Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.43-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի 76 շենքի մի բնակիչ, Ուկրաինայի վիզա չստանալու պատճառով, ուզում է կտրել երակները։
Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները նշված շենքի բնակարաններից մեկից Մալաթիայի բաժին են հրավիրել Գուրգեն Հ.-ին:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, կատարված ստուգմամբ պարզվել է, որ նա հոկտեմբերի 31-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունք՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար իր անձնագրում համապատասխան նշում կատարելու, սակայն մերժվել է, քանի որ անձնագրի էջերը պատռված են եղել, ինչի կապակցությամբ բաժանմունքի աշխատակիցն առաջարկել է նախ դիմում գրել անձնագիրը փոխելու համար, որից հետո հնարավոր կլինի նոր անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականությունը հավաստող կնիք դնել։
Քաղաքացին դժգոհելով` դուրս է եկել, սակայն նույն հարցով մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակցին` ստանալով նույն պատասխանը։ Որոշ ժամանակ անց անձնագրային բաժանմունք է եկել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցն ու հայտնել, որ այդ քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե իբր իր անձնագիրում կնիք չդնելու պատճառով ինքը ցանկանում է իրեն վնասել:
Գուրգեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքն իրեն որևէ վնաս պատճառելու նպատակ չի ունեցել, զայրույթի պահին է նման քայլի դիմել, բացի այդ, իրեն պարզաբանվել է օգտագործման համար ոչ պիտանի անձնագրում վավերականության հաստատման կարգը, և ինքը ներկայումս ոչ ոքից որևէ բողոք կամ պահանջ չունի։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.