Շատերն են համարում կինոն արվեստների արվեստ։ Ես միանում եմ այդ կարծիքին։ Կինոյի հանդեպ սերս գուցե գալիս է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ լինելո՞ւցս, կամ գուցե հակառա՞կը՝ ինձ այդ բուհի շրջանավարտ է «դարձրել» սե՞րը կինոյի հանդեպ։
Կինոն հրաշք է։ Նա կորողանում է տալ կարևոր գիտելիքներ, որոնք տեսողական ու զգայական ընկալումների միասնության շնորհիվ ավելի լավ են տպավորվում ու հիշվում։ Կինոն ի զորու է շատ ու շատ կարևոր իրազեկումներ անելու. մի սիրված ֆիլմի միջոցով շատ ավելի ասելիք կարելի է նպատակակետին հասցնել, քան տասնյակ հոդվածների, հաղորդումների ու հրապարակային ելույթների միջոցով։
Հիշենք, օրինակ, «Բարև, ես եմ»-ը: Այդ ֆիլմը՝ նեղ իմաստով՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմությունն է, լայն իմաստով՝ Հայաստանում գիտության սկզբնավորման մասին է։ Անգամ Վիքիպեդիայում բավականաչափ տեղեկություն կա «Բարև, ես եմ»–ի մասին՝ 1965 թ. «Հայֆիլմում» նկարահանված ֆիլմ, որը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։
Մենք ունենք էլի շատ հայտնի գիտնականներ, բայց միջին սերունդն ավելի լավ գիտի Ալիխանյանի՛ կյանքն ու գործունեությունը, քանի որ նրա՛ մասին պատմող ֆիլմը կա։ Իսկ ի՜նչ լավ կլիներ, եթե ունենայինք նաև մեր մյուս հայտնի գիտնականների կյանքն ու գործունեությունը ներկայացնող գեղարվեստական ֆիլմեր։
Վերջին շրջանում շատ է խոսվում գիտնականի վարկանշի ընկնելուց, պետության ու հասարակության կողմից գիտության դերն ու կարևորությունը չգնահատելուց, գիտնականի գործը սահմանված նվազագույն աշխատավարձով «վարձատրելուց» և այլն: Անհանգստացած ու վիրավորված այս վիճակից՝ գիտնականները առաջարկում են գիտության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման մի քանի ուղիներ: Չփորձելով ինձ թույլ տալ՝ քննարկելու գիտնականների մատնանշած ուղիները, պարզապես ուզում եմ միանալ նրանց ու հիշեցնել բարձրաձայնելու, ահազանգելու, ավելի լայն մասսաներին իրազեկելու մի կարևոր ճանապարհ՝ կինոն, և առաջին հերթին՝ գեղարվեստական։
Այսօր էլ շատերն են հիշում, որ խորհրդային տարիներին հայաստանյան կինոթատրոնների ճակատներին փակցված էր Լենինի հետևյալ միտքը՝ «Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարևորը կինոն է»: Կոմունիստական ռեժիմի մերժմանը զուգահեռ մենք մերժել ենք նաև նրանում շատերի, մանավանդ՝ առաջնորդների հնչեցրած մտքերը, այնինչ շատ զարգացած երկրներ հենց այդ կամ նման կարգախոսով շարունակում են առաջ գնալ և ճիշտ քաղաքականություն վարել կինոյում։ Այդ երկրներում մշտապես նկարահանվել և նկարահանվում են տասնյակ ու հարյուրավոր ֆիլմեր՝ կապված գիտության գործիչների հետ։ Շատ ավելի են վավերագրական ֆիլմերը, բայց ավելի դիտվող են և ասելիքի հասանելիության տեսակետից ավելի հզոր, գեղարվեստական ֆիլմերն ու սերիալները, մանուկների համար՝ մանկական ֆիլմերն ու հատկապես մուլտֆիլմերը։ Ո՞ր մանուկը երբևէ կմոռանա, թե ով է եղել, օրինակ, Մարիա Կյուրին կամ Գալիլեո Գալիլեյը ու ինչ են նրանք արել, եթե դիտած լինի «Մարիա Կյուրի», «Գալիլեո Գալիլեյ» մուլտֆիլմերը՝ «Պատմական դեմքեր» մուլտշարքից ։
Ու մինչ վերջին քսան տավա ընթացքում մեր երկրում բոլոր հնարավոր ձևերով շնչահեղձ է արվում գիտությունը, ուրիշ երկրներում զարգացվում է այն, գնահատվում, վարձատրվում, ծախսվում մեծ գումարներ՝ նկարահանելու գիտության ու գիտնականների մասին պատմող ֆիլմեր։ Վերջին տարիներին նկարահանվածներից կարելի է թվարկել «Մարիա Կյուրի» սերիալը, «Վերցրու իմ հոգին կամ Սաբինա», «Վտանգավոր մեթոդ», «Իմ ամուսինը հանճար է», «Կորոլյով», «Բանականության խաղեր», «Հոկինգ», «Դաու», «Մեծ պայթյունի տեսություն» հումորային սերիալը, հարյուրավոր գիտաֆանտաստիկ մուլտֆիլմեր և այլն։
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կարծիքով՝ «Մենք աղքատ երկիր ենք, իսկ աղքատ երկրում կինո չի լինում: Կիսաաղքատ թատրոն դեռ կարող է գոյություն ունենալ, բայց կինոն արտադրություն է»: Աղքատ երկիրը պիտի հարստանա, որպեսզի ունենա արտադրություն, իսկ մեզ համար հարստանալու միակ ճանապարհը ո՛չ զբոսաշրջության զարգացումն է, ո՛չ հանքարդյունաբերությունը, ոչ էլ գյուղատնտեսությունն և անասնապահությունը, այլ գիտության զարգացումը, ինչպես որ դա արեցին մեզ նման փոքր ու աղքատ պետություններ Կորեան, Սինգապուրը։
Հիմա երիտասարդ գիտնականների համար անցկացվնում են բազմաթիվ մրցույթներ, որոնց միջոցով գնահատվում են գիտությանը վերաբերող աշխատանքները։
Ես առաջարկում եմ նման մրցույթների շրջանակում, որպես առաջին քայլ, մտցնել մի կետ ևս՝ գիտությանը վերաբերող գեղարվեստական ֆիլմերի և սերիալների սցենարների մրցույթ, իսկ մրցույթում հաղթած սցենարների նկարահանման համար հովանավորներ հաստատ կգտնվեն, եթե անգամ այդ հովանավորը չցանկանա հանդիսանալ պետությունը։
Լավ կլիներ, որ նկարահանվեին մանկական սերիալներ։ Ի՜նչ հրաշալի գիրք է Ռաֆայել Ղազարյանի «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը և այլմոլորակայինները» և քանի՜ անգամ ավելի շատ երեխայի՝ հասանելի, տպավորիչ ու խորը ասելիք կտա այն, եթե վերածվի մանկական ֆիլմի կամ սերիալի։
Մենք ունենք արդեն հիվանդ հասարակություն և նրա բուժման խնդիրը, ինչը պիտի սկսել մանկապարտեզից, դպրոցից, նաև մանկապարտեզ ու դպրոցահասակ երեխաների ծնողներից՝ ճիշտ այնպես, ինչպես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լիկկայաններից։ Գիտության հանդեպ ի՞նչ հարգանք պիտի ունենա այն երեխան, ում ծնողը անփութորեն շպրտում է՝ գիտնականներն ի՞նչ են արել, որ փող են ուզում։ Ես, օրինակ, մեծ ցավ եմ ապրում՝ նման արտահայտություններ լսելիս, իսկ դրանք ամենուր են։ Կարծում եմ, որ այդ անհարգալից անբարտավանությունը գալիս է արժեհամակարգի շեղումից և տարիներ շարունակ ճիշտ տեղեկատվությունից զուրկ լինելուց։
Մեզ մոտ մինչև չնկարահանվեն ու չմատուցվեն նորմալ ֆիլմեր, մեր երկրի հերոսը՝ նա, ում կցանկանա մեծանալով նմանվել մեր երկրի մանուկը, չի կարող հովոներից վեր լինել։
Նարե Խուդոյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.