23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ովքր երեկ՝ ապրիլի 29-ին, պսակադրվեցին Վեսթմինսթերյան աբբայությունում, մեղրամիսը կանցկացնեն Հորդանանում, իսկ հետո կհանգստանան Շոտլանդիայում գտնվող թագավորական մասնավոր նստավայրի ամրոցում։
Ինչպես հայտնում է MIGnews-ը, Հորդանանում Արքայազն Ուիլյամն ու Քեյթը մտադիր են հանգստանալ Մեռյալ ծովում եւ այցելել աշխարհի ամենամեծ անապատային լանդշաֆտներից մեկը՝ Վադի Ռամ։
Ելիզավետա 2-րդ թագուհին Քեթրին Միդլթոնին շնորհել է Նորին Թագավորական մեծություն Քեմբրիջի դքսուհի տիտղոսը, սակայն նա արքայադուստր չի կոչվի։ Արքայազն Ուիլյամը կդառնա Քեմբրիջի դուքս։
Կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը և պաշտպան Ֆիլիպ Լամն իրենց դժգոհությունն են հայտնել Արյեն Ռոբենի խոսքերի վերաբերյալ: Վերջինս հայտարարել էր, որ Մարկ վան Բոմելի հեռանալուց հետո «Բավարիայում» իսկական առաջատարներ չկան:
«Ես «Բավարիայի» հնաբնակներից եմ: Եվ հանդերձարանում յուրաքանչյուրը լսում է, թե ես ինչ եմ ասում… Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ մթնոլորը մեր թիմում, ընդհանուր առմամբ, լավն է», — Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Իհարկե, այդ խոսքերն ուղղված էին իմ դեմ: Մենք կխոսենք Ռոբենի հետ այս մասին: Իսկ Եվրոպայի լիգայում ոչ ոք չի ցանկանում խաղալ: Մենք կպայքարենք մինչև վերջ», — ասել է «Բավարիայի» ավագ Լամը:
Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բավարիան» մեկ միավորով զիջում է «Հանովերին», որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուն ապրիլի 28-29-ը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության բարձարաստիճան պաշտոնյաների հետ:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել է բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը` հանրահավաքների ազատ անցկացման եւ խոսքի ազատության առումով, եւ կոչ է արել ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովմանն ուղղված գործնական քայլեր կատարել:
Թ. Քեյդենաուն հանդիպել է կին գործարարների ու հասարակական շարժումների ակտիվիստ կանաց հետ: Ամերիկացի դիվանագետը նրանց կոչ է արել առավել ակտիվորեն ներգրավվել հասարակական եւ պետական աշխատանքներում` ստեղծելու համար այն երկիրը, որին ձգտում են և արժանի են Հայաստանի քաղաքացիները:
Նա նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների անդամների հետ:Թ. Քեյդենաուն մտահոգություն է հայտնել Տնտեսական ոլորտի առնչությամբ: Նա նշել է, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ազատ տնտեսական մրցակցության ապահովումն անհրաժեշտություն է. ինչը կխթանի Հայաստանում տնտեսության զարգացումը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզի բոլոր դպրոցներին կրկեսի տոմսեր է բաժանել եւ տնօրեններին հրահանգել դրանք վաճառել՝ մեկ տոմսը 1500 դրամ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Դասարաններ են եղել, որ ստիպված մի քանի տոմս են վերցրել եւ տվել գումարը
Կատարվածի մասին Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը տեղեկացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին։ Վերջինս էլ դիմել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, ով զանգահարել է Արագածոտնի մարզպետարան եւ ասել, որ դպրոցներում դադարեցնեն տոմսավաճառությունը։ Մեր տեղեկություններով, դադարեցնել է միայն վերը նշված դպրոցում, իսկ մյուս դպրոցներում դրանք ակտիվորեն վաճառվել են»:
«Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար: Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով` Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երեւանում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով:
Տավուշի մազպետարանը նրա ընտանիքին` 20 հազար, իսկ Հաղարծինի գյուղապետարանը` 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել: 2009 թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծինից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ` սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով` նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»,-գրում է «Առավոտ»-ը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարելէ, թե եթե նույնիսկ ադրբեջանցիները պնդեն, որ Նախիջեւանը «Նոյի թվից» իրենց պապական տարածքն է եղել, «անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»:
«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. «Դիվանագիտական նրբագեղության այս գլուխգործոցը, պետք է ենթադրել, կոչված է ապացուցելու աշխարհին, որ Նախիջեւանը մեր պատմական հայրենիքն է, եւ ադրբեջանցիները դրա հետ կապ չունեն: Դա, ի դեպ, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է տոլմայի հիշատակումը նպաստում միջազգային հանրության գիտակցության մեջ այդ մտքի արմատավորմանը: Պրն Նալբանդյանն ընդամենը ցանկացել է ասել, որ Նախիջեւանի` հայկական տարածք լինելը շատ ավելի անվիճելի է, քան տոլմայի` հայկական կերակրատեսակ լինելը, եւ արդյունքում ստացվել է, որ պատմական հայրենիքը համեմատում է ուտելիքի հետ: Ի դեպ, մեր տեղեկություններով, հայկական հեռուստաընկերություննեիկց մեկին շտապ անհրաժեշտ է. «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարի վարող: Հուսով ենք`պրն Նալբանդյանը բաց չի թողնի այդ հնարավորությունը: Հայ հեռուստադիտողները կշահեն, իսկ հայկական դիվանագիտությունը չի տուժի»:
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում հայտնաբերված գանձերին, որոնք Ադրբեջանն իրենն է համարում եւ պահանջում է դրանք իրեն վերադարձնել: «Դեռեւս հունվարին Քաշաթաղի շրջանում պատահաբար դամբարան է հայտնաբերվել, իսկ դրանում` ոսկյա, արծաթյան եւ բրոնզե իրեր` հիմնականում զարդեր :Գտածոն տեղափոխվել է Երեւան` ուսումնասիրությունների:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցումով դիմել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտ` պարզելու, թե մոտավորապես ի՞նչ արժեք են ներկայացնում հայտնաբերված հնագիտական առարկաները: Նախարարությունը խստացել է, որ երբ ադրբեջանցի գիտնականները տրամադրեն որոշակի տեղեկություններ, իրենք կդիմեն համապատասխան միջազգային կառույցներ` պահանջելով պատմական գանձերը վերադարձնել տիրոջը` Ադրբեջանին:
Ըստ թերթի տեղեկությունների, Քաշաթաղում հայտնաբերված դամբարանում երկու կմախք է եղել, գտնվել են գահի մետաղական զարդեր, ոսկեպատ վզնոց ու ապարանջաններ, մետաղադրամներ եւ, ըստ ամենայնի, թանկարժեք քարեր: Իսկ դամբարանը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում:
Քաշաթաղի դամբարանում գտնված առարկաների մանրամասն ուսումնասիրությամբ զբաղվող հնագետ Ժորես Խաչատրյանը երեկ կտրականապես հրաժարվել է թերթին տեղեկություն հաղորդել գտածոների վերաբերյալ: Նա հայտարարել է, թե գտածոների վերաբերյալ նյութ կհրապարակի, այն ժամանակ էլ կիմանանք, քանզի լրատվամիջոցներին չի վստահում: Գտածոներն այժմ պահվում են Հայաստանի պատմության թագարանում: Այստեղից «ՀԺ»-ին հաջողվել է պարզել, որ առաջիկայում դրանք ցուցադրվելու են: «Եւ ասպիսով, փաստորեն, լուծում են գտել այն խնդիրները, երբ, ըստ լուրերի, տարաձայնություններ էին ծագել ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ, թե որտեղ պետք է պահվեն հայտնաբերված գանձերը` Հայաստանի պատմության թանգարանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի գավառագիտական թանգարանում»,-նկատում է թերթը:
Արդեն երրորդ տարին է Վրաստանում քաղցկեղի անվճար հետազոտություններ են իրականացվում: Այս տարի 50-70 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել անվճար հետազոտության համար: Կարևորվում է, որ հիվանդության բուժումը պայմանավորված է ժամանակին հայտնաբերելուց:
Նախորդ երկու տարիներին հետազոտություններ կատարվել են կրծքագեղձի ու արգանդի վզիկի քաղցկեղի ուղղությամբ, իսկ այս տարի ուղիղ աղիքի: Վրաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի հայտնաբերման ավելի քան 7000 դեպք:
Ծրագիրն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Չէ, ապրիլի 28-ի հանրահավաքը իրոք դարձավ իրական ջրբաժան: Անկեղծների և կեղծավորների միջև: Ահագին ժողովուրդ սպասում էր վճռական գործողությունների կոչին, որը չհնչեց: Ավելին, նստացույց անելու նախաձեռնողներին ՀԱԿ-ի ակտիվիստները տուն ուղարկեցին` սուտ խոստումների տարափի ներքո: Իսկ այժմ թույլ տվեք հանդես գալ այդ հանրահավաքի` մտածելու ընդունակ մասնակցի անունից և նրա մաշկի մեջ…
Ոստիկանությունը հայտարարեց, որ ապրիլի 28-ին 6 հազար մարդ է մասնակցել: Սուտ է, մասնակիցները 10 անգամ շատ էին: Ու մեծ ակնկալիքներով: Բայց դուք նրանց տուն ուղարկեցիք` այն հույսով, որ մայիսի 31-ին այլևս չեն գա: Որովհետև ծախեցիք նրանց ակնկալիքները, Ահարոն Ադիբեկյանի հռչակած 20 տոկոս քվեի դիմաց. Այսինքն` 20 — 22 մանդատի դիմաց: Դրա մեջ կտեղավորեք ՀԱԿ-ի կուսակցապետներին, այդ թվում` նաև ամենաանարժաններին:
Փայլուն է: Պարզվում է, որ, ըստ Լևոնի, իշխանությունը կատարել է մեր 3 պահանջներից երկուսուկեսը: Բռավո: Բա մնացած 12-ը ը ո՞ւր են մնացել: Դու ասում ես, որ դրանք չեն մոռացվել, բայց ներող կլինես, ես քեզ չեմ հավատում: Լավ, դառնանք էդ երկուս ու կեսին: Ասում ես, Նիկոլն ու Սասունը էդքան դիմացել են, 2 ամիս էլ կդիմանան: Իրանց հարցրե՞լ ես` իրոք կդիմանան, թե քեզ մաղթում են գնաս հայտնի ռուսական հասցեով: Քեզ ո՞վ է լիազորել Սասունի անունից հանդես գալու: Նրա զինվորներից մեկը կողքդ կանգնել ասե՞լ է, թե Սասունը համաձայն է ևս մի ամիս տառապել հանուն քո ու իշխանության անհասկանալի բազարների: Կամ Նիկոլը քեզ լիազորե՞լ ա, որ իրա անունից բան ասես: Արդյո՞ք նա ցանկություն ունի կողքդ կանգնելու, թե՞ ծարավ է երեսիդ թքելու` քո դավաճանության համար:
Դու հավաստիացնում ես, որ իշխանությունը հանձնարարական է տվել նորից քննել մարտի 1-ի ոճիրը: Այդ ո՞վ է քեզ երաշխիքներ տվել: Թե՞ քեզ համար լրիվ բավարար ա, որ ժողովրդի վրա կրակելու հրամանը դուրս են գրելու Թամամյան Հովիկի վրա, որը էնքանով տղա էր, որ որոշեց կատարված ոճրի ամբողջ բեռն իր վրա վերցնել:
Հա, հասկացանք, որ Սերժն իրա նախորդի թափած արյունն իր վրա չի վերցնի, ու ամեն ինչ կանի դրանից ազտվելու համար: Բայց դու, որ պատասխանատու ես դրա համար: Ուր էիր 2008-ի մարտի 1-ին, ու էդպես էլ ոչ ոք չգնահատեց քո խոստովանությունը, որ 10 հոգու մահվանը հաջորդած գիշերը շատ խաղաղ ու հանգիստ քնեցիր: Բայց նաև ոչ մի ողջամիտ մարդ չհավատաց, որ դու անմեղ ես: Ինչո՞ւ պիտի Նիկոլը իր վրա վերցներ ոստիկանական զորքերին դիմադրելու ամբողջ պատասխանատվությունը… մի քիչ պակաս վերցներ` վաղուց ազատության մեջ էր: Դու նաև նրա տառապանքի հաշվին մինչև այս տարվա մարտը կարողացար հայտարարել, թե ավազակապետության կազմաքանդման առաջավոր դիրքերում ես: Իսկ այսօր ողջագուրվում ես նույն ավազակապետության հետ: Ի՞նչ պատասխան ես տալու նաև այն երիտասարդներին, որ իրենց առաջընթացը զոհաբերեցին հանուն քեզ, զոհաբերեցին բուհական առաջընթացը, լավ բնութագիր ստանալու հույսը, ամեն ինչը… Նրանց ուզածը շատ բան չէր` որ ՀԻՄԱ առաջնորդես նրանց դեպի բարիկադներ, դեպի ավազակապետության տապալում, իսկ դու ծախեցիր դրանց բոլորի հույսերը… հանուն 22 մանդատների, որ բաժանելու ես անարժաններին` ի հաշիվ ընդհանուրի շահերի և ակնկալիքների: Օրինակ, ո՞վքեր են այն ինֆանտիլ կերպարները, հանուն որոնց ջահելները մենթական հաշվառման ցուցակում հայտնվեցին …
Ուրեմն մի՞ թե այդ պայքարով խանդավառների դերը սահմանափակվում է նրանով, որ ձեր նմանները 2012-ին հայտնվեն խորհրդարանում: Արդյո՞ք 2008-ի մարտի 1-ին արժեր, որ դրա համար վճարեինք 10 հոգու կյանքով: Ինչքա՛ն եք էժանացել…
Արդեն չեք էլ թաքցնում, որ պայմանավորվել եք իշխանության հետ: Անունը դնում եք համերաշխություն, կառուցողականություն… Դուք ինքներդ ձեզ հավատո՞ւմ եք: Դուք ինքներդ ձեզնից չե՞ք զզվում:
Եվ հիմա ո՞վ է իրական ախքը` գլխանց իշխանության հետ համաձայնության եկած Արթուր Բաղդասարյա՞նը, որին պաշտոնը տվեցին ու զզվանքով երես թեքեցին, բայց գոնե նրա պաշտոնի խաթեր ոչ ոք չմեռավ, թե՞ դուք` նախկին հեղափոխականներդ, որ հիմա իշխանական ողորմության հերթ եք կանգնել…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների` երկխոսությանը միտված փոխադարձ հայտարարությունների համատեքստում, մի տեսակ աննկատ մնաց ԲՀԿ պատասխանատուների երեկ հնչեցրած հայտարարությունները:
Այդ կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նրա գործընկեր Արամ Սաֆարյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին: Հրապարակային հայտարարությունների իմաստն այն էր, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին:
Այս հայտարարությունները նույնիսկ բնական կհամարվեին, եթե երկու ամիս առաջ թարմացված չլիներ կոալիցիոն հուշագիրը կամ էլ կոալիցիոն մեկ այլ կուսակցությունից` ՕԵԿ-ից, անընդհատ չհնչեին կարծիքներ` խորհրդարանական ընտրություններին միասնական կոալիցիոն ցուցակով մասնակցելու նպատակահարմարության մասին
Բացի այդ, միասնական ցուցակի ձևավորման անհրաժեշտության մասին խոսում է այն հանգամանքը, որ երեք կուսակցություններն ընտրություններից դեռ երկու տարի առաջ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մյուս կողմից, կոալիցիոն նոր հուշագիրն ինքը` թե բովանդակության, և թե ստորագրման ձևի առումով, նոր վիճակ չստեղծեց, ընդամենն ամրագրեց իշխանության մոնոլիտության պատրանքը: Ավելին, ԲՀԿ-ին հարկադրեցին ստորագրել այս փաստաթուղթը և բնական է, որ այս կուսակցությունն առիթ է փնտրում ` իր ինքնուրույնությունը, ինքնաբավությունը ցույց տալու համար:
Իսկ այդպիսի առիթներ այս օրերին լինում են` ինչքան ուզեք:
Մի կողմից նկատվում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել Քոչարյանի քաղաքական ժառանգությունից, մյուս կողմից` իշխանություն-ՀԱԿ երկխոսության նախադրյալներ կան: Երկու հանգամանքն էլ որոշակիորեն թուլացնում են ԲՀԿ-ի դիրքերը: Հայտնի է, որ ԲՀԿ –ի ձևավորման գործում երկրորդ նախագահն որոշակի դերակատարություն ունեցել է, մյուս կողմից` եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվում է որոշակի համաձայնության գալ Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ, կոալիցիոն գործընկերների պահանջն էապես նվազում է:
Այս համատեքստում պետք է դիտարկել ԲՀԿ գործիչների հայտարարությունները:
Իհարկե, դրանց հետևանքը գերագնահատել նույնպես չի կարելի:
Անկախ տարաձայնություններից` ԲՀԿ-ին ընդդիմադիր հեռանկար չի սպասվում, ավելին` այս կուսակցությունն, այսպես, թե այնպես, ինտեգրվելու է Սարգսյանի պատկերացրած նոր համակարգին: Պատահական չէ, որ ԲՀԿ գործիչներն իրենց հարցազրույցներում քննադատում են միայն կառավարությանը` անվերապահ աջակցություն հայտնելով գործող նախագահին, իսկ վերջինս էլ, գոնե արտաքուստ, արժևորում է կոալիցիոն իր գործընկերոջը` Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդի անդամ նշանակելով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.