունը շարունակվում է մամուլի և հրապարակային ելույթների միջոցով», ամփոփեց Գալուստ Սահակյանը:
«Երկխոսության», իսկ ավելի ճիշտ` երկխոզության փուչիկը վերջապես կարծես թե տրաքեց… Ու դրանում առանցքային դերակատարություն ունեցավ մեկուսարանում գտնվող խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանն իր` ազատության մեջ գտնվող 6 ընկերներով հանդերձ: Երիտասարդ տարիքը տվյալ պարագայում ազդեցության արգելք չէ. Չէ՞ որ Առաջին աշխարհամարտի հրձիգ էր դարձել Սարայևոյում կրակոցներ արձակած պատանի ահաբեկիչ Գավրիլա Պրինցիպը:
Որոշ վերլուծաբաններն արձանագրեցին, որ ՀԱԿ-ը շատ էժան գնով ծախեց իր ակտիվիստներին, Ժիրայր Սէֆիլյանն ու Տիգրան Խզմալյանն էլ ՀԱԿ-ի երեսով տվեցին, թե թաքնվում եք երեխաների թիկունքում…
Այդ խայտառակությունից պետք էր դուրս գալ, այդ պատճառով էլ ծնվեց ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, թե «Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո», ու ՀԱԿ-ը կրկին հնչեցրեց «քաղբանտարկյալ» բառը: Բնականաբար, դրանով ստեղծվեց ցուգցվանգային իրավիճակ. եթե իշխանությունն ազատ արձակի Տիգրան Առաքելյանին, ապա կստեղծվի տպավորություն, որ վախենում է ՀԱԿ-ից, եթե ոչ` ՀԱԿ-ը պիտի ինչ-ինչ կտրուկ քայլերի դիմի, սակայն փողոցային «կիլդիմների» բավարար ռեսուրս չունի: Ու հռետորաբանական փոխհրաձգությունը Դավիթ Հարությունյանի «տանգոյի» և Լևոն Զուրաբյանի «շախմատի» շուրջ ոչինչ չի փոխում: Բնականաբար, Տիգրան Առաքելյանին չեն ազատի, զի ըստ կոալիցիայի. « Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր ևս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում և չենք էլ կապելու այս կարևոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է: Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ և շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, և մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարևոր քաղաքական գործընթացը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ այս համեմատությունն է արել. «Թուրքիան էլ հազար ու մի պատճառ ունի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները տապալելու համար: Ասում է՝ Ղարաբաղը տվեք մեզ, և նոր միայն դիվանագիտական հարաբերութուններ հաստատենք: Ուրեմն նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Ղարաբա՞ղը պետք է տանք»։
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ ՀԱԿ-ը շալակել է իրարամերժ հայտարարությունների հսկայական բեռ, որը դեռ շատ են նրա երեսով տալու:
Անցած տարվա նոյեմբերի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել…»: Եվս մի հատված հիմնադիր նախագահի նախորդ ասածներից. «Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի»:
Եվ ահա Լևոն Զուրաբյանի բավականին «թարմ» խոսքը. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»: Ու ընդամենը 7 օր անց. « Սովորաբար դա նշանակում է ծայրահեղական և մարգինալ ընդդիմություն։ Եթե դա՛ նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, մենք արմատական ընդդիմություն չե՛նք։ Բայց Տեր–Պետրոսյանն իր ելույթներից մեկում «արմատական ընդդիմություն» եզրույթը մի քիչ այլ իմաստով է օգտագործել: Եթե մենք այդպե՛ս ենք հասկանում «արմատական ընդդիմություն» եզրույթը, ուրեմն մենք արմատական ընդդիմություն ենք»։
Երևանցու ժարգոնով ասած` էդ ի՞նչ «կռուտիտներ» են: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին Լևոն Զուրաբյանն ասաց. « Այսինքն, մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին։ Բնականաբար, դա մեզ տալիս է որոշակի ճկունություն, թե սեպտեմբերի կոնկրետ որ օրը դա կարվի։ Դա ճկունություն է տալիս նաև իշխանություններին։ Այսինքն, մենք դեռ ժամանակ ունենք։ Իրե՛նք դեռ ժամանակ ունեն։ Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ հարցը լուծելու երկխոսության միջոցով»: Բերնից թռցրեց` « Հայաստանը դեռ ժամանակ ունի…»: Այսինքն` դուք Հայաստա՞նը չեք ներկայացնում, պարոնայք… Բա ո՞ւմ եք ներկայացնում` Ամե՞րիկան, Թո՞ւրքիան, Անգլիան… Եթե հիշենք, որ Լևոն Զուրաբյանը Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ է, իսկ Միջազգային ճգնաժամային խմբի «շեֆերի» մեջ կա թրքուհի, վերջերս որպես «Էրգենեկոն» տեռորիստական խմբի անդամ մերկացված Զեյնո Բարանը ու Թուրքիայի շահերի լոբբինգով զբաղվող լիքը «խալխ»…
Այսքանից հետո իշխանությանը մնում է հարցադրել` բա Հայաստանի առաջ նախապայմաններ դնող այս չգիտեմ որ օտարի կամակատարների հետ ինչի՞ շուրջ էիք «երկխոսում», փոխանակ սրանց ձերբակալեք ու տանեք բանտ… Իրոք որ երկխոզություն էր: Երկկողմանի խոզություն` հայության հանդեպ… Եվ կարծես թե արդեն կարող ենք կրկնել Արթուր Մեսչյանի խոսքը` «Ահա և վերջ, վերջ հարաժամ ու հարատև…»:
Բայց հուսանք, որ Հայկը չպարտվեց ոսոխ Բելին…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր լրագրողների հետ հերթական հանդիպմանը Մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարեց, թե իրեն դեպքերի բացահայտմանն ուղղված քննության արդյունքը չի բավարարում. «Ընթացքը չի կարող բավարարել այնքանով, քանի դեռ արդյունքը որպես այդպիսին՝ տասը անձանց մահվան դեպքերի և հանցագործությունների բացահայտումը չի եղել, բայց դա չի նշանակում, թե նախաքննությունը կատարվել է թերի, ոչ բավարար կամ միակողմանի», — ձեռքի հետ էլ արդարացավ նա:
Հարությունյանը պրզաբանեց, որ եթե գործում դեռ բացահայտումներ չկան, չի նշանակում, թե այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում: «Քրեական գործի նախաքննության կասեցումն անգամ չի նշանակում տվյալ գործի ավարտ, քանի որ քրգործերի կասեցումից հետո էլ մի շարք օպերատիվ, քննչական աշխատանքներ շարունակվում են: Քրեական գործի չբացահայտումը չի նշանակում քրական գործի ավարտ»:
Մարգար Օհանյանին առայժմ չեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս պահին ՃՈ պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալ Լյովա Մելքոնյանը: Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական չարաշահումների մեղադրանքով օգոստոսի 30-ին ձերբակալել էր Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին: Կկալանավորվի արդյո՞ք ՃՈ պետը պարզ կլինի երկու օրից:
Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՃՈ հաշվառման-քննչական բաժնի պետ, գնդապետ Արթուր Մարգարյանն է, որը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավոր անձանցից է:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով երեկ ձերբակալված Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, այսօր-վաղը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու: «Ուշ երեկոյան տեղեկացանք,որ նա իր աշխատասենյակում իրերն է հավաքում: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ու ոսոտիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ Մուշեղ Օհանյանն իր աշխատասենյակի պետից հանել է ոստիկանապետի լուսանկարը»,- գրում է «Հրապարակ»-ը:ց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.