Հայաստանի Նկարիչների միության անդամ ու վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը Ցուցահանդեսներով եղել է Քուվեյթում, Բեյրութում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ստամբուլում: 2012թ արժանացել է պատվավոր Մեսրոպ Մաշտոց շքանշանի: Զրույցը Շմավոն Շմավոնյանի հետ, նպատակ ունի ներկայացնելու ժամանակակից արվեստագետին վեր հանելու նրան հուզուղ ներկայիս խնդիրները:
— Նկարիչը մի՞շտ է մտավորական: Օգնում, թե՞ խանգարում է արվեստագետին այդ հանգամանքը.
-Նախ ինքը նկարիչը մտավորական է: Առաջին հերթին առանց մտավորական լինելու ինքը չի կարող ստեղծագործել,երկրորդ հերթին դրված է Աստծո կողմից այն շնորհքը, ջանասիրությունը, աշխատասիրությունը, որը տարիների ընթացքում դարձնում է մարդուն ամբողջական:
Իսկ սրան զուգահեռ ինքը միշտ պետք է լինի պրպտումների, ուսումնասիրությունների, աշխատելու մեջ: Սկսած նախ միջին դարերի, ապա իր դարաշրջանի արվեստը և ժամանակակից արվեստ ուսումնասիրելուց:
Նկարիչը չի կարող մտավորական չլինել և նկարել: Արդեն ինքը մտավորական է, որը կապված է իր կրթական գիտելիքների, ներաշխարհի, որն իր մոտ ի հայտ է գալիս պատկերներով, որով և ձևավորվում է իր ժանրը ,ձևն ու մոտեցումը:
— Մի քանի խոսքով ներկայացրեք նկարիչների այսօրվա սերունդը.
-Յուրաքանչյուր ժամանակաշրջանում, տարբեր ժամանակներից սկսած, եղել են լավ նկարիչներ:
Այսօր էլ ունենք բազմաթիվ լավ նկարիչներ, ովքեր ներկայացնում են մեր երկիրը:
Նկարիչը երկրի լավագույն դեմքերից է, որը ներկայացնում է իր երկիրը, իր ազգայինը: Հիանալի սերունդ ունենք, հիանալի մտածելակերպ ունեցող երիտասարդ նկարիչներ ունենք, ովքեր լավ ինֆորմացիա ունեն, պարզապես, նրանց պետք է քաջալերենք, որպեսզի կարողանան իրենք իրենց տեղը գտնել: Որովհետև նկարչությունը կապված է շատ նյութական ծախսերի հետ, բոլոր տիպի նյութերը բավականին թանկ են, իսկ նկարչի համար առաջնահերթ դրանք պետք է լինեն:
—Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկարչի առջև.
—Նախ ասեմ, որ նկարիչների մոտ մեծ հայրենասիրություն կա: Նկարչական արվեստը նախ և առաջ ազգային մտածելակերպի կրող է: Ունենք հրաշալի պատկերասրահ, թանգարաններ ունենք ,կան անհատական ցուցասրահներ,որոնք Երևանում սկսում են արդեն աշխուժանալ,որովհետև ինչքան շատ լինի, այդքան ավելի կզարգանա արվեստի հանդեպ մտածելակերպը, ի վերջո, սա դառնում է երկրի արժեքավոր մասունքներից մեկը: Որովհետև այդ նկարները, որոնք ծնվում են շնորհալի մարդկանց մոտ, երկրից դուրս էլ են ներկայացնում մեր գաղափարախոսությունն, ազգային արժեքները,մշակույթը:
— Հաճախակի՞ եք հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով.
—Վերջին տարիներին անհատական ցուցահանդեսներ հիմնականում ունենում եմ արտերկրում, հիմնականում ԱՄՆ-ում, որտեղից 10 տարի անընդմեջ ինձ հրավիրում են, որտեղ ցուցադրվում են իմ աշխատանքները: Ունենում եմ պատվերներ, որոնք կապված են այնտեղ առողջական մեծ կենտրոնի հետ:
— Ըստ ձեզ՝ գնահատվո՞ւմ են մեզ մոտ նկարիչներն՝ ըստ արժանվույն.
— Արվեստի աշխարհը, որը ներկայացվում է հասարակությանը, բերում է ընտրության: Ի վերջո նկարիչին ընտրում են: Սկսած անհատներից մինչև մեծագույն պատվիրատուներ:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նկարիչ ունի իր ներքնաշխարհը, որով տարբերվում է մյուսներից, որով նաև գնահատվում է:
—Արդյո՞ք այսօրվա նկարիչները գնահատվո՞ւմ են պետության կողմից.
—Ցավոք, դա այդքան էլ այդպես չի, բոլորս գիտենք, որ ծանր սոցիալական վիճակում ենք ապրում: Սոցիալական վիճակը մեր երկրում բավականին դժվարացել է: Բայց չկան պատվերներ: Իհարկե ես էլ շատ կուզենայի, որպեսզի հարցը լինի կառավարության և մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում:
Հասկանում եմ, որ այսօր ծանր իրավիճակ է, այսօրվա մեր սոցիալական պայմանները, բայց ամեն կերպ հարկավոր է ընդառաջել: Մենք ունենք շատ շնորհալի նկարիչներ, ովքեր իրենց հետևից բերում են բավականին տաղանդավոր նկարիչների:
—Որն է նկարչի տեղը հասարակության մեջ
-Եթե կա հասարակություն,բնականաբար նկարիչը պետք է լավագույն տեղն ունենա այնտեղ:Այստեղ խնդիրն այլ է ,թե ինչպես է նա ներկայանում, ներկայացնում իր աշխատանքները, հիմնականում ունեն անհատական ցուցասրահներ, որոնք մարդիկ ընդունում են ճանաչված մարդկանց գործերը ցուցադրում են, որոնք, բնականաբար, վաճառվում է և այդ վաճառքից գոյացած գումարով կարողանում է նկարիչն ապրել և նյութեր ձեռք բերել: Լավ նկարչին գտնում են:
—Ինչպե՞ս ծնվեց «Արարատ» ալբոմը, արդյո՞ք այն կդառնա ուղեցույց մեր սկսնակ նկարիչների համար.
-Նախ ասեմ, երբ որ սրանից մեկ տարի առաջ հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Էդիկ Կարապետյանի կողմից հրատարակվեց Արարատների օրացույց, բավականին հաջողություն ունեցավ:
Ի վերջո, որոշվեց անել մի գեղեցիկ ալբոմ, որը լինի ոչ միայն ուղեցույց նկարիչների, այլ նաև արտերկրի համար:
Եվ գաղափարն, և հրատարակչությունն իրենց կողմից էր: Ներկայացված են Արարատի շուրջ 40 աշխատանք: Այստեղ կան թե հայ, և թե օտարերկրյա մեծ բանաստեղծների խոսքերը, որ գրվել է Արարատի լեռան մասին:Ալբոմը գրված է հայերեն անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Գիրքն, որ դուրս գա արտերկիր, օտարերկրացիներն անպայման լավ պատկերացում կկազմեն մեր նվիրական սարի մասին:
Գարիկ Ավետիսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.