Աշխարհում ապրում է ոչ պակաս, քան 10 միլիոն հայ։ Նրանց մեջ կան Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, կան կաթոլիկներ, բողոքականներ, նույնիսկ մահմեդականներ։ Կան նաև աթեիստներ։ Ինչու են մարդիկ իրենց նույնականացնում ազգի հետ։ Տարբեր պատճառներով՝ լեզվի, կրոնի, միջավայրի, ավանդույթների, ծնողների հանդեպ հարգանքի և հազարումի այլ պատճառով։ Ի՞նչն է մեզ ձեռնտու՝ պահպանե՞լ նրանց այդ զզացմունքները, թե՞ վանել նրանց՝ ասելով քանի որ դուք չեք պատկանում մեր հավատքին, ուրեմն հայ չեք։ Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը պարզ է։
Ընդհանրապես, ձևակերպումը՝ եթե դու այս կամ այն բանը չես անում, ուրեմն դու հայ չես, ինձ անհեթեթ է թվում։ Մարդը պնդում է, որ նա հայ է, իսկ դու ասում ես՝ չէ, քանի որ չես կիսում տվյալ կրոնական կամ քաղաքական ուսմունքը, կամ չես ցանկանում վերանորոգել իմ բնակարանը, կամ չես ուզում սափրվել «ժիլետ» ածելիով, ուրեմն դու հայ չես։ Այդ խնդիրների կարևորությունն, իհարկե, տարբեր է, բայց առաջադրել դրանք որպես «նախապայման»՝ հայ լինելու համար, հավասարապես անհեթեթ է։ Ոչ մեկս մյուսին այդպիսի «նախապայմաններ» իրավունք չունի առաջադրելու։
Կրոնը չի կարող այդպիսի նախապայման լինել՝ ի հեճուկս մեր հոգևորականներից մեկի վերջերս հնչեցրած կարծիքի, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, նա հայ չի։ 50 տարի առաջ Հայաստանի բնակիչների զգալի մասը աթեիստներ էին։ Պապս աթեիստ էր (ինչի պատճառով, ի դեպ, Տեր-Աբրահամյան ազգանունից հանել էր «կրոնական» մասնիկը), հայրս ոչ մի կրոնական համայնքի չի պատկանում՝ մենք մերժո՞ւմ ենք նրանց հայ լինելու իրավունքը։ Արցախում աթեիստներն ավելի շատ էին, Ստեփանակերտում, ցավոք սրտի, մինչև հիմա եկեղեցի չկա ի գիտություն ցուցամոլների, որոնք պատրաստ են Երևանում 20-րդ եկեղեցին կառուցել)։ Ի՞նչ է, այն մարդիկ, որոնք աթեիստներ էին, բայց կռվում և մեռնում էին Արցախն ազատագրելու համար, հայեր չէի՞ն։
«Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման գործում»՝ սովորաբար այդպիսի հակափաստարկ են բերում մեր «ֆունդամենտալիստները»։ Ոչ, չեմ ժխտում՝ փառք ու պատիվ մեր Մայր եկեղեցուն։ Պարզապես պետք է ելնել այն իրական վիճակից, որը կա Հայաստան պետությունում և Սփյուռքում ու գտնել այնպիսի գաղափարներ, որոնք մեզ միավորում են, ոչ թե բաժանում։ Միակ բանը, որը ես կխնդրեի (ոչ թե կպահանջեի, ոչ թե նախապայման կդնեի) բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, չմոռանալ մեր հրաշալի լեզուն ու մեսրոպյան տառերը։
…90-ականների առաջին կեսին, երբ իմ դաշնակցական բարեկամներն ավելի հակված էին ծայրահեղությունների, նրանք ասում էին՝ «ով դաշնակցական չի, նա հայ չի»։ Հետագայում, բարեբախտաբար, նրանք վերանայեցին այդ թեզը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.