Միշել Մոնտեն
Աթենացի Դեմադոսը դատապարտել էր հուղարկավորության համար անհրաժեշտ բոլոր պարագաների առևտուր անող իր համաքաղաքացիներից մեկին, հիմնվելով այն բանի վրա, թե նա ձգտում էր կորզել չափազանց մեծ օգուտ, որը կարելի էր ստանալ ոչ այլ կերպ, քան շատ շատերի մահվան գնով: Այդ վճիռն ինձ թվում էր անհիմն, քանզի, ընդհանրապես ասած, չկա մի օգուտ, որ կապված չլինի այլոց վնասի հետ, ուստիև, եթե դատելու լինեինք Դեմադոսի նման, պիտի դատապարտեինք ուզածդ վաստակը:
Վաճառականը հարստանում է երիտասարդության շռայլությունից, երկրագործը՝ շնորհիվ հացի բարձր գնի, շինարարը՝ շնորհիվ այն բանի, որ շենքերն են թուլանում ու փլուզվում, դատավորները՝ մարդկանց գժտություններից ու դատավճիռներից, քահանաները (նույնիսկ նրա՜նք) պարտավոր են ինչպես իրենց նկատմամբ եղած մեծարանքին, այնպես էլ հենց սեփական գործունեությանը՝ կապված մեր մահվան ու արատների հետ: Հունական մի կատակերգության մեջ ասվում է, թե ոչ մի բժիշկ չի ուրախանում անգամ իր ամենամերձավոր բարեկամների առողջությամբ, ոչ մի զինվոր՝ հարևանների հետ իր հարազատ քաղաքի հաշտությամբ և այլն: Ի՜նչ ասես:
Եթե մեզանից յուրաքանչյուրը պրպտի իր ներսը, կտեսնի, որ իր ամենանվիրական ցանկություններն ու հոգսերը ծնվում ու սնվում են, մեծ մասամբ, ուրիշի հաշվին:
Երբ ես խորհում էի այդ մասին, մտքովս անցավ, որ բնությունն այստեղ էլ հավատարիմ է իր սահմանած կարգին, քանզի, ինչպես ենթադրում են բնախույզները, յուրաքանչյուր առարկայի ծնունդը, սնունդն ու աճը միևնույն ժամանակ մեկ ուրիշի քայքայումն ու ոչնչացումն են:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.