29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
Այսօր Հայոց բանակի տոնն է: Երրորդ Հանրապետության բանակի 19-ամյակը: Ու չես կարող չհիշել ընդամենը 1990-92 թվականների աբսուրդները: Խորհրդարանում ձայների մեծամասնությամբ պաշտպանության նախարարության ստեղծման հարցը մերժելը:Առաջին նախագահի հայտարարությունը, թե մեզ բանակ պետք չէ, բավարար է ընդամենը «փոքրիկ ազգային գվարդիա»: Զինյալ պայքարը «սադրանք» հռչակելու փորձերը…
Այսօր` 20 տարվա հեռավորությունից, ավելի ցայտուն է երևում, թե իբր խելացի ու իբր չափահաս մարդիկ զանգվածաբար ինչպիսի իդիոտիզմ էին դուրս տալիս: Հետագա ընթացքը ցույց տվեց` մենք արժենք ուղիղ այնքան, ինչքան կարողանում է նվաճել ու պահել մեր բանակը: Իսկ եթե կոպիտ` զինյալ ուժից այն կողմ ուրիշ բանի վրա հույսներս դնեինք` կարժենայինք մեր մրոտած թղթերի գնի չափ: Կիլոյով, թղթաթափոնի չափ: Ու չէինք ունենա ոչինչ` ոչ պետություն, ոչ հայրենիք, ոչ էլ վեճեր, թե ինչ քըխ է մեր իշխանությունը… Կլինեինք թուրքի հարճ կամ ընչազուրկ ղարիբ, և դա` լավագույն դեպքում: Իսկ ավելի ռեալ` ճիճվի և ագռավի անվճար կեր:
Մոտավորապես այդ վիճակին է մեր թշնամին. Ինչքան էլ միջազգային պոռնկանոցներում լացելով փաստաթղթեր է կորզում ի նպաստ իրեն, դրանք արժեն ուղիղ այնքան, ինչքան արժե այն թուղթը, որի վրա տպված են: Զի ոչ ոք թուրքի փոխարեն իր զինվորի արյունը չի հեղի այդ թղթերը կյանքի կոչելու համար: Նույն գինն ունեն այն բայղուշությունները, թե Հայաստանը դիվանագիտական պարտություն է կրել, հետևաբար`իշխանությունը կտապալվի: Մեր իշխանավորները հո ինքնասպանների ակումբ չեն, որ դրսի ինչ-որ թղթով գոնե մեկ մետրով զորքը հետ քաշեն, քանզի նույնիսկ եթե ենթադրենք, որ դավաճան են, ապա գոնե մեկ թիզ հող հանձնելու դեպքում նրանց կյանքի համար ավելի քիչ կտան, քան նույնիսկ միջազգային մակուլատուրայի համար:
Ի դեպ, պատահական չէր, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես Արցախում ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ ոք, որը համաձայն լինի գոնե մեկ սանտիմետր հող զիջել: Որ փոխզիջում հնարավոր է միայն երկարատև խաղաղության երաշխիքների դեպքում: Դե, ենթատեքստը ակնհայտ է` «միջազգային հանրություն» կոչեցյալը միայն թղթային երաշխիքներ է տալիս, հետևաբար` հեքիաթ են և երաշխիքները, և երկարատև խաղաղությունը: Այսինքն`պիտի պատրաստվենք և պատրաստվում ենք պատերազմի: Նախագահն այդպես էլ ասաց` պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացմանը: Փառք Աստծո, մարդը ուղղակիորեն ասաց` պատրաստվեք կռվել և հաղթել: Ի տարբերություն ոմանց, որ պետական հեռուստատեսությամբ ասում էին` մենք անխուսափելիորեն կպարտվենք պատերազմում… Բարեբախտաբար, մարտական ստորաբաժանումներում, ռազմաճակատի խրամատներում հեռուստացույցներ չկային, ու մեր զորականները զերծ մնացին ախմախություն լսելու վրա նյարդեր քայքայելուց:
Պարզ է մի բան. Այսօր ունենք միայն մեկ երաշխավոր ու մեկ դաշնակից` մեր բանակը: Մնացածը լրիվ սուտ է: Եվ այսօրվա տոնը կարևորագույնն է պետական տոների մեջ: Սակայն ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր միակ դաշնակցին ու երաշխավորին…
Սիրով ենք վերաբերվում, թե վարկաբեկում, հայհոյում ենք մեր բանակը: «Արաբո» ջոկատի լեգենդար հրամանատար Մանվել Եղիազարյանը շատ ճշգրիտ դիտարկում է արել. Քննադատությունն իմաստ ունի, եթե արդյունքում մեղավորը պատժվում է և թերությունը` վերացվում, այլապես ամեն ինչ վերածվում է սոսկ վարկաբեկման: Դատարկ պնդումների, որ մեր բանակը մսաղաց է ու սպանդանոց: «Սպանդանոցի» մասին միֆը, օրինակ, հօդս ցնդեց, երբ չոր ու ցամաք թվերով պարզ դարձավ, որ բանակում 2-3 անգամ քիչ մարդ է մեռնում, քան ավտոճանապարհներին: Այսինքն` թուրքի սնայպերով, ականի վրա պայթելու ռիսկով, «չաստ նայողի» հետ կոնֆլիկտներով, առանձին անասունների վայրագություններով ու մնցյալ ամեն ինչով զորամասը, մարտական դիրքը ավելի անվտանգ տեղ է, քան Աշտարակի շոշը կամ Երևանի Մաշտոցի պողոտան:
Ու հարց է ծագում. ինչո՞ւ մեր հայրենակիցների զգալի մասը չի սիրում մեր բանակը, իր որդուն զորակոչից ազատելու համար ցանկացած ստորության է դիմում: Բանակի թերությունները վկայակոչելը անլուրջ է, դա ոչ թե պատճառ է, այլ պատրվակ. Մեր բանակի կարգուկանոնին այսօր նախանձում է ամբողջ ԱՊՀ-ն, այդ թվում` ռուսը: Համ էլ Վազգեն Սարգսյանը դիպուկ էր նկատել. «Չսիրված երեխայից լավ մարդ չի ստացվի»:
Ուրեմն` ինչո՞ւ ենք մեր միակ դաշնակցին դատապարտում «չսիրված երեխայի» ներկային ու «վատ մարդու» ապագային: Թերությունները լոկ պատրվակ են, բայց միաժամանակ անհեթեթ է ենթադրությունը մեր ժողովրդի փչացածության մասին: Ու պատճառը բանակայում չծառայող իշխանավորների ու օլիգարխների թուլեքի պատճառով առաջացած անարդարության զգացումը չէ, ոչ էլ Խաչատուրովի նման շտաբի պետերը… Պատճառը ձգվում-հասնում է երրորդ-չորրորդ դար:
Այն ժամանակ զինապարտության գաղափարն իսկ չկար, զինվոր լինելը ոչ թե պարտականություն էր, այլ իրավունք, որը դեռ մի բան էլ պիտի վաստակեիր: Եվ մեր ազնվականությունն այդ ժամանակ գործեց իր ճակատագրական սխալը. ռազմական գործը դարձրեց սեփական մենաշնորհ, ռամիկ խավին զրկեց զինվոր լինելու իրավունքից: Ռանչպարին մնաց միայն բահը, նրա սուրը ժանգոտեց և դարձավ ոչ պիտանի:
Հետևանքները եղան սոսկալի: Երբ մեր լեռնաշխարհ ներխուժեցին թուրքական հորդաները, մեր ասպետական զորախմբերը բաց մարտում նրանց ջարդում էին, անգամ եթե թշնամին տասնապատիկ շատ էր: Սակայն թուրքը կոտորում էր վաղուց արդեն զենքից հետ վարժված խաղաղ ռամիկներին, ու դրանով կռում իր անազնիվ հաղթանակը: Այդպես էր ամենուր, բացառությամբ Արցախի ու Սյունիքի, ուր անհնազանդ իշխաններն ու ռամիկները ժամանակին ուժ գտան չհնազանդվելու անգամ քրիստոնեություն ընդունած հայոց թագավորներին: Շուրջ 1000 տարի նրանք կռվում էին երկու ճակատով`արտաքին թշնամուց պաշտպանելով երկրամասը և հայոց թագավորներից` նախնյաց հավատքը:
Արդյունքում Հայոց աշխարհի մեծ մասը 1000 տարի տառապեց թուրքի լծի տակ, իսկ համատարած զենքին սովոր բնակչություն ունեցող Արցախն ու Սյունիքը մինչև 18-րդ դարի վերջ պահպանեցին իրենց անկախությունը` մինչև կամովին ռուսական տիրապետություն ընդունելը:
Պատահական չէ, որ մեր պետականության վերականգնումը սկսվեց հենց Արցախից, որը ԽՍՀՄ տարիներին ռեկորդային քանակով մարշալներ ու պատերազմի հերոսներ տվեց: Ու միանգամայն բնական է, որ մեր իշխող վերնախավում այսօր գերակշռում արցախցիները: Դա մեր բարեբախտությունն է խոշոր հաշվով, այլ ոչ թե «անիծյալ ղարաբաղյան կլանի լուծ»: Քանզի Արցախի ու Սյունիքի խալխը օտարազգի ստրկության նվազագույն փորձ ունեն` ի տարբերություն Հայկական Բարձրավանդակի այլ բնակիչների, և նրանց նույնիսկ անգրագետ չոբանն իր արյան մեջ կրում է պետականության բնազդը… Եվ արցախցու մտքով երբեք չի անցնի այնպիսի հիմարություն դուրս տալ, իբր մեզ բանակ պետք չէ:
Հա, մի գործոն ևս, որ էական դեր է խաղացել հայոց մեջ դասալիքի պատկերացումներ ձևավորելու մեջ: Բոլշևիկները արեցին այնպիսի ստորություն, ինչպիսին էր բացառապես բանվորագյուղացիական բանակ ստեղծելը: Իսկ ազնվական տարրից զուրկ բանակը չի կարող լիարժեք լինել: Ու ցավոք «բանվորագյուղացիական» սովետական սովորույթը մեզ ժառանգություն հասավ` ձևավորելով այն ամենը, ինչը մեր բանակում մենք տհաճ ենք համարում: Իսկ դա միայն մեկ դեղատոմս ունի` մտավորականության շարժը դեպի բանակ: Մեր սպաները պետք է մտավորական լինեն: Ե՜վ ռազմական ուսումնարանները պիտի մտավորական դաստիարակեն ու ձևավորեն, և՜ մտավորականությունը պետք է մուտք գործի բանակ: Թող ոչ ոք իրեն ավելի «լավ տղա» չհամարի, քան ազատամարտին մասնակցած մեծն Ալեքսանդր Թամանյանի թոռ Ալեքսանդր Թամանյանը կամ նախկին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի որդի Գագիկը, բազում այլ մտավորականներ, ում մասին այսօր մոռացել են գրեթե բոլորը…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում հետաձգվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ տնօրեն Վարշամ Ղարիբյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Այս քրեական գործի քննությունը ձգձգվում է դեռևս 2008թ.-ից` ի ցույց դնելով Հայաստանի դատական համակարգի արատավոր պատկերը:
Բանն այն է, որ այս գործն անմիջականորեն առնչվում է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը վայելող անձնավորությանը, ինչն էլ ըստ կողմի, պատճառ է դարձել, որ քրեական գործն անընդմեջ կարճվի և փորձ արվի կոծկել ակնհայտ հանցագործությունը:
Ըստ գործի նյութերի` տուժողը Մանվել և Վարշամ Ղարիբյանների հորաքրոջ որդին է` Հովհաննես Եղիազարյանը, ով դարձավ տուժող այն պատճառով, որ Ղարիբյան եղբայրների հայտնի հակամարտության մեջ համաձակվեց լինելՄանվել Ղարիբյանի կողքին: Ի պատասխան նման հանդգնության, Վարշամ Ղարիբյանը 2008թ. սեպտեմբերի 23-ի գիշերը` ժամը 00:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում հորաքրոջ որդու սեփական տան դիմաց հարձակվում է Հովհաննես Եղիազարյանի վրա, երբ վերջինս փորձում է կայանել իր «Audi A6» մակնիշի 99 ՕՍ 505 ավտոմեքենան: Ղարիբյանը սկսում է ծեծել Եղիազարյանին, որից հետո նստում է ավտոմեքենայի ղեկին և հասնում մինչև Երևան` «Էլիտ Շանթ» գործարան: Այնտեղ ծեծը շարունակվում է ևս մի քանի ժամ` ուղեկցվելով լկտի հայհոյանքներով: Ղարիբյանն անգամ Եղիազարյանի շորերն է հագից հանում:
Սակայն ամեն ինչ միայն ծեծով չի ավարտվում. Ղարիբյանը ստիպում է Եղիազարյանին ստացական գրել, թե իբր ինքը Վ. Ղարիբյանին պարտք է 2 միլիոն դրամ, ինչի դիմաց պարտավորվում է նրան հանձնել իր ավտոմեքենան: Դրանից բացի Եղիազարյանը գրում է ևս մեկ պարտավորագիր, թե իբր Ղարիբյանին պարտք է 10 մլն դրամ, որը պետք է վերադարձնի մինչև 2008թ. նոյեմբերի 29-ը: Այդ ամենից չբավարարված` Ղարիբյանը խլում է նաև Եղիազարյանի գրպանի 120 հազար դրամը, որից 5000-ը վերադարձնում է վերջինիս` տաքսիով տուն հասնելու համար:
Հովհաննես Եղիազարյանը ստանում է բազմաթիվ մարմնական վնասվածքներ` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և երկար ժամանակ միջոցներ ծախսում` ապաքինվելու վրա:
Կատարված հանցագործության առիթով Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով Վարշամ Ղարիբյանը ներգրավվում է որպես մեղադրյալ: Սակայն քննիչ Պետրոս Բոյաջյանը երեք անգամ կարճում է գործը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ էլ վերացնում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը, սակայն չորրորդ անգամ, չգիտես ինչու, դատարանը հաստատում է կարճման որոշումը, ինչն էլ հիմք է դառնում, որ Հովհաննես Եղիազարյանն ու նրա պաշտպանները՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բողոք ներկայացնեն Վերաքննիչ դատարան` պահանջելով վերսկսել գործի քննությունը: Փաստաբանները դատարանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ քննիչի եղբայրն աշխատում է Վարշամ Ղարիբյանին պատկանող գործարանում, բացի այդ պակաս գործոն չէ Ղարիբյանի հովանավորի անձը` քննիչը կաշկանդված է վերադասի ցուցումով:
Հենց այս խայտառակ գործին վերաբերող դատական նիստն էր, որ այսօր հետաձգվեց: Իսկ հետաձգման պատճառն այն էր, որ դատախազության ներկայացուցիչն ու քննիչը պարզապես չէին եկել նիստին, թեև դատավոր Արմեն Դանիելյանի տեղեկացմամբ, այդ մասին նրանց ըստ պատշաճի ծանուցվել էր:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, թե այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչի հետևում կանգնած է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Կան բազմաթիվ դեպքեր, երբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում Մանվել Ղարիբյանի և նրա մտերիմների դեմ, իսկ Վարշամ Ղարիբյանի դեմ հարուցված քրեական գործերը, երբ ինքը կամ իր աշխատակիցներն են տարբեր մարդկանց ծեծի ենթարկել, կարճվում են: Նման պայմաններում, երբ կան ակնհայտ ապացույցներ, որ հանցագործություն է կատարվել, քրեական գործը կարճվում է»,- այսօր լրագրողներին ասաց Լուսինե Սահակյանը:
Թե դեռ քանի տարի կձգձգվի այս գործը, հայտնի չէ, ամենայն հավանականությամբ ճիշտ այնքան, քանի դեռ Հայաստանի դատական համակարգն ու իրավապահ մարմինները ճորտական կախվածության մեջ են ՀՀ Գլխավոր դատախազից և քանի դեռ Հայաստանում կշարունակվի Աղվան Հովսեփյանի իշխանությունը: Իսկ քանի դեռ մի պետության Գլխավոր դատախազ իր անմիջական պարտականությունների կատարումը համատեղում է մարդկանց` այն էլ արյունակից եղբայրների միջև թշնամություն սերմանելով` նրանց հարստությանը տիրանալու նպատակով և քանի դեռ իր նյութական շահերից ելնելով հրահանգում է դատական և իրավապահ կառույցներին աչք փակել հանցագործոթւյունների վրա կամ մոգոնել չեղած բաներ և քրեական գործեր հարուցել իր պաշտպանյալների հակառակորդների նկատմամբ, այս երկրում արդարության մասին խոսելը պարզապես անիմաստ է:
Զարմանալի է միայն, թե ինչպես է նախագահ Սարգսյանը հանդուրժում, որ իր ղեկավարած պետության մեջ նման կարգի երևույթներ տեղի ունենան։
Լուսինե Կեսոյան
Հունվարի 31-ին ժամը 16.15-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամլո ասուլիս Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր
տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ, որին էլ նույն վայրում ժամը 17.00-ին կհաջորդի Նա/Նե մրցանակաբաշխությունը:
Նա/Նե 2010
Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգում:
«Նա/Նե» արձանիկ
Նա/Նե արձանիկը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։
Անվանակարգեր
Նա/Նե ամենամյա լրագրողական երրորդ մրցույթը նշանավորվեց ոչ միայն նոր անվանակարգի հայտարարմամբ, այլև հայտերի մեծ թվով: Յուրաքանչյուր տարի ավանդաբար հայտարարվող վեց անվանակարգերին, այն է` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական և առևտրային գովազդ, ավելացավ նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայտարարված «Ուսանողական աշխատանք» անվանակարգը:
«Նա/Նե» մրցույթ
Նա/Նե լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացրել են հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրվել նաև հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից: Այս տարվա մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեին 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, անդրադառնային քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից: Մրցույթի նպատակը տարվա ընթացքում այս թեմաներով անդրադարձերի խրախուսումն է:
Ժյուրիի անդամները
Ժյուրիի անդամներն են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նաիրա Սուլթանյան- Բրիտանական դեսպանատուն Երևանում
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ջեմմա Հասրաթյան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Սուրեն Դեհերյան – Լրագրողներ հանուն ապագայի
Ջինա Սարգիզովա- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիր
Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Մրցանակներ
Բոլոր անվանակարգերի համար սահմանվել է երեք մրցանակ: Առաջին մրցանակին արժանացողը կստանա Նա/Նե արծաթյա արձանիկ և 300.000 դրամ պարգև, երկրորդ մրցանակի համար սահմանված է հավաստագիր և 150.000 դրամ պարգև և երրորդ մրցանակի համար` հավաստագիր ու 75.000 դրամ պարգև: «Ուսանողական աշխատանք» անվանակարգի առաջին մրցանակակիրը կարժանանա ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված HTC բջջային հեռախոսին և Նա/Նե արձանիկին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները կստանան հավաստագիր և դրամական պարգև:
Հ.Գ.Նշենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցում է նաև «Հայկական Վարկած»-ի լրագրող Լուսինե Վայաչյանը, ներկայացնելով իր ակնարկը.«Եթե ասեղը չուզի, թելը չի՞ թելվի» http://www.armversion.com/index.php/hy/2010-05-09-09-08-27/2010-05-14-07-27-41/4392-2010-10-01-125016
Հաջողություն ենք մաղթում:
2010 –ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, քննարկվեցին հիմնադրամի 2011թ.-ի ծրագրերը եւ բյուջեն:
Սփյուռքի նախարարության պատվերով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի 2011թ.ի ծրագրումընդգրկված 12 ծրագրերի շարքում կարեւոր տեղ են հատկացվել երիտասարդական ծրագրերին: Նախարարը նշեց, որ նախագահի հանձնարարականով 2011թ.-ին մեծ տեղ կհատկացվի երիտասարդական ծրագրերին: Նախարարությունը 2011 թվականը հայտարարել է երիտասարդության տարի, որի շրջանակներում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին պետական բյուջեից նախատեսված գումարները կուղղվեն հիմնականում երիտասարդական ծրագրերին:
Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ռազմավարական ծրագրերը եւ բյուջեն:
Հետաքրքիր է, որ այս գործընթացից դուրս է մղվել մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը, որին պաշտոնից հանելուց հետո որոշեցին կարգել «Մեկ ազգ մեկ մշակույթի» ղեկավար հավանաբար անգործ չթողնելու նկատառումով «Տիկին Թամարը բավականին ոգևորությամբ էր անում իր գործը, այլ հարց է, թե ինչքանով էր առաքելությունը ծառայում իր նպատակին։ Քանի դեռ չէր ձևավորվել Սփյուռքի նախարարությունը, ամեն ինչ կարգին էր։ Թամար Պողոսյանի սև օրերը եկան, երբ Հրանուշ Հակոբյանը դարձավ սփյուռքի նախարար։
Հավանաբար տիկին Հրանուշը առաջնորդվում է մեկ տանը մեկ տանտիկին սկզբունքով և Թամար Պողոսյանին դուռն է ցույց տվել, զրկելով նրան նույնիսկ գրոշներից։ Թամար Պողոսյանն իր անգործությունը բացատրում է առողջական խնդիրներով, սակայն մեր ունեցած տեղեկություններով, նա շատ վատ հոգեբանական վիճակում է։ «Ես առայժմ զբաղված եմ առողջականիս վերականգնմամբ, որից հետո կլուծեմ իմ հարցերը», — ասաց նա։
Հետաքրքիր է ՕԵԿ-ի պահվածքը, այսօր մենք փորձեցինք Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղարից տեղեկանալ ՕԵԿ անդամի հետագա ճակատագի վերաբերյալ կուսակցության մոտեցմանը, սակայն իմանալով հարցն ինչում է, պարզապես ցրեցին։
Հունվարի 31-ին, ժամը 17:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ կկազմակերպի ակցիա, 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով: Ակցիան կազմակերպվելու է Լոս Անջելեսում իրականացվող երթին զուգահեռ, որը լինելու է Human Rights Council-ի նախաձեռնությամբ եւ ուղղված է դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 2010-ի հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային տրավման, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Պարզվել էր, որ ըստ Հայաստանի զինդատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանի` նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների՝ Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 26-ին եւս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետեւանքով առաջացել են հիշյալ վնասվածքները, իսկ գանգուղեղային վնասվածքը հանդիսացել է մահվան պատճառ:
Գազանաբարո ամուսնուն առաջնային մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում): Այդպես էլ, նախաքննական մարմինը դաժան վերաբերմունքի ու ծեծի համար որևէ պատասխանատվության չկանչեց Զարուհու սկեսրոջը, որը ևս ըստ փաստերի պարբերաբար խոշտանգել և անարգել է աղջկան։ Այս պահին կալանավորված է միայն ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, իսկ սկեսուրի դեմ գործ հարուցված չէ:
Դեռեւս անհայտ է սպանված կնոջ երեխայի ճակատագիրը։ Նա այժմ հորական տատի մոտ է, որն արգելում է երեխայի մոր կողմի հարազատներին տեսակցել նրա հետ: Զարուհու քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, դիմել է համապատասխան մարմիներին՝ ստանձնելու երեխայի խնամակալությունը: Դիմումին առայժմ ընթացք չի տրվել: Իրավապահներն այս անգամ ևս հարցը, թողել են առկախ։
Կառավարության երեկվա նիստում ՀՀ գործադիրը 3,5 մլն դրամ գցեց ջուրը, թեև դժվար է կոնկրետ մարդկանց գրպանների համար նախատեսված գումարի մասին ասել, թե` ջուրն է գցվում: Իսկ ամբողջ հարցն այն է, որ կառավարության որոշմամբ ևս մեկ` «թե ում է պետք և ինչի համար` Աստված գիտե» սկզբունքով ստեղծվող հիմնադրամ ձևավորվեց:
ՀՀ գործադրին նման հիմնադրամ ստեղծելու գործում գլխի գցողը «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպությունն է: Եվ քանի որ այդ հիմնադրամի «պապան» այս հ/կ-ն է, այդ հիմնադրամն էլ կրելու է իր «պապայի» անունը` կոչվելով «Ազգային համագործակցություն» հիմնադրամ: Այստեղ էլ կամավոր գույքային ներդրում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվեց 3500,0 հազար դրամ:
«ՀՀ կառավարության որդեգրած ժամանակակից տեղեկատվական հասարակության կազմավորման գործընթացի շրջանակում նախատեսվում է ձևավորել տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում բազմակողմանի ծառայություններ մատուցող մի կառույց` «Ազգային համագործակցության ցանց» կայք-պորտալ, որի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման լրացուցիչ հնարավորություններ»,-ասվեց նիստում։
Թե այդ ի՞նչ ինքնազարգացում է ընթանալու այդ պորտալում, այդ ի՞նչ համագործակցություն պետք է իրականանա այստեղ, որ փորձ էր արվում, բայց մինչ օրս չէր հաջողվում, այդպես էլ անհայտ մնաց: Եվ հետաքրքիր է, թե հազար ու մի նման հիմնադրամներ և փող լվալու այլ կառույցներ ձևավորելու հետ մեկտեղ, որոնք այդքան հաջողությամբ առաջ են տանում ազգային համագործակցության հարցերը, կառավարությունն էլ ինչու՞ է առանձին փող հատկացնում Սփյուռքի նախարարություն պահելու համար: Ինչ է Հրանուշ Հակոբյանը պակաս է՞ «ազգային համագործակցություն» խաղում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ.Արթենյանին, վերջինիս ավագ որդուն` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս.Արթենյանին, և կրտսեր որդուն` Սր.Արթենյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011 թվականի հունվարի 21-ի ժամը 23:50-ի սահմաններում Ռ.Արթենյանը, իր որդիների հետ միասին, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա.Ասատրյանի, անչապահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ.Սաղաթելյանի և նույն բաժանմունքի տեսուչ Ռ.Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով նրանց պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամլո հաղորդագրության, Արթենյանների նկատմամբ որպես խքափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Գործով նախաքննությունը շարունակվում է:
Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի են ունենում բողոքի մասսայական ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը, ով ավելի քան 30 տարի գլխավորում է պետությունը: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը: Բողոքի ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել են քաղաքի 4 տարբեր հատվածներում, այդ թվում ` Սանայի համալսարանի շենքի մոտ : Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են բղավում և հիշեցնում են Թունիսի նախագահ Զին էլ-Աբիդինա Բեն Ալիի տապալման մասին:
Հունվարի 26-ին Եմենի հարավում գտնվող քաղաքներից մեկում 25- ամյա Ֆաուդ Սուլթանը ինքնահրկիզման փորձ է կատարել: Վերջինս տաքսու վարորդ է եղել և չի կարողացել իր վաստակած գումարով պահել ընտանիքը: Թունիսի բողոքի ակցիաները նույնպես թեժացան այն բանից հետո, երբ մի երիտասարդ վաճառական ինքնահրկիզման դիմեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը առգրավել էր նրա մոտ գտնվող միրգն ու բանջարեղենը:
Այդ դեպքից որոշ ժամանակ անց մի քանի հոգի ինքնահրկիզման փորձեր կատարեցին նաև Եգիպտոսում: Վերջիններս բողոքում են գործազրկության, բարձր գների և կոռուպցիայի դեմ: Արդեն ձերբակալվել են ակցիաների հազարավոր մասնակիցներ, որոնք պահաջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
«Պրինց» մականունով հայտնի օրենքով գողին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: Այդ մասին հայտնում է «УНИАН»-ը: Վերոնշյալ որոշումը ընդունել է ներքին գործերի նախարարության Խարկովի շրջանային տեսչությունը:
Գործի փաստաթղթերում կոնկրետ անուն նշված չէ, սակայն հայտնի է, որ «Պրինց» մականունը պատկանում է Վրաստանի քաղաքացի Պաատա Չխարտիշվիլլին: Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչը լրացնելով փաստաթղթերը ուկրաինական անձնագիր ստանալու համար կեղծ տեղեկություն է ներկայացրել, և քաղաքացիություն է ստացել, որից հետո է միայն պարզվել իրականությունը։ «Պրինցին» օրերս ձերբակալել են Կիևում: Նրա մոտ թմրամիջոցներ են գտել: Չխարտիշվիլլի հանդեպ հարուցվել է քրեական գործ` ապօրինի կերպով թմրանյութեր պահելու համար:
Ազգությամբ վրացի օրենքով գողին «թագադրել» են Ռուսաստանում 90-ականներին: Վերջինս մի քանի տարի անցկացրել է ռուսական բանտերից մեկում,այնուհետև վերադարձել է Վրաստան:
2010 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի էին ունեցել ԳԱԱ ակադեմիկոսների ու թղթակից անդամների ընտրությունները և ակադեմիկոսի 8 տեղ թափուր էր մնացել։ Այն, որ Ակադեմիան կարիք ունի կադրերի թարմացման, միանշանակ է։ Ներկայիս ծերակույտը կենդանի պատնեշ է երիտասարդների համար, չնայած արդարացի լինելու համար պիտի նշել , որ նրանք առանձնակի ձգտում էլ չեն դրսևորում դեպի գիտությունը, որի խայտառակ ֆինանսավորումը հոսում է միայն մեկ երկուսի գրպանը։
Այսօր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ ափսոսում է տեղի ունեցածի համար. «Կային արժանավոր մարդիկ, ովքեր, ցավոք, այդպես էլ չընտրվեցին՝ գուցե նաև նրանց հանդեպ եղած ինչ-ինչ անձնական նկատառումներից ելնելով։ Չընտրվեցի նաև ես։ 7 պարտադիր ձայներից հավաքեցի 6-ը, ինչը ևս մեծ նվաճում եմ համարում»,- ասաց Սիմոնյանը։
Նրա համոզմամբ, ԳԱԱ ընտրություններից հետո շատերը հասկացան, որ ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։ Ցավալի է, իհարկե, որ ընտրությունից –ընտրություն է պարզվում առկա խնդիրների իրական պատկերը, բայց առավել տարօրինակ է, որ դրանից հետո էլ ակնառու ոչինչ չի արվում։
Մի հարցում չի կարելի չհամաձայնել Սիմոնյանի հետ. «Ակադեմիկոսների մեծ մասը 80 և ավելի տարեկան է։ Այնտեղ երիտասարդացման կարիք է զգացվում։ Բացի այդ, ակադեմիայի նախագահությունը պետք է մտածի՝ ինչպես փոխել ԳԱԱ ընտրությունների կարգը», — նշեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.